Օրվա լրահոսը

Թունավորվել են սննդից

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը երեկ հայտարարել է, որ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում գրանցված երեխաների թունավորումը եղել է սննդային: Հիշեցնենք, որ թունավորման պատճառով 25 երեխա բարձր ջերմությամբ տեղափոխվել հիվանդանոց: Ըստ Ա. Ասոյանի, այս պահին ծանր վիճակում գտնվող երեխաներ չկան: Համաճարակաբանը նշել է նաեւ, որ աղիքային վարակով խմբակային թունավորումը սովորաբար լինում է կոնկրետ օջախից, ինչի դեպքում

Հայերին կպատվաստեն

Առողջապահության նախարարությունը այս օրերին քննարկում է, թե արդյո՞ք հնարավոր է հումանիտար պայմաններով ձեռք բերել Սանկտ Պետերբուրգում նոր փորձարկվող A/H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը: Ըստ «Panorama.am»-ի, այդ մասին ասել է նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նշենք, որ 2 օր առաջ ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ այդ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները

Էռնեկյանը Արեւադաշտին մանկապարտեզ նվիրեց

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ կառուցման նախաձեռնող՝ արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մանկապարտեզի բացումը: Բացման արարողությանը ներկա էին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու գործարարներ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Արեւադաշտի գյուղապետ Վաչիկ Ասատրյանի խոսքով, իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու համար

100 օր՝ գյուղացիների կողքին

«Իմ նշանակման օրվանից մինչեւ հիմա եղել եմ Հայաստանի տարբեր մարզերում ու ծանոթացել գյուղացիներին հուզող հարցերին եւ հատկապես բերքի մթերումների հետ կապված խնդիրներին»,- երեկ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ 3 ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքը մի նախադասությամբ այսպես ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա լրագրողներին ներկայացրեց նաեւ ընթացիկ տարվա բերքի մթերումների արդյունքները: Ծիրանի բերքը 2009-ին կազմել

«Աղթամար մենք կգնանք ու մի հատ մոմ կվառենք»

Եթե հարկային փաթեթն արմատապես փոփոխված չլինի, գործարար պատգամավորների պայքարը դրա դեմ կշարունակվի։ Երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա գովաբանել է մեր կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, որակելով այն որպես արագ, արդյունավետ եւ համարձակ: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, ըստ «Ա1+»-ի, Ա. Ղազարյանը ասել է. «Սահմանի բացումից կշահեն ոչ միայն

ՆԱԶԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է

Այս տարվա հունիսի 30-ին Վերահսկիչ պալատը ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007-2009թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքները: Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, հանձնաժողովի նկատմամբ արձանագրել են 444 մլն 240 հազար դրամ լրացուցիչ բյուջե մուտքագրվող գումարներ: Դրանք այն գումարներն են, որոնք չեն գանձվել ռադիոհաճախականությունների օգտագործման, ինտերնետ կապի ծառայության, ռադիոմոդեմային կապի համար եւ այլն: Թեեւ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի

ԹՐԱՖԻՔԻՆԳ՝ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»

Բողոքում է Ֆրանսիայում ապրող ՀՀ քաղաքացին Հատկապես վերջին շրջանում Հայաստանում մոդայիկ է դարձել թաֆիքինգի դեմ պայքարի մասին խոսելը, թերեւս, այն պատճառով, որ միջազգային կազմակերպություններն են կարեւորում այդ խնդիրը, նաեւ ՀՀ կառավարությանն են աջակցում այդ արատավոր երեւույթի դեմ պայքարելու համար: Հայաստանի պետական պատկան մարմիններն էլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, պատեհ առիթները բաց չեն թողնում խոսելու

«Պետք չէ կուրանալ ոսկու փայլից»

«Արձանագրությունների կետերը ոչ մի բան չեն որոշում: Մեզ համար շատ կարեւոր է Ցեղասպանության խնդիրը Թուրքիայի կողմից ճանաչելը, եւ եթե ուրիշ մոտեցում ընդունելի չէ, ապա այս փաստաթղթերը նայելն ընդհանրապես անիմաստ է. փաստաթղթի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ հասարակությունն ասի, որ կարելի է խոսել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին: Թե չէ՝ փաստաթուղթը պարզ փաստաթուղթ է

Փոխադարձ մեղադրանքներ

Հովհաննես Իգիթյանը Ռաֆիկ Պետրոսյանին եւ նրա բազմաթիվ կուսակից ընկերներին մեղադրեց այն բանում, որ հանուն իշխանության մեջ մնալու կուսակցություն են փոխում, Ռաֆիկ Պետրոսյանն էլ ՀՀՇ-ին մեղադրեց բոլոր հին ու նոր մեղքերի մեջ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ռաֆիկ Պետրոսյանը «Ժառանգության» մասին ասաց, որ տվյալ կուսակցության հզորությունից, կազմակերպվածությունից է կախված՝ տվյալ կուսակցության մեջ կառաջանա՞ն երկպառակություններ,

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն աշխատում են ծանրաբեռնված օրակարգով Կոնգրեսը խստացրե՞լ է իր դիրքորոշումը Սեպտեմբերի 18-ին Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի՝ մայրաքաղաքային իշխանության կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքը, որը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով՝ «ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենալ

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԿՍՎՈՒՄ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը երեկ հայտարարեց, որ ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանում չկան արձանագրությունների լուրջ քաղաքական քննարկումներ: «Դաշնակցությունը դեմ չի եղել եւ դեմ չի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, բայց, իրոք, առանց նախապայմանների: Մենք, իբրեւ կուսակցություն, վստահ ենք, համոզված ենք, որ հարեւանի հետ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, հետեւանքների վերացմանն ուղղված քայլեր

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ՝ «ԱՆԹՈՒՂԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ»

Արդեն ավելի քան մեկ տարի Եվրոպայում «անթուղթի» կարգավիճակով ու իր գոյությունը մի կերպ քարշ տվող ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ինքը, իր կարծիքով, դարձել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի եւ նրա տիկնոջ՝ Նատալիա Հրուշայի զոհը: Աստղիկն աշխատել է դեսպանի ընտանիքում եւ նրա տիկնոջ առաջարկով եւ վերջինիս

Սեպտեմբերի 11

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր

ԵՐԿՈՒ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

«Ռուսաց լեզվի դերն ու նշանակ ությունը Հայաստանում կորել է, սերն այդ լեզվի նկատմամբ երիտասարդության եւ եկող սերնդի մեջ պետք է վերականգնել»,- ասում է արդեն 5 ռուսալեզու գրքերի հեղինակ, գրող Ռուբեն Փաշինյանը: Գրող Դավիթ Խաչիյանն էլ նշում է՝ «Ռուսաց լեզվի իմացության մակարդակը մինուս է մեր երիտասարդների մոտ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ այդ լեզուն եղել է

Նորույթները՝ «Digitec»-ում

«Ucom»-ի տնօրեն Հայկ Եսայանի հետ զրույցում ներկայացվում են ինչպես ընկերության ծրագրերը, այնպես էլ «Digitec»-ի նպատակները։ Այս տարվա hոկտեմբերի 2-4-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կանցկացվի «Digitec-2009» ամենամյա ցուցահանդեսը։ Արդեն ավանդական դարձած այս միջոցառումը, որ անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է։ Ցուցահանդեսի

ՎՈՒԼԳԱՐ, ԿԻՍԱՀՆԴԿԱԿԱՆ ՈՒ ԳԱՎԱՌԱԿԱՆ

Քեշիշյանական «Սպանված աղավնին» ոչ բոլորին է դուր եկել Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակի հիման վրա նկարահանած համանուն ֆիլմը, որի ռեժիսորն է «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, պրեմիերայից հետո խիստ հակասական արձագանքների է արժանանում: Մեր համաքաղաքացիներից շատերն այն համոզմանն են, որ Նար-Դոսի ստեղծագործության մերօրյա էկրանավորումը անհաջող է եւ ժամանակավրեպ: Օրինակ՝ ՀՊՄՀ դասախոս Լ. Սարատիկյանը «Առավոտի» հետ զրույցում

Վերկոտերենը հրաժարական է տվել

Ըստ «panarmenian.net» ինտերնետային թերթի երեկ տարածած տեղեկատվության, Հայաստանից 1:2 հաշվով կրած պարտությունից անմիջապես հետո ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրաժարական է ներկայացրել: «Մնալու իմաստ չեմ տեսնում: Եթե մարզիչը գիտակցում է, որ թիմին ինչ-որ բան սովորեցնելն անհույս է, պետք է հրաժարական տա»,- իր որոշումը մեկնաբանել է մասնագետը:

Սամվել Տեր-Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի Ֆերմո քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան 19-րդ անհատական առաջնությունը, որին տղաների եւ աղջիկների հնգական տարիքային խմբերում (10, 12, 14, 16, 18) պայքարի մեջ ներգրավվել էին հարյուրավոր շախմատիստներ: Հայաստանից գերազանց հանդես եկավ տղաների ավագ՝ 18 տարեկանների խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը: Նա իսպանացի Դավիթ Ռեկուերո Գուերայի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով

Վերելքը շարունակվում է

Չինաստանում շարունակվող շախմատի աշխարհի կանանց թիմային երկրորդ առաջնությունում մեր աղջիկները շարունակում են վերելքը: Երեկ Չինաստան-’2’’-’Հայաստան հակամարտությունում հայ շախմատիստուհիները կրկին մրցակցի նկատմամբ առավելության հասան 2,5:1,5 հաշվով: Այս հաղթանակը ոչ միայն մարզական, այլեւ թիմային պայքարի ոգու դրսեւորման հետեւանք է: Էլինա Դանիելյանն առաջինն ավարտեց պայքարը՝ մեկ միավոր տանուլ տալով մրցակցին: Հետեւաբար, դա կարող էր բացասաբար անդրադառնալ նրա թիմակիցների

Ռինգում մնացել է միայն Անդրանիկ Հակոբյանը

Միլանում սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում պայքարը շարունակում են միայն կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակած բռնցքամարտիկները: Այսինքն՝ նրանք, ովքեր իրենց համար արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել: Նրանց մեջ է նաեւ հայաստանցի 75 կգ քաշային, աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը, որը քառորդ եզրափակիչում առավելության հասավ մոլդովացի մրցակցի նկատմամբ: Ցավոք, մեր մյուս երկու մարզիկները՝ Հովհաննես Դանիելյանը (48 կգ) եւ

ԱԳԱՅԱՐ ԱԽՈՒՆԶԱԴԵ. «ՏԱՏԱՄԻԻ ՎՐԱ ԹՈՂ ՀԱՂԹԻ ՆԱ, ՈՎ ՈՒԺԵՂ Է»

Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը, իսկ արդեն այսօր ուշ երեկոյան հայտնի կդառնան առաջին չեմպիոնները: Այս առաջնությունը առանձնանում է ոչ միայն հայտ ներկայացրած 40 երկրների ռեկորդային թվով, այլեւ նրանով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Հայաստանում կազմակերպվող միջազգային ամենաբարձր մակարդակի մարզական միջոցառումներին առաջին անգամ մասնակցում է նաեւ Ադրբեջանը: Երեկ «Առավոտը» բացառիկ հնարավորություն

ԽՈՍՔԻ ՕՐԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

Երեկ Հայաստանի գրողների միությունն իր հարկի տակ էր համախբել ռուս եւ հայ երիտասարդ գրողների. առիթը 2009 թվականին ԱՊՀ երկրների շրջանակներում հայտարարված երիտասարդության տարվան նվիրված սեպտեմբերի 9-15-ը Երեւանում մեկնարկած «Ռուսական խոսքի օրերն» են: «Արդեն 3-րդ տարին Հայաստանում կազմակերպվում են «Ռուսական գրի եւ խոսքի օրերը»: Դրանք լավ առիթ են նոր շնչառություն տալու հայ-ռուսական դարավոր գրական կապին: Այս

70-ԱՄՅԱ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ»

«Ռեանիմանիա» երեւանյան միջազգային անիմացիոն փառատոնն այս տարի կտոնի հայկական առաջին մուլտֆիլմի 70-ամյակը: Լեւ Ատամանովը «Շունն ու կատուն» ստեղծել է 1937թ.-ին, սակայն այն ցուցադրվել է մի փոքր ուշ: «Ռեանիմանիան» իր ծրագրում, «Շունն ու կատվից» բացի, կունենա նաեւ հայկական այլ մուլտֆիլմեր, տեղեկացնում է tert.am-ը: Իսկ նախատեսված ցուցահանդեսներից մեկում կներկայացվեն նաեւ հայկական անիմացիայի պատմության մեկ այլ անվանի դեմքի՝

ՆՓԱԿ-Ը ԿՓԱԿՎԻ՞

«Առավոտի» տեղեկություններով, ՆՓԱԿ-ը փակման վտանգի տակ է, հիմնադիրներ Էդուարդ եւ Սոնիա Պալասանյաններն էլ ցանկանում են ամեն գնով պահպանել կենտրոնը: Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք Էդուարդ Պալասանյանին, որը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Մեր «բարեկամներն» են դա տարածել»: Քիչ անց էլ հավելեց, որ իսկապես կան որոշակի ֆինանսական դժվարություններ. Գաֆեսճեան ընտանիքը դադարեցրել է ֆինանսավորումը: Երբ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, Էդ. Պալասանյանը

«4000 տարի ի վեր Անատոլու կբնակիմ»

Կես կատակ-կես լուրջ ասում է պոլսահայ լրագրող, բանաստեղծուհի Վերջիհան Զիֆլիօղլուն «Առավոտը» սեպտեմբերի 9-ի «Հայ-թուրքական պոետիկ շփումներ» լուրում տեղեկացրել էր, որ շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի թղթակից՝ հայազգի Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա պատմել էր, որ ինքը եւ հրապարակագիր, թարգմանիչ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: Անցյալ շաբաթվանից մեկնարկել

ՔԱՐԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշխարհահռչակ ալտահարուհին՝ Տիգրան Մանսուրյանի Ալտի եւ նվագախմբի թիվ 2 կոնցերտի ու հայկական ոգու մասին «Առավոտը» տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ գործունեության շնորհիվ սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվող, ավանդական դարձած Երեւանյան երրորդ միջազգային երաժշտական փառատոնի մասին (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան եւ Ալեքսանդր Չաուշյան): Այս տարի փառատոնի շրջանակներում հայ հանդիսականին, ի թիվս հայ երաժիշտների, կներկայանան

ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ ՌԱՍԻԶՄԻՆ՝ ԴԵՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՆ

Սեպտեմբերի 11-ին Լոնդոնում տեղի կունենան հակաիսլամական ցույցեր, որոնք նշանավորելու են Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության 8-րդ տարելիցը: Բրիտանական «Independent»-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, թե այն կրելու է խաղաղ բնույթ: «Կանգնեցնենք Եվրոպայի իսլամիզացիան» (ԿԵԻ) անունը կրող շարժման կողմից կազմակերպված ակցիաները տեղի են ունենալու Լոնդոնի Հարրոու թաղամասի կենտրոնական մզկիթի դիմաց: Նոր՝ հինգհարկանի մզկիթի կառուցման վայրում տեղի

ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԸ ՄԵՐԺԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՈՒՂՂԱՓԱՌՆԵՐԻ ՏՈՆԸ

Լատվիայի Սեյմը հինգշաբթի օրը լիագումար նիստում դեմ է քվեարկել երրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծին, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հանուն մարդու իրավունքների՝ միասնական Լատվիայում» կուսակցությունը: Իսկ օրինագծով առաջարկվում էր ուղղափառների Սուրբ ծննդյան տոներին պաշտոնական կարգավիճակ տալ՝ հունվարի 6-ը եւ 7-ը պաշտոնապես ճանաչել տոնական օրեր եւ հայտարարել ոչ աշխատանքային: «Newsru»-ի մատուցմամբ, օրինագծի հեղինակ ընդդիմադիր կուսակցությունը, որը պաշտպանում է

ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՈՒՆ ԵՎ ՀԻՆԳ ԶՈ՞Հ

«Hurrriyet daily news»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը, տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում հինգ հայ զինծառայողներ են սպանվել, եւս երեք հայ եւ մեկ ադրբեջանցի զինծառայողներ վիրավորվել են բախման ժամանակ: Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայ զինծառայողները հարձակվել

Ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ հայտարարել է իր երկրի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին: «Այսօրվանից մենք ճանաչում ենք այս երկու հանրապետությունները»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ՝ ասել է Չավեսը հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների ժամանակ: Վերջինս շնորհակալություն է հայտնել Չավեսին՝ այդպիսի որոշում կայացնելու համար: «Մենք միշտ համարել ենք,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031