Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ «URIAH HEEP»-Ը՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի կունենա լեգենդար բրիտանական Uriah Heep ռոք-խմբի անդամների մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի ընթացքում երաժիշտները կխոսեն վաղը Երեւանում կայանալիք իրենց համերգի մասին:

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, խմբի ղեկավար Միք Բոքսը (Mick Box) վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել է. «Մենք շատ հուզված ենք, այդպես է լինում միշտ, երբ պետք է առաջին անգամ որեւէ տեղ ելույթ ունենանք: Ուրախ ենք, որ մեզ հրավիրել են համերգ տալ Երեւանում, իրոք անհամբեր սպասում ենք դրան»:

Երեւանյան համերգի ծրագրի մասին էլ նա նշել է. «Մենք այժմ ողջ աշխարհում ակտիվորեն ներկայացնում ենք մեր վերջին ալբոմը՝ «Wake the Sleeper»-ը, սակայն Երեւանում շատ այլ երգեր էլ կկատարենք Uriah Heep-ի դասական երգացանկից՝ «Gypsy», «July Morning», «Lady in Black», «Stealin\’», «Sympathy», «Look at Yourself» եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031