Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"Ո՞վ կմտածեր, որ տղամարդու խառնվածքն ու սեքսուալությունը մեծապես կախված է այն մասնագիտությունից, որը նա ընտրում է ողջ կյանքի համար:

Սկիզբը`

Զինվորական.- Նա սովոր է ենթարկվել հրամանների՝ ողջ կյանքն անցկացնելով զինվորական քայլերգի ռիթմով։ Նրան բնորոշ չեն հնարամտությունն ու անակնկալ գործողությունները: Իհարկե, դրանից չի բխում, որ նրա հետ սեքսն անպայման անհետաքրքիր է, բայց անկրկնելի քնքշանքներ եւ նուրբ սեքսուալ խաղեր՝ պետք չէ ակնկալել: Շատերն ուսադիրի ամեն մի աստղի հետ «ձեռք են բերում» չափազանց ընդգծված ինքնագոհունակություն եւ սեքսուալ ունակությունների գերարժեքավորում: «Պարոն հրամանատարի» հետ անկողնում հայտնվելով՝ կինը երկրորդական, որոշ դեպքերում էլ՝ ենթակայի դեր է կատարում, որը փոխհատուցվում է կնոջ համար կարեւոր հանգամանքներով՝ զինվորականի սեքսուալ դիմացկունությամբ եւ ֆիզիկապես լավ պատրաստվածությամբ:

Դերասան, երգիչ.- Սովորաբար, այս մասնագիտություններն ընտրում են այն տղամարդիկ, որոնք սեքսում համարձակ փորձարկումներից չեն վախենում եւ հանգիստ ու սահմանափակ կյանքը հաստատ նրանց համար չէ: «Տղամարդը սիրում է աչքերով» արտահայտությունը նրանց սկզբունքն է: Այստեղ խոսքը ոչ միայն զուգընկերուհու արտաքինին է վերաբերում. դերասան-երգիչը սիրում է, երբ սեքսը գեղեցիկ ընթացք է ունենում եւ ճաշակով կազմակերպված: Նրանց ննջարանի բաղկացուցիչ մասը հայելին է, որն օգնում է սեքսի ժամանակ ստանալ ոչ միայն ֆիզիկական, այլեւ էսթետիկ հաճույք:

Ղեկավար.- Նրանց բնորոշ է գործի նկատմամբ պատասխանատվությունը, դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելը, կշռադատված որոշումներ կայացնելն ու հետեւանքների մասին մտածելը: Մշտական սթրեսային վիճակները անդրադառնում են նրանց ինտիմ կյանքի որակի վրա: Երբեմն հայտնվելով «սեքսուալ փակուղում»՝ հոգնած պետը ցանկանում է հանգստանալ սիրելի կնոջ գրկում, իսկ վերջինս (որ սովոր է նրան միշտ ժիր տեսնել) ակնկալում է ակտիվ սեքսուալ վարքագիծ: Արդյունքում՝ ուժասպառ տղամարդը վերջին ճիգերն օգտագործելով՝ մի կերպ պահպանում է «հերոսի» կոչումը կամ էլ ստիպված խուսափում է սեքսից՝ մեղքը գցելով զբաղվածության ու հոգնածության վրա: Ղեկավար տղամարդկանց սեքսուալ վարքագծին բնորոշ է նաեւ բնական կամ արհեստական, բայց մշտական ցանկասիրությունը: Նույնիսկ եթե նա ամենաանօգնական տղամարդն է, իր դռների վրա փակցնելով «պետ» մակագրությունը, վերածվում է Կազանովայի եւ սկսում ենթակա կանանց հետ սիրախաղով զբաղվել: Դա ընդամենը հաստատման մի ձեւ է՝ բոլորին իրենց «տեղը դնելու» եւ յուր իշխանությունն ապացուցելու ենթագիտակցական ձգտում:

Համակարգչային մասնագետ.- Նրա սեքսուալ վարքագիծը պայմանավորված է մարմնի երկու մասով՝ ինչով մտածում են եւ ինչի վրա նստում են: Հայտնի է, որ «համակարգչային հանճարները» ճկուն մտածելակերպ ունեն. նրանց հատուկ է համակարգված դատողությունը, որոշակի ալգորիթմի հետեւելու սովորությունը: Եվ հենց դա՝ սեքսուալության առումով անտեղի եւ ավելորդ մտածկոտությունը նրանց հաճախ ձանձրալի զուգընկեր է դարձնում: Գուցե այդ պատճառով էլ նրանցից շատերը նախընտրում են վիրտուալ, ոչինչ չպարտավորեցնող հարաբերություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել