Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՀԱԿ-ԻՑ»

Կարծում է Հմայակ Հովհաննիսյանը, իսկ Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում «որեւէ մեկի հետ շարք կանգնել»: «Իմ ստորագրությունը չի նշանակում 11-ի շարքերն ընդգրկվել, ես ստորագրել եմ իմ «ոչ»-ը հայ-թուրքական արձանագրություններին, բայց հետագայում 11-ի հետ գործողություններին չեմ մասնակցելու: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ շարք կանգնել: Հա, դեմ եմ, նախագահին էլ եմ ասել: Հիմա անպայման պիտի գնամ էն

ՎԵՐՋԻՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ – 1

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կարծում է, թե պատմական հարցերի ենթահանձնաժողովի հնարավոր ստեղծումը «կպարզաբանի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերը»: Թուրքական պետության ղեկավարն այդպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական «Լե Ֆիգարո»-ում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է «Արմինֆո»-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը պատրա՞ստ է ձեռնամուխ լինել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման եւ սահմանի բացման

ՆԱՎԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔՆ ԱՅԼԵՎՍ ԴՈԼԱՐՈՎ ՉԻ ԼԻՆԻ

«Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել էր, որ Պարսից ծոցի չորս երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթն ու Քաթարը, համաձայնության են եկել նոր ընդհանուր դրամական միավորի ստեղծման շուրջ: Դա, ըստ միջազգային փորձագետների, նշանակում է, որ նավթ արտադրող եւ սպառող երկրները պատրաստ են հրաժարվել դոլարից: «BBC»-ի մատուցմամբ, այդ եւ նավթային հաշվեվճարներն իրականացնելիս ամերիկյան արժույթից հրաժարվելու առնչությամբ Ռուսաստանի, Չինաստանի եւ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԼՐՏԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հակահետախուզության աշխատակիցներն իրենց ողջ անձնակազմին կոչ են արել նպաստել լրտեսների հայտնաբերմանը՝ խոստանալով վճարել դրամական մեծ պարգեւ: «Newsru»-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ պարգեւատրման գումարը՝ կախված տրամադրված տեղեկատվության կարեւորությունից, կարող է հասնել մինչեւ 500 հազար դոլարի: Նրանց ասելով, օտարերկրյա լրտեսական ցանցերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ճանաչել որպես ռազմական հանցագործ եւ հանձնել Հաագայի դատարանին՝ հիմք ընդունելով Հարավային Օսեթիայում պատերազմի մասին Եվրամիության անկախ փորձագետների կողմից հրապարակված զեկույցը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունում հայտարարել են, որ եթե Սահակաշվիլիին չպատժեն այսօր, ապա նա «նորից ոչ լոկալ բնույթի խնդիրներ եւ ամբողջ տարածաշրջանի համար սպառնալիքներ կստեղծի»: «ԵՄ

Համապաղեստինյան ընտրությունները հետաձգվել են

Պաղեստինյան ինքնավարությունում համընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված էին 2010թ. հունվարի 25-ին, չեղյալ են համարվել եւ տեղափոխվել են հունիսի 25-ին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են պաղեստինյան քաջատեղյակ աղբյուրները, որոնք առնչություններ ունեն Ամմանում տեղի ունեցած Պաղեստին-Հորդանան-Եգիպտոս եռակողմ խորհրդակցություններին: Դրանց մասնակցել են Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբբասը, Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբդուլ Գեյթն ու

Հոնդուրասի դե-ֆակտո ղեկավարը բանակցություններ է սկսել

Հոնդուրասի «դե-ֆակտո» կառավարությունը երեկ վերականգնել է իր քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Երկրի փաստացի ղեկավար Ռոբերտո Միչելետտին ասել է, որ 9 օր առաջ երկրում հայտարարված արտակարգ դրությունը վերացնելու օգտին են արտահայտվել նախարարական կաբինետի բոլոր անդամները: Հիշեցնենք, որ Հոնդուրասի քաղաքացիների սահմանադրական իրավունքները կասեցնելու մասին որոշումը երկրում գործողության մեջ էր մտել սեպտեմբերի 27-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վտարանդի

Իսրայելցի նախարարին Անգլիայում կարող են ձերբակալել

Իսրայելցի նախարար, նախկինում երկրի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Մոշե Յաալոնը (նկարում) չեղյալ է հայտարարել Բրիտանիա կատարելիք իր այցը՝ զգուշանալով, որ այդ երկրում իրեն կարող են ձերբակալել «ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքով: «NEWSru Israel»-ը տեղեկացնում է, որ Իսրայելի կառավարության փոխվարչապետ եւ ռազմավարական ծրագրավորման նախարար Յաալոնի այցը Լոնդոն՝ նախատեսվում էր հաջորդ ամիս, ուր նա Հրեական ազգային հիմնադրամի

Հոկտեմբերի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Անկրկնելի օր է ընտանիքի անդամների հետ հաճելի վայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հաճելի զգացողություններ կունենաք, որը պայմանավորված կլինի ձեր բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բիզնեսով զբաղվելու համար արդյունավետ օր է: Ֆինանսական հարցերը կարգավորելիս շահույթը ձերը կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք, բայց այսօր զվարճանալու փոխարեն ավելի լավ է կարգավորեք ձեր

«ՀԱՍՏԱԿԱՇԻՆԵՐ» ԵՎ «ՆՐԲԱԿԱՇԻՆԵՐ»

Ելնելով հոգեբանական առանձնահատկություններից, մարդու բնավորության բազմաթիվ դասակարգումներ կան: Վերջերս ամերիկացի հոգեբան Էրնստ Հարթմանը եւս մեկ դասակարգում է առաջարկել: Նա գիտականորեն հիմնավորել է այն, ինչ կենցաղային մակարդակով հայտնի է «հաստակաշիներ» եւ «նրբակաշիներ» անվանումով: Հարթմանը «հոգեկանի սահմաններ» հասկացությունն է մտցնում: Դրանք այն սահմաններն են, որոնք մարդուն արտաքին աշխարհից բաժանում են եւ կարող են լինել նուրբ կամ կոպիտ:

Երկու CD-ների շնորհանդես

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հրանտ Պետրոսյանի «Սերենադ» եւ Կոնստանտին Պետրոսյանի «Կոնցերտ ձայնի եւ ջազ նվագախմբի համար» ձայնասկավառակների շնորհանդեսը: Երեկոյին մասնակցում է «New Quintet»-ը՝ Արթուր Գրիգորյան (սաքսոֆոն), Տիգրան Սուչյան (շեփոր), Մանուկ Ղազարյան (դաշնամուր), Արտյոմ Մանուկյան (բաս), Պերճ Նահապետյան (հարվածային գործիքներ): Հավելենք, որ ճանաչված շեփորահար Հրանտ Պետրոսյանը 1947-1963 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի

Աղոթք՝ սեքսից առաջ

Կաթոլիկ ամուսինները նախքան սեքսով զբաղվելը պետք է աղոթեն. այս կարծիքին են Բրիտանիայում ապրող մի խումբ կաթոլիկներ, որոնց նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ աղոթք: «Սեքսով զբաղվելուց առաջ» կարդացվող աղոթքը նախատեսված է ամուսինների՝ մինչեւ սեռական հարաբերություն ունենալը կարդալու, նրանց հոգիները էգոիզմից ու հեդոնիզմից մաքրելու, այսինքն՝ մարմնական հաճույքների գովերգումից եւ իդեալականացումից զերծ մնալու համար: The Daily Mail.-ը գրում է,

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԲՈՒՅՐԸ՝ ՍԵՔՍԻ ՆԱԽԱԴՈՒՌ

Լեզուների շփումից սրտի զարկերը հասնում են մինչեւ 150-ի. ապացուցել են գիտնականները Բոլոր ժամանակներում սիրո արտահայտման ձեւերից ամենա-ամենան համբույրն է: Ասում են՝ զույգերի համբուրվելուց կարելի է կռահել, թե ինչքան են միմյանց սիրում: Բոլորն անխտիր՝ անկախ տարիքից, սեռից եւ մաշկի գույնից սիրում են համբուրվել: Նույնիսկ սահմանվել է համաշխարհային ռեկորդ, որը պատկանում է ամերիկաբնակ մի զույգի: Դժվար է

Հավաքականները պատրաստվում են

Ընդամենը մեկ շաբաթ անց ավարտվում են Աշխարհի 2010թ. առաջնության նախընտրական փուլի եվրոպական գոտու հանդիպումները: Իհարկե, դեռ ութ երջանիկ թիմեր կվիճարկեն եւս 4 ուղեգիր, սակայն այդ ուրախությանը հերթական անգամ մենք ստիպված ենք դիտորդի կարգավիճակով հետեւել: Մեր ազգային թիմի համար այս մրցաշարը նոր չէ, որ պիտի ավարտվի, թեեւ ֆորմալ վերջաբանի համար Հայաստանի ընտրանին դեռ երկու հանդիպում ունի՝

Մեդալներ պարտավոր են բերել

Հոկտեմբերի 11-18-ը Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում առաջին անգամ անցկացվելու է ծանրամարտի երիտասարդների առաջնություն՝ միայն 23 տարեկանների մասնակցությամբ: Մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներն այդպիսի որոշում կայացրել են ծանրամարտի մասսայականությունն աշխարհում ավելի մեծացնելու, մարզիկներին՝ երիտասարդականից մեծահասակների տարիքային խումբ անցնելու այդ բարդ շրջանում արդեն կատարած աշխատանքի պտուղները քաղելու եւս մեկ հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ մարզիչներին՝ այդ ճամփաբաժանում հետագայի համար

Լիլիթն սկսել է վստահ զգալ

Չինաստանի Նանկին քաղաքում շախմատի աշխարհի 12 ուժեղագույն կանայք շարունակում են պայքարը ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկությունում: Այդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 7-րդ տուրում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Բատույագ Մոնգոնտուլլի (Մոնղոլիա) հետ եւ մրցաշարային աղյուսակում չորս միավորով մի փոքր նահանջեց (5-րդ հորիզոնական): Նանկինում առաջին պարտությունը կրեց միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեն: Նա զիջեց չինուհի Շեն Յանին: Եվ

Հակառակ դիրքերում

Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում շարունակվում են շախմատի տղամարդկանց 25-րդ եւ կանանց 14-րդ ակումբային առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում Երեւանի «Միկան» ոչ հեշտ պայքարում 3,5:2,5 հաշվով կոտրեց «ՇՍՄ-64 Մոսկվա» թիմի դիմադրությունը: Այս հակամարտությունում մեր թիմին հաղթական միավոր պարգեւեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը միավորը բաժանեցին

«ՀԱՅԵՐՆ» ՈՒ ՆԱԴՅԱՆ

Ինչպես հայտնի է, արդեն վաղուց շարունակվում է նախկին «Հայեր» խմբի երգչուհիներ Նելլի Պողոսյանի, Ժակլին Թումանյանի եւ Արշալույս Սարգսյանի սառը պատերազմը՝ նրանց նախկին պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի հետ: ankakh.com-ը գրում է, որ աղջիկները պնդում են, թե «Հայեր» խմբի «փլուզման» իրական պատճառն այն է, որ 8 տարի երգելով խմբում՝ իրենք ոչ մի կոպեկ չեն ստացել, իսկ Նադեժդա Սարգսյանը

ԺԱՆՏԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին Ֆիլիպ Ժանտիի մատների, իրերի եւ տիկնիկների թատրոնը «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց «Զիգմունդ Ֆոլի» ներկայացումը: Երեկ Տիկնիկային թատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացման դերասանները՝ Ֆիլիպ Ռիշարն ու Էրիկ Դե Սարիան խոստովանեցին… որ իրենց հիացրել է հատկապես հանդիսատեսի լսելու ունակությունն ու համբերատարությունը. «Մենք հասկանում ենք, որ հայ հանդիսատեսի համար դժվար

«Երեխաներից վարպետներ պետք է սարքենք»

Ռուդոլֆ Խառատյանը 2 տարի «կմարզի» բալետի հայ պարողներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրված գլխավոր բալետմայստեր ունի: Խոսքը մեր ամերիկաբնակ ճանաչված հայրենակից Ռուդոլֆ Խառատյանի մասին է, որը 2 տարվա պայմանագիր ունի թատրոնի հետ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Խառատյանը պատմեց, որ ՀՀ-ում աշխատելու առաջարկությունը մշակույթի նախարարից ստացել էր դեռեւս նախորդ տարի, երբ

«ՓՈՒՉԻԿՍՏԱՆ-2»-Ն ՈՒ «ՈՍԿՅԱ ԱՎԱՆԱԿԸ»

«Հայֆեստի» բացօթյա ներկայացումները դուր եկան հատկապես երեխաներին «Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում արտերկրից ժամանած թատերախմբերը հայ հանդիսատեսին ներկայանում են նաեւ բացօթյա ներկայացումներով: Օրերս Շարլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկյա ավանակը» ներկայացումով հանդես եկավ Սլովենիայի Անա Մոնրո թատրոնը եւ «Փուչիկստան-2» մանկական շոու ծրագրով՝ հայտնի Շոն Ռունին (Միացյալ թագավորություն-Կանադա): «Ոսկյա ավանակը» սլովենական ժողովրդական հեքիաթ է, դերասանները Հայաստանում

ՄԵՐՈՆՔ՝ ԱՅՆՏԵՂ

Ֆրանսիական հայտնի Paris Match հանդեսը իր հոկտեմբերի առաջին համարում, մեկուկես միլիոն տպաքանակով 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին: «Հայաստանի վերազարթոնքը» (Le Renouveau de l’Armenie) խորագրով ներդիրը բացառիկ լուսանկարների եւ տեքստերի միջոցով ներկայացնում է վերաշենացող այսօրվա Հայաստանը, վաղվա նրա ձգտումները, նրա կշիռը տարածաշրջանում եւ տեղը ժամանակակից աշխարհում: ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ներդիրը բացվում է ֆրանսիական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Հայաստանի Ամերիկյան համալսարանը կազմակերպում է տեղեկատվական շրջայցեր՝ հանրապետության մարզերով: Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելեցին Ամերիկյան համալսարանի ընդհանուր կոորդինատոր Կարինա Սաթամյանը, անգլիական բաժնի դասախոս Մելիսա Բրաունը (ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի տիկինը), քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտությունների բաժնի աշխատակից Անի Դալլաքյանը, ուրիշներ: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում գործող մասնագիտացումները, ընդունելության կարգը:

Շվեյցարական դիպլոմ՝ ՀՀ-ում

Հոկտեմբերի 8-ին առաջին անգամ իրենց ուսումնական գործընթացը կսկսեն Շվեյցարական բիզնես-դպրոցի հայաստանցի ունկնդիրները: Ունկնդիրների առաջին խմբում ներառված է 20 մարդ, որոնց թվում են Հայաստանի առաջատար բանկային եւ առեւտրային կառույցների ղեկավարներ: Երեկ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում տեղի ունեցավ ծրագրի բացումը: Շվեյցարական բիզնես-դպրոցը կսկսի Master of Business Administration (MBA) ծրագրի իրագործումը Հայաստանում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) բիզնես-դպրոցի բազայի

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՆԱԵՎ ԿՐԹՈՒՄ Է

Դա կկատարվի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի արդյունքում Հայաստանցի նախկին կրթաթոշակակիրները՝ գերմանական պատվիրակության հետ: Աշխատել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի աշխատասենյակում, նրա հետ մասնակցել պաշտոնական հանդիպումների. մինչեւ 30 տարեկան երիտասարդներին կրթական եւ մասնագիտական հմտությունների բարելավման այսպիսի հնարավորություն է տալիս Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը: Երեկ ԵՊՀ-ում Բունդեսթագի պատգամավոր Լիդիա Վեստրիխը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի պրոռեկտոր Ուվե Հենս Նագելը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերադարձ վիրտուալ իրականությունից ռեալ իրականություն Գտնվելով ԽՍՀՄ կազմում եւ նրա պաշտպանական հովանու ներքո՝ արեւելահայ հասարակությունն ու նրա պատմագիտական միտքը (քաղաքական անկախ միտք, որպես այդպիսին, գոյություն չուներ) աղոտ պատկերացում ուներ ժամանակակից Թուրքիայի մասին: Լինելով նախ Ցարական Ռուսաստանի, ապա եւ խորհրդային կայսրության մեծապետական շովինիզմի եւ գաղափարական ու պատմագիտական հզոր քարոզչության ազդեցության տակ՝ մենք Թուրքիան ընկալում էինք որպես

Էջմիածինը 2694 տարեկան է

Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 7-9-ը նշվելու է քաղաքի 2694-ամյակը: Նախատեսված են մոտ երկու տասնյակ միջոցառումներ՝ սկսած հանդիսավոր նիստերից, ցուցահանդեսներից, գեղարվեստի դպրոցի սաների «կենդանի նկարչությունից», համերգներից՝ մինչեւ խաչքարի տեղադրում, խաղահրապարակի բացում, պատմա-ազգագրական թանգարանի բացում եւ հրավառություն: «Էջմիածինը գրկաբաց ընդունում է իր հյուրերին, էջմիածինցի լինելը բարձր պատիվ է ու կոչում», ազդարարում-հրավիրում է Էջմիածնի քաղաքապետարանը:

Տերս գաղտնի թող մնա

 Տավուշում խաղողի մթերումը նոր է սկսվում Սեպտեմբերի 28-ից Երեւանի կոնյակի գործարանի՝ Բերդի ընդունման կետը խաղող է մթերում: Առաջին երկու օրերին հանձնվել է շուրջ 50 տոննա բերք: Բերդի ընդունման կետը շուրջ 4000 տոննա խաղող կմթերի: Ընդունման գինը 120 դրամ է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի վկայությամբ՝ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի

Հանքը շահավետ չէ՞

Շահագործող ընկերությունը հանքը վերադարձնում է պետությանը, ինչը սոցիալական խնդիրներ է առաջացնելու: Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման նախագիծն առաջիկա օրերին փորձաքննության համար կուղարկվի ՀՀ բնապահպանության նախարարություն: Ընկերությունը լիցենզիա ստանալուց հետո 2006 թվականից սկսել է շահագործել հանքը: 2007-ից սկսել են հանքարդյունահանման աշխատանքները, սակայն 2008 թվականի օգոստոսին հանքավայրի աշխատանքները դադարեցվել են: Ըստ ընկերության

ԷՋՄԻԱԾՆԻ ԶԻՆԿՈՄԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զինկոմը աղջիկներին կոչ է անում արհամարհել բանակից խուսափող եւ ինքնավնասման դիմող տղաներին Էջմիածնի զինվորական կոմիսար, գնդապետ Գառնիկ Փայտյանը խիստ մտահոգված է հայ պատանիների առողջական խնդիրներով: Սեպտեմբերի 7-ից մեկնարկել է բժշկական հանձնաժողովի աշխատանքը եւ 1991 թվականին ծնված եւ այս օրերին բանակ զորակոչվող 418 զորակոչիկներից 300-ին տարբեր հիվանդությունների պատճառով կրկնակի բուժզննության է ուղարկել: «Հիմնականում նկատվում է կրծքավանդակի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031