Օրվա լրահոսը

Միավորվենք մեր ապագան վտանգող քայլերի դեմ

ՀՅ Դաշնակցության մամուլի հաղորդագրություն Հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերի դեմ ՀՅ Դաշնակցության կազմակերպած բողոքի գործողությունների հանդեպ մի շարք քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների վերաբերմունքը բացահայտում է մեր քաղաքական դաշտի բուն էությունը: Բուն էությունը, որովհետեւ սա մի հիմնախնդիր է, որը պարտադրում է յուրաքանչյուրին ինքնադրսեւորվել՝ ելնելով սեփական արժեհամակարգից ու գաղափարախոսությունից: Բնական է՝ հիշյալ փաստաթղթերի հանդեպ տարբեր ուժերի կարծիքներն ու մոտեցումները

«ԿԱՐԹԱԳԵՆԸ ՊԻՏԻ ԿՈՐԾԱՆՎԻ»

Ճիշտ այս ոգով էին երեկ ավարտվում ընդդիմության հանրահավաքում հնչած բոլոր ելույթները: Դրանք բոլորն էլ, ի վերջո, եզրափակվում էին գործող իշխանության հեռանալու պահանջով: Երեկ քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի ծննդյան օրն էր, ու հենց նրան ուղղված շնորհավորանքով էլ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի՝ Մատենադարանի մոտ նախաձեռնած հանրահավաքը, որը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հույս հայտնեց, թե շուտով ազատության

ԿՈՂՄ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԺԱՄ-ը կարծում է, որ «Թուրքիան նույն Թուրքիան է, ինչ նախկինում էր» «Պետությունն իր հարեւանների հետ պետք է ունենա նորմալ զարգացող բարիդրացիական հարաբերություններ, ուստի այս տեսակետից կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն եւ սահմանն էլ վերաբացվի, առավել եւս, որ սահմանն էլ մենք չենք փակել». սա Հայաստանի ժողովրդավարական ազատական միության (ՀԺԱՄ) դիրքորոշումն է, որը երեկ «Առավոտի» հետ

ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ ԷՐ ՊԵՏՔ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց, թե երկու տարի է անցել այն բանից, ինչ ՀՀ հիմնադիր նախագահը 10-ամյա լռությունը խախտելով՝ հրապարակայնորեն իրերն իրենց անուններով կոչեց: «Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Ոչինչ: Այսօր կան կուսակցություններ, որոնք նստացույցեր, հացադուլներ են անում, բա էն ժամանակ չէի՞ն լսում, թե ինչ էր ասվում: Ասվում

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանհինգերորդ ԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՉԳՐՈՂՆԵՐ Եվ Դերոն ժպտալով ասաց՝ «որ ընկերության կենացի գծով աշխարհի չեմպիոնատ ըլներ, հայերը մեկից մեկ աշխարհի չեմպիոն կդառնային», եւ Գեւորը Դերոյին հարցրեց՝ «էդ վատ ա՞», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «լավն ու վատը չգիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես փաստն եմ ասում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու

Սեպտեմբերի 18

ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-

ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Ո՞վ կմտածեր, որ տղամարդու խառնվածքն ու սեքսուալությունը մեծապես կախված է այն մասնագիտությունից, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Սկիզբը` Զինվորական.- Նա սովոր է ենթարկվել հրամանների՝ ողջ կյանքն անցկացնելով զինվորական քայլերգի ռիթմով։ Նրան բնորոշ չեն հնարամտությունն ու անակնկալ գործողությունները: Իհարկե, դրանից չի բխում, որ նրա հետ սեքսն անպայման անհետաքրքիր է, բայց անկրկնելի քնքշանքներ եւ նուրբ

Իրինա Բրուկը երբեմն իրեն հայուհի է զգում…

Նա ասում է, որ Շեքսպիրը հայ է եղել Հանրահայտ բրիտանացի ռեժիսոր Իրինա Բրուկը՝ կինոյի եւ թատրոնի ռեժիսոր Փիթեր Բրուկի եւ դերասանուհի Նատաշա Պարիի դուստրը, Երեւանում է՝ Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Սեպտեմբերի 18-ին եւ 20-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում Ի. Բրուկի ղեկավարած թատրոնը հայ հանդիսատեսի դատին կհանձնի «Երազին սպասելիս» եւ «Ինչ-որ տեղ Լամանչում» ներկայացումները: Երեկ

ԱՌԱՋԱՐԿ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ալֆոնսներ» եւ «Դոն-Ժուաններ»՝ ինտերներտով Համացանցում շատ են ծանոթության կայքերը, որտեղ ամպագոռգոռ հայտարարությունների միջոցով հայ տղաներն իրենց «անշառ» ծառայություններն են առաջարկում ամուսնացած, բայց դժբախտ կանանց, որոնց պատրաստվում են մխիթարել, կամ փնտրում են աղջիկների, որոնց հետ ուզում են պարզապես սեքսով զբաղվել, կամ միայն համբուրվել ու լավ ժամանակ անցկացնել: Հետաքրքիր է այն, որ այդ կայք-էջերում տեղադրված աղջիկների հայտարարություններն

25 տարի անց

1984 թվականի սեպտեմբերին Մոսկվայի միությունների տան սյունազարդ դահլիճում սկսվեց շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի եւ հավակնորդ, այնուհետեւ 13-րդ թագակիր Գարրի Կասպարովի շախմատային դիմակայությունը, որը շարունակվեց երկար տարիներ: Նրանց սպորտային հակամարտությունը շուտով վերածվեց քաղաքականի, այնուհետեւ՝ անձնականի: Եվ այն ժամանակ ոչ ոք չէր ուզում զիջել ինչպես խաղատախտակի, այնպես էլ կյանքում՝ միմյանց ամեն գնով սեւացնելու ու վատաբանելու

Խոշոր պարգեւներ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Երեւանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողն ու մրցանակակիրները դրամական խոշոր պարգեւավճարներ են ստանալու: Մասնավորապես, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած 100 կգ քաշային Էլմար Գասիմովին տրվելու է $ 150 հազար, իսկ արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին՝ համապատասխանաբար, $ 100 եւ $ 50 հազար:

Սպասենք մինչեւ փետրվար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի իր մրցակիցներին կիմանա փետրվարի 7-ին: Վիճակահանությունը կայանալու է հենց այդ օրը՝ Վարշավայում: ՈՒԵՖԱ-ի գործկոմն արդեն հաստատել է ընտրական փուլի անցկացման կարգը: Դրան մասնակցելու է 51 ազգային հավաքական, որոնք կազմելու են ընտրական ինը խումբ: Դրանցից վեցում ընդգրկված են լինելու վեցական, երեքում՝ հնգական

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԱՆՏՎԵՐՊԵՆՈՒՄ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն այս օրերին գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում, որտեղ այսօրվանից մեկնարկում է «InventiChess 2009» շախմատի միջազգային փառատոնը: ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 15-րդ կարգի (մասնակիցների միջին վարկանիշը 2610 է) դասվող այս փառատոնի գրոսմայստերական մրցաշարում հայաստանցու մրցակիցներ լինելու են գրոսմայստերներ Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Էմիլ Սուտովսկին (Իսրայել), Կրիշնան Սաշիկիրանը (Հնդկաստան), Բարթոշ Սոչկոն (Լեհաստան), Դեյվիդ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայ անվանի երեք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կարեւորագույն մենամարտեր ունեն անցկացնելու ռինգում: «Առավոտը» կապվեց նրանցից երկուսի՝ Վիկ Դարչինյանի եւ Սյուզի Կենտիկյանի հետ: Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը անցած ամիս հրաժարվեց IBF-ի իր գոտուց: Պատճառն այն էր, որ IBF-ը նրան Ագբեկոյի հետ մենամարտից հետո պարտադրում էր կարճ ժամանակում գոտու պաշպանության մարտ անցկացնել վարկանիշային դասակարգման 1-ին

ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումը երեկ Ազգային գրադարանում համախմբել էր մի խումբ մտավորականների: Ցուցադրվեց կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Հնչեցին նաեւ Ա. Տերտերյանի «Սոխակը եւ վարդը» ռոմանսը եւ «Կրակե օղակը» օպերայից՝ «Օրորոցայինը»: Երաժշտագետ Գոհար Շագոյանը բազմիցս ուսումնասիրել է վարպետի գործերը եւ բացահայտել նրա ստեղծագործության առանձնահատկությունը. «Նրա երաժշտությունը համամարդկային է. ստեղծագործություններում միահյուսված

ՍԱՍՈՒՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր «ՀայART»-ում կբացվի անվանի նկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը: Հեղինակը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է հայրենիքից դուրս: Հատկանշական է, որ ցուցահանդեսին ներկա են լինելու տարբեր երկրներում ապրող շուրջ 80 հայ անվանի իրավաբաններ, որոնք Հայաստան են այցելել մասնակցելու աշխարհի հայ իրավաբանների առաջին համաժողովին: Ողջույնի խոսքով հանդես կգա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ելույթ կունենա արվեստաբան, Գեղարվեստի

«Նախորդ տարիներին ավելի հետաքրքիր էր»

Ռ. Գեւորգյանցը «Ես եմ» կինոփառատոնի ֆիլմերի մասին այս կարծիքին է Սեպտեմբերի 26-ից կմեկնարկի «Ես եմ» 5-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Փառատոնի բացումն ու փակումը նախատեսված է «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ դիտումները կլինեն Կինոյի տան մեծ դահլիճում: Երեկ Կինոյի տանը լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի ժյուրիի անդամները: Կազմակերպիչները վստահեցրին, որ տնտեսական ճգնաժամը չի ազդել

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ ԵՆ»

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի մեկնաբանությունները – Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են հիմնավորված ազգային ուժերի դժգոհություններն ու մտահոգությունները հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների շուրջ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ փաստաթղթերում ուղղակիորեն հիշատակված չէ ոչ Կարսի պայմանագիրը, ոչ էլ ղարաբաղյան հակամարտությունը: – Ես լիովին համամիտ եմ, որ այդ Արձանագրությունում «Կարսի պայմանագիր» բառերը բացակայում են: Կարծում եմ,

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԿՃԱՆԱՉԻ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Անատոլի Տոլստուխովը երեկ հայտարարել է, որ 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո Ուկրաինան կճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «ԽՏՐՐպրտՏվՊպվՑ.net»-ի փոխանցմամբ, պատգամավորը նաեւ շեշտել է, որ իրեն հաճելի է եղել իմանալ Վենեսուելայի կողմից այդ երկրների անկախությունը ճանաչելու փաստը եւ հավելել է, թե «ավելի կարեւոր

ՉԱՎԵՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել պատրաստ լինել ԱՄՆ-ի էքսպանսիայի դեմ զինված դիմադրություն ցույց տալուն: Չավեսը հայտարարել է, թե Կոլումբիան, որը թույլտվություն է տվել իր տարածքում ամերիկյան ռազմական բազաներ ստեղծել, «կմնա Հարավամերիկյան ժողովուրդների միությունից լիակատար մեկուսացման մեջ», եթե բացատրություններ չտա ամերիկացիների հետ պայմանագրի բոլոր մանրամասների շուրջ: Չավեսը հասկացնել է տվել, որ

ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Էֆրաիմ Սնեն կարծիք է հայտնել, որ այդ երկիրը ստիպված կլինի հարվածել Իրանին, եթե Միացյալ Նահանգներին չհաջողվի իրանական միջուկային ծրագրի հետ կապված նոր պատժամիջոցներ մտցնել: Նախկին նախարարի ասելով, եթե ԱՄՆ-ն այդպիսի պատժամիջոցներ չկիրառի, Իսրայելը կհայտնվի անկյունում եւ որեւէ այլ տարբերակ չի ունենա, քան՝ «միջոցներ ձեռնարկել»: Ի պատասխան ճշտող հարցին, Սնեն պարզաբանել է,

ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ՝ ՌԴ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Վրաստանի քաղաքացիները այլեւս չեն կարող Ռուսաստանի տարածք մտնել ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանով: Այդ սահմանով անցնել թույլատրվում է միայն ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին: Ռուսական ԶԼՄ-ների մատուցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը: Հիշեցնենք, որ Վրաստանը 2009թ. օգոստոսի 18-ին դուրս է եկել ԱՊՀ կազմից: Ինչպես փոխանցել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի ներկայացուցիչը

Պայթյուն՝ Աֆղանստանում. կան զոհեր եւ վիրավորներ

Երեկ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ոչ հեռու այն թաղամասից, որտեղ բնակվում են օտարերկրյա դիվանագետներ, եւ գտնվում են նաեւ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները, էքստրեմիստ-մահապարտը ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող զրահամեքենա է պայթեցրել: Միջադեպին ականատես են եղել նաեւ «Reuters»-ի լրագրողները, որոնց փոխանցմամբ, կան զոհեր եւ վիրավորներ: Վերջիններիս օգնության են հասել աֆղան զինվորականներն ու շտապօգնությունը: Զոհերի թիվը 16-ն է, որոնցից

Բարբարոսություն՝ Հարավային Օսեթիայում

Հարավային Օսեթիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել այդ հանրապետության Պետական համալսարանի գրադարանի գրքերն այրելու փաստի առնչությամբ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոեւն ասել է, որ եթե անօրինական գործողությունների մասին այս տեղեկությունը հաստատվի, ապա ՌԴ Քրեական օրենսգրքի 160 հոդվածի հատկանիշներով՝ ուրիշի գույքը ոչնչացնելը, քրեական գործ կհարուցվի: Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիայում հարյուրավոր գրքեր այրելու մասին

Սպիտակ տանը մեղադրեցին դավաճանության մեջ

Սպիտակ տունը որոշել է հետաձգել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու՝ դեռ նախորդ վարչակարգի օրոք նախատեսված եւ Մոսկվային գրգռած ծրագրի իրականացումը: BBC-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ամերիկյան կառավարության ներկայացուցիչը: Վերլուծաբանների կարծիքով, այս որոշումը կարող է հարթել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները: Հիշեցնենք, որ Կրեմլը առարկություններ էր ներկայացրել իր սահմանից ոչ հեռու հակահրթիռային «վահանի»

3. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նուբարաշենի չիրականացված երազանքը՝ Թամանյանի նախագծած թատրոնի շենքը: Լուսին Չալգուշյանն ու Արարատ Հակոբյանը: Սամվել Պետոյանը: Նուբարենց հարեւան բակի դարպասները փակ էին: Երկաթյա մի դուռ ետ հրեցի, ու բացվեց: Զարմանալի էր, ծիրանենու վրա դեռ բերք կար: 80-ն անց ամուսինները ատիճանների հարթակին նստած զրուցում էին: Կինը աշխուժորեն վեր կացավ, երիտասարդական ավյունով ցած իջավ աստիճաններով, սիրալիր դիմավորեց ինձ: Ծանոթացա

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԳՆ-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է panorama. am-ը՝ երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում անցկացվեց «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2003-ից սկսած կազմակերպում են այս մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով՝ մարզային եւ

Աճել են՝ չեզոք, նվազել՝ դրական հրապարակումները

Կամ ինչ են բացահայտել ԶԼՄ-ների շրջանում ԵՊՀ-ի կատարած ուսումնասիրությունները Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մայր բուհի մասին հայկական ԶԼՄ-ների հրապարակած եւ հեռարձակած նյութերի վերլուծության ամփոփումը: Այն կատարվում է արդեն 3-րդ անգամ: Բուհի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցները 2008-ի սեպտեմբերից մինչեւ 2009-ի հուլիսը հետեւել են, թե հայկական ԶԼՄ-ները ինչ են «խոսում» բուհի մասին: Մինչ արդյունքների

5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՇԱՀՈՒՄԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ…

Հայաստանի անկախացումից ի վեր չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեր  տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» հանդիսացող ստվերային տնտեսության չափաբաժինը չի կրճատվում, եւ դա էապես խոչընդոտում է հարկային հավաքագրումներին: Եվ մտավախություններ կային, որ ճգնաժամի պայմաններում այդ գործընթացը կարող է ավելի խորանալ եւ ծանր կացության մեջ դնել հարկային մարմնին: Արդեն 12 տարի Հայաստանում ընթանում է ՀԴՄ-ների՝ տնտեսությունում լիարժեք գործածության մեջ դնելու գործընթացը: Նախկինում

ՆՈՐ ԿՐԹՕՋԱԽ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին Աշտարակում բացվել է «Հայաստանի եվրոպական քոլեջ» հիմնադրամի բաժանմունքը: Ըստ Հայաստանում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանի՝ նման կրթօջախներ կան հանրապետության գրեթե բոլոր մարզերում, իսկ Գյումրի, Վանաձոր եւ Գավառ քաղաքներում գործում են Եվրոպական ակադեմիայի մասնաճյուղեր: Սկզբում մտադրություն է եղել Աշտարակում բացել հենց ակադեմիայի մասնաճյուղ, սակայն ժամանակի սղության պատճառով բավարարվել են միայն քոլեջի ստեղծմամբ: Այս

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031