Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿԻ ԳՈՐԳԸ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏԱՐԱ՞ԾՔ Է

Իսկ եթե ոչ՝ ո՞ր օրենքով էին ոստիկանները խոչընդոտում այդ տարածքում մարտի 3-ին ցույց անցկացնելու փորձին: Երեկ «Հայացք» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում մեր ոստիկանությանը, որովհետեւ երեկ մեզ մոտ չհայտնաբերեցին ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, ո՛չ ատոմային ռումբ ու նույնիսկ մեկ փայտ էլ չգտան, այսինքն՝ որեւէ մեկը՝ նույնիսկ իրենք, չեն կարող ասել,

ԹԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑ ԴՈ՞ՒՌԸ

«Սարդարապատ» շարժման հիմնադիր եւ  ՀԱԿ-ին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ-ի հրապարակած հայտարարությանն ու իշխանություններին առաջադրված պահանջների ընդունելի կամ ռեալ լինելու հանգամանքին՝ ասաց, թե այդ պահանջների մեջ զավեշտական կետեր կան, ու որպես օրինակ մատնանշեց այսինչ կամ այնինչ չինովնիկի հրաժարականի պահանջ պարունակող կետը. «Այստեղ զավեշտական

Մարտի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՃՈՒՐԴ

Բրիտանիայի մի բնակիչ «eBay» օնլայն աճուրդի է հանել ինքն իրեն: 45-ամյա Դեւիդ Բուդը հայտարարության մեջ իրեն ներկայացրել է որպես վաճառքի գծով հմուտ մասնագետ: Նա աշխատանք է փնտրում արդեն 2 տարի, օրական 30 ռեզյումե է ուղարկել տարբեր գործատուների, բայց ոչ մի արդյունքի չի հասել: Անգլիացին իր ընդունակությունները գնահատել է տարեկան 35 հազար ֆունտ ստերլինգ: Նոր Զելանդիայի

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՏՊԱԳՐՎԱԾԻՆ

Անցած տարվա դեկտեմբերի 23-ի համարում «Առավոտը» տպագրել էր «Ես հավատք ունեմ, ապառաժ հավատք…» խորագրով իմ հոդվածը, որը նվիրված էր Մեծ եղեռնի անմեղ զոհերից մեկին՝ հրապարակախոս եւ հասարակական գործիչ, ՀՕՄ-ի հիմնադիր Խաչատուր Մալումյանի (գրական կեղծանունը՝ Էմանուել Ակնունի) ծննդյան 150-ամյակին: Հոդվածի առթիվ արձագանքները շատ էին, հատկապես Մալումյանի ծննդավայր Մեղրիից, թեեւ այնտեղ նրա ազգականներից արդեն ոչ ոք չի

Եկեղեցու եւս 19 զինվոր

«Արարատ» միության հերթական նախաձեռնությունը Տեր Հակոբն ու կնքահայրերը: Ինչպես արդեն նշել էինք, վերջերս «Արարատ» միության նախաձեռնությամբ՝ միության դասավանդումներին մասնակցող 19 նոր անդամ մկրտվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում: Նրանց հոգեւոր դաստիարակի՝ կնքահոր պարտավորությունը ստանձնեցին եկեղեցու դպրաց եւ սարկավագ դասից միության անդամներ եւ աջակիցներ: Օրերս էլ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց մյուռոնից դուրս

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ»

Ասում է Սայադ Սարգսյանն ու առաջարկում ապրել «մարդկության փրկության» բանաձեւով Եթե ցանկանում եք լինել առողջ ու երկարակյաց, հեռու՝ բժիշկներից ու տարատեսակ դեղերից, եթե փորձում եք խնայել գազն ու էլեկտրաէներգիան, նպաստել մթնոլորտի մաքրմանը եւ գլոբալ տաքացման վտանգի նվազեցմանը, առաջնորդվեք բնության օրենքներով: Խորհուրդ է տալիս մասնագիտությամբ տնտեսագետ Սայադ Սարգսյանը: Նա, սեփական փորձից ելնելով, մարդկանց ճանաչել է տալիս

Առաջնությունը մեկնարկում է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է արդեն վաղը: Մարտի 2-ին էլ փակվեց տրանսֆերային պատուհանը: Այդպիսով, թիմերի նախապատրաստության գործընթացը կարելի է եզրափակված համարել՝ մինչեւ հունիս մոռանալով համալրումների մասին ու կենտրոնանալով բացառապես ստացված պատկերի շտկումների վրա: Ինչպես եւ ամեն տարի, շոշափելի փոփոխությունների է ենթարկվել Երեւանի «Փյունիկը»: Տարբեր պատճառներով թիմից հեռացել է միանգամից 13 ֆուտբոլիստ, մի քանիսը՝

Մերոնք՝ Եվրոպայի առաջնություններում

Երեկ Իտալիայում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Բրեշիա քաղաքում անցկացվող մրցումներում Հայաստանը ներկայացնում են չորս հրաձիգներ՝ Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը, Անդրանիկ Փիլոսյանը եւ Լիլիթ Նիկողոսյանը: Նրանք հանդես կգան օդամղիչ զենքով՝ 10 մետր մրցաձեւում: Իսկ թենիսիստներ Անի Սաֆարյանը, Արեւիկ Թումանյանը, Արշակ Ղազարյանն ու Միքայել Խաչատրյանը՝ մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ, մարտի 12-ին մեկնում են Անթալիա: Այնտեղ նրանք

Առաջատարների շարքում

Իրանի Մաշհադ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը վեց տուրից հետո վաստակել է 5,0 միավոր եւ բաժանում է 2-16-րդ տեղերը:

Դանիելյանի առաջին պարտությունը

Քաթարի մայրաքաղաքում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ մրցաշարի ութերորդ մրցափուլն անհաջող ավարտվեց հայաստանցի շախմատիստուհիների համար: Խաղատախտակների առջեւ ծավալված վեց զույգերից պայքարն առաջինն ավարտեցին Նանա Ձագնիձեն եւ Լիլիթ Մկրտչյանը եւ սեւերով խաղացող հայ շախմատիստուհին արդեն 30-րդ քայլում ընդունեց իր պարտությունը: Թիմակցից ու ընկերուհուց տասը քայլ ավելի խաղաց մրցաշարի միանձնյա առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Բայց

Արոնյանն ավարտեց ծաղկաձորյան հավաքը

«Armchess.am» կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն գրոսմայստեր, աշխարհի երրորդ շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց հավակնորդների մրցաշարի նախապատրաստության գլխավոր հավաքը Ծաղկաձորում: Այժմ նա կմեկնի Մոնակո եւ Մոնտե Կարլոյում կմասնակցի արագ եւ կայծակնային շախմատի «Amber Chess Tournament» 20-րդ հոբելյանական մրցաշարին, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 227 հազար եվրո է: Հիշեցնենք, որ Մոնտե Կարլոյում Արոնյանի մրցակիցներն են աշխարհի գործող

Մեկնարկի չի ելել

«Sports.ru» կայքէջի տարածած տեղեկատվության համաձայն, Օսլոյում ընթացող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում չորս դահուկորդներ, արյան մեջ հեմոգլոբինի բարձր մակարդակի առկայության պատճառով, չեն ելել մեկնարկի: Նրանք են. Արթուր Եղոյանը (Հայաստան), Միխայիլ Սեմյոնովը (Բելառուս), Դենիս Վոլոտկան (Ղազախստան) եւ Ալեքսեյ Շվիդկիյը (Ուկրաինա): Այս մասին հայտարարել է ձմեռային մարզաձեւերի միջազգային միության (FIS) գլխավոր քարտուղարի օգնական Սառա Ֆուսսեկը: Լուրը, հասկանալի է,

«ՄԻԱՎ» ՍԵՄԻՆԱՐ

Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա հայ-ռուսական համատեղ սեմինար-ցուցադրում՝ «Կրթական համակարգում ՄԻԱՎ վարակների կանխարգելման, ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւավորման, ռիսկային խմբերի հետ աշխատանքների իրականացման ոլորտում ՀՀ փորձը» թեմայով: Ըստ «Արմինֆոյի», սեմինարը նախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոսկովյան գրասենյակը, ՌԴ ԿԳ նախարարությունը, «Դաստիարակության հիմնախնդիրների հետազոտման, առողջ ապրելակերպի ձեւավորման, թմրամոլության կանխարգելման, երեխաների եւ երիտասարդության սոցիալ-մանկավարժական աջակցման  կենտրոն»

Հուշարձանները փրկելու նախագիծ

Դրանով մտահոգ անհատները կարող են համապատասխան տեղեկատվությունն ուղարկել www.sos.tsirani.am  կայքին Օրերս համացանցում հայտնվել է նոր՝ www. sos.tsirani.am կայք, որտեղ զետեղված են Հայաստանում հուշարձանների նկատմամբ «ոտնձգությունների» լուսանկարներ եւ փոքրիկ հաղորդագրություններ: Կայքը պատկանում է «Ծիրանի» հ/կ-ին: Ըստ վերջինի նախագահ Նարեկ Աշուղաթոյանի, www.sos.tsirani.am -ը կազմակերպության «Փրկենք հուշարձանները» նախագծի շրջանակներում է ստեղծվել: «Արդեն 15 օր է՝ իրականացնում ենք հայկական

ՈՐԱԿՆ ԱՐԴԵՆ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ

Որովհետեւ սփյուռքում հայերեն խոսելը խիզախություն է,  գրականություն ստեղծելը՝ սխրանք Վերջին շրջանում սփյուռքահայ բազմաթիվ հեղինակներ պարբերաբար հայրենիքում են տպագրում իրենց գրքերը, կազմակերպում դրանց շնորհանդեսներն ու քննարկումները: Արդեն ավանդական դարձած գրողների համահայկական համաժողովներն էլ ձեւավորում են շփման նոր մակարդակ: Ձեռնարկներ, բոլոր ժանրերը ներառող անթոլոգիաներ, որոնք կօգնեին սփյուռքահայ ժամանակակից գրականությունը դիտարկել հնարավոր ամբողջական համապատկերի մեջ՝ մինչեւ վերջերս չկային:

ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ

Կիպրոսի թուրքական հատվածում ընդդեմ կառավարության կողմից նոր տնտեսական քաղաքականության՝ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որը, ինչպես եւ մեկ ամիս առաջ տեղի ունեցածը՝ կրել է խիստ հակաթուրքական բնույթ: News.am-ի մատուցմամբ, այդ մասին գրել է թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Կիպրոսի թուրքական հատվածում մեկ ամիս առաջ հակաթուրքական բողոքի ակցիայից հետո Անկարայի խիստ հայտարարություններից հետո ոստիկանությունն այս անգամ խիստ հսկողություն

ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ.ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԵՂԵԼ

Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների լիազորությունները ստանձնած Զինված ուժերի գերագույն խորհուրդը հինգշաբթի օրը հայտարարություն է հրապարակել, որում հաղորդել է վարչապետ Ահմեդ Շաֆիկի պաշտոնանկության մասին: Նոր կառավարություն ձեւավորելու հանձնարարական ստացել է  Եգիպտոսի տրանսպորտի նախկին նախարար Էսսամ Շարաֆը: BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսում Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո եւս տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին հենց Ահմեդ Շաֆիկի եւ կառավարության մյուս

ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի են ունեցել հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ: Այդ մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է newsru-ն՝ հավելելով, որ ցուցարարների հիմնական պահանջը երկրի վարչապետի՝՝ պահպանողական Յադրանկա Կոսորի հրաժարականն է: Ցուցարարները երթով անցել են մայրաքաղաքի փողոցներով, ակցիան անցել է առանց ոստիկանության հետ բախումների: Ցուցարարներն այրել են Եվրամիության՝ որի անդամակցությանն է ձգտում

Արաբական աշխահը դեմ է արտաքին միջամտությանը Լիբիայում

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի կողմնակիցները որոշել են շարունակել պայքարել երկրի նավթարդյունաբերության կենտրոններից մեկի՝ Մարսա-էլ-Բուրեյք՝ Բրեգա քաղաքի համար, որը նախօրեին անցել էր ընդդիմության վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է Al-Arabiya-ն,  հինգշաբթի օրը Քադդաֆիին հավատարիմ ռազմաօդային ուժերը նոր ռմբահարումների են ենթարկել  Բրեգայում ապստամբների դիրքերը: Օդուժի կողմից գնդակոծվել են մասնավորապես քաղաքի օդանավակայանն ու նավթային օբյեկտները: Կողմերն առայժմ վճռական են

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Ճապոնիան փետրվարի սկզբին Տոկիոյում ՌԴ դեսպանության շենքի առջեւ ռուսական դրոշն այրած ցուցարարների գործողությունների առնչությամբ կրկնակի հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն՝ հայտարարելով, թե ցուցարարների գործողություններում հանցակազմ չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ դեռ չորեքշաբթի օրը ՌԴ-ն Ճապոնիային բողոք էր հայտնել, այսպես կոչված՝ «Հյուսիսային տարածքների օրվան» նվիրված

«Կրթության վիճակը տագնապալի է»

Փաստում են պատանիները ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է «Երեխաների վիճակն աշխարհում 2011թ., «պատանեկություն, հնարավորությունների տարիք» ամփոփ զեկույցը: Երեկ զեկույցի շնորհանդեսի ժամանակ Հայաստանի տարբեր մարզերի 15-17 տարեկան տղաներն ու աղջիկները խոսեցին իրենց խնդիրների եւ մատչելի հնարավորությունների մասին: «Հայաստանում երիտասարդները բարձրացնում են առաջին հերթին կրթության խնդիրը, նշանակում է, որ կրթության որակի հետ կապված իսկապես խնդիր կա, որը հաստատում է

Նույն ռեկտորի ունեցվածքները կմիավորվեն

«Հայբուսակը» կընդարձակվի, «կբարգավաճի» «Առավոտը» տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին կայացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների

ՔՅԱԼՅԱՆԸ ԵՐԳԵՑ ԻՐ ԿԱՐԱՊԻ Ե՞ՐԳԸ

Բժշկական համալսարանի ռեկտորն այսօրվանից Գոհար Քյալյանը չէ Երեկ Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում ռեկտոր Գոհար Քյալյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 5 տարիների՝ 2006-2011 թվականների մասին հաշվետվություն: Դա, ինչպես ինքն էլ նշեց, իր վերջին գիտխորհրդի նիստն է, քանի որ երեկ լրացավ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը: Հաշվետվության ներկայացումը տեւեց շուրջ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Երեկ Վիեննայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որին հանդես եկավ ելույթով՝ կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին՝ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ ամրագրված նպատակների եւ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Երեկ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Իշխանությունը ոչ միայն կորցնում է սառնասրտությունը, այլեւ ամենափոքր առիթներով մատնում իր խուճապը: Կառավարության շենքի առջեւ իրենց իրավունքների համար խաղաղ ցույցի դուրս եկած ընդամենը մոտ երկու տասնյակ առեւտրականների վրա են հարձակվել եռակի ավելի թվով ոստիկաններ: Ընդ որում՝

Ունենք լուռ պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանը մեկ անգամ արդեն  համակերպվել է իր համար անցանկալի իրողության հետ: Մարտի երկուսից առաջ էլ պարզ էր, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աթոռի երրորդ զբաղեցնողը՝ Կարեն Անդրեասյան: Նրա մասին հայտնի է հետեւյալը՝ նկարահանվել է կարճամետրաժ հումորային տեսահոլովակներում, հեռուստահաղորդում է վարել եւ հեղինակ է մի օրինագծի, որն ընդունվել

ԳԵՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՆ Է

ԱԺ-ն օրենք է ընդունել պիրատության դեմ,  կառավարությունն այն չի իրագործում Պատկերացնո՞ւմ եք, մեր հայրենի «պիրատները» ուզում են դուրս գալ ստվերից եւ աշխատել օրինական դաշտում, բայց հանդիպում են խոչընդոտների՝ պետական մարմինների կողմից: Այս դետեկտիվի կամ մարտաֆիլմի սյուժեն եթե պատմես աշխարհի որեւէ երկրում, բոլորը այն ժպտալով կընդունեն, որպես չհաջողված կատակ: Դեռ անցյալ տարի ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հսկիչ

Էլի քվորում չկար

Փետրվարի 10-ին «Նիստը ձախողվեց, հաջորդը՝ երկու ամիս հետո» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ավագանու նիստեր չեն կայանում, քանզի ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունը դադարեցվել է անհարգելի բացակայությունների համար, երեքն էլ հրաժարական են տվել: Իջեւանում անառողջ կրքեր ու մթնոլորտ է դեռ 2008-ի վերջերից: Մարտի 3-ին նախատեսված էր Իջեւանի ավագանու նիստ ու էլի քվորում չկար:

Հողերի 98 տոկոսը չի օգտագործվում

Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարանում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգայնի մասնակցությամբ, քննարկվել է մարզի 2011-2014թթ. զարգացման ծրագիրը, նաեւ համայնքներում վարձակալության տրվող գյուղնշանակության հողամասերի ավելացման հարցը: Պարզվել է, որ Արագածոտնի մարզում 2010թ.-ին վարձակալությամբ է տրվել ընդհանուր գյուղնշանակության հողերի 2,2 տոկոսը: Արմեն Գեւորգյանը այս ցուցանիշը համարել է խիստ ցածր՝ նշելով, որ համայնքները կարող են լիարժեք օգտագործել համայնքային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031