Օրվա լրահոսը
ԼՈՆԴՈՆԻՑ ՍՏԱՄԲՈՒԼ ՌՈՒՄԲ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
Բրիտանական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է Մեծ Բրիտանիայից Թուրքիա թռչող UPS ընկերության կողմից ցրիչ ինքնաթիռում հայտնվել ռումբի կաղապարը, որը տեղադրված է եղել հարսանեկան տորթի տուփի մեջ: BBC-ի մատուցմամբ, UPS-ի ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել փաթեթով, որում եղել է ժամացուցային մեխանիզմ, լար եւ դետոնատոր: Փաթեթը ընկերության գրասենյակ է բերել Թուրքիայից եկած մի
ՆԱՏՕ-ն Լիբիայում «Ալ-Քաիդայի» եւ «Հզբոլլահի» «հետքեր» է նկատել
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ, դաշինքի հետախուզության տվյալներով, Քադդաֆիի լիբիացի հակառակորդների ճամբարում կան «Ալ-Քաիդայի» ու «Հզբոլլահի» ներկայության նշաններ, սակայն ընդդիմության առաջնորդները նրան «պատասխանատու են թվում»: Այդ մասին հաղորդում է panarmenian, net-ը: Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն ասել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է հակակառավարական ուժերի ու նրանց առաջնորդների մասին հստակ պատկերացում կազմելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պարզաբանում է այդ
Յամայկայի բնակիչը 200 մլն դոլար էր յուրացրել
Յամայկայի 41-ամյա բնակիչ Դեւիդ Սմիթը (նկարում) խոստովանել է, որ խարդախության միջոցով 200 մլն դոլար է յուրացրել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ դատախազությունը՝ հավելելով, թե Սմիթը խոստովանել է իր մեղքը նաեւ փողերի լվացման մեջ: Հետաքննության տվյալներով, կասկածյալի զոհ են դարձել հենց իր ներդրումային հիմնադրամի հաճախորդները: Նա վերջիններիս՝ արժեթղթերի շուկայում արտարժույթի վաճառքից մեծ շահույթներ է
«ՖՈՒԿՈՒՍԻՄԱ 1»-Ի 4 ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ
Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմային էլեկտրակայանի չորս ռեակտորները, որոնք վնասվել են այդ երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով, շահագործումից դուրս կբերվեն: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է ԱԷԿ-ի սեփականատեր TEPCO ընկերության ներկայացուցիչը: Հինգերորդ եւ վեցերորդ ռեակտորների ճակատագիրը կորոշվի տեղի բնակչության հետ խորհրդակցություններից հետո: Վերջին երեք շաբաթների ընթացքում TEPCO-ն փորձում է վերահսկողության տակ առնել ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը, բայց
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ՉԷ՞
«Առավոտը» (03.12.2011) համարում անդրադարձել էր գիտնականների բարձրացրած խնդրին, ըստ որի՝ իրենք այս տարվա հունվարից դեռ չեն ստացել հավելավճարները, այսինքն՝ գիտական աստիճանի համար տրվող 10-20 հազարական դրամները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այս առիթով մեզ պարզաբանել էր, որ ակադեմիան հայտ ներկայացրել է Գիտության պետական կոմիտեին (ԳՊԿ), նրանք էլ խոստացել են շուտափույթ փոխանցել գումարները: ԳՊԿ-ից էլ (03.17.2011) պատասխանել
Շահարկել են ակադեմիկոսի վախճանը
ԳԱԱ ընտրությունները դեռ շարունակում են գիտական տարբեր մաֆիաների գզվռտոցների պատճառ դառնալ ԳԱԱ թղթակից անդամների եւ ակադեմիկոսների ընտրությունից հետո գիտնականների շրջանում սկսել է իսկական գզվռտոց: Գիտական համայնքը բաժանվել է մի քանի «մաֆիաների», որոնք անդադար հանդես են գալիս միմյանց դեմ ռմբակոծություններով: Այս անգամ դժգոհության թիրախ է դարձել Արամ Շահինյանի՝ ԳԱԱ ակադեմիկոս ընտրվելու փաստը: Այս խնդիրը Իսպանիայի Թագավորական
ԿՏՐՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՏ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ
Հայտարարում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Հայելի» ակումբում լրագրողներին ներկայացրեց վրաստանյան այցի մանրամասներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վրաց գործընկերոջ հետ՝ հայ-վրացական երկկողմանի հարաբերություններ բարձրագույն կրթության, հանրակրթության, գիտության ասպարեզներում, հայազգի բնակչության կրթական խնդիրներ, «Ժողովրդավարությունն սկսվում է քեզանից» ծրագրի շրջանակներում ստեղծված երիտասարդական խորհրդարանի թբիլիսյան շնորհանդես եւ այլն: Նախարարը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին:
ՀԱՑԱԴՈՒԼ
1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր դրված: Տպագրում ենք մի հատված՝ Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից: 21-ը սեպտեմբերի 1990թ. Ինքնաթիռում երեքով ենք: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ
Մահվան պատճառը դեռ պարզ չէ
Մարտի 29-ի առավոտյան ժամը 8-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի 33-ամյա բնակիչ Սասուն Բեջանյանը: Բեջանյանը նախորդ օրը, ժամը 14-ի սահմաններում, ծանր վիճակում տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց: Թերապեւտ Գարունիկ Ղուշչյանի վկայությամբ, Նոյեմբերյանում Բեջանյանը հետազոտության է ենթարկվել, անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել: Ժամը 22-ի սահմաններում թունավորում ախտորոշումով հիվանդին, հարազատների պնդմամբ եւ նոյեմբերյանցի բժիշկ-անեսթեզիոլոգ
Պասի՞վ են գյուղացիական կոոպերատիվները
Տավուշի մարզում հող մշակելու պայմաններ ստեղծված են, սակայն հողը չի մշակվում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղում 45 անասնատեր միավորվելով՝ գյուղացիական կոոպերատիվ են ստեղծել, ընտրել 9 հոգանոց վարչություն, 4 հոգանոց վերստուգիչ հանձնաժողով, նախագահ է ընտրվել Գեւորգ Գալստյանը, ով 70 խոշոր եղջերավոր անասուն ունի: Անասնատերերը միասին ունեն 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը
1,3-ԱԿԱՆ ՄԻԼԻԱՐԴ՝ ԼՈՌԻԻՆ ԵՎ ՇԻՐԱԿԻՆ
Հյուսիսային մարզերում մտադիր են լուծել կաթացող տանիքների հարցը, եթե գումարը բավականացնի Մոտկորի ճանապարհը չի նորոգվի 2010 թվականի հունվարի 27-ին «Առավոտը» անդրադարձել էր Վանաձորի արվեստի քոլեջի տարիներով ձգվող ու չլուծվող խնդիրներին: Շենքում ոչ միայն խոնավությունն ու սունկն են «թագավորում», այլ նաեւ՝ կոյուղու գարշահոտությունն է տարածվում, մի քանի րոպե միջանցքում կանգնելը իսկական փորձություն է ներս մտնողի համար:
Կանխվել է ինքնասպանությունը
Նախորդ օրը ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ կամրջից քաղաքացի է ուզում վայր նետվել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվ խմբի եւ քաղաքացիների համատեղ գործողությունների շնորհիվ կանխվել է Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 66 շենքի 35-րդ բնակարանի բնակիչ՝ 67-ամյա Մարիամ Ասլանյանի ինքնասպանության փորձը:
Դատապարտյալն՝ ընդդեմ «Կենտրոնի»
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում պիտի շարունակվեր «Եդեսիա» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Գեւորգ Հայրապետյանի բողոքի քննությունը: Դատական նիստերը դռնփակ են: Հիշեցնենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել, որ Գ. Հայրապետյանը Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ է, ընդսմին 2009թ. ապրիլից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել, պահել, իսկ 2009թ. սեպտեմբերի
Կատարվել է սպանություն
Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի թվով 400 բնակիչներ հերթական նամակն են ուղարկել «Առավոտին» եւ հանրապետության նախագահին: «Մեր բողոքն ու հիշեցումը կապված է 2009թ. հունվարի 24-ին Տավուշի մարզի Պառավաքարի «Թազա պոստում» սպանված զինվոր Վազգեն Հունանյանի հետ: Նախաքննության մարմինը Իջեւանի քննչական բաժնում կեղծ վկայություններ էր վերցրել. կեղծվել էին անգամ անալիզները: Վազգենի հարազատները պահանջել էին գործը տեղափոխել զինվորական դատախազության
ՎԱՆԱՁՈՐՑԻ 72-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Վերաքննիչ դատարանը բավարարել է Լոռու մարզի դատախազության բողոքը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011թ. մարտի 20-ի որոշումը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Նարինե Հովակիմյանի, մերժել էր Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ՝ 72-
Փախստականներ կան, որոնց չեն էլ հաշվառում
Մեր երկրի անօթեւան փախստականների խնդիրը լուծելու նպատակով, այս տարվա մայիսին Երեւանում կկայանա միջազգային համաժողով, որի նպատակն է համատեղել ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր հանրության ջանքերը: Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, երեկ այդ առիթով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նշենք, որ
Համատիրությո՞ւնն է գույքահարկով վախեցրել
Գույքահարկ կտա՞ս, երեխայիդ կթողնեն մանկապարտեզ Օրերս «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ՝ հայտնելով, որ այդ շրջանի որոշ մանկապարտեզների տնօրեններ հրահանգել են երեխաների ծնողներին՝ շտապ վճարել այս տարվա գույքահարկը եւ կտրոնների կրկնապատճենները ներկայացնել մանկապարտեզի ղեկավարությանը: Տնօրենները ծնողներին պատճառաբանել են, որ նման հրահանգ ստացել են վարչական շրջանի ղեկավարից: Նշենք, որ, ըստ որոշ լուրերի, Արաբկիր վարչական
ԳՆԱՃԸ ԱԲՈՐՏԻ ԳԻՆՆ ԷԼ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
Անօրինական աբորտներ անելն այսօր ձեռնտու չէ Մինչ ողջ քաղաքակիրթ աշխարհը հակաաբորտային պայքար է տանում եւ մի շարք օրենքներով արգելում աբորտ անելը, մեր երկրում այդ գործընթացը բնականոն հունով ընթանում է, եւ հանրապետությունում տեղի ունեցող գնաճին զուգահեռ՝ նաեւ աբորտների գինն է բարձրանում: Ընդ որում, այդ ամենն արվում է պետականորեն, եւ գումարը մուծվում է ուղիղ դրամարկղ: Մինչդեռ աբորտը
ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼՏԹՖ-Ի ԴԵՄ
Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր նիստում որոշեց 100 մլն դրամով տուգանել Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային (ԼՏԹՖ), քանի որ վերջինս, ըստ ՏՄՊՊՀ-ի, 2010-ի դեկտեմբերին հանրապետության առեւտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ բարձրացման մեղավորն էր: Այս տարվա մարտի 12-ին ՏՄՊՊՀ-ի հարուցած վարչական վարույթի արդյունքում հաստատվել է, որ Լուսակերտի ֆաբրիկան միտումնավոր դեֆիցիտ է
Պետական համակարգո՞ւմ էլ կրծողներ կան
Հանրապետության պտղատու այգիները համատարած չորանում են. ահազանգում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ բացատրելով, որ այգիների չորացումը կարելի էր կանխել, եթե ժամանակին պայքարեին մկնանման կրծողների դեմ. «Կրծողները վերացրել են ծառերի կեղեւը եւ մեծ վնասներ հասցրել հատկապես Արարատյան դաշտավայրի այգիներին: Եթե խաղողի վազերը երկուսից երեք տարի հետո հնարավոր կլինի վերականգնել, ապա կրծողներից վնասված ծառերն էլ չեն
ՄԵՐ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Նրանցից ոմանք կրթություն են ստացել բազմազավակ հայր դառնալուց հետո Սովորաբար մարդիկ բարձրագույն կրթություն ստանում են միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, տղաները՝ երբեմն զինվորական ծառայությունից հետո: Բայց կարդալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ոմանց կենսագրությունը՝ հանդիպում ենք այլ օրինաչափության. որոշ պատգամավորներ՝ հատկապես գործարարները, դպրոցն ավարտելուց ու զինվորական ծառայությունն անցնելուց հետո զբաղվում են բիզնեսով, ունենում զգալի հաջողություններ կամ աշխատում
Քաղաքական «ռացիոնալիզմն» ու «նիհիլիզմը»
ԸՕ-ի բարեփոխումների շուրջ – Իմ գործընկերն առաջարկում է, որ ընտրական հանձնաժողովները ձեւավորվեն 50-50 հարաբերակցությամբ, բայց մենք պետք է ելնենք խորհրդարանում առկա քաղաքական ուժերի հարաբերակցությունից: – Ի՞նչ կապ ունի դա, տիկին Զոհրաբյան, եթե այսօրվա խորհրդարանում ընդդիմությունը 23 պատգամավոր ունի, դա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանո՞ւմ էլ պետք է այդքան ունենա: – Առաջարկվող փոփոխություններով մենք փորձում ենք
ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-1
Մարզային հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները ոչ պակաս ուշագրավ են, քան հանրապետական սփռման հեռուստաընկերությունների հայտերը, որոնցից, պարզվում է, անգամ պատճենված են դրանք: «Գրանդ» խումբն ունի եւս մի կապուղի Մրցույթից անմիջապես առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին էր գրանցվել «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն, որի մասնակիցների ցուցակում են Երեւանի բնակիչներ Աիդա Սարիբեկի Ղազարյանը՝ 51%, եւ Սամվել Սերյոժայի Սահակյանը՝ 49%: Թեեւ վերջինիս մասնաբաժինը
ԿՈՂՈՊՏՉԻ ՓԱԽՈՒՍՏԸ ԿԱՍԵՑՎԵՑ
Երեկ երեկոյան Կոմիտաս 63 շենքի մոտ, որը հայտնի է որպես ԱԼՄ-ի շենք, տեղի է ունեցել կողոպուտի փորձ: Նշված շենքի մոտ զբոսնելիս է լինում 40-45 տարեկան մի կին: Նրա վրա է հարձակվում երիտասարդը եւ պարանոցից պոկելով ոսկյա շղթան՝ դիմում փախուստի: Կինը սկսում է բղավելով օգնություն կանչել, այդ պահին նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող Արաբկիրի ՊՊԾ ոստիկաններին
ԽԱԲԵԼԸ ԼԱՎ ԲԱՆ ՉԷ
Օրերս մեր թերթին տված հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսելով խաբելու եւ խաբված լինելու մասին՝ կարծիք էր հայտնել, որ խաբելը լավ բան չէ եւ քաղաքացիական հասարակության մեջ, ինչպես նաեւ քաղաքականության մեջ դա պետք է բացառել: Ըստ ամենայնի, պարոն Զոհրաբյանի խոսքը ճիշտ չի ընկալվել, որի կապակցությամբ մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահը հարկ համարեց հավելել. «Ես ասել
ՀԱԿ-Ը ՉԼՍԵՑ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
Երեկ մամուլի ասուլիսում «Սարդարապատ» նախաձեռնության եւ ՀԱԿ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել ՀԱԿ-ին՝ վերանայել իր մոտեցումները, քանի որ ռեժիմից ազատվելու ձեւն ընտրությունները չեն: Մասնավորաբար, հաջողության հասնելու համար Սեֆիլյանը գտնում է, որ հարկավոր է «ճիշտ համախմբող կոչեր ընտրել»: Նրա կարծիքով, «Լեւոն, նախագահ» լոզունգը օգտակար լոզունգ չէ համախմբման առումով, քանի որ Հայաստանում
«Առաջին արարը համարենք ավարտված»
«Ժառանգության» առաջնորդի «ծոմ ազատության» անվանված հացադուլին այսուհետ հաջորդելու է մտավորականների ամենօրյա «լռության ուխտը»: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհանննիսյանը երեկ՝ իր հացադուլի 15-րդ օրը, դադարեցրեց այն: Առավոտյան նրան նորից էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ներկայացրել, ինչպես 1in.am-ին փոխանցել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, թե «այսքան երկար շարունակվող հացադուլը նրա տարիքում
ԵՎՍ ՄԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ
Այս անգամ այն ուղղված է ընդդիմության համախմբմանը Հայաստանյան մամուլն օրերս տեղեկացրեց, թե շաբաթ օրը «Ժառանգության» նախաձեռնությամբ հավաք-քննարկում է կազմակերպվել, որին մասնակցել է մոտ 25 մարդ, այդ թվում՝ «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալիկ Արզումանյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից՝ Արթուր Գասպարյանը, քաղաքագետներ՝ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, «Սարդարապատ» շարժումից՝ Տիգրան
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ը»
Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, որ դրա լավագույն տարբերակը «համայն մարդկության» ժամանակակիցը դառնալն է: «Ո՞րն է այստեղ պախարակության արժանին: Տարակուսանքի եւ կասկածի տեղիք է տալիս այն, որ քաղաքականության մեջ այդչափ բնական եւ անհրաժեշտ երեւույթը՝ երկու թեւերի միջեւ կայացած ենթադրական պայմանավորվածությունը, այդպիսի խուճապ է առաջացնում նրանց ճամբարներում: Եվ ոչ միայն: Իսկ ի՞նչ կդնեին այս անհայտ, հավանաբար չեղած
ԵՐԿԱՐ ՇՂԹԱՅԻ ՓՈՔՐ ՕՂԱԿԸ
Իր հացադուլը դադարեցնելու մասին ելույթի սկզբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեջբերեց Մահաթմա Գանդիի խոսքերը. «Նախ անտեսում են քեզ, հետո արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես»: Եվ շեշտեց, թե հացադուլը դադարեցնելը «չի նշանակում, որ պայքարն ավարտվում է: Սա մի երկար շղթայի սոսկ փոքր օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի


















































