Օրվա լրահոսը

Էստոնիայի նախագահը պատասխան քայլեր է պահանջում

«Արեւմուտք-2009» ռուս-բելառուսական զորավարժությունների ավարտից երկու շաբաթ անց Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը ՆԱՏՕ-ին առաջարկել է պատասխան ուսումնական վարժանքներ անցկացնել Մերձբալթիկայում: Էստոնիայի ղեկավարը վստահ է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չի կարելի մեծ հույսեր կապել բարիդրացիության քաղաքականության արդյունավետության հետ: «ԽՏՐՐպրտՏվՊպվՑ.net.»-ի մատուցմամբ, երկրի նախագահը հայտարարել է, թե Բալթիկայի օդային տարածքի պաշտպանությունը նշանակալից եւ անհրաժեշտ գործողություն է, բայց վատ չէր

Վրաստանը ահաբեկիչնե՞ր է ուղարկում Չեչնիայի տարածք

Ռուսական հատուկ ծառայությունների տվյալների համաձայն, Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մասնակցել են Չեչնիայի տարածք ահաբեկիչներ տեղափոխելու գործին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը տեղի ունեցած հակաահաբեկչական ազգային կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: «Գրոհայինների մոտ հայտնաբերված աուդիոհաշվետվությունները վկայում են, որ նրանք, բացի «Ալ-Քաիդայի» էմիսարների հետ շփումներից, կապ են հաստատել նաեւ Վրաստանի

ԱԳՆ-Ն ԿՐԹՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է մրցույթ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» դասընթացին մասնակցելու համար: Դասընթացը նախատեսված է բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտների համար: Դասավանդման լեզուներն են՝ հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից: Ընդունելությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան

ԵՐԵՎԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ ԹԻՎ 91 ԴՊՐՈՑՈՒՄ

Հին աստվածներից մինչեւ Էրեբունի-Երեւան, ոսկե աշուն. երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 91 դպրոցում այսպիսի մթնոլորտում էին տոնում Երեւանի 2791 -ամյակը: «Մեր տուն, մեր ոստան» բացօթյա թատերականացված միջոցառման ժամանակ գլխավոր դերում դպրոցի պարի, ասմունքի եւ թատերական խմբակներն էին, երգչախումբը, ներկայացված էին նաեւ աշակերտների ձեռքի աշխատանքները: Պատմական փաստերը մեկնաբանվում էին աշակերտների երեւակայության շրջանակներում. օրինակ՝ ձիու կառքով հանկարծ եկավ

ԻՐԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄ

Ստորագրված արձանագրությունները խարխլել են ազգային անվտանգության եւ ազգային ինքնության կարեւորագույն խնդիրների շուրջ Հայաստանի դիրքերը: Վատ ձեւակերպված Արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ եւ անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը եւ արարողությանը ներկա համաշխարհային տերությունների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման «պատմական» պահին կողմերից եւ վկաներից որեւէ մեկն ի վիճակի

Պայքարը կարող է սրվել

Կարծում է գերմանական թերթը Մեկ տարի առաջ, երբ Հարավային Կովկասը ցնցվեց Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունեցած պատերազմից, տարածաշրջանում սկիզբ առավ այլ զարգացում, որն իր գագաթնակետին հասավ այս շաբաթվա վերջին՝ Ցյուրիխում: Շվեյցարիայի միջնորդությամբ ամիսներ շարունակ ընթացող գաղտնի բանակցություններից հետո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները շաբաթ օրը ստորագրեցին երկու Արձանագրություններ, որոնցով նախատեսվում է երկու երկրների միջեւ

ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Սկիզբը՝ նախորդ համարում: Պահանջատիրության դիվանագիտական նպատակները Իհարկե, Թուրքիան առանց պատերազմի ոչ մեկի չի զիջի ոչ միայն Սեւրի պայմանագրով Հայաստանին դե-յուրե պատկանող տարածքները, այլեւ անգամ Հյուսիսային Կիպրոսը, որը ընդամենը 35 տարի առաջ է օկուպացրել: Եվ արժե՞, արդյոք, այս պայմաններում խոսել, թվում է՝ անդառնալիորեն կորցրած հայրենիքի մասին: Մի հետաքրքիր անալոգիա է առաջ գալիս Հին Աթենքի պատմությունից: Մինչեւ

ԼՔՎԱԾ ԾԻՐԱՆԱՎՈՐԸ

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում գտնվող հայկական հնագույն եկեղեցիներից մեկը՝ Ծիրանավորը (5-րդ դար) քայքայման եւ փլուզման եզրին է: Տարբեր ժամանակաշրջաններում եւ տարբեր պատճառներով եկեղեցու պատերից ընկած քարերը քարակույտերի են վերածվել: Ինչպես «Առավոտին» ներկայացրեց Արագածոտնի հուշարձանների պաշտպանության մարզային ծառայության պետ Տարոն Մանուկյանը, մարզում արդեն մի քանի եկեղեցիներ վերանորոգվել են, բայց Ծիրանավորն ու էլի ուրիշ եկեղեցիներ կան, որ

«Ջրից դեպի շուկա»-ն՝ խնձորի այգում

Ջրի կորուստները կրճատելուց հետո հարկ է մտածել արտահանման մասին՝ պնդում է խնձորագործը Արագածոտնի մարզի այգեգործների համար կարբեցի Հրաչ Արշակյանի 4500 քմ խնձորի այգին տեսարժան վայր է դարձել: Հողի մշակներն այստեղ են գալիս սեփական աչքերով տեսնելու եւ անձամբ համոզվելու, որ կաթիլային եղանակով ոռոգումը ոչ միայն չի զիջում ավանդական՝ առվային ոռոգմանը, այլեւ դեռ մի բան էլ գերազանցում

ՋՐԻ ԽՆԴՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ոչ ոք չի ասում, թե մինչեւ երբ են կապանցիները ծորակի ջուրը խմելու միայն եռացնելուց հետո Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգում առկա հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք: «Առավոտի» սեպտեմբերի 8-ի համարում «Լվացքի ջո՞ւր են խմում» հրապարակմամբ արձանագրել էինք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի խմելու ջրի որակը, մեղմ ասած, հեռու է գոհացուցիչ լինելուց:

Գրքի «չներվող առավելությունը»

Վերջերս առիթ ունեցանք ծանոթանալ իրավաբանական գիտությունների նորընծա դոկտոր Հովհաննես Ստեփանյանի «Իրավունքի հիմնահարցերը. ֆենոմենոլոգիական մոտեցում» ֆունդամենտալ աշխատությանը, այս աշխատության վերաբերյալ շրջանառվող իրարամերժ՝ բացասական եւ դրական կարծիքներին: Մեր օրերի հայ իրավական աշխարհը, պարզվում է, այնքան էլ ծանոթ չէ գերմանական փիլիսոփայությանը, առավել եւս 20-րդ դարի փիլիսոփայության առաջատար ուղղություններից մեկին՝ ֆենոմենոլոգիային: Մինչդեռ, նույն այդ աշխարհի ներկայացուցիչները հաճոյաբար նախապատվությունը տալիս

Մուտքը՝ խցից. դանդաղ մա՞հ

Ներկայիս իշխանությունները Սահմանադրությամբ ընդունված օրենքները (որով պետք է պաշտպանվեին ժողովրդի շահերը) օգտագործում են իրենց համար որպես ամուր պատնեշ, իսկ խեղճուկրակ, անօգնական ժողովրդի ուսերին դնում են ծանր լուծ, միտումնավոր կերպով մեր բազմաչարչար ժողովրդին պահում աղքատության մեջ, որպեսզի հարկ եղած ժամանակ իրենց անձնական նպատակների եւ կարիքների համար որպես գործիք օգտագործեն: Ասացեք, խնդրեմ, մինչեւ երբ պետք է ճորտի

Մանկապարտեզի բակում

Երեկ, ժամը 00.47-ին, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում՝ Աբովյանի 4-րդ միկրոշրջանում գտնվող թիվ 9 մանկապարտեզի բակում: Այրվել են թփեր:

Հացադուլ է հայտարարել

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող, դանակահարության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Գյոզալյանը արդեն 10 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ: Նա 1 տարի առաջ է տեղափոխվել Կոշ, սակայն դիմել է ՔԿՀ վարչակազմին, որ իրեն տեղափոխեն «Վանաձոր» ՔԿՀ, քանի որ հարազատները հնարավորություն չունեն իր հետ տեսակցել՝ տարածքի հեռավորության պատճառով: Հացադուլն անժամկետ է:

Ուղեւորը զոհվել է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Չարենցավանի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Սեւան-Երեւան ավտոճանապարհին «Օպել» մակնիշի 15 ՕՕ 459 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի 28 ՏԼ 177 պետհամարանիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով «ՈՒԱԶ» ավտոմեքենայի ուղեւորը, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի՝ 40-ամյա Անահիտ Հակոբյանը տեղում զոհվել է: «Օպել» ավտոմեքենայի ուղեւորներին՝ Երեւանի 22-ամյա բնակչուհի Լիլիթ Մանուկյանին

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ

«Ուսումնասիրությունների հետեւություններն ու հիմքերը տարբեր հասկացություններ են: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրել է ստուգումների արդյունքում ՎՊ-ի կատարած եզրահանգումները, հայտնաբերած խախտումները, որոնց վերաբերյալ հաշվետվությունը տեղադրված է ՀՀ վերահսկիչ պալատի ինտերնետային էջում: Արձանագրված խախտումներից 12-ը, դատախազության գնահատմամբ, պարունակում են հանցագործության հատկանիշների վերաբերյալ հանգամանքներ եւ անհրաժեշտ է կատարել քննություն, իսկ դրանք ՎՊ-ն դատախազությանը չի տրամադրել:

Գետառը՝ աղբանոց

Խանջյան փողոցին զուգահեռ անցնող Գետառը դարձել է իսկական աղբանոց: Գետի հարեւանությամբ ընթացող շինարարության պատճառով առաջացած աղբը գրեթե ամբողջությամբ լցվում է այս գետը: Բացի շինարարական աղբից, այստեղ կա նաեւ կենցաղային աղբ:  

«Ապoրինի» կվաս

«Արարատ» կինոթատրոնի դիմաց տեղակայված կվասի այս սարքը, ըստ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Հովսեփյանի, անօրինական է այնտեղ հայտնվել: «Մենք նրանց արգելել ենք այս տարածքում կվաս վաճառել: Ընդհանուր առմամբ հյութերի բացօթյա վաճառք թույլատրվում է, եւ մենք մի քանի ընկերության թույլատրել ենք ամառվա ընթացքում ավտոմատացված վիճակում հյութերի բացօթյա վաճառք կազմակերպել, սակայն հիմա զովացուցիչ հյութերի

Տաղավարը՝ դպրոցի բակում Առեւտրի այս կետը գործում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի անմիջապես հարեւանությամբ: Բացի այն, որ այդ տաղավարի հիմնական սպառողները դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողներն են, տաղավարի տարածքը, ի հաշիվ դպրոցի բակի, կամաց-կամաց ընդլայնվում է: Լ. Բ.

Էտել են տոնին ընդառաջ

Շաբաթ օրը, ժամը 23.30-ի սահմաններում, սանիտարական էտման անվան տակ Կոնսերվատորիայի դիմացի այգում «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները հաստաբուն ծառեր էին հատում ու տեղավորում հարեւանությամբ կայանած ավտոմեքենայի մեջ: Երբ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են առողջ ծառերը հատում, աշխատակիցները պատասխանեցին, որ սանիտարական էտում են անում: Երեկ «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանը «Առավոտին» պարզաբանեց, որ այդ հատվածում ոչ մի առողջ

ՎԹԱՐԱՅԻՆ ԾԱՌԵՐԸ ՉԵՆ ԷՏՈՒՄ

Լուսանկարում պատկերված ծառը Շենգավիթի թիվ 31 եւ թիվ 173 դպրոցների հարեւանությամբ է գտնվում: Այն վթարային վիճակում է, վերին հատվածի չորացած ճյուղերը կոտրտված են եւ ամեն վայրկյան սպառնում են ընկնել անցորդների վրա: Այս ծառը, սակայն, «միայնակ» չէ եւ իր կողքին ունի մի շարք բախտակիցներ, որոնք նույնպես էտվելու կարիք ունեն: Դպրոցների հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները տեղեկացրել են

«ԹՈՒՐՔԵՐԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՎ՝ ՀԱՐՑ ՉԵՍ ԼՈՒԾԻ»

Ասում են շիրակցի կուսակցականները «Շիրակ կենտրոն» ու «Սպիտակ նառ» հ/կ-ների նախաձեռնությամբ՝ երեկ Գյումրիում դարձյալ քննարկում էր կազմակերպվել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ու սահմանի բացման վերաբերյալ: Այս անգամ հրավիրվել էին Շիրակի մարզի գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Նշենք, որ բացառությամբ հանրապետականների, մնացածը մի մարդու պես ներկայացել էր: Կազմակերպիչներից մեկի՝ «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանի խոսքերով, քննարկումների

ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երեկ ստորագրել են ցանցերի փոխկապակցման պայմանագիր, որով կարգավորվում են երկու օպերատորների ցանցերի կապակցման կոմերցիոն եւ տեխնիկական պայմանները: «Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, 2 ընկերությունների գլխավոր տնօրենները նշել են, որ բանակցություններն ընթացել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում եւ հույս են հայտնել շարունակել համագործակցությունը՝ արդյունավետ եւ առողջ մրցակցության

ՌԴ-Ն ԿԻՋԵՑՆԻ՞ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ

Մոսկվայում նախօրեին կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման տնտեսական համագործակցությունն է եղել՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերը եւ պատրաստ է օգնել նրան հաղթահարելու տնտեսական ճգնաժամը՝ իջեցնելով ռուսական գազի սակագինը: Փոխարենը Մոսկվան իրավունք կստանա մասնակցելու նոր ԱԷԿ-ի շինարարությանը: Հղում անելով «Կոմերսանտին», այս մասին գրում է

Փորձում են ուղղորդել դատաբժշկական փորձաքննությունը

«Առավոտի» 03.10.09թ. տպագրված «Պարանի՞ց է ընկել, թե՞ առողջությունն է դավաճանել» հրապարակումը ծանր հոգեկան ցնցումների մեջ գցեց Դավիթ Մաիլյանի ողբերգական մահը սգացողներին: Եվ այս ծանր հոգեկան իրավիճակի մեջ ուժ գտանք ու հանդիպեցինք այդ հոդվածում իրենց կարծիքները հրապարակած անձանց՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Լեւոն Սամվելյանի, ամբիոնի դոցենտ, ֆիզկուլտուրայի դասախոս Կառլեն Սարգսյանի եւ ֆինանսական

ԲՈՒՐՍԱՅՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Արդեն երկու օր Թուրքիայում աննախադեպ իրավիճակ է: Այստեղ բոլորը՝ շարքային քաղաքացիներից սկսած մինչեւ բարձրաստիճան չինովնիկները՝ սպասում են Հայաստանի նախագահին: Անվտանգության ծառայություններն աշխատում են բառիս բուն իմաստով՝ գիշեր ու ցերեկ: Հյուրանոցը, որտեղ ապրում են հայաստանցի լրագրողները եւ անվտանգության աշխատակիցները, հսկվում է փողոցի բոլոր անկյուններից, խանութներից, առեւտրի կետերից, ամեն քայլափոխի թուրք «հատուկ ծառայողներ» են, նրանց լրագրողներս արդեն

Հայացք առայժմ փակ սահմանի մյուս կողմից

Նոթագրություն Թուրքիայից. օր երկրորդ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը երեկ հայ լրագրողներին պատմեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 10-ի առավոտյան մի խումբ լրագրողների հետ փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում մասնավորապես ասել է, որ եթե Հայաստանի անկախությունից հետո մտահոգություններ ունեին, թե այդ երկիրը չի ճանաչում Թուրքիայի սահմանները՝ ըստ այդմ, տարածքային պահանջներ

«ԱՅԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ ԷՐ»

«Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին ասում է այդ հանդիպումը կազմակերպած մեծահարուստ Սամսոն Էոզարարատը: 2008-ի նախագահական ընտրություններից առաջ իշխանամետ մի քանի թերթեր ընդդիմության թեկնածուի դեմ հակաքարոզչության շրջանակներում հրապարակեցին նույն բացահայտումը, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993թ. մարտին Փարիզի «Grillon» հյուրանոցում հանդիպել էր «Գորշ գայլերի» («Ազգայնական շարժում» կուսակցության) առաջնորդ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՄԱՅԱԿԻՑ ՎԱԽԵՑԵ՞Լ Է

«Անկուսակցականնե՛ր Հայոց աշխարհի, միացե՛ք».- «Ա1+»-ի մատուցմամբ՝ այս կարգախոսով է հանդես գալու Երեւանի թիվ 10 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու դեռ չառաջադրված «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Երեկ նա «Արցախ» ակումբում հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է եւ չի հանելու այն ինչ-որ մեկի օգտին՝ չնայած շրջանառվող խոսակցություններին: Հ. Հովհաննիսյանը հավաստիացրել է, թե առաջադրվելու մասին իր

«Ղարաբաղին» կփոխարինի «Սարդարապատը»

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Դաշնակցությունն անազնիվ է Երեկ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, «Միացում» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը եւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավետել են նոր շարժման մեկնարկի մասին: Շարժումը խորհրդանշական անվանում ունի՝ «Սարդարապատ»: Եվս մեկ կառույցի գոյության անհրաժեշտությունը Տիգրան Խզմալյանն այսպես պարզաբանեց. «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան իր գործողություններին տալիս է խորհրդանշական ընթացք, եւ

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031