Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք մինչեւ փետրվար

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի իր մրցակիցներին կիմանա փետրվարի 7-ին: Վիճակահանությունը կայանալու է հենց այդ օրը՝ Վարշավայում:

ՈՒԵՖԱ-ի գործկոմն արդեն հաստատել է ընտրական փուլի անցկացման կարգը: Դրան մասնակցելու է 51 ազգային հավաքական, որոնք կազմելու են ընտրական ինը խումբ: Դրանցից վեցում ընդգրկված են լինելու վեցական, երեքում՝ հնգական թիմեր:

«Եվրո 2012»-ի ուղեգիր անմիջականորեն կստանան խմբերի հաղթողները, ինչպես նաեւ երկրորդ տեղ գրաված հավաքականներից լավագույն արդյունք ունեցողը: Իսկ մյուս ութ թիմերը միմյանց միջեւ կվիճարկեն մնացած չորս ուղեգրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել