Օրվա լրահոսը
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԵՐԿ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՏԱԲՈՒՆԵՐ
Ըստ երիտասարդ կինոգործիչների, այսօրվա կինոյում հաճախ խնդիրը փորձում են լուծել սիմվոլներով Նարեկ Ներսիսյանը (ձախից), Շողիկ Թադեւոսյանը եւ Արեգ Ազատյանը: Փետրվարի 10-20-ը Բեռլինում անցկացվեց կինոաշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկը՝ Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնը, որին այս տարի մշակույթի նախարարության որոշակի աջակցությամբ մասնակցեց նաեւ Հայաստանը: «Առավոտը» հանդիպեց Գերմանիայի մայրաքաղաքից օրերս վերադարձած մասնակիցների՝ կինոռեժիսոր-սցենարիստներ Արեգ Ազատյանի, Շողիկ Թադեւոսյանի եւ դերասան
ԼԻԲԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Թուրքիայի քաղաքացիները Լիբիայից հայրենիք տեղափոխվելուց հետո հայտնել են, որ Տրիպոլիում սկսված հուզումների ընթացքում 6 թուրք է ձերբակալվել։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: «Թուրքական ավիաուղիների» միջոցով Թուրքիա տեղափոխված քաղաքացիները հայտնել են, թե Տրիպոլիի օդանավակայանում կան առանց անձնագրի Թուրքիայի քաղաքացիներ, որոնց անձնագրերը վերցրել են աշխատանքի տեղավորման ընկերությունները։ Լիբիայից վերադարձած Թուրքիայի քաղաքացիները հաստատել են լիբիական
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄԸ ՌԴ-ԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է
Ռուսաստանին անհանգստացնում է Հյուսիսային Աֆրիկայում արմատական մահմեդականների ազդեցության ուժեղացումը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հյուսիսային Կովկասում իրավիճակի վրա: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայում եւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ Հյուսիսային Կովկասում
ՍԱՐԿՈԶԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Այսօր կարճատեւ այցով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Թուրքիա: Սակայն ըստ թուրքական մամուլի, այցի հետ կապված Անկարայում որոշ դժգոհություններ կան: Խոսքը վերաբերում է վերջին պահին Սարկոզիի այցի արարողակարգում տեղի ունեցած փոփոխություններին։ Ըստ այդմ՝ նախապես հայտարարված երկօրյա պաշտոնական այցի փոխարեն լինելու է ընդամենը 5-ժամանոց այց: Այդ փոփոխությունների առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
ԱՍԱՆՋԸ ԿԱՐՈՂ Է ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին արտաքսել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ, որի շրջանակներում Շվեդիայի դատախազությունը փորձում է հարցաքննել Ասանջին: Reuters-ի մատուցմամբ, Ասանջը 7 օր ժամանակ ունի դատարանի որոշումը բողոքարկելու համար: «Արտահոսքերի» սկանդալային կայքի հիմնադիրն իր մեղքը չի ընդունում: Նրա փաստաբանները Ասանջի դեմ սկսված հետապնդումներում քաղաքական
Եմենի իշխանությունները կպաշտպանեն ցուցարարների անվտանգությունը
Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը կոչ է արել երկրի անվտանգության ուժերին՝ պաշտպանել ցուցարարներին, որոնք պահանջում են 32 տարի երկրում իշխող Սալեհի պաշտոնանկությունը, թույլ չտալ իշխանամետ եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ բախումներ: Reuters-ի փոխանցմամբ, Եմենի նախագահի հայտարարությունը երեկ տարածվել է Վաշինգտոնում Եմենի մամուլի կցորդի միջոցով: «Կառավարությունը շարունակելու է պաշտպանել քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու, նաեւ ազատ կամարտահայտության իրավունքները»,-
ԼԻԲԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՀԱԶԱՐԻ
Մարտերը Լիբիայի արեւմտյան հատվածում գտնվող բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Տրիպոլիի համար շարունակվում են: Երկրի ղեկավար Մուամար Քադդաֆիի կողմնակիցները փորձում են ամրապնդել իրենց վերահսկողությունը Տրիպոլիում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Զոհվածների ու վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան. նշվում է 300-ից մինչեւ 1000 սպանվածների մասին: Չնայած միջազգային հանրության կոչերին ու հորդորներին` արյունալի մարտերը Լիբիայում չեն դադարում։
ՏՈՆ՝ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ
Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մշակութային տոն էր: Բուհի օտար լեզուների ամբիոնը, իր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, տարբեր ֆակուլտետների բակալավրատի, մագիստրատուրայի եւ միջին մասնագիտական կրթության (քոլեջ) խմբերում սովորող ուսանողների հետ համատեղ, կազմակերպել էր «Սեր եւ պոեզիա» գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված հայկական տոնացույցի տոներից երկուսին՝ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին եւ Տեառնընդառաջին: Ուսանողները, ցուցադրելով իրենց ճարտասանական,
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, «168 ժամ» օրաթերթի փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել էր հոդված՝ «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով, որով տեղեկացվել էր, որ նշված դպրոցի 10-րդ դասարանի նախկին
Արթուր Աբրահամը՝ «Օրրանում»
«Օրրանը» երեկ ցնծության մեջ էր: Պատճառը աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի այցն էր: Հայ ազգի պարծանքը հանդիսացող բռնցքամարտիկը «Օրրանի» ամենասպասված հյուրերից էր: «Օրրան» բարեգործական հ/կ հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ մարզիկը շրջեց «Օրրանում» եւ ծանոթացավ սաների առօրյային: Անմիջականորեն շփվելով երեխաների հետ՝ Արթուրը չկարողացավ թաքցնել իր հուզմունքը: Մանուկների երգն ու պարը իսկապես տպավորեցին նրան: Իսկ երեխաներից մեկի
Գիտության փողերի վրա կալա՞նք են դրել
Գիտնականների աշխատավարձերն ուշանում են Վերջին օրերին «Առավոտը» ԳԱԱ գիտական ինստիտուտների տարբեր աշխատակիցների եւ ասպիրանտների կողմից անդադար դժգոհություններ է ստանում՝ կապված աշխատավարձերի եւ ասպիրանտական թոշակների ուշացման հետ: Մեզ դիմած գիտնականներն ու ասպիրանտները նեղսրտում են, թե իրենք արդեն երկու ամիս աշխատավարձ եւ թոշակ չեն ստացել: Այս հարցի վերաբերյալ կան տարաբնույթ մեկնաբանություններ. գիտնականներից շատերը մտահոգություն ունեն, որ ՀՀ
«ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է»
Նախկին լուսավորության նախարարը՝ կրթության ոլորտի մասին Ս. Հախումյանն ու ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով 1973-ին մանկավարժ է «մկրտվել» հենց Հախումյանի հրամանով: Սեմյոն Հախումյանը կրթության ոլորտի հնաբնակներից է, եղել է ԵՊՀ փոխռեկտոր, Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների համալսարանի ռեկտոր, լուսավորության նախարար՝ 1973-1989թթ: Այժմ նա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդականն է: Ասում է՝ խնդրել են, որ
Էջմիածնում, ինչպես Երեւանում
Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում էլ է բարձրացել ալկոհոլ եւ սիգարետ վաճառելու թույլտվության գինը 2010 թվականի փետրվարի 10-ին «Քաղաքապետն ընդդեմ ՓՄՁ-ի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կամոք քաղաքի ավագանին որոշեց սիգարետ եւ ալկոհոլ վաճառելու թույլտվության գինը 400%-ով բարձրացնել, ընդ որում՝ նույն գոտում գտնվող փոքրիկ խանութն ու սուպերմարկետը նույն գումարը պետք է վճարեն:
ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո Երկար, երկար ժամանակ է մամուլի էջերից եւ հեռուստաէկրաններից խոսում ենք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ստեղծված իրավիճակի մասին՝ այդպես էլ ամբողջապես ու խորքային գնահատականներ չտալով կատարվածին, չթափանցելով արձանագրված երեւույթի մեջ: Խորքային գնահատական չենք տալիս նաեւ մյուս ակադեմիական ազգային՝ Օպերայի եւ բալետի թատրոնում ձեւավորված կացությանը՝ այսպես հնարավորություն տալով ՀՀ մշակույթի
«ՀՈՎՔԸ» ՓԱԿՎԵՑ
Դիլիջանում տպագրվում էր մասնավոր շաբաթաթերթ՝ «Հովք»: 2010թ. տպագրվեց 11 համար: Դեկտեմբերին հրատարակված 11-րդ համարը եղավ պարբերականի «կարապի երգը»: Թերթի խմբագիրը շրջանային «Դիլիջան» թերթի նախկին երկարամյա ղեկավար Միքայել Անանյանն էր, հովանավորը դիլիջանցի գործարար Էդվարդ Պետրոսյանն էր: 16 էջանոց թերթը, որը նաեւ հանրապետական հեռուստաընկերությունների հաղորդումների ծրագրերն էր զետեղում, քաղաքի առեւտրական օբյեկտներին էր բաժանվում հատը 150 դրամով: Թերթի
ԿԻՆՈ ԿՈՒՆԵՆԱՆ
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ հանդիպման ժամանակ Դիլիջանի ավագ դպրոցի սաները հետաքրքրվել են, թե առողջարանային քաղաքը ե՞րբ կունենա գործող կինոթատրոն: Քաղաքապետն ասել է, որ համաձայնության են եկել տարիներ առաջ սեփականաշնորհված կինոթատրոններից մեկի սեփականատիրոջ հետ՝ կինոցուցադրումներ կազմակերպելու համար: Բացի այդ, քաղաքի մշակույթի պալատի հիմնանորոգումից հետո մշակութային այդ կենտրոնում եւս կինոցուցադրումներ կկազմակերպվեն:
ՊԵԿ-Ը ԳՆԵԼ Է ԿԻՆԵՄՈՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆԸ
Դիլիջանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեն իր արտաբյուջետային միջոցներով գնել է կինեմոտոգրաֆիստների հանգստյան տունը: Պարզ լճից ոչ հեռու գտնվող գեղեցիկ այդ կառույցը անկախության տարիներին չի նորոգվել եւ այնքան էլ բարվոք վիճակում չէ:
ՈՐՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՆ ԾԱՌԵՐԸ
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում պարբերաբար ակտիվացող սողանքներին. 2 մարտի 2010թ.՝ «Սողանքներ եւ զբոսաշրջիկներ», 20 մայիսի 2010թ.՝ «Համալիր լուծում է պետք» եւ այլն: Սողանքի հետ կապված իրավիճակին տեղում ծանոթացել են ՀՀ տարածքային կառավարման, տրանսպորտի եւ կապի ու քաղաքաշինության նախարարները: Անցել է մոտ մեկ տարի, սակայն Դիլիջանի կենտրոնում, Մայասնիկյան փողոցում, ամֆիթատրոնի դիմաց սողանքի
Հուշագիրը ՏԻՄ ընտրության համար չէ
Կոալիցիոն նոր հուշագրով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միաբերան ասացին, որ «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», իսկ ահա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նման միասնականություն չկա: ՕԵԿ-ը պասիվ է, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մրցակցում են: Սյունիքի մարզի 6
ԿԼԻՆԵ՞Ն ԸՆՏԱՆԻՔ-ԸՆՏԱՆԻՔ ԿԱՊԵՐ
Հարցի պատասխանը հայտնի կլինի սեպտեմբերին՝ հայ համայնքների ղեկավարների համաժողովից հետո Քարակերտցի այս երեխաների ապագայով մտահոգ սփյուռքահայ արդեն կա: 2010 թվականի նոյեմբերի 25-ին եւ 26-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ շվեյցարահայ հայտնի բժիշկ, Լոզանում մեծ հեղինակություն վայելող Հարություն Միքայելյանը օգնել է եւ այսուհետեւ օգնելու է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 10
ԼՈՌԵՑԻ ԿԻՆ ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԵՆ
Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանն ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանը կասկածվում են կաշառք վերցնելու մեջ: Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Ասոյանը ոստիկանության մարմիններին հայտնել է, որ փետրվարի սկզբին հաշմանդամության ցուցակներում ընդգրկվելու, թոշակ ստանալու նպատակով դիմել էր բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանին, ով հաշմանդամության կարգ սահմանելու համար իրենից 35. 000
Ինչ արժե «ստի դետեկտորի» մեկ սխալը
«Առավոտին» են դիմել բազմաթիվ ընթերցողներ, իմանալու՝ թե շրջանառության մեջ կարո՞ղ է դրվել «Ստի դետեկտոր» կոչվող սարքը, եւ մարդը հրապարակավ կարո՞ղ է ենթարկվել դետեկտորական փորձաքննության, անգամ դառնալ շոուի բաղկացուցիչ մաս: «Ստի դետեկտորի» հետ կապված մեզ նաեւ հարցրել են, թե հետազոտվողը կարո՞ղ է «ֆռռացնել» սարքին եւ ի՞նչ կարող է լինել այդ ժամանակ: Մենք փորձել ենք դիմել նաեւ
ԲԱ Ո՞ՆՑ ՉՆԱԽԱՆՁԵՆՔ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ
Ի տարբերություն վրացի ճանապարհային ոստիկանների, մերոնք վարորդներին դիտարկում են ընդամենը «ակտ գրելու» հարմար առիթ: Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեսախցիկներ տեղադրելը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ արված բավականին ողջունելի գործընթաց է: Սակայն միշտ չէ, որ տեսախցիկները կարող են ամեն ինչ ֆիքսել եւ կոռուպցիայի տեղիք չտալ: Օրինակ՝ երբ ղեկին վարորդի առողջական վիճակը կտրուկ վատանում է եւ նա ստիպված խախտում
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՐ ՄԻԱՅՆ ՔԱՆԴԵԼ
Երեկ Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիա էին անցկացնում հարակից շենքերի բնակիչները: Նրանք հատկապես դժգոհում էին, որ իրենց տարածքում ծառեր են հատվում: Մի քանի բնապահպանական հ/կ-ներ եւ քաղաքացիներ դեռ կանգուն մնացած ծառերին սպիտակ կտորներ էին կապել՝ ի նշան բողոքի եւ այն բանի, որ այդ ծառերն էլ են ենթակա հատվելու: Նշենք, որ այս տարածքի
ՊԻՑՑԱ ՉԵՔ ՈՒՏԻ
Փետրվարի 23-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի բակում ավտոտնակ է այրվում: Փրկարարները հանգցրել են Ա. Բարսեղյանին պատկանող ավտոտնակում բռնկված հրդեհը: Պիցցայի պատրաստման արտադրամասում այրվել էին կենցաղային իրեր եւ փաթեթավորման տուփեր:
«ԺԱՎԵԼ» ԷՐ ԽՄԵԼ
Քիմիական թունավորումով (օգտագործել է «ժավել») «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Այգեձոր փողոցի թիվ 61 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 71-ամյա Արտավազդ Սիզյանը: ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ տուժածը ստացել է առաջին բուժօգնություն եւ հիվանդանոցից դուրս է գրվել:
«BlackBarry»-ՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՍԵԼ
Մի քանի ամիս առաջ «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ներկրեց եւ վաճառքի հանեց «BlackBarry» հեռախոսները: Այս հեռախոսներով մատուցվող ծառայությունը հնարավորություն է ընձեռում՝ նույնիսկ լինելով շարժման մեջ, հեշտությամբ օգտվել էլեկտրոնային փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից եւ բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: Սակայն, ի տարբերություն մեր երկրում կիրառվող այլ հեռախոսների, «BlackBarry»-ները այնքան էլ իրավապահ մարմինների սրտով
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԷԻՆ ՏԱՆՈՒՄ
Վերջին ամիսներին հղի կանանց մտահոգության առարկան դարձած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ նպաստի առավելագույն չափ էր սահմանվել ամսական 150 հազար դրամը, երեկ ՀՀ կառավարությունում կրկին քննարկման առարկա է դարձել: Նշենք, որ օրենքում կատարված փոփոխությունը վնասելու էր հատկապես բարձր աշխատավարձ ստացող կանանց: Այսուհետեւ հղիության եւ ծննդաբերության նպաստները կհաշվարկվեն նոր կարգով: Կառավարությունը երեկվա
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐՆ ԷԼ ԳՐԱՎ ԵՆ ԴՐԵԼ
Պարզվում է՝ «Նորաշեն 2007» կոոպերատիվի տերերը միայն կառուցապատվող շենքի բնակիչներին չեն խաբել ու գումարներ «քցել»: Մայրաքաղաքի մի շարք թաղամասերում բազմաթիվ կիսակառույց շենքեր կան, որոնց հիմքը տարիներ առաջ գցվել է, բնակարանները վաճառվել են, բայց այդպես էլ շենքը ո՛չ կառուցում են, ո՛չ էլ հույս կա, որ երբեւէ այդ շինհրապարակը կվերացնեն: Նորակառույց շենքերի այդ կարգի բիզնեսը վերջին շրջանում
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ»
Արտոնյալ վարկերի լուրը չի գոհացրել վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին Մի քանի շաբաթյա լռությունից հետո կառավարությունը արձագանքեց վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների մտահոգություններին: Հիշեցնենք, որ մաքսային օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն, Հայաստանում սահմանափակվել են վրացական պետհամարանիշներով մեքենա շահագործելու հնարավորությունները: Այսուհետեւ «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ, այն էլ՝ 15-օրյա ժամկետով, մեքենա ներմուծել: Որ


















































