Օրվա լրահոսը

ԱՆՍՊԱՍԵԼԻ «ԿՈՆՍԵՆՍՈՒՍ»

   Մարտի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրապարակել են 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Զեկույցը որոշակի վերապահումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական են գնահատել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իշխանական պատգամավորները՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն՝ գտնելով այնտեղ իրենց հարմար կետեր: Պարոն

Մարտի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ

ՖԻԼՄԵՐ՝ ԱՌԱՆՑ ՏԵՍԱԽՑԻԿԻ

«YouTube» վիդեոհոսթինգը թողարկել է նոր պորտալ՝ YouTube.com/create, որտեղ հնարավոր է պատրաստել հոլովակներ «GoAnimate», «Stupeflix» կամ «Xtranormal» ծրագրերով: «YouTube»-ի ներկայացուցիչների խոսքով՝ նպատակն այն է, որ բոլոր օգտագործողներին հնարավորություն տրվի ակտիվ լինել կայքում, քանի որ ոչ բոլորն ունեն տեսախցիկ եւ նկարելու հնարավորություն:

ԼՈՐԻ ՁՎԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լորի ձվերը սննդանյութերով ավելի հարուստ են, քան հավկիթները: 5 լորի ձուն քաշով հավասար է մեկ հավկիթի: Այն պարունակում է 5 անգամ ավելի կալիում, 4,5 անգամ շատ երկաթ, 2,5 անգամ շատ վիտամին B1 եւ B2, քան հավկիթը: Լորի ձվերում ավելի զգալի են վիտամին A-ն, նիկոտինաթթուն, ֆոսֆորը, պղինձը, կոբալտը եւ մի շարք այլ միկրոէլեմենտներ, քան հավկիթում: Հավկիթում

ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ունե՞ք խնդիրներ՝ կապված լսողության հետ Յուրաքանչյուր պատասխանին՝ «այո»- 4 միավոր, «երբեմն»- 2 միավոր, «ոչ»- 0 միավոր: 1. Գտնվելով մեծ հավաքույթում, ձեզ հետ հաճա՞խ է պատահում, որ խնդրեք կրկնել ասածը: 2. Դժվարությա՞մբ եք ընկալում «փսփսոցը»: 3. Ընտանիքի անդամները բողոքո՞ւմ են, որ դուք շատ եք բարձրացնում հեռուստացույցի ձայնը: 4. Դուք հաճա՞խ չեք լսում հեռախոսի կամ էլ դռան

Apple-Ի ՂԵԿԱՎԱՐԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԿԱՆՉԵԼ

Կալիֆոռնիա նահանգի դատարան է հրավիրվել «Apple» ընկերության հիմնադիր ու ղեկավար Սթիվ Ջոբսը, ով կպատասխանի «iTunes» երաժշտական ծառայության վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին: Դեռեւս 2004թ. ընկերությունն արգելափակեց այն երաժշտական ֆայլերի նվագարկումը, որոնք բեռնվում էին RealNetworks կայքից: Դատական հայցում նշվում է, որ «Apple»-ն այդպիսով ստեղծեց երաժշտական մոնոպոլիա եւ զրկեց օգտագործողներին ընտրության հնարավորությունից:

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Տորոնտոյի համալսարանի գիտնականները փաստում են, որ բարձր պաշտոն ունեցող մարդիկ առավել շատ հոգեբանական դժվարություններ հաղթահարելու խնդրի առաջ են կանգնած: Տարբեր մասնագիտություններ ունեցող 1800 մարդկանց օրինակով կարելի է պնդել ու ապացուցել բարձր պաշտոններ ունեցող մարդկանց սպառնացող ռիսկերը, որոնք մինչ այդ չէին էլ արծարծվել: Մարդիկ, ովքեր կանոնակարգում են ուրիշների աշխատանքային պարտականությունները, պատասխանատու են նրանց աշխատավարձի համար, ինչպես

Տարիներ են պետք աղետը մոռանալու համար

Հոգեբանների դիտարկումները Ճապոնիայի աղետը, բացի տնտեսական եւ այլ հետեւանքներից, նաեւ խոր հոգեբանական բացասական ազդեցություն ունեցավ ոչ միայն երկրաշարժ ապրածների, այլեւ չապրածների վրա: Երեկ «Հայելի» ակումբում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, խոսելով այդ ազդեցության մասին, նշեց. «Ճապոնիայի երկրաշարժի լուսաբանումներից տեսնում ենք, որ ամեն ինչ ներկայացվում է ոչ խուճապային ֆոնի վրա, որը թվում է, թե տարօրինակ

ՍԵՐԻԱԼՆԵՐԻՑ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ

60-70 տարեկան շատ կանայք սկսել են գրանցվել ամուսնական գործակալություններում «Նա պետք է լինի բարոյական, մաքրասեր, համեստ, կանացի». սա ծանոթության եւ ամուսնական գործակալություններում գրանցված տղամարդկանց հիմնական պահանջն է՝ իր ապագա երկրորդ կեսից: Իհարկե, բոլոր ժամանակներում տղամարդկանց նաեւ խիստ հետաքրքրում են կանանց արտաքին տվյալները, մասնավորապես՝ բարեմասնությունները, աչքերն ու ոտքերը: Ինչպես պարզեցինք մի քանի նման գործակալությունների հետ զրույցում՝

Ռուսները, կարծես, այնքան էլ ինքնավստահ չեն

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կընդունի «B» խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանուն: Հետաքրքրությունն այդ հանդիպման հանդեպ երկու երկրներում էլ աննախադեպ է: Մասնավորապես, ռուսաստանյան մամուլի հրապարակումները վկայում են, որ այնտեղ գերազանցապես անհանգիստ մթնոլորտ է տիրում: Եթե Եվրո 2012-ի վիճակահանությունից հետո այնտեղ, հավանաբար, մտածում էին, թե

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Արթուր Նազարյան, armsport.am Հավասար հնարավորությունների խաղ է: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի առնվազն չպարտվելու: Պետք է նշել, որ այս պահի դրությամբ երկու հավաքականներն էլ ունեն խաղային պրակտիկայի խնդիր, սակայն երկու թիմում էլ առանցքային ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են գտնվում: Բացի այդ, Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին երեք խաղերում 7 միավոր է վաստակել ու այդ

Քաղմասից մինչեւ քծնանք

«Առավոտի» երեկվա համարում «Կինոդիտում, ծեծկռտուք, քաղմաս» հրապարակմամբ անդրադարձել էինք չորեքշաբթի օրը «Նարեկացի» արվեստի միությունում երիտասարդ կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Հասցեն՝ Հայաստան» եւ «Դհարմայի անիվը՝ Թեղուտ» վավերագրական կինոնկարների ցուցադրութանը, դրան հաջորդած լեզվակռվին, որի արդյունքում կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը եւ սցենարիստ Գոռ Առաքելյանը հայտնվել էին քաղմասում: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին պատմող 36 րոպեանոց «Հասցեն՝ Հայաստան» ֆիլմը հենց սկզբից

Անվանի արվեստագետին կվերդարձնե՞ն թատրոն

Գեղամ Գրիգորյանի պակասը զգացվում է  Ազգային օպերային թատրոնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 30-ին կնշվի օպերաիյն երգիչ, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հոբելյանը՝ 60-ամյակը: Աշխարհահռչակ տենորը խոշոր երեւույթ է առաջին հերթին՝ ազգային օպերային արվեստում: Գ. Գրիգորյանն առաջիններից էր, որ կարողացավ հաղթահարել խորհրդային տարիներին եղած պատնեշները եւ դուրս գալ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Նրանք ցանկանում են, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը Երեկ 9-րդ օրն էր, ինչ Ազատության հրապարակում հացադուլի մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են այցելել հացադուլավորին եւ իրենց զորակցությունը հայտնում: Նրանց մեջ են նաեւ մի շարք անվանի մտավորականներ: Անվանի գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը «Առավոտին» հայտնեց. «Ես նրան վաղուց եմ

ԵՄԵՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ «ԱԼ-ՋԱԶԻՐԱՅԻ» ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

Եմենի իշխանությունները դադարեցրել են երկրում «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի հեռարձակումը՝ մեղադրելով այդ լրատվամիջոցին հակակառավարական բողոքի զանգվածային գործողությունների մասնակիցներին համակրելու մեջ: Նախօրեին Եմենի խորհրդարանը հաստատել է երկրում մեկ ամսով արտակարգ դրություն հաստատելու՝ նախագահ Ալի Աբդուլա Սալեհի որոշումը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԷԼԻ «ՍԵԾ ԿԱՏՈՒ» Է ԱՆՑԵԼ

Նովրուզի տոնի կապակցությամբ, մարտի 27-ին Իլհամ Ալիեւի փոխարեն Թեհրան կժամանի Ադրբեջանի փոխվարչապետ Էլչին Էֆենդիեւը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությունը։ Իրանի նախագահի հրավերը Իլհամ Ալիեւին էր հանձնել Իրանի տրանսպորտի նախարար Ռեզա Թահիփուրը, ով պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում։ Ադրբեջանական պատվիրակության մակարդակի իջեցման պատճառը, հնարավոր է, վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների նկատելի

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԸ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, նաեւ քրդական «Ժողովրդավարական շարժման կոնգրեսը» Թուրքիայում սկսում են քաղաքական անհնազանդության ակցիաներ իրականացնել: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլիեթը»: «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը, փոխնախագահ Գյուլթան Քիշանակը, «Ժողովրդավարական շարժման կոնգրեսի» նախագահ Ահմեդ Տյուրքը, փոխնախագահ Այսել Տուղլուկն ու Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը իրենց մամուլի ասուլիսում հայտարարել են, որ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը մարտ ամսին հասել է վեցամյա մինիմումին, ինչը սոցիոլոգները բացատրում են բնակչության կողմից իրենց կյանքի որակը բարելավելու նկատմամբ ապատիայով: Այդ մասին երեկ փոխանցել է Reuters-ը: Կրեմլում Մեդվեդեւի աշխատանքին հավանություն է տվել ռուսաստանցիների 66 տոկոսը, ինչը 3 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից: Դա է վկայել «Լեւադա»

Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել

Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեսը (նկարում), այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է նրա կառավարության՝ տնտեսական խիստ միջոցառումների առաջարկը, որոնց օգնությամբ փորձ էր արվելու խուսափել դիմելու միջազգային օգնությանը, չորեքշաբթի օրը հրաժարական է տվել՝ զգուշացնելով երկրին սպասվող լուրջ հետեւանքների մասին: Reuters-ի փոխանցմամբ, վարչապետն ասել է, թե «այդ քաղաքական ճգնաժամը լրջորեն կազդի ինստիտուտների ու ֆինանսական շուկաների վստահության վրա,

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍԱՍՏԵԼ ՔԱԴԴԱՖԻԻՆ

Կոալիցիայի ինքնաթիռներն արդեն հիգերորդ գիշերն է, ինչ շարունակում են ռմբակոծել Լիբիան, բայց առայժմ Արեւմուտքի զինուժին չի հաջողվում կասեցնել այդ երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի տանկերի առաջխաղացումը՝ ապստամբների կողմից վերահսկվող քաղաքների ուղղությամբ, կամ ետ շպրտել նրանց երկրի արեւելքի ռազմավարական ուղղություններում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, թե ցերեկը կոալիցիայի ավիացիայի հարվածներից հետո Քադդաֆիի տանկերը, մթության քողի տակ,

ԱՆՈՒՇԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐ, ՄԵՐԺՎԱԾ «ՏՆՕՐԵՆԱՑՈՒՆԵՐ»

Շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար անցկացվող քննությունները: Քննական հանձնաժողովը արդեն 45 հավակնորդի թույլ չի տվել մասսնակցել քննություններին, այն դեպքում, երբ մարդիկ վերապատրաստվել են համապատասխան կազմակերպության կողմից ու վճարել 90000 դրամ: ԿԳ նախարարությունից փորձեցինք պարզել՝ ի՞նչ են մտածում այս ուղղությամբ եւ արդյո՞ք վերապատրաստող կազմակերպություններին որեւէ նախազգուշացում արվել է՝ հավակնորդների գործերն ընդունելիս

ԷԼՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵ՞Ն

«Առավոտի» մարտի 1-ի համարում տպագրված «Քննական խորամանկություններ կամ խնամի- ծանոթ- բարեկամ» հրապարակման մեջ նշել էինք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների թվում է 128-րդ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղասաբօղլյանը, ով «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարներից մեկի տիկինն է: Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը այս դպրոցին 3 մլն դրամ է նվիրաբերել, քանի

Իմ online-ը քո ավանդականին վնաս չէ

Բանավեճ ֆորումներում՝ կրթության այլընտրանքային  միջոցների մասին ՀՀ կրթական քաղաքականության մեջ արդեն նշանակություն է տրվում ՏՀՏ կիրառմանը՝ ուսումնական գործունեության մեջ: Օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հետ չի մնում այդ ամենից: Զանազան ֆորումներում եւս շատ են քննարկումները հատկապես online ուսուցման մասին: Օրինակ, Arminan՝ «Դար» ակումբից հարց է բարձրացնում. «Արդյո՞ք online ուսուցումն է մեր ապագան, որքանո՞վ է դա արդյունավետ»:

ԲՈՒՖԵ՞Տ ԵՆ, ԹԵ՞ ԾԽԱՐԱՆ

Բուհերի բուֆետների մեծամասնության կողքով անցնելիս ախորժակդ միանգամից փակվում է Վերջին շրջանում հաճախ է խոսվում ՀՀ հանրակրթական դպրոցների բուֆետների մասին: Սակայն «Առավոտի» շրջայցը ցույց տվեց, որ բուհերի համեմատությամբ՝ դպրոցների բուֆետները շատ բարվոք վիճակում են: Հատկապես Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մասնաշենքերում գործող բուֆետների տեղը կարելի է գտնել միայն այնտեղից բուրող տարատեսակ հոտերով, այն էլ ոչ հաճելի

Կամերայինը ղեկավար ունի

Մեկ ամիս է, ինչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր է նշանակվել ֆրանսաբնակ դիրիժոր եւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը: Մարտի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու նվագախմբի անդրանիկ համերգը, որը կղեկավարի նորանշանակ դիրիժորը: Համերգը նվիրված է Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին: Մաեստրոն ասում է, որ հպարտ է իր նշանակման համար. «Սա

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ «ԽՈՒՃՈՒՃ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Հոդվածին ծանոթ ընթերցողների համար  իրավաօրենսդրական պարզաբանումներ Սույն թվականի մարտի 22-ին «Առավոտ» օրաթերթում լույս է տեսել թղթակից Գոհար Հակոբյանի «Հեղինակային իրավունքի «խուճուճ» պատմություն» հոդվածը: Հոդվածի հեղինակին տված հարցազրույցում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանն իր տեսակետներն է հայտնել հրապարակումից հինգ օր առաջ, մարտի 17-ին Երեւանում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած՝ «Այ, գնա, չի՛

ԵՐԻՏԿԱԴՐԵՐ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

«Վայոց ձոր մարզի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ մշակվել է եւ ապրիլի 1-ից հասանելի կլինի www.eritkadrer.am կայքը, որը գործատուներին հնարավորություն կտա գտնելու իրենց անհրաժեշտ մասնագետներ, իսկ երիտասարդներն էլ կկարողանան տեղեկանալ, թե ինչ թափուր աշխատատեղեր կան: Կայքում գրանցվելն անվճար է: Բացի աշխատաշուկայի նորություններից, կայքում ներկայացված կլինի նաեւ մարզի անցուդարձը,

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՉԵՆ ԿՆՔՎԵԼ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանն ասաց, որ վերջին 3 տարում մարզում ոչ մեծ չափով ավելացել է կովերի, խոզերի, ոչխարների թիվը, իսկ ընտանի թռչունների քանակը 20 տոկոսով նվազել է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը թռչունների քանակի նվազումը բացատրեց այն հանգամանքով, որ վերջին 2 տարում հիվանդությունների դեմ թռչունների պատվաստումները դուրս են մնացել պետպատվերով մատուցվող ծառայությունների

ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ՝ ԱՐԴԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ

ՀՀ կառավարության մարտի 18-ի որոշմամբ, «Իջեւանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն լուծարվել է՝ այն պատճառաբանությամբ, որ հնամաշ եւ օգտագործման համար ոչ պիտանի գույք ունի եւ վարձակալման հիմունքով տարածք զբաղեցնող ընկերության պահպանման ծախսերն արդարացված չեն: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասաց, որ այդ պոլիկլինիկայի սարքավորումները անցյալ դարի 80-ական թվականների արտադրության էին: Առողջապահական հիմնարկը տեղավորված

Թումանյանը կամ Դեմիրճյանը ձեզ ի՞նչ են արել

Մեսրոպ Մաշտոցի  հուշարձանը Ախալքալաքում: Նոր է տեղադրվել ու դեռ չի հանվել: Ջավախքի հայկական դպրոցներում տիրող իրավիճակի մասին բազմիցս է խոսվել, սակայն խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ շարունակվում են կուտակվել. հայերենի դասաժամերը փոխարինվում են վրացերենով, հայ ուսուցիչների թիվը կրճատվում է: Եթե անցյալ տարի շաբաթական 8 ժամ հատկացվում էր հայոց լեզվին, իսկ վրացերենին՝ 3 ժամ, ապա այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031