Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՎԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔՆ ԱՅԼԵՎՍ ԴՈԼԱՐՈՎ ՉԻ ԼԻՆԻ

Հոկտեմբեր 07,2009 00:00

«Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել էր, որ Պարսից ծոցի չորս երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթն ու Քաթարը, համաձայնության են եկել նոր ընդհանուր դրամական միավորի ստեղծման շուրջ: Դա, ըստ միջազգային փորձագետների, նշանակում է, որ նավթ արտադրող եւ սպառող երկրները պատրաստ են հրաժարվել դոլարից: «BBC»-ի մատուցմամբ, այդ եւ նավթային հաշվեվճարներն իրականացնելիս ամերիկյան արժույթից հրաժարվելու առնչությամբ Ռուսաստանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրների միջեւ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունների տարածումից ամիջապես հետո՝ դոլարի կուրսը մյուս առաջատար արժույթների համեմատությամբ արդեն անկում է գրանցել: Բրիտանական «Independent» թերթի տեղեկություններով, նավթ արտահանող երկրները մտադիր են առաջիկայում հաշվեվճարները իրականացնել արժույթի զամբյուղի կիրառմամբ՝ ճապոնական իենով, չինական յուանով, եվրոյով, ինչպես նաեւ ոսկով: Թերթի փոխանցմամբ, խնդրի շուրջ բանակցություններ արդեն վարվել են Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Բրազիլիայի կենտրոնական բանկերի կառավարիչների եւ ֆինանսների նախարարների մակարդակով: Նախատեսվում է, որ նավթի հաշվեվճարների նոր համակարգը կներդրվի արդեն 2018թ.-ին: Իհարկե, թերթի փոխանցմամբ, ե՛ւ Ճապոնիայում, ե՛ւ Ռուսաստանում հերքել են բանակցությունների փաստը, թեեւ, փորձագետների ասելով, այդ փաստի հաստատումն են նաեւ վերջին ամիսներին ոսկու գնի աճի միտումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել