Օրվա լրահոսը
Մարմնավաճառ՝ 1200 դոլարով
Լաս Վեգասում ապրող 96-ամյա Միլի Կուպերն առայսօր օրվա հացի փող է վաստակում մարդկության հնագույն «մասնագիտություններից» մեկով: Միլին աշխարհի ամենատարեց մարմնավաճառն է: Նրա տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 80 հազար դոլար: 96-ամյա կինը բրիտանացի է, մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Միլիի ամուսինն ամերիկացի է եղել, հանուն որի էլ Բրիտանիայից տեղափոխվել է
Մարմնավաճառները հարկ կվճարեն
Հոլանդիայի իշխանությունները պատրաստվում են եկամտահարկ վերցնել մարմնավաճառներից։ Այսպիսով, մարմնավաճառներին կստիպեն պետությանը վճարել իրենց աշխատավարձի 33%-ը։ Փորձագետների հաշվարկով՝ մարմնավաճառությունը հասարակաց տների տերերին եւ «աշխատակիցներին» բերում է տարեկան 625 մլն եվրոյի եկամուտ։ Ընդհանուր առմամբ, Հոլանդիայում այս գործով է զբաղվում շուրջ 8000 կին, որոնց սկզբնապես համարում էին թրաֆիքինգի զոհեր ու հետեւաբար ներողամտությամբ էին վերաբերվում նրանց կողմից հարկերից խուսափելու
Ասա այն՝ ինչ մտածում ես
Գործարկվել է հատուկ կայք՝ AboutEveryone.com, որը թույլ է տալիս անանուն կերպով կարծիքներ թողնել ընկերների մասին: Կայքը բավական պարզ է. անհրաժեշտ է միայն մուտքագրել ընկերոջ ֆեյսբուքյան էջի հասցեն (օրինակ՝ https://www.facebook.com/profile.php?id= 659242927 կամ https://www.facebook.com/poghosyan. poghos) ու թողնել կարծիքը: Գրանցումն անհրաժեշտ չէ: Կայքի հաջողության դեպքում հնարավոր է՝ որոշ ժամանակ անց «Google» որոնողականն ինդեքսացնի նաեւ կայքի բովանդակությունն ու որոնման
Ներմուծվողը օգտակար չէ
Տարբեր հետազոտություններ բազմիցս ապացուցել են գարեջրի օգտակար լինելու փաստը: Մասնավորապես հայտնի է, որ գարեջուրը բարենպաստ ազդեցություն ունի ոսկրային համակարգի վրա: Իսկ այժմ գիտնականները բացահայտել են, որ ներմուծվող գարեջուրը կորցնում է օգտակար հատկանիշները: Մասնագետների կարծիքով՝ գարեջուրը կորցնում է համը, հոտը, գույնը, ինչը վկայում է խմիչքի ներսում կատարվող քիմիական պրոցեսների մասին: Մաաստրիխտի համալսարանի դոցենտ ու վարակաբան Դանիել
ՀԱՇՎԱՐԿԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ
Հաշվարկով ամուսնությունն այնքան էլ վատ չէ, բայց կարեւորը ընտանիքի ամրությունն է Մոտավորապես մինչեւ 30 տարեկան յուրաքանչյուր աղջիկ եւ տղա ամուսնությանը վերաբերվում է, այսպես ասած, «մատների արանքով»… Ավելի երիտասարդ տարիքում քչերն են մտածում սոցիալական լավ պայմանների, հարուստ տղայի կամ հարուստ «պապայի» աղջկա հետ կյանքը կապելու, հաշվարկով ամուսնանալու մասին: Գերակշռող մաս են կազմում սիրո հենքի վրա ստեղծված
ՄԵՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՍՏԱՆՈՒՄ Է 31 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսին է, իսկ մարզիչը՝ «Ռեալի» աստղային առաջնորդ Ժոզե Մոուրինյոն: France Football-ի տվյալներով, Մեսին տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: Երկրորդ տեղում Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 27,5 միլիոն, երրորդը Ուեյն Ռունին է՝ 20,7 միլիոն եվրո: Ժոզե Մոուրինյոն տարեկան ստանում է 13,5 միլիոն եվրո: Բարսելոնայի մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատավարձը 10,5 միլիոն
Հաճելի նորություններ Գյումրիից
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը մի շարք հաճելի նորություններով է մուտք գործել նոր մրցաշրջան, որոնց թվում է նոր հովանավորը: Առաջիկա մեկ տարում «Շիրակն» ու «Գյումրի գարեջուր» ընկերությունը համագործակցելու են: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին ակումբի նախագահ Արման Սահակյանն ու «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի նախագահ Միսակ Բալասանյանը: Վերջինիս խոսքերով՝ այս համագործակցությունը սպասելի էր. «Տրամաբանական է, որ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Այս օրերին Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների սպասումով են ապրում ոչ միայն երկու երկրների ֆուտբոլասերները, այլեւ մասնագետներն ու հենց իրենք՝ ֆուտբոլիստները: Նրանք նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում են, որոնց հետ հարցազրույցներում իրենց տեսակետներն են արտահայտում մարտի 26-ին կայանալիք հանդիպման հնարավոր ելքի մասին: Արկադի Անդրեասյան: «Հայաստանի ոչ մեծ առավելությունն այն է, որ հանդիպումը կայանալու է
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը եւ հաճելի պահեր պարգեւել հանդիսատեսին: «Դժվար է գերագնահատել դասական երաժշտության դերը երեխաների եւ երիտասարդների գեղագիտական դաստիարակության տեսակետից: Մեր հասարակությունը՝ հատկապես երիտասարդները, պետք է հնարավորություն ստանան ունկնդրելու գեղարվեստական բարձր եւ լուրջ արժեք ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների կատարումները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շարունակական
Ջազից մինչեւ Սուլիկո
Մարտի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ world-music ժանրի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Նինո Կատամաձեն՝ Insight խմբով, որի հետ համագործակցում է 2000 թվականից: Նինոն իր հարցազրույցներում մշտապես հայտարարում է, թե չի կարող երգել տրադիցիոն ջազ, այլ երգում է այնպես, ինչպես ինքն է ընկալում ջազը, այսինքն՝ զգացմունքներով: Կատամաձեն այս անգամ էլ իր կրակոտ կատարումներով միանգամից «ներխուժեց» մարդկանց
Անգրագիտությո՞ւն, թե՞ վրիպում
Մայր թատրոնի պատմությունն աղավաղված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ազդագրաշատ ծառայողական մուտքի մոտով անցնելիս չենք կարող չնկատել մի «ինքնատիպ» գրառում. «88-89-րդ թատերաշրջան»: Սովորական թվացող այս գրությունը, պարզվում է, անգրագիտության ցայտուն արտահայտություն է, թատերական տրամաբանությանը հակառակ մի բան, որը շփոթմունքի մեջ է գցում նույնիսկ թատերասերներին: Նախ, թատերաշրջանները հաջորդական թվերով են ներկայացվում, այսինքն՝ 88-րդ, 89-րդ
ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ՝ ԸՍՏ «ՄԱՐԳԱՐՏԵ ԱԿԱՆՋՕՂՈՎ ԱՂՋԻԿԸ» ԿՏԱՎԻ
Նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը շատերին է հայտնի: Իսկ կտավի պատճենների կամ վարիացիաների մասին պատկերացումներ քչերը կունենան: Վերջին 4 տարիների ընթացքում գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանը մտորել է կտավի ձեւափոխությունների մասին, որի արդյունքը օրերս ՆՓԱԿ-ում ներկայացրեց արվեստասեր հասարակությանը: Նարեկի նոր աշխատանքները գեղանկարների հերթական շարք չեն, այլ «Սիմուլակրում» կոնցեպցիա: Ն. Ավետիսյանը «Առավոտի» հետ
ԵՄԵՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել մինչեւ 2011թ. վերջը հրաժարական տալ՝ իշխանությունը հանձնելով հատուկ ստեղծված ռազմական խորհրդին: Այդ մասին հաղորդում է Panarmenian.net-ը, մեջբերելով Սալեհի ներկայացուցչի՝ The Wall Street Journal-ին արած հայտարարությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են նաեւ Al Jazzera ալիքի խմբագրական բլոգում՝ նվիրված Եմենի իրադարձություններին: Միաժամանակ, Associated Press-ը, որը նույնպես որպես աղբյուր նշում է
ՆԱՏՕ-Ի ԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ
Trend-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը աջակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական եւ ալյանսին ինտեգրվելու գործընթացներին: Այդ մասին նա հայտարարել է մարտի 22-ին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեի հետ հանդիպումից հետո: Լամերսը շեշտել է, թե Վրաստանն իր մասնակցութամբ մեծ ներդրում ունի Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը. «Վրաստանը կարեւոր գործ է անում համաշխարհային անվտանգության համար,
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԵՂԵԼ
Մարտի 22-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում թվով երրորդ երկրաշարժն է գրանցվել, որի հզորությունը կազմել է 6,6 մագնիտուդ: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել Երեւանի ժամանակով 13.44-ին։ Էպիկենտրոնը Հատինոհե քաղաքից 179 մ հեռու է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը: Հիշեցնենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը: BBC-ի մատուցմամբ, երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քրգործը հարուցվել է ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության հետաքննության շրջանակներում, եւ որ Կուչման «կասկածվում է իշխանազանցության եւ երկրի ներքին գործերի նախարարության աշխատակիցներին
Լիբիայում կոալիցիոն ուժերն առաջին կորուստն են կրել
Մարտի 21-ի գիշերը կոալիցիոն օդուժի հարվածների հիմնական թիրախը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի այն թաղամասն էր, որում գտնվում է երկրի ղեկավար Մուամմար Քադդաֆիի նստավայրը: Իսկ օդային հարձակումների երրորդ գիշերն արձանագրվեց կոալիցիոն ուժերի կրած առաջին կորուստը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Մարտական առաջադրանքից տեղակայման օդանավակայան չվերադարձավ ամերիկյան «F-15» կործանիչը: «Վթարի պատճառները, հավանաբար, զուտ մեխանիկական էին, այլ ոչ
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լատինական Ամերիկային առաջարկել է «գործընկերության նոր դարաշրջան» սկսել՝ կոչ անելով դասեր քաղել անցյալում Վաշինգտոնի եւ տարածաշրջանի երկրների հարաբերությունների դժվարություններից եւ ծուղակը չընկնել: Reuters-ի մատուցմամբ, երկուշաբթի օրն այցելելով հարավամերիկյան ամենահարուստ երկրներից մեկը՝ Բրազիլիա, Օբաման ժամանել է Չիլի, որին առաջարկել է մեծացնել առեւտրաշրջանառության ծավալները, ներդրումներն ու ամրապնդել քաղաքական դինամիկ զարգացող կապերը մի
Ռադիոկայանները՝ ընդդեմ անտարբերության
Երեկ Երեւանի Ազատության հրապարակում ժամը 12-13-ը կայացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած «լռության» ակցիան: Երեկ քաղաքական գործչի հայտարարած անժամկետ հացադուլի 8-րդ օրն էր: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», երեւանյան ժամանակով ժամը 12-ին «Ռադիո Վան» եւ «Ռուսկոե ռադիո Երեւան» ռադիոկայանները անցկացրել են «անտարբերության դեմ» ակցիան եւ կոչ են արել միջոցներ ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ընդհատելու
Երիտասարդները՝ ընդդեմ ռասիզմի
ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների եւ բազմազանության: Այս տարի մարտի 22-27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ՝ ընդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների ցանցը,
Գումար՝ Թոփչյանին
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել են հիմնադրամի 2010թ. տարեկան գործունեության եւ ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին ու մասնավորապես անդրադարձել կառույցի որակի ներքին եւ արտաքին
Ֆրանսերեն եւ Լա Ֆոնտե
Երեկ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երեւանի թիվ 50 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում: 4-11-րդ դասարանների աշակերտները մեկը մյուսի ետեւից դահլիճում ներկա հյուրերին ֆրանսերեն ներկայացնում էին Լա Ֆոնտեի առակները: Երեխաները ֆրանսերեն պատմում էին խորամանկության, ագահության եւ այլնի մասին: Թիվ 50 դպրոցի տնօրեն Սոս Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դպրոցն ամեն տարի ակտիվ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «ՌԵԴ ԲՈՒԼ» ԵՎ ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ
Կամ՝ պայքար հավաստագիր ստանալու համար Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար անցկացվող քննությունները: Երեկ «Առավոտը» զրուցեց գրավոր փուլը հաղթահարած եւ հարցազրույցի փուլին նախապատրաստվող հավակնորդների հետ, գրավոր փուլից «կտրվել» էր 3 թեկնածու: «Տնօրենացուները», ինչպես իրենք էին նշում, չափազանց գերհոգնած էին: Քննություն հանձնողներին «թեւ տալու» համար շատ «տնօրենացուների»
Հանրահավաքային հանցագործության ծնող պատճառը
Մամուլում այս օրերին շատ է քննարկվում մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Սամսոն Խաչատրյանի կողմից մի ոստիկանի հարվածելու համար հարուցված քրեական գործը, նրան կալանավորելը, գործի նախաքննությունը մեկ շաբաթում ավարտելը եւ դատարան ուղարկելը՝ դրան տալով քաղաքական ենթատեքստ: Ինչպես նաեւ այն, որ հիմնական ապացույցը «ԳԱԼԱ»-ի տեսանյութն է: Նշված հրապարակումներն ինձ մոտ էլ հետաքրքրություն առաջացրին համացանցում դիտելու այդ տեսանյութը, եւ
ԳՈՐԲԱՉՈՎ–80
Այդ ինչո՞ւ հայերս պիտի «խոնարհվենք» «Կոլցո»-յի հեղինակի առջեւ …«Ծնունդդ շնորհավոր, սիրելի ընկեր»՝ մարտի 2-ի վաղ առավոտյան տողերի հեղինակիս իր անզուգական ռուսերենով արթնացրեց դասարանցի ընկերս, որի հետ բարեկամներ ենք արդեն մոտ 42 տարի: Եվ շարունակեց նույն լեզվով՝ «Դե, մենք Ձեզ հետ, ընկեր Խաժակյան, ծնվել ենք նույն օրը, եւ այսօր ամբողջ աշխարհը հանդիսավոր կերպով նշում է իմ
ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ՄՈԽՐԱՄԱՆ»
«Սիվիլիթաս» հիմնադրամի բացօթյա պատշգամբում երեկ կայացավ երիտասարդ կինոռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի մամուլի ասուլիսը՝ իր «Մոխրաման» ֆիլմի մասին, որի անդրանիկ ցուցադրությունը կայանալու է մարտի 25-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Վերջերս մամուլը անդրադարձել էր Լիլիթի հաջողություններին Ռիդլի Սկոթի Life in a Day նախագծի շրջանակներում, որն ամբողջությամբ իրականացվել էր Youtube.com կայքի միջոցով: Լիլիթի՝ հուլիսի 24-ին նկարահանած տեսանյութը արժանացել էր ֆիլմի հեղինակների
Նախագահի փոխարեն՝ զորավար
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի որոշ համայնքապետերի աշխատասենյակներում նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարի փոխարեն կարելի է տեսնել զորավար Անդրանիկի նկարը: Նրանք ասում են, որ Անդրանիկի նկարը, ի տարբերություն երկրի ղեկավարի լուսանկարի, հիմնական է: Ի հավելումն՝ մի շարք համայնքապետարանների վրայից բացակայում է ՀՀ պետական եռագույն դրոշը:
Էլ Հայաստանում չեն թաղում
Օրերս Ռուսաստանում մահացել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 2 բնակիչ: Նրանց հուղարկավորել են ռուսական հողում: Սա արդեն դարձել է ավանդույթ: Մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանում Տավուշի մարզի բնակիչ էր մահանում, դիակը ծննդավայր էին տեղափոխում՝ անտեսելով տեղափոխման մեծ ծախսերը: Հիմա Հայաստանում ծնվածներին այնտեղ են թաղում, ինչը նշանակում է, որ Տավուշից եւ Հայաստանից հեռացածները «Երկիր
Երբ ուշանում են շինարարները
Մարտի 21-ին վարարած Դեբեդը հեղեղել է Տավուշի մարզի Այրումի պոմպակայանի պատվարը, շրջել պատվարի շինարարության ամբարձիչ կռունկը, որից հետո ողջ ուժով «թափվել» գետի ձախ ափին գտնվող այգու վրա: Մեր տեղեկություններով, հեղեղից քշվել է Լոռու մարզի Ճոճկան գյուղի 3 հեկտար այգի: Մարտի 22-ի երկրորդ կեսին շինարարական կռունկը հանվել է ջրից: Դեպքից երկու ամիս առաջ՝ հունվարի 21-ի դեպքից
Սահմանագոտում անհանգիստ է
Մարտի 16-ին տեղեկացրել ենք, որ մեկ օր առաջ այրվում էին Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածի տարածքները: Այստեղ զոհեր, տուժածներ, պատահարներ չկան, անցյալ տարվանից մնացած, չորացած խոտն էր այրվում: Իսկ ահա սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում հրդեհից պայթել է մեկ հակատանկային եւ 6 հակահետեւակային ական: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այգեհովիտի սահմանամերձ տարածքներն ականապատված են դեռ 1991-92 թվականներից:


















































