Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ԴԵՌ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է

Լիբիայում ուրբաթօրյա աղոթքից հետո Մուամմար Քադդաֆիի հրաժարականի պահանջով մայրաքաղաք Տիպոլիի փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: BBC-ի փոխանցմամբ, տեղեկություններ են ստացվում մայրաքաղաքի արեւելյան հատվածի Թաջուրա ծայրամասում, որտեղ անցած շաբաթ խոշոր ընդհարումներ էին եղել, նոր լարվածությունների մասին: Մարդիկ դուրս են եկել փողոցներ ու մտել գլխավոր մզկիթի տարածք, որտեղ ոստիկանական եւ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են կուտակված: Ականատեսների

Նեպալցին օդանավի կործանում էր կանխատեսել

Newsru.com-ի մատուցմամբ, Մոսկվայում կալանավորվել է մի նեպալցի, որը «Շերեմետեւո» օդակայանում «ականապատել» էր թռիչքի պատրաստ Մոսկվա-Դեյլի ավիաչվերթը: Նա պնդել էր, թե կարողանում է գուշակել ապագան, եւ թռիչքի ընթացքում օդանավի պայթյուն է կանխատեսել: Ինքնաթիռի ուղեւորներից մեկը զանգահարել էր օդակայանի դիսպետչերին ու հայտնել, որ «այդ ինքնաթիռը տեղ չի հասնելու եւ օդում պայթելու է»: Այդ տեղեկությունը ստուգելու համար գործի

Վրաց գեներալն անցել է ընդդիմության ճամբար

Վրաստանում քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ Գիյա Ուչավան, որը նաեւ վրաց-աբխազական հակամարտության մասնակից է, որոշում է կայացրել օգնել ընդդիմադիր «Վրաստանի համաժողովրդական հավաքին»՝ «քաղաքացիական դիմադրության կոմիտեին կից «երդվյալների» ջոկատներ ստեղծելու հարցում: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Վզգլյադ» թերթը: Միաժամանակ, վրացական «Վերսիա» թերթին տված հարցազրույցում գեներալը հայտարարել է, որ այդ ջոկատները պատրաստ կլինեն պաշտպանել խաղաղ ցույցերի մասնակիցներին,

Եմենում իշխանությունները գնդակահարել են ցուցարարներին

BBC-ի փոխանցմամբ, Եմենի հյուսիսում ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե երկրի բանակը գնդակահարել է հակակառավարական ցույցը, որի արդյունքում երկու ցուցարար սպանվել է եւ եւս մի քանիսը վիրավորվել են: Միջադեպը, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայից դեպի հյուսիս գտնվող Ամրան գավառում: Հիշեցնենք, որ Եմենում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս: Ցուցարարները պահանջում են

ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ

Բահրեյնում ավելի քան երկու շաբաթ տեւած հակակառավարական բողոքի զանգվածային ցույցերից հետո երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մադինա-Խամադ քաղաքում առաջին անգամ սունիների եւ շիաների միջեւ բացահայտ բախում է տեղի ունեցել: Reuters-ի փոխանցմամբ, հակակառավարական ցույցերն աստիճանաբար վերածվում են միջկրոնական բախումների: Հազարավոր շիա ցուցարարներ, որոնք երկրի մայրաքաղաք Մանամայում վրանային ճամբար են ձեւավորել եւ թագավորական ընտանիքից պահանջում են ընդլայնել իրենց

Ռուսաստանում հեղափոխություններ չեն լինի

Ռուսաստանցի վերլուծաբանները ուշադրությամբ հետեւում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Թունիսում եւ Եգիպտոսում ամբողջատիրական վարչակարգերը տապալվել են, հիմա ընդվզումներ են նույնիսկ նավթով հարուստ Լիբիայում, Բահրեյնում եւ Օմանում, եւ չի բացառվում, որ ածխաջրածնային հումք արտահանող այլ երկրներում էլ բախումներ սկսվեն: Սակայն Վլադիմիր Պուտինի իշխանության դարաշրջանում ձեւավորված եւ պետական բոլոր համակարգերը հսկողության տակ առած

ԱՍԵՔ՝ ԱՍԵՄ

«Նվագախմբի տղաները» ֆիլմում միամիտ ձեւացող «Դինջ» մականունով հերոսը հրամանատարին ասում է. «Ախր, պարոն պալկովնիկ, որ իմանամ ինչ եք ուզում, որ ասեմ՝ կասեմ, բա որ չգիտեմ ինչ եք ուզում որ ասեմ՝ ի՞նչ ասեմ»: Այս տրամաբանությանը շատ մոտ էր Հայաստանի հանրային խորհրդի Ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովում երեկվա քննարկումը: Թեեւ նամակով ծանուցել էին, թե քննարկման

Երեւանամերձ գյուղի հոգսերը

Արարատի մարզի Այնթապ համայնքում կան բազում խնդիրներ, չկա մանկապարտեզ Այնթապը «կպած» է Երեւանին: Երեւանի ներքաղաքային որոշ երթուղիներ անցնում են այս գյուղով: Թվում է, թե մայրաքաղաքին մոտ լինելը պետք է համայնքին զարգանալու մեծ հնարավորություններ տար: Բայց գյուղում բացակայում են տարրական բաներ: Համայնքն ունի 10 հազար բնակիչ, այս թիվը գնալով մեծանում է, ստեղծվում են նոր թաղամասեր, սակայն

ՌԵԿՏՈՐԸ ՆԱԵՎ ԳՐԱԳՈ՞Ղ Է

Հայաստանի կառավարման ակադեմիայի ղեկավարը այլոց աշխատանքը սեփականի տեղ է մատուցում Առաջին տարին չէ, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանն ուղղված գրքեր է հրատարակում: Ցավոք, առաջին տարին չէ, որ գրագողության դեպք է արձանագրվում: ՀՖՄ-ի հեղինակած գրքերից գրագողության հարցում աչքի է ընկել Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Հովհաննես Հարությունյանը: ՀՖՄ-ի նախագահ Վահան Մովսիսյանը

Սաքունցը կդիմի՞ «Վիքիլիքսին»

Հունվարի 31-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ «Վիքիլիքսի» տեղեկատվության մասին պարզաբանումներ ստանալու: Ըստ հայտնի կայքի, Հայաստանը հանձին իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի Հանրապետությանն է վաճառել զենք, որը գնել էր Բուլղարիայի Հանրապետությունից: ՀՀ վարչապետը նամակը հասցեագրել էր պաշտպանության նախարարությանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի վարչական ապարատի ղեկավար Դ. Բենգլյանը պատասխանել

ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

«Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի կողմից: 14.02.2011թ. բողոքի մերժման որոշումը դատախազության կողմից թվագրված է 27 օգոստոսի 2008թ.: Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն եւ օրենքով սահմանված

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանին: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՄԻՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: ՄԻՊ-ին ուղղված իր շնորհավորական նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նոր պաշտպանը մինչեւ վերջ հավատարիմ կմնա տված երդմանը՝ «գործունեության առանցքում պահելով մարդու համալիր իրավունքների պաշտպանությանն անբասիր ծառայելու

Հարազատների «հանդիպումն» ավարտվեց դանակահարությամբ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու  քննչական բաժնում հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել: «Առավոտի» տեղեկություններով, մարտի 3-ին, գիշերվա ժ. 02.15-ին շտապ բուժօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանությանը հայտնել են, որ Ազատամարտիկների (Թոխմախի) փողոցի հարակից այգուց իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված՝ 23-ամյա Հայկ Խաչատրյանը: Նա ստացել էր աջ ոտքի փափուկ հյուսվածքների սալջարդ: Իսկ նույն օրը ժ. 03.30-ին «Էրեբունի» բժշկական

«ՏԵՂԱՇԱՐԺ»՝ ԱԱԾ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՎ

9 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Գեւորգյանի ցուցմունքով 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը: Նա ձերբակալվել էր 2009թ. հունիսին: Ըստ այդ օրերին ԱԱԾ տարածած տեղեկատվության՝ «Զվարթնոցում» զննման են ենթարկվել ուղեւորներ Մ. Ավետիսյանը եւ Հովհաննես Գեւորգյանը, որոնց մոտ հայտնաբերվել է 0,5մգ քացախաթթվի անհիդրիդ, որը հանդիսանում է «ափիոն» թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր.«Այդ պրեկուրսորն ապօրինի ձեռք բերելու,

ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

Մոտ 10 օր է, ինչ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար է նշանակվել Սոցիալական ծառայություններ տրամադրող Նոյեմբերյանի տարածքային գործակալության ղեկավար Սամվել Բեգլարյանը: Նա գրական 8 ժողովածուների հեղինակ է: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ մարզային 4 բաժանմունքների ղեկավարների գործունեությունը առկախվել է, եւ այդ մասին տեղեկատվությունն առաջիկայում կզետեղվի «Գրական թերթում»: Սամվել Բեգլարյանը մարզային բաժանմունքի

Որոշվել է 352 ավտոմեքենայի իրական արժեքը

Կառավարության 2011թ. փետրվարի 24-ի 161-Ն որոշմամբ հաստատված կարգով Տավուշի մարզպետարանում սկսվել է մինչեւ 2005թ. արտադրության եւ մինչեւ 5 միլիոն դրամ արժեքով արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցների հաշվառման, անտոկոս վարկի ձեւակերպման, պայմանագրերի կնքման նախնական գործընթացը: Մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, իսկ մարզի համայնքապետարանների տրամադրած տեղեկատվության համաձայն, Տավուշում կա արտասահմանյան համարանիշներով 573 տրանսպորտային միջոց: Թիվը վերջնական չէ: Մաքսային

Գումար նախարարին՝ հաշմանդամության համար

«Մեզ մոտ գալուց քաղաքացին սպասելիքով է գալիս, գալիս է, որ ստանա, սակայն երբ մենք նրան մերժում ենք կամ իր սպասածից ավելի ցածր կարգ ենք տալիս, բնականաբար նա սկսում է դժգոհել: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ հաշմանդամությունը մարդու սոցիալական կարգավիճակ չէ, այլ առողջական»,- բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողվի նախագահ Միշա Վանյանը երեկ այսպես պատասխանեց մեր այն

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՈԾԿԵ՞Լ

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում տեսչական ստուգում իրականացնողները երեխաներին լացեցնելու աստիճան նեղում են: Փետրվարի 19-ին «Հրեշտակների դպրոցը» հրապարակմամբ անդրադարձել ենք Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի ու նրա տնօրեն Սուսաննա Նազարյանի շուրջ զարգացումներին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր այս մեղադրանքները:

«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿԸ» ԹՈՂԱՐԿՈՒՄ Է WOMAN՝S CARD

Կանանց տոների կապակցությամբ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնությամբ՝ թողարկում է միայն կանանց համար Master Card WOMAN՝S CARD: Այն հատուկ դիզայնով կանանց քարտ է, որը քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվելու հատուկ կանանց համար մշակված մի շարք առավելություններից: Նշյալ քարտապաններին կտրվեն ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ ավելի քան 160 առեւտրային եւ սպասարկման կետերում՝ բազմաթիվ խանութներում, գեղեցկության

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ «ՎԻՎԱՍԵԼԻՑ»

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է HSPA+ տեխնոլոգիայի շնորհիվ մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման մասին՝ առաջարկելով Երեւանի տարածքում մինչեւ 21.6 Մբիթ/վրկ. ներբեռնման արագություն ապահովող սարքեր: Ներբեռնման՝ համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ եւ 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» եւ «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները հասանելի են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը աշխատանքներ է իրականացնում ՀՀ մարզերում եւս HSPA+ ցանցը հասանելի դարձնելու

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ», «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան», «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների

Մրցում են ռոբոտները

Նրանք կհետեւեն գծին, կտարբերեն իրերն ու ականներ կփնտրեն Ռոբոտաշինության զարգացման ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին ակտիվ աշխատանք է տարվում: Արդեն 3-րդ տարին անցկացվում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն, որը նպատակ ունի միցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդներին, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Երեկ ՀՊՃՀ-ում կայացավ «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ» ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ԴԵ՞Մ

ՀՀ քաղաքացու մուտքն արգելում են առանց բացատրության Հայաստանի քաղաքացի Սերոբ Աղասյանը Ռուսաստանի բնակիչ է: Արդեն մեկ տարի է, ինչ ձեռք է բերել ժամանակավոր (3 տարի ժամկետով) գրանցում: Նախորդ ամիս էլ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կնոջ ու դստեր հետ այցելեց Հայաստան եւ մեկ ամիս անց վերադարձավ: Մոսկվայի օդանավակայանում, սակայն, նրան տհաճ անակնկալ էր սպասվում: Նրան մի լավ

ԱՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Շարունակվում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Հնդկաստանում: Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության հարցերով պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել, ինչը հնարավորություն կտա ավելի

«ԿՅԱՆՔՆ ՈՒՐԱԽ, ԱՊՐՈՒՍՏԸ՝ ՁՐԻ»

Ժողովրդական ասացվածքը Արմավիրի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը շատ ուղղակի է ընդունել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է մարտի 20-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Ընտրապայքար մտած հինգ թեկնածուներից ամենամեծ շանսերն ունի գործող քաղաքապետ, Հանրապետական Ռուբեն Խլղաթյանը՝ այն իմաստով, որ վերեւների «դաբրոն» ունի եւ իր վերընտրության ապահովման համար հանգիստ կարող է ծառայեցնել իր

ՈՍՏԻԿԱՆՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Երեկ, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում (հայտնի 4-րդ գյուղ) ինքնասպանություն է տեղի ունեցել։ Մեկնելով դեպքի վայր՝ փոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, նշված թաղամասի 4-րդ փողոց 26 տան ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերում է 33-ամյա Վոլոդյա Սարգսյանի դին։ Մեզ հետ զրույցում հարեւանները հայտնում էին, որ

Գ. ՄԻՆԱՍՅԱՆԸ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ

Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված 15 կետից բաղկացած վերջնագիրը հուշում է, որ այն կազմվել է գունավոր հեղափոխությունների կենտրոններից մեկում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 4-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրան նման ենթադրության տեղիք է տվել այն, որ այդ հուշագրում առկա բոլոր գումարները ներկայացված են դոլարային տեսքով. «Հայաստանի նվազագույն աշխատավարձը դարձնել

IB ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱՐՈ՛Ղ Է ԼԻՆԵԼ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

«Առավոտը» տեղեկացրել էր, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 2-ին նամակով դիմել էր Միջազգային Բակալավրիատ կազմակերպության (IBO) գլխավոր տնօրեն Ջեֆրի Բիարդին: Նամակում նշված էր. «Խնդրում եմ ճշտեք, թե արդյոք Հայաստանի IB դպրոցներում կարո՞ղ է հայերենը լինել դասավանդման հիմնական լեզու բոլոր առարկաների համար, բացառությամբ օտար լեզուների, եւ արդյոք նրանք կարո՞ղ են սովորել հայերեն լեզու

Այսօր՝ Սոչիում

Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումից առաջ կողմերի  ներկայացուցիչները «սովորական» հայտարարություններ են արել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկա են լինելու մարտի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Իսկ թե կոնկրետ ինչ է խոսվելու այդ հանդիպման ժամանակ, լինելո՞ւ են նոր պայմանավորվածություններ, թե՞ այս հանդիպումը եւս դասվելու է հերթականների շարքին, դեռ քչերին է հայտնի, համենայնդեպս, վերլուծողները

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏՆ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԱՌԱՋԱՐԿԵՑ

Բայց եթե որեւէ մեկը չի լսելու շարժման հորդորները, ուշ թե շուտ այն «Սարդարապատն» ինքն է կենսագործելու Հինգշաբթի իր ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը մարտի 1-ի հանրահավաքում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանին թույլ չի տվել ելույթ ունենալ, պատասխանել էր, թե դա հանրահավաքի կազմակերպիչների իրավունքն է՝ առանց մանրամասնելու մերժման պատճառները: Երեկ «Առավոտի»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031