Օրվա լրահոսը
Աբրահամն իր հաղթանակին չի կասկածում
Հոկտեմբերի 17-ին Գերմանիայում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Ջերմեն Թեյլորի մենամարտով կմեկնարկի «Showtime»-ի կազմակերպած «Six World Boxing Classic» մրցաշարը, որին մասնակցելու հրավեր ուղարկված է տարբեր միջին քաշային կարգերի աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներին: Թեյլորն արդեն ժամանել է Բեռլին եւ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ հասցրել է Աբրահամի հետ ԶԼՄ-ների համար բաց
ՍԵՐԻԱ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Վերջին շրջանում ես վերջապես հասկացա, թե ինչո՞ւ են մեր հայրենակիցներն այդքան շատ սիրում սերիալ դիտել Մեր կյանքը հենց սերիալ է, եւ այդ իսկ պատճառով էլ այդքան հոգեհարազատ է մեզ։ Ընդ որում, սերիալի ֆենոմենը մեր կյանքում գրեթե տոտալ է՝ կենցաղից մինչեւ քաղաքականություն։ Եվ մենք ապրում ենք հենց հայկական սերիալների ոգով՝ վատ սցենարիստներ, իրենց ռեժիսոր հոչակած նախկին
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ «URIAH HEEP»-Ը՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի կունենա լեգենդար բրիտանական Uriah Heep ռոք-խմբի անդամների մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի ընթացքում երաժիշտները կխոսեն վաղը Երեւանում կայանալիք իրենց համերգի մասին: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, խմբի ղեկավար Միք Բոքսը (Mick Box) վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել է. «Մենք շատ հուզված ենք, այդպես է լինում միշտ, երբ պետք է առաջին անգամ որեւէ տեղ ելույթ ունենանք:
«ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԻ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» անկախ կինոընկերությունը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգա-ֆրանսիական խաղարկային ֆիլմը: Սա ռեժիսորի դեբյուտն է լիամետրաժ կինոյում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա հունիսին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում: «Խճճված զուգահեռները» արդեն ցուցադրվում է «դրսի» կինոթատրոններում:
4-ԱՄՅԱ «ՀԱՅԵԼԻ»
Այսօր լրանում է «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման 4-ամյակը: «Հայելի» ակումբը, ինչպես նշում է հիմնադիր եւ վարող Անժելա Թովմասյանը, առանց թեմատիկ սահմանափակումների, շարունակելու է բարձրացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ հարցեր: «Հայելի» ակումբը հավասարապես ներկայացնում է բոլոր ուժերին. շատերն են փաստում, որ այս ակումբում չկան տաբուներ՝ թեմաների եւ անձերի առումով: Գործում է նաեւ hayeli.am կայքէջը,
Հայ-թուրքական հարաբերությունները՝ թատրոնում
«Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում- ներկայացումը աշխույժ քննարկումների տեղիք տվեց «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը օրերս Դերասանի տանը մեծ թվով հանդիսատես էր հավաքել: «Այս ներկայացումը «Փոփոխությունների թատրոն» հ/կ-ի խաղացանկում ամենաշատը ցուցադրվողներից է»,- վստահեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման սցենարիստ ու բեմադրող Հայկ Սեկոյանը՝ փաստելով, որ թեման խիստ արդիական է: Ներկայացման մեջ զբաղված են Արթուր Նազարյանը
ՆԱԽԿԻՆ «ՆԵՎԻԵԶԴՆՈՅԸ»՝ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ
Երեւանում է թավջութակահարուհի Նատալյա Գուտմանը Երեւանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ թավջութակահար Նատալյա Գուտմանը եւ նրա որդին՝ ճանաչված ջութակահար Սվյատոսլավ Մորոզը: Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեն Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը եւ Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջութակի համար: «Առավոտը» զրուցեց Նատալյա Գուտմանի
ԵՄ-Ն ԿԱՐՈՂ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԵՏ
Եվրահանձնաժողովը Եվրամիությանն առաջարկել է Մակեդոնիայի հետ բանակցություններ սկսել՝ ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ: Եվրահանձնաժողովի այս առաջարկը դեռ պետք է հավանության արժանանա ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կողմից: Մակեդոնիան ԵՄ անդամության թեկնածու է 2005թ.-ից ի վեր:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ «ՆԱԲՈՒԿՈ» ՆԱԽԱԳԾԻՆ
«Նաբուկո» նախագծի մասնակիցներ՝ ավստրիական OMV եւ գերմանական RWE ընկերությունները ողջունել են ֆրանսիական ընկերությունների կողմից նախագծին միանալու ուղղությամբ դրսեւորած շահագրգռությունը: «OMV-ն եւ RWE-ն ողջունում են «Նաբուկո» գազատարի կառուցմանն ու սպասարկմանը մասնակցելու Ֆրանսիայի շահագրգռությունը»,- «Reuters» գործակալության մատուցմամբ, հայտարարել են հիշյալ ընկերությունները՝ առանց հիշատակելու ֆրանսիական այն ընկերությունների անունները, որոնք մտադիր են մասնակցություն ունենալ նախագծին: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՇՈՒԿԱՆ ԷԼ Է ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԴԱՌՆՈՒՄ
Հոկտեմբերի 28-ից Բելառուսը կհրաժարվի ապրանքների մանրածախ գների պետական կարգավորման իր քաղաքականությունից: Բացառություն կկազմեն միայն 50 անուն այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: «Reuters»-ի մատուցմամբ, երկրի էկոնոմիկայի նախարարության համապատասխան որոշումը երեկ արդեն հրապարակվել է: Մինչ այս Բելառուսի իշխանությունները սահմանել էին, որ ապրանքների գները կարող են բարձրացվել՝ դրանց ինքնարժեքից առավելագույնը 30-60%-ի չափով: Արժույթի միջազգային հիմնադրամը, որը Բելառուսին
ԻՍՐԱՅԵԼԸ ԷԼԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է
Մի պաղեստինցի՝ սպանվել եւ չորսը վիրավորվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածն ու Եգիպտոսը միացնող թունելի վրա կատարված օդային հարձակման արդյունքում: Այս առնչությամբ Իսրայելը հայտարարել է, թե գնդակոծումները՝ երեքշաբթի գիշեր Իսրայելը հրթիռակոծության ենթարկելու պատասխանն են եղել: Իսրայելցի զինվորականները համարում են, որ հիշյալ թունելով զենք է տեղափոխվել:
Կուբայում հայտնի բլոգերին արգելվել է մեկնել ԱՄՆ
Կուբայի իշխանություններն արգելել են այդ երկրում մեծ ժողովրդականություն վայելող «Generacion Y» բլոգի հեղինակ Իոան Սանչեսին (նկարում) մեկնել ԱՄՆ՝ իրեն շնորհված լրագրողական մրցանակը ստանալու համար: Սանչեսը, որն իր բլոգում հանդես է գալիս Կուբայի կոմունիստական կառավարության քննադատությամբ, ԱՄՆ պետք է մեկներ չորեքշաբթի օրը՝ Կոլումբիայի համալսարանի կողմից «Maria Moore Cabot Prize» մրցանակը ստանալու համար: Կուբայի կառավարության այդ որոշումը
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի առաջ բացել իր միջուկային օբյեկտները
Վաշինգտոնը Ռուսաստանին առաջարկում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջուկային օբյեկտներում փորձագետների կողմից փոխադարձ ստուգումների համակարգ ներդնել: Այդպիսի նախաձեռնությամբ ամերիկյան կողմը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Մոսկվայում անցկացրած բանակցությունների ժամանակ: «Reuters»-ի մատուցմամբ, այդ նախաձեռնության մասին տեղեկությունները երեկ «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում հաստատել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ամերիկյան կողմը հանդես է եկել ռազմավարական
Արձանագրությունները նաեւ Իսրայելում են գնահատել
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ ստորագրված Արձանագրությունները թույլ են տալիս հուսալ, որ Հարավային Կովկասի ամենաբարդ եւ ձգձգված հակամարտություններից մեկը շուտով կլուծվի։ «News.am»-ի մատուցմամբ, նման կարծիք են հայտնել Իսրայելի ազգային անվտանգության ուսումնասիրության (INSS) ինստիտուտի փորձագետները։ Վերջիններիս կանխատեսմամբ՝ «եթե որեւէ բան չխոչընդոտի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այն շատ կարեւոր հետեւանքներ կունենա։ Առաջինը՝ ակնհայտորեն կարագանա
«Աղքատ տանը ամեն օր ծնունդ չեն անում…»
Ինչո՞ւ եթերում չկա «Հայ ասպետը» Բավական երկար ժամանակ Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանի անոնսներում խոսվում էր «Հայ ասպետ»-ի մասին, սակայն եթերաշրջանը մեկնարկեց առանց «Հայ ասպետի»: Մի՞թե Հանրային հեռուստատեսության ամենից պահանջված հաղորդումներից մեկն այլեւս հեռուստալսարան չունի: Այցելելով հիմնադրամի գրասենյակ՝ հասկացանք, որ ամենօրյա աշխատանքային եռուզեռն այստեղ չի դադարել: Ինչո՞ւ է ուշանում «Հայ ասպետը»»՝ մեր այս հարցին հիմնադրամի տնօրեն
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՄԵՐՁԵՑԱՆ
«Կրթություն եւ կարիերա 2009» ցուցահանդեսի ժամանակ նրանք «ուսումնասիրեցին» միմյանց Կրթական եւ գործարար աշխարհը ներկայացնող հաստատությունների տաղավարներ, լոգոներ, պաստառներ, բրոշյուրներ… Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահները երեկ լի էին այս ամենով, քանի որ մեկնարկել էր «Կրթություն եւ կարիերա 2009» խորագրով 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը: ԿԳՆ-ի եւ «LOGOS EXPO Center» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը կարծես կրթական հաստատությունների եւ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ՝ ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Հայ-թուրքական խնդրով «ներքին քննարկումները» ցույց տվեցին Հայաստանում քաղաքական համակարգի բացակայությունը Հոկտեմբերի 10-ին ավարտվեցին, այսպես կոչված, ներքին քննարկումները (իհարկե՝ պայմանականորեն): Եվ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի փորձենք պարզել, թե դրանք ինչ տվեցին Հայաստանի քաղաքական դաշտին, հասարակությանը, ձեւավորեցի՞ն, արդյոք, քաղաքական օրակարգ, հասարակական ակնկալիքներ, կողմնորոշումներ: Հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ քննարկումները զուրկ էին բովանդակային բաղկացուցիչից, քաղաքական օրակարգից: Հաշտեցման կողմնակիցներին «իշխանամետ»,
Շտաբներով՝ մկների դեմ
Այս տարվա մայիսի 30-ին, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկությունների վրա, «Նախագահն՝ ընդդեմ մկների» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում վնասակար միջատների եւ կրծողների դեմ պայքարին եւ գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը համարել է անբավարար: Այն ժամանակ Բակո Սահակյանը անհրաժեշտ էր համարել
Կանայք՝ վասն կանանց
Սյունիքում պայքարում են գենդերային հավասարության համար «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ստեղծվելուց ի վեր, նպատակ է հետապնդում նպաստել կնոջ դերի բարձրացմանը տարածաշրջանում եւ մասնավորաբար աշխատանքներ են տարվում այսօրվա աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացման ուղղությամբ: Հ/կ-ն իր գործունեությունը սկսել է 2009 թվականի հուլիսի 15-ից, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին: Երկուսուկես ամսվա ընթացքում մի
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ»՝ «ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՔՈՎ
Աղանդները ազատորեն գործում են Հայաստանի եւ հայության հոգեւոր կենտրոնում եւ, ըստ հոգեւորականի՝ գողանում մեր զավակներին: Վերջին օրերին Էջմիածնի դպրոցների եւ կրթական այլ հաստատությունների պատերին գայթակղիչ հայտարարություններ են հայտնվել, ուր նաեւ շարադրությունների մրցույթի մասնակցելու հրավեր կա: Հայտարարության հեղինակը իրեն ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցի անվանող կազմակերպությունը կամ շարժումն է եւ հայտարարությամբ հավաստիացնում է, որ մրցույթն անցկացվում է «Հայաստանը
ՀՐԴԵՀ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Հանրապետության 7 հասցեում: Ամբողջությամբ այրվել են Ա. Մուրադյանին պատկանող կենցաղային իրերի վերանորոգման կրպակը, ինչպես նաեւ հարակից խանութի եւ դեղատան պլաստմասսայե կառուցվածքները: Մի հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Նուբարաշենի խճուղու՝ գերեզմանատանը կից տարածքում. այրվել էր Հակոբ Հակոբյանին պատկանող «Գազել» մակնիշի 3489 պետհամարանիշի ավտոմեքենան:
ՇԵՆԳԱՎԻԹԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ
ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության մասին: Այն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ին, Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
ԻՍԿ ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱՃ ԿԱ
Օգոստոսի 25-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարվա առաջին կեսին Սյունիքի մարզում ծնվել է 848 երեխա, ինչը 12-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Իսկ ահա Տավուշի մարզում, ըստ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, ծնունդների թիվը աճել է ե՛ւ կիսամյակի, ե՛ւ տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով: Եթե անցած տարվա 9
Օտարում են ջրի գնով
Հալիձորցիներին չեն թողնում մտնել իրենց պատկանող տարածք «Առավոտի» (08.10.2009) «Հալիձորցիները կառավարության դեմ» հոդվածում ընթերցողին ներկայացրինք Հալիձոր գյուղի 12 բնակիչների հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարության, որով վիճարկվում է կառավարության 26.06. 09թ. թիվ 944-Ն որոշումը: Այդ որոշմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել 12 հալիձորցիներին պատկանող մոտ 45.697 քմ հողամասը: Կառավարության որոշմամբ հողամասը ձեռք բերող «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն
ՄԵՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ԵՆ
Թուրքերը փորձում են կանխել պահանջատիրության վիճարկումը Հայերս պատշաճ դիվանագիտություն չենք ունեցել, ինչը մեր պատմական հողերը եւ պետականությունը կորցնելու հիմնական պատճառներից է (ի դեպ, Հ. Աճառյանի «Արմատական բառարանում» եւ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «դիվանագիտություն» եւ «դիվանագետ» տերմինների մասին հավաստում չկա): Միջազգային իրավունքի օբյեկտ հանդիսացող հայ-թուրքական բոլոր պայմանագրերում Հայաստանը ճանաչվել է պարտվող կողմ (Բաթումի, Ալեքսանդրապոլի, Կարսի
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՄԲ
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տպագիր մամուլից տեղեկացել է, որ հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում (կոնսերվատորիայի դիմացի այգում) գիշերը, սանիտարական էտման հիմնավորմամբ, իրականացվել է ծառահատում: Այդ հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որը հայտնել է, թե «Կենտրոն կանաչապատում» ընկերության կողմից որեւէ առողջ ծառ չի հատվել եւ այդ մասին տեղեկատվությունը
«ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նախակրթարաններից մեկի 3 աշակերտ վարակվել է «խոզի գրիպով»: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Հիվանդները անմիջապես հոսպիտալացվել են եւ գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: Սկզբում A H1N1 վիրուսը հայտնաբերվել է մի աշակերտի մոտ, որը վերջերս էր վերադարձել արտերկրից: Այդ նախակրթարանում դադարեցվել են դասընթացները, եւ աշակերտներն անցել են բուժզննում, որի ընթացքում եւս 2-ի
Ավազն անօրինական են արդյունահանել
«Բետարշին» ընկերության բիզնեսը բարգավաճել է գյուղացիների սեփական արոտավայրերի հաշվին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում «Բետարշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը անօրինական է ավազ արդյունահանում: Այս ամենի դեմ արդեն 2 օր բողոքի ակցիաներ են կազմակերպում գյուղի բնակիչները, որոնց մեծ մասը հենց այս գործարանի աշխատակից է եղել: Բանն այն է, որ այս գործարանի նախկին բաժնետերը իր բաժնեմասը այժմյան բաժնետեր, ԱԺ
ՊԱՏՃԱՌԸ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑՆ Է
«Առավոտի» հետ զրույցում՝ մայրաքաղաքի կանաչ զանգվածների պակասությունն այսպես արդարացրեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: – Պարոն Մարտիրոսյան, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական ծրագրում որպես առաջնահերթ դրույթ նշված էր Երեւանի կանաչ տարածքների ավելացումը: Ընտրություններին հետեւած ամիսների ընթացքում կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ խոստումների իրականացման ուղղությամբ եւ ինչպիսի՞ ծրագրեր կան առաջիկայի համար: –
Փառատոնը բացվում է
Այսօրվանից եւ 5 օր շարունակ Երեւանում մանկապատանեկան ֆիլմերի շքերթ է լինելու «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը եւ գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան: Հենց հնգամյակի առիթով էլ կազմակերպիչներն այս տարի յուրահատուկ ծրագիր են խոստանում. կցուցադրվի 51 ֆիլմ՝ 25 երկրից: «Որոշեցինք այնպիսի ծրագիր ընտրել, որ