Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ՈՒՂԵԿԱԼ

Ըստ հայ սահմանապահների՝ հայ-վրացական սահմանում կա լարվածություն, բայց մարդկանց եւ հողերի զավթումներ չկան: Դեռեւս օգոստոսի 26-ին է «Առավոտը» տեղեկացրել, որ հայ-վրացական սահմանի հայկական Բավրա գյուղի հողերի մի մասը զավթել են վրացիները: Դրանից հետո այլ լրատվամիջոցներ եւս այս թեմային անդրադարձան: ԶԼՄ-ները հենվել էին Բավրայի գյուղապետի ասածների վրա, իսկ ՀՀ պետական կառույցները հերքեցին այդ լուրերը: «Առավոտի» հրապարակումից

ԱՅՐՎԵԼ ԵՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի առեւտրի շուկայում: Այրվել է առեւտրի 4 տաղավար` ընդհանուր 90 քմ մակերեսով: Տուժածներ չկան:

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԵՆ

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովը ստուգում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի՝ այս տարվա մայիսից անհետ կորելու եւ Ադրբեջանում գտնվելու տեղեկությունները: «Նրա Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ տեղեկություններն առայժմ չեն հաստատվել, սակայն մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նա Ադրբեջանում գերության մեջ է: Ներկայում մենք ստուգում ենք նրա գտնվելու վայրի վերաբերյալ չհաստատված

«ԿՏՐՈՂ-ԾԱԿՈՂՆԵՐԻ» ԱՃ

ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում 2009թ. հոկտեմբերի 12-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 26 լիտր ոգելից խմիչք, որից 21 լիտրը՝ ինքնաշեն, 85 բջջային հեռախոս եւ 147 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 1 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունից քրեակատարողական

ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրեց սոցիալական-տնտեսական ոլորտում առկա հիմնախնդիրները, մասնավորապես՝ անդրադառնալով այդ ոլորտի իրավախախտումներին: Պաշտպանը հայտնեց, որ իրենք զբաղվել են երթուղային տաքսիների վարորդների իրավունքների խնդրով: Պատկերն այստեղ տխուր է, քանի որ, ըստ պաշտպան Արմեն Հարությունյանի, վարորդներն աշխատում են 18 ժամ, առանց աշխատավարձի: Ընդհանուր առմամբ, նրանց չի վճարվել 144 մլն դրամ: Ա.Հարությունյանի տեղեկացմամբ, 70

Որ ժամանակին դիմեն՝ կփրկվեն

Մեր երկրում քաղցկեղով հիվանդները բժշկի են դիմում ծայրահեղ վիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվում աշխարհի 500 000 կանանց մոտ, որոնցից 5000-ն ամեն տարի մահանում է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգիայի բաժնի վարիչ Մարինե Ոսկանյանը ներկայացրեց արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հնարավոր մեթոդները: Նրա խոսքերով, արգանդի պարանոցի

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ

Շտապ բուժօգնության բարեփոխումները ֆինանսական ճգնաժամի պատճառով «հօդս են ցնդել» Տարիներ ի վեր Հայաստանի առողջապահության ոլորտում մատնանշվող բարեփոխումները շտապ բուժօգնություն ծառայության «կողքով են անցել»: Թեեւ նախորդ տարեվերջից ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում էր, թե արդեն այս տարվա կեսերին այս ծառայությունում արմատական բարեփոխումներ են սպասվում, սակայն տարին արդեն վերջանում է, իսկ արդյունքը դեռեւս տեսանելի չէ: Սա այն դեպքում,

Զորակոչիկների բուժզննումը՝ ուշադրության կենտրոնում

ՀՀ գլխավոր դատախազության հոկտեմբերի 21-ի կոլեգիայի նիստում քննարկվել են 2009 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում արձանագրված օրինախախտումների առթիվ ձեռնարկված դատախազական գործունեության արդյունքները: Դատախազության կոլեգիան զորակոչի խնդրին անդրադառնում է տարին երկու անգամ՝ ամփոփելով գարնանային եւ աշնանային զորակոչերի ընթացքում արձանագրված խախտումները եւ դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Ինչպես կոլեգիայի նիստում նշեց ՀՀ զինվորական դատախազ Ա.

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՎԱՑՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ

2008-09թթ. նկատվել է որոշակի աշխուժացում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարում: Եթե հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար մինչեւ վերջին ժամանակներս՝ 2008 թվականը, մեկ քրեական գործի շրջանակներում դատապարտվել էր ընդամենը մեկ անձ, ապա 2008-09թթ. արդեն իսկ 6 քրեական գործով կայացվել են դատավճիռներ, եւս 4 գործով՝ 7 անձի վերաբերյալ դատաքննությունն ընթացքի մեջ է: Նախաքննության փուլում

ՄԻԱԿ-ը չի արձագանքել

Տիգրան Ուրիխանյանը տարակուսում է, թե ինչո՞ւ իշխանական դաշտում գործող երկու ուժերը համաձայնության չեն գալիս: Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով վերջերս արած այն հայտարարությունը, որ եթե ՄԻԱԿ-ը 10-րդ ընտրատարածքում թեկնածու առաջադրի, ապա ինքը կհամարի, որ դա պայմանավորված է իր դեմ գործելու ցանկությամբ, ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց. «Հակառակ դեպքում, ինձ համար որեւէ կերպ հասկանալի չէ, թե

«ՄԵԶ ՃՆՇՈՒՄ ԷՐ Ե՛Վ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

Բողոքել է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունները դիտարկած ԵԽ կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագենը: Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը իր հոկտեմբերի 15-ի նիստում քննարկել է Երեւանի ավագանու առաջին ընտրության վերաբերյալ զեկույցը եւ ընդունել բանաձեւ: Զեկույցը ներկայացրել է Նայջել Մերմագենը, որը գլխավորում էր ընտրությունից մի քանի օր առաջ՝ մայիսի 28-ին Երեւան ժամանած պատվիրակությունը: ԵԽ

ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Երեկ իր ասուլիսում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, թե առաջիկա երկու շաբաթների ընթացքում վերջապես հրապարակվելու է վաղուց խոստացված հատուկ զեկույցը, որը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին: Հիշեցնենք, որ այդ զեկույցի առանցքը լինելու են «Մարտի 1»-ի դեպքերին առնչվող քրեական գործերով դատավարությունները, որոնք ժամանակին դիտարկվել էին նաեւ օմբուդսմենի գրասենյակի փորձագետների կողմից: Ա. Հարությունյանը նաեւ

ԿԲԱՐԵՓՈԽՎԻ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումները Հայաստանում կներառեն նաեւ ոստիկանության համակարգը. բարեփոխումների ծրագիրը կհաստատվի մինչեւ փետրվար, կիրականացվի 1,5 տարում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը երեկ վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Խմբի ղեկավար է ընտրվել ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Ոստիկանության համակարգում բոլոր ուղղություններով խորքային բարեփոխումներ պետք է իրականացվեն՝

«Ով ինչ հոտ ուզում է՝ թող առնի»

Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ շուրջ 2 տասնյակ այլ քաղաքացիների կազմակերպած բողոքի խաղաղ գործողությունն էլ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, բիրտ ձեւով խոչընդոտվեց իրավապահների կողմից: Ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա եւ պատռեցին պաստառները, խլեցին դրանք մասնակիցների ձեռքերից: Խոչընդոտվեց նաեւ նրանց երթը դեպի նախագահի

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ, քաղաքական գործընթացներից մեկուսանալը պայքարի ձեւ չէ: – Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրություններին մասնակցելու ձեր հայտը Հայ ազգային կոնգրեսում, մեղմ ասած, ոգեւորություն չի առաջացրել: Այնտեղից արդեն հայտարարել են, թե դա Կոնգրեսի հետ համաձայնեցված որոշում չէ, եւ ՀԱԿ-ը մտադիր չէ այդ ընտրություններում ձեզ աջակցել: «Հանրապետություն» կուսակցությունն էլ առայժմ

«ՊՈՐՏԱԲՈՒՅԾՆԵՐԻ ՕԹՅԱԿ»

Թե ինչպես է Ազգային ժողովը հերթական անգամ զրկվել մարքսիստական ուսմունքի ջահակիրից «Հանրապետական ավագանին դարձել է ՀՀՇ-ական ողբանվագ դուդուկի տոլչին եւ ամեն կերպ վիժեցնում է ընդդիմության երկրորդ էշելոնի մուտքն ավագանու ինստիտուտ: Ավագանին իր գործունեությամբ ապացուցեց, որ իրենից ներկայացնում է պորտաբույծների օթյակ: Բանը հասել է նրան, որ ամեն խաղը խաղացել են, մնացել է Երեւանի քաղաքացիներին պատվավորի եւ

ՊԱՇՏՈՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈ՞Ւ ԵՆ

Երեկ ավարտվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի լիազորությունների ժամկետը, եւ նա չի վերանշանակվել իր պաշտոնին: ՀՀ նախագահի հրամանագրով հանձնաժողովի նախագահի պաշտոնում է նշանակվել 37-ամյա Դավիթ Հարությունյանը, որը մինչ այդ աշխատել է որպես վարչապետի օգնական: Իսկ Աշոտ Շահնազարյանին, «Առավոտի» տեղեկություններով, ավելի բարձր պաշտոն է սպասում:

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ «ԺԻԼԵՏՆԵՐՈՎ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

Մոտ ապագայում Բելառուսում կներդրվեն փողոցային զանգվածային, այդ թվում՝ չարտոնված ակցիաների ժամանակ ոստիկանության եւ մամուլի աշխատանքը կարգավորող նոր կանոններ: Հիշեցնենք, որ այդպիսի ակցիաներ Բելառուսում կազմակերպում են հիմնականում ընդդիմադիր ուժերը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ նոր կանոնների համաձայն՝ որոշ ոստիկաններ կկրեն երկնագույն կամ կարմիր կիսաբաճկոններ, համապատասխանաբար՝ լրագրողների եւ ակցիայի մասնակիցների հետ աշխատելու համար: Բելառուսի ՆԳ նախարարի տեղակալ Եվգենի Պոլուդենը

Հոկտեմբերի 23

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի

«ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ»

Գրողները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին «Թուրքիան աշխարհի ամենադիվանագետ ժողովուրդն է, թուրքերի հետ ամեն անգամ գործ ունենալիս՝ պետք է վտանգներ տեսնել եւ զգուշանալ»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասաց ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ նրանք ցանկացած պահին կարող են մեզ խաբել: «Արձանագրությունների ընթացքում էլ էին մեզ փորձում խաբել. կարծում էին, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտքից մեր

Հայաստանը ուժեղացրել է թրաֆիկինգի դեմ պայքարը

Արդյո՞ք ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարում օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները Oենքի, թմրանյութի առեւտրից հետո իր շահութաբերությամբ 3-րդ տեղում մարդկանց առեւտուրն է՝ թրաֆիքինգը: Ըստ վիճակագրական որոշ տվյալների՝ տարեկան 7,2 մլն դոլար ընդհանուր շրջանառությամբ 21-րդ դարի սպիտակ ստրկություն համարվող թրաֆիքինգը, ցավոք, լայն տարածում ունի նաեւ ՀՀ-ում: Oրերս Լոռու Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Երիտասարդությունն ընդդեմ

ԽՈԶ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ, ԲԱՅՑ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ

Tert.am-ի տվյալներով՝ խոզի գրիպը շարունակում է արագորեն տարածվել Թուրքիայում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Անկարայում խոզի գրիպի համաճարակի պատճառով մեկ դպրոց էր փակվել։ Այս շաբաթ Ստամբուլի տասը դպրոցներում խոզի գրիպով վարակված աշակերտներ են հայտնաբերվել։ 16 աշակերտ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, հաղորդում է «Cumhurriyet»-ը։ Թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ ամեն դեպքում խուճապի պատճառ չկա, որովհետեւ

ՄԵՆՔ ՄԻԱԿԸ ՉԵՆՔ

Aysor.am կայքէջը, հղում կատարելով ITAR-TASS-ին, գրում է, թե Տիեզերքի խորքերում եւս մեկ մոլորակի վրա հայտնաբերվել են կյանքի բեղմնավորման համար անհրաժեշտ մոլեկուլներ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) ռեակտիվ շարժման լաբորատորիայի հետազոտող Մարկ Սուեյնը: Նրա խոսքերով, գազանման մոլորակը, որը չափերով գերազանցում է Յուպիտերը, պտտվում է վառ աստղի շուրջը, որը գտնվում է մեզնից մոտ 150

ԿՈՒՐՈՐՏ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ»

Panorama.am-ը «The Times»-ից մեջբերում է արել, որից պարզվում է, որ Թուրքմենիան փորձում է Թուրքմենբաշի քաղաքից ոչ հեռու աշխարհի ամենալավ առողջարանային հանգստավայրը ստեղծել, որը կկոչվի երկրի «էքսցենտրիկ նախկին բռնապետի» անունով: Թերթի տվյալների համաձայն՝ 5 միլիոնանոց նախագծի առաջին քայլերից էր Կասպից ծովի ափին գտնվող «Ավազա» տուրիստական գոտում 6 հյուրանոցների կառուցումը: Թուրքմենիայի նախկին ղեկավարները, նշում է «The Times»-ը,

ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ՞, ԹԵ՞ ՈՉ

Աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով հիմնականում աղջիկներն են աշխատանք գտնում Պահանջվում են բարետես վաճառողուհիներ շինանյութի խանութում աշխատելու համար… Աշխատանքի ենք հրավիրում 18-25 տարեկան աղջիկների՝ սուպերմարկետում փաթեթավորողի թափուր աշխատատեղի համար… Այսօրինակ հայտարարությունների կարելի է հանդիպել ամեն օր եւ ամեն տեղ՝ թե հեռուստացույցով, թե ռադիոյով, ինտերնետ կայքերում, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման գործակալություններում: Ի՞նչ աշխատատեղեր են առաջարկում կադրային կենտրոնները

ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ

ՖԻԼԱ-ի նախագահը գալիս է Հայաստան Հոկտեմբերի վերջերից նոյեմբերի սկիզբը ՖԻԼԱ-ի հովանու ներքո եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի մարզչական վարպետության բարձրացման համաշխարհային սեմինար, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու են 60-80 երկրների առաջատար մարզիչներ: Նրանք սեմինարի վերջում քննություններ են հանձնելու թե պրակտիկայից եւ թե տեսական գիտելիքներից՝ համապատասխան հավաստագրեր ստանալու համար: «Առավոտի» տեղեկություններով՝ այդ օրերին

ԴԵՌ ՇԱՏ ՀԵՏ ԵՆՔ

Հոկտեմբերի 9-ին տրվել է հանրապետական ուսանողական մարզական ավանդական 10-րդ խաղերի մեկնարկը Հոբելյանական այս մարզական միջոցառման ծրագրով հինգ մարզաձեւերից անցկացվում է տասը առաջնություն (մի քանի մարզաձեւերում երկուական՝ տղաների եւ աղջիկների, մրցաշար): Ուսանող մարզիկները դեռ շարունակում են պայքարը, որը կտեւի մինչեւ դեկտեմբեր: «Առավոտը» երեկ զրուցեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ

«ԱՐԵՎՈՐԴԻՆ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Հոկտեմբերի 25-29-ը Երեւանում կմեկնարկի «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Այդ մասին երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները: «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով, նպատակն է հասարակության ուշադրությունը բեւեռել վայրի բնության եւ բնապահպանության վրա եւ բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը. «Փառատոնը պետք է դառնա տարածաշրջանային երկխոսության բեմահարթակ»: Ըստ նրա, փառատոնի մեկնարկը

Երվանդ Օտյանի վերադարձը

«Թաղականին կնիկը»՝ նոր մատուցմամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը բեմադրել էր «Աթոռ» ներկայացումը՝ ըստ Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» երկի՝ կապելով մեր իրականության եւ առկա քաղաքական կրքերի հետ: Չնայած թատերական աշխարհի շատ ներկայացուցիչներ բեմադրության առաջնախաղից առաջ խոսում էին վերջինիս ակնհայտ ձախողման, ռեժիսոր Ստեփան Ղազարյանի բեմադրական աշխատանքի եւ օտյանական գործի անհամեմատելիության մասին, սակայն, մեր կարծիքով, բնավ

ԽՃՃՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ՝ ՖԻԼՄՈՒՄ

Կամ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» Հոկտեմբերի 21-ին «Փարալելս ֆիլմ պրոդաքշնը» եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրին Հովհաննես Գալստյանի հայ-նորվեգա-ֆրանսիական «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: Վերջինիս համաշխարհային պրեմիերան կայացել է հունիսին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրի շրջանակներում: «Խճճված զուգահեռները» ռեժիսոր, պրոդյուսեր Հ. Գալստյանի եւ «Փարալելս» ընկերության դեբյուտն է լիամետրաժ խաղարկային կինոյում: Երեւանյան պրեմիերայի օրը ռեժիսորը մեկ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031