Օրվա լրահոսը
ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ Պետք է արագացնել Քրեական օրենսգրքի ընդունման գործընթացը Արթուր Ղամբարյան- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող – Ծանո՞թ եք Քրեական օրենսգրքի նոր նախագծին, եթե այո, այն ի՞նչ առավելություններ ունի գործող օրենսգրքի նկատմամբ։ – Ծանոթ եմ։ Առավելությունները նկատելի են ինչպես պատժի համակարգի, հանցակազմերի, այնպես էլ կառուցվածքային տեսանկյունից։ Վերջինը ակնհայտ է Հատուկ մասում, որտեղ
Մե՞զ ինչ, թե դուք ոնց եք
Մե՞զ ինչ, թե դուք ոնց եք Արմավիրի տարածքային սպառողական կոոպերատիվը (նախկին շրջկոոպը) այսօր հիշեցնում է Օստապ Բենդերի պոզեր հանձնելու գրասենյակը՝ այստեղ մնացել են միայն նախագահն ու հաշվապահը։ Գրասենյակում փոշին «սանտիմետրանոց» հաստություն ունի, հոսանք չկա, հեռախոս չկա, աշխատող չկա։ «Բայց, փառք Աստծո, շահույթով ենք աշխատում, դեբիտորական պարտք չունենք, կրեդիտորական՝ մի քիչ»,- հպարտանում է վարչության հաշվապահ Սուրեն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Մեր երկրում բավականին ուշացումով սկսեցին հիվանդությունների բուժումն ընկալել իբրեւ արտադրություն։ Տարիներ շարունակ համառորեն փորձեր էին արվում ԽՍՀՄ առողջապահական համակարգը շուկայական հարաբերություններին հարմարեցնել։ Այստեղ էր, որ համակարգը բռնեց անկման ճանապարհը։ Մինչդեռ, հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն այսօր էլ չկա. ընդամենը պետք է բժշկական ապահովագրության համակարգը ներմուծել, երբ առողջը վճարում է հիվանդի համար, հարուստը՝ աղքատի։ Խնդիրը,
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ
Կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին Ինչու՞ է մեզանում արժեզրկվել կուսակցություն կամ քաղաքական գործիչ հասկացությունը կամ քաղաքական համակարգի անհետաձգելի ռեֆորմի մասին Կուսակցականների հիմնական զանգվածը բավական մշուշոտ պատկերացում ունի կուսակցության խնդիրների մասին, իսկ գաղափարախոսության առումով՝ խոսելն էլ ավելորդ է: Եվ դա մեղադրելի չէ, քանի որ անցումային տնտեսություն ապրող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական
Ընդդիմություն կոչվածները
Ընդդիմություն կոչվածները Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրահանձնաժողովների անդամ «16»-ի միավորման մաս կազմող ԱԺՄ-ի, «Իրավունք եւ միաբանության» եւ ՀԿԿ-ի անդամների գործունեությունից դժգոհում է ոչ միայն, ասենք, ՀՀՇ-ն, այլեւ հենց «16»-ի անդամ կուսակցության ներկայացուցիչները: «Հանրապետության» քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը կուսակցության էլեկտրոնային շաբաթաթերթում ՏԻՄ ընտրությունների մասին գրում է. «Ընդդիմությունը վիճակը վերլուծելու խնդիր ունի, մանավանդ, որ հասարակության փոխարեն
Համակարգչային սխա՞լ
Համակարգչային սխա՞լ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանի խոսքերով, հոկտեմբերի 31-ի «Առավոտ»-ը տպագրվել է մոտավորապես 4600 օրինակով եւ ընդունված կարգով, բոլոր փաստաթղթերով թերթը հանձնվել է «Հայմամուլին»: «Ես իմ պարտականությունները կատարել եմ»,- ասաց Վրեժ Մարկոսյանը: «Հայմամուլ»-ում եւս որեւէ մեկը այդ օրվա «Առավոտ»-ը չի կարդացել: Գործակալության փոխտնօրեն Արշալույս Մանուկյանը ասաց, թե ինքը պարտավոր չէ թերթ կարդալ եւ
Տղերք, եկեք խաղաղ ապրենք
Տղերք, եկեք խաղաղ ապրենք Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Դաշնակցության նախապատրաստած հուշագրի նախագիծը, որը լրամշակվելու է կուսակցությունների դիտողություններից եւ առաջարկներից հետո: Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնական քաղաքական ուժերի կողմից այս համաձայնության կայացումը պայմանավորված է առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կամքով եւ հետեւյալ նպատակների շուրջ համագործակցելու վճռականությամբ. – լիարժեք ժողովրդավարական պետության կառուցում, – քաղաքական
«16»-ՈՒՄ ՄԻԱՄԻՏՆԵՐ ՉԵՆ
«16»-ՈՒՄ ՄԻԱՄԻՏՆԵՐ ՉԵՆ «16»-ի միավորման քաղխորհրդի նիստում երեկ քննարկվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որոնց անհրաժեշտությունն առաջացել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը հաշվի առնելով: Մինչդեռ Հայկոմկուսի գրասենյակում հավաքված «16»-ի գործիչներին սեփական մարտավարությունը ճշտելու համար պիտի մտահոգեին նաեւ այն ահազանգերը, որ ստացվում են հոկտեմբերի 20-ի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուներից: Օրինակ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն
ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ
ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ Արդեն դժվարանում ենք նույնիսկ հաշվել, թե հայաստանյան արդարադատության համակարգում քանի՞ գործ է լսվել ու դրա վերաբերյալ քանի՞ որոշում է կայացվել, որոնք հավակնում են քննարկման առարկա դառնալ Եվրոպական դատարանում: ՀՀ ԱԺ դեռեւս գարնանային նստաշրջանի վերջին նիստերից մեկում՝ հիմք ընդունելով «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ մի քանի պատգամավորներ օրենքով նախատեսված
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ
Կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին Ինչու՞ է մեզանում արժեզրկվել կուսակցություն կամ քաղաքական գործիչ հասկացությունը կամ քաղաքական համակարգի անհետաձգելի ռեֆորմի մասին Կուսակցականների հիմնական զանգվածը բավական մշուշոտ պատկերացում ունի կուսակցության խնդիրների մասին, իսկ գաղափարախոսության առումով՝ խոսելն էլ ավելորդ է: Եվ դա մեղադրելի չէ, քանի որ անցումային տնտեսություն ապրող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական
ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է
ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է Երեկվա «Առավոտում» շախմատասերներին տեղեկացրել էինք, որ Բլեդում ընթացող շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայում հիանալի են հանդես գալիս մեր հանրապետության ներկայացուցիչները։ Խոսքն, իհարկե, հիմնականում մեր տղաների մասին է, որոնք տարան չորրորդ անընդմեջ հաղթանակը, այն էլ այնպիսի շախմատային երկրի ընտրանու նկատմամբ, ինչպիսին Հարավսլավիան է։ Ըստ մրցավայրում գտնվող մասնագետների, որոնք լուսաբանում են օլիմպիադան, առաջին
Ես ինձ «գնացած» չեմ համարում
Ես ինձ «գնացած» չեմ համարում Այսպես է մտածում կոմպոզիտոր, խմբավար Լորիս Ճգնավորյանը, ում նվիրված գրքի շնորհանդեսը կայացավ երեկ։ «Ծննդյանս օրը Վիեննայում էի եւ իմացա, որ լույս է տեսել այս գիրքը։ Շատ անսպասելի էր ինձ համար, քանի որ ես միշտ դեմ եմ եղել այդ գրքի տպագրմանը»,- ասաց մաեստրոն, միաժամանակ չթաքցնելով շնորհակալությունն այս անակնկալի համար։ «Ուխտագնացը» վերնագրով
ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ «ՄԵՐՍԵԴԵՍԸ»
ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ «ՄԵՐՍԵԴԵՍԸ» Օպերային մեծանուն երգիչ Բարսեղ Թումանյանին հանդիպեցինք կոնսերվատորիայում, ժյուրիի կազմում, ուր ընտրվում էին երգիչներ՝ ֆրանսահայ կոմպոզիտոր Էժենի Ալեսյանի «Ամազոն» օպերայի բեմադրության համար, որի պրեմիերան նախատեսված է 2003 թվականի գարնանը, Երեւանում։ Կոմպոզիտորին մեզ մոտ աջակցում են «Ռենեսանս» հիմնադրամը (տնօրեն՝ Բ. Թումանյան), NAB պրոդյուսերական կենտրոնը (մենեջեր՝ Վերոնիկա Պադարյան), «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրը եւ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Նոր սերունդը դաս է տալիս հներին
Նոր սերունդը դաս է տալիս հներին Հաճախ ուսուցիչն ինքն է դիմադրում, երբ աշակերտը փորձում է պաշտպանել իր իրավունքները, իսկ ծնողներն առօրյա կյանքում անգիտակցաբար բազմիցս ոտնահարում են երեխայի իրավունքները՝ դրանց մասին գաղափար անգամ չունենալով: Աճող սերունդը հավանաբար իր երեխաներին կդաստիարակի ավելի ճիշտ, քան մեզ դաստիարակել ու դաստիարակում են հիմա մեր ծնողները, որովհետեւ վերջիններս դպրոցում չեն անցել
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ԾԱԿՈՒՄ» ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ԾԱԿՈՒՄ» ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է հայտնի թուրքագետ, լրագրող, դիվանագետ Մուրադ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մուրադ Բոջոլյանը մեղադրվում էր, որ հավաքագրվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կողմից (Միլլի Իսթիբարաթ Թեշքիլաթի) եւ «վճարովի հիմքերով» համագործակցել մի շարք գործակալների, հաստիքային աշխատակիցների հետ։ Մուրադ Բոջոլյանը 1970 թվականից եղել է
«ըՈոՈ»-ների եւ «չՏսցոփՌՍ»-ների սերը
«ըՈոՈ»-ների եւ «չՏսցոփՌՍ»-ների սերը Ռուս տղամարդը կին է: Ռուս կինն ամուսնու ձեռքը բռնած հեռուստաէկրանից պատմում է, թե ինչպես վերջինս թողեց խմելը: Մոսկովյան տղաների մեծամասնությունն ընտրում է սանրվածքի այնպիսի ձեւեր, որոնք սեռը դարձնում են երկրորդական: Այսինքն, այդ սանրվածքով նրանք կարեւորում են ոչ թե իրենց տղամարդ լինելը կամ չլինելը, այլ՝ աղջկա հետ հավասարությունը: Երբ մազերը թափվում են
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ Վարչապետն, իհարկե, մեղավոր չէ, որ մերձավորներ ունի։ Իր ամեն մի մերձավորի արածի համար, ըստ էության, պատասխանատու էլ չի, քանի դեռ նրանք վարչապետի անունն ու հեղինակությունն օգտագործելով, որոշակի անընդունելի քայլեր չեն արել։ Նման քայլերի անթույլատրելիությամբ առաջին հերթին հենց վարչապետն էլ պետք է որ շահագրգռված լինի։ Սույն հրապարակմամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուշադրությունը հրավիրում
Ա.ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ
Ա.ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ ՏԻՄ նախընտրական շրջանում Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարություններ արեցին «16»-ի միավորման մեջ ընդգրկված որոշ կուսակցությունների առաջնորդներ, մասնավորապես՝ Ա.Գեղամյանը: Արդյո՞ք Ա.Զուրաբյանի պարտությունը փաստում է նաեւ վերջիններիս անհաջողությունը: «Իհարկե՝ ոչ, որովհետեւ դրանք միայն հռչակագրային հայտարարություններ էին: Ա.Գեղամյանը շատ լավ գիտի Աստվածաշունչը, որտեղ ասված է, որ ի
Ինքնագերազանցում
Ինքնագերազանցում Մամուլի ասուլիսներ անցկացնելու գործում կոփված Պարույր Հայրիկյանն արդեն սկսում է ինքն իրեն գերազանցել։ Երեկ, ընդամենը կես ժամվա ընթացքում (նախկին 1,5-2 ժամվա փոխարեն), Հայրիկյանը հասցրեց հերթական անգամ վերապատմել իր փառապանծ կենսագրությունը եւ առաջիկայում հրատարակելիք գրքույկի բովանդակությունը։ Իսկ ասուլիսի թեման էր՝ «Հայաստանի ընտրական համակարգի թերությունները եւ դրանց վերացման ուղիները»։ Նախագահական ընտրությունների նախաշեմին, Հայաստանի բացառիկ ժողովրդավարը, ամփոփելով
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԸ»
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԸ» Թեեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետեւանքով մեր իշխանության մեջ ավելացան նոր մականունավորներ՝ «Էշի ոտ», «Չոռնի», «Տավար», «Կիստուկ» եւ այլք, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը չի համաձայնում, որ ընդհանուր առմամբ՝ շատ է իջել մեր իշխանավորների մակարդակի նշաձողը: -Ինչպե՞ս եք բացատրում, որ չնայած տնտեսական եւ այլ ոլորտներում արձանագրված աճի մասին հայտարարություններին,
ԿԵՆՏՐՈՆԸ ՀՀՇ-Ի ԲԱՍՏԻՈՆԸ ՉԷՐ
ԿԵՆՏՐՈՆԸ ՀՀՇ-Ի ԲԱՍՏԻՈՆԸ ՉԷՐ ՏԻՄ ընտրություններն էլ ՀՀՇ-ի համար «տրամպլին» չէին ՏԻՄ ընտրություններում Կենտրոնում ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանի փաստացի պարտությունը մասնավորապես իշխանամետ քարոզչամիջոցները գնահատեցին իբրեւ այդ կուսակցության վերջին բաստիոնի անկում: ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանի հետ զրույցից, սակայն, պարզվեց, որ այդ գնահատականները զգալիորեն չափազանցված են. «Կուսակցությունը երբեք Կենտրոնը «բաստիոն» կամ «աշտարակ» չի համարել: Ա.Զուրաբյանը
Քոչարյանը Քոչինյանը չէ, Խալաթյանն էլ՝ Խաչատրյանը
Քոչարյանը Քոչինյանը չէ, Խալաթյանն էլ՝ Խաչատրյանը Ընտրական օրենսգիրքը ունի 130 հոդվածի 3-րդ մաս, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է. «Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները եւ անունները»։ Ավելորդ չէ ասել, որ թեկնածուի ազգանունն ու անունը կարեւոր է նաեւ ԱԺ պատգամավոր եւ ՀՀ նախագահ առաջադրելիս։ Դեռ աշխարհում չի եղել նախադեպ, երբ մարդն
ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Է ԱՍԵԼ
ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Է ԱՍԵԼ Ի պատասխան 24.10.02թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված «70% ստվեր» հոդվածի, ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ՊԵՆ մասնագետներից ակնկալվող պարզաբանումները՝ տնտեսագետ Էդ. Աղաջանովի այս տարվա 9 ամիսների հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ արտահայտած գնահատականների շուրջ։ 1. Էդ. Աղաջանովն ընթերցողին թյուրիմացության մեջ է դրել իր ոչ ճիշտ վերլուծությամբ։ ՀՀ ՊԵ նախարար Ե. Զախարյանի կողմից բերված ԱԱՀ-ի
ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան հրապարակեց թենիսիստների վարկանիշային դասակարգման եւս երկու ցուցակ։ Դրանցից առաջինը մեծ ռակետի վարպետների հոկտեմբեր ամսվա նոր դասավորությունն է անցած շաբաթ անցկացված միջազգային խոշոր հեղինակավոր մրցաշարերի ավարտից հետո։ Եթե ուժեղագույն տասնյակում որեւէ փոփոխություն չի գրանցվել, ապա որոշ տեղաշարժեր կան հաջորդում։ Եվ ուրախալի է, որ իր վստահ առաջընթացը շարունակում է արգենտինահայ Դավիթ
Դատարանը որոշել է վտարել
Դատարանը որոշել է վտարել Կամ վճիռ, համաձայն որի, հանուն Հայաստանի Հանրապետության՝ «Հայրենակցական միությունների խորհուրդ» հ/կ172ն վտարել ՀՀ172ից: Այո, այդ է ենթադրում ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան, սասունցի ընտանիքի զավակ) 2002թ. սեպտեմբեր 13-ի կայացրած վճիռը՝ իր երեք կետերով՝ ա. 2001թ. ապրիլի 11-ից դադարեցված ճանաչել «Երառսպասարկում» ՊՁ172֊ի եւ «Հայրենակցական միությունների խորհրդի» միջեւ 01.09.1997թ. կնքված վարձակալության պայմանագիրը,
ՄԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
ՄԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ՏԱՐԵԿԱՆ Է Այս կապակցությամբ զրուցեցինք ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկի հետ – Պրն Տկաչուկ, ի՞նչ տեղ է գրավում Ձեր բաժինը ՄԱԿ-ի բարդ կառույցում։ – Մենք ՄԱԿ-ի Քարտուղարության տեղեկատու ծառայությունն ենք։ Մեր բաժինը լայնորեն լուսաբանում է ՄԱԿ-ի նպատակները, խնդիրները եւ աշխատանքը։ Մենք այստեղ ստեղծել ենք լավ գրադարան, տեղեկություններ ենք հավաքում մեր
Կոմերիտմիության գաղափարները չեն հնանում
Կոմերիտմիության գաղափարները չեն հնանում Չեն հնանում նաեւ ՆԳ ավանդույթները «Ինչպես կոմունիստական կուսակցության գաղափարները, այնպես էլ կոմերիտմիության գաղափարները երբեք հին չեն եղել, այլ ընդհակառակը, միշտ արդիական են։ Իսկ Խորհրդային Միության փլուզումը ժամանակավոր նահանջ էր եւ մենք բոլոր միջոցներով պայքարելու եւ հասնելու ենք Խորհրդային Միության վերականգնմանը»,- կոչ էր անում Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) 1-ին քարտուղար Երջանիկ
ՌՈ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
ՌՈ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնի պետ Արշակ Մանուկյանի, Ստեփանակերտի ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժանմունքի օպերլիազոր Արտակ Նիկողոսյանի, ՌՈ ուղեկցող դասակի ջոկի հրամանատար Հայկ Մկրտչյանի եւ ՌՈ բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն ավարտվեց։ Այն անցյալ դեկտեմբերից ընթացավ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մարտին
Մի քանի առաջարկություն բանկային վերահսկողությանը
Մի քանի առաջարկություն բանկային վերահսկողությանը Բազմաթիվ երկրներում բանկային վերահսկողության կարեւորագույն գործիք է դառնում նախազգուշացման համակարգը, որը ուղղված է բացահայտել բանկային պրոբլեմները այն ժամանակահատվածում, երբ դրանք նոր են ի հայտ գալիս եւ դեռ լրջորեն չեն սպառնում բանկի կայունությանը: Համակարգի խնդիրն է պոտենցիալ ռիսկերը բացահայտել ծագման ժամանակաշրջանում եւ համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, թույլ չտալով պրոբլեմների խորացում: Դա
ՄԵՂՐԻԻ «13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ»
ՄԵՂՐԻԻ «13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ» Մեղրեցին շատ հյուրասեր է։ Հյուրը մեղրեցու գլխի վրա տեղ ունի։ Մեղրեցին պարզապես չի կարող թույլ տալ, որ հյուրը դժգոհ հեռանա։ Հանրապետության հարավային դարպաս կոչվող այս տարածաշրջանը էականորեն տարբերվում է մյուս սահմանամերձ գոտիներից։ «Սոցիալական ծանր բեռ» կոչվածն այստեղ ծանրացած չէ մարդկանց ուսերին. այն հաղթահարելու հիմնական պայմաններից մեկը հարեւան Իրանի հետ գործող առեւտրատնտեսական հարաբերություններն


















































