Օրվա լրահոսը

Մեկնարկեց հաղթանակով

Կապանի «Գանձասարը» հաջող է սկսել մրցելույթները Աշգաբադում մեկնարկած ֆուտբոլի «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությունում: Պայքարի մեջ ներգրավված ութ թիմերը բաժանվել են երկու խմբի, որոնցում երկու առաջին տեղերը գրավողները պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը «A» խմբի մեկնարկային հանդիպումում 1:0 հաշվով պարտության է մատնել Թուրքմենստանի «Ալթին Ասիրին» եւ ստանձնել խմբի առաջատարի դերը, քանի որ

Իջեցրել է մրցակցի վարտիքը

Փետրվարի սկզբին Լաս Վեգասում կայացած ամերիկյան ֆուտբոլի կանանց լիգայի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Los Ahgeles Temptation»-ն ու «Philadelphia Passion»-ը: Լարված ու դիտարժան պայքարում ընթացած այդ խաղում «Հրեշտակների քաղաքի» թիմը 26:25 հաշվով չափազանց դժվարին հաղթանակ տարավ: Ամբողջ հանդիպման ընթացքում խաղադաշտում անչափ լարված իրավիճակ էր տիրում, այն աստիճան լարված ու անզիջում, որ խաղային դրվագներից մեկում Ֆիլադելֆիայի թիմի խաղացողներից

Մի տեղ՝ ձախողում, մյուսում՝ արդեն մեկ մեդալ

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Դյուսելդորֆում կայացած մարզաձեւի «Grand Prix» մրցաշարի հերթական փուլում: Տատամի մտած մեր վեց ձյուդոիստներից համեմատաբար հաջող հանդես է եկել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը երկու հաղթանակից հետո պարտվել է եւ հանգրվանել հինգերորդ հորիզոնականում: Իրենց անվան դիմաց ընդամենը մեկական հաղթանակ են գրանցել 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը: Մեր

Ռոման Ամոյանը՝ մրցաշարի հաղթող եւ լավագույն ըմբիշ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի երկու կազմեր անցած շաբաթ գրեթե միաժամանակ մասնակցեցին ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված երկու խոշոր մրցաշարերի: Մեր ընտրանու հինգ առաջատար ներկայացուցիչներ գերազանց հանդես եկան Սլովենիայում կազմակերպված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցել է 14 երկիր: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը եւ Արթուր

Խնդիրը վարկանիշները բարձրացնելն է

Այսօր Քաթարի մայրաքաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի երկու լավագույն կին շախմատիստները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Ճիշտ է, մեր աղջիկներն ընդհանուր հաշվարկով առաջին տեղին չեն հավակնում, սակայն կարող են զգալիորեն բարձրացնել իրենց վարկանիշը: Քաթարում, բացի մերոնցից, հանդես են գալու Համփի Կոներուն (Հնդկաստան), Անտոանետա Ստեֆանովան

ՍՈՂԱՆՑՔ ԵՎ ԼԵԶՎԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, Մայրենի լեզվի միջազգային օրը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում «Առավոտ» օրաթերթը, «Հայաստանի Հանրապետությունը», «Կանչը» եւ «Իրատես դե ֆակտոն» մայրենի լեզվի անաղարտության եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ավանդի եւ ներդրման համար Լեզվի պետական տեսչության կողմից պարգեւատրվեցին պատվոգրով: Խրախուսվեցին նաեւ հանրակրթական դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Լեզվի պետական

«Նույնն է, ինչ կատուները լինեն շների նախահայր»

Անվանի պատմաբան Բաբկեն Հարությունյանի դիտարկումները ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանին ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ հայկական կողմի պասիվ պայքարը խիստ անհանգստացնում է: Երեկվա ասուլիսում գիտնականն իր մտահոգությունը հայտնեց: Ըստ նրա, հայկական դիվանագիտությունը թուլացել է: Ղարաբաղյան հակամարտության քննարկումը ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության եւս մեկ ձախողում է: Հարությունյանի ասելով, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու գաղափարը

ՈՒՐԱՆԱԼ ՄԱՇՏՈՑԻ՞Ն

Մշակույթի նախարարությունը հավատարիմ է իր գործելաոճին Մշակույթի նախարարության գործունեությունը այս անգամ էլ դժգոհություն է առաջացրել պատմաբանների շրջանում, քանի որ երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը մոռացել կամ միտումնավոր չի ցանկանում պետական մակարդակով նշել Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը վրդովված ասաց. «Անցյալ

ԹՈՒՆԻՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Թունիսի ժամանակավոր կառավարությունը պաշտոնական հարցում է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ պահանջելով էքստրադիցիայի ենթարկել պաշտոնանկ արված նախագահ Զին բեն-Ալիին: Վերջինս Թունիսը կառավարել է վերջին 23 տարիներին եւ Սաուդյան Արաբիա էր փախել հունվարի 14-ին: Թունիսի ներկայիս իշխանությունները մտադիր են դատել նախկին նախագահին՝ 2010թ. դեկտեմբերին եւ 2011-ի սկզբներին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցների սպանությունների հետ կապված մեղադրանքով: Թունիսի

ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ 10 ԵՐԵԽԱ Է ԶՈՀՎԵԼ

Էստոնական Խաապսալու քաղաքում գտնվող մանկատանը բռնկված հրդեհի արդյունքում տասը երեխա է զոհվել: BBC-ի մատուցմամբ, հրդեհն արագորեն տարածվել է փայտե շենքում, որից հետո տանիքի մի մասը փլվել է: Հրշեջներին շուրջ ժամուկես հետո է հաջողվել իրավիճակը վերահսկողության տակ առնել: Հրդեհի պահին մանկատանը գտնվել են 37 երեխա եւ 9 չափահաս անձինք: Հետաքննչական մարմիններն առայժմ ձեռնպահ են մնում տեղի

ՄԻԼԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԹՈՒՆԻՍՑՈՒ ՎՐԱ

Միլանի Մալպենս օդանավակայանի տերմինալներից մեկում անվտանգության ծառայության աշխատակիցները գրանցման սրահում կրակ են բացել, որից հետո մարդիկ տարհանվել են: Lenta.ru-ի փոխանցմամբ, իրավապահները կրակել են դանակով զինված մի թունիսցու վրա եւ վիրավորել են նրա ոտքն ու ապա՝ ձերբակալել: Նախնական տեղեկությունների համաձայն, տղամարդը օդանավակայանի շենք է մտել ավտոմեքենայով՝ ջարդելով ապակե դռներից մեկը: Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ մեքենան

ՄԵՐԿԵԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԿՐԵԼ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը ծանրագույն պարտություն է կրել Համբուրգում կայացած ընտրություններում: BBC-ի մատուցմամբ, կուսակցությունը ստացել է 22 տոկոս ձայն՝ այն դեպքում, երբ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները հավաքել են 48 տոկոս քվե, ինչի արդյունքում Քրիստոնյա-դեմոկրատական միությունը զրկվել է Գերմանիայի խորհրդարանի վերին պալատի երեք ձայներից: Այդ արդյունքը, փորձագետների կարծիքով, ՔԴՄ-ին՝ 2013թ.-ին դաշնային ընտրություններում դժվարին ճանապարհ է խոստանում

Եմենում առկա իրավիճակը հղի է արյունահեղության վտանգով

Երկուշաբթի օրը Եմենի երիտասարդ մի բնակիչ սպանվել, եւս չորսը վիրավորվել են Ադեն քաղաքում ցուցարարների եւ զինվորականների միջեւ բախումների արդյունքում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Զինվորները կրակ են բացել Խորմակսար շրջանում զինվորական պարեկային ծառայության աշխատողներին քարկոծող երիտասարդների վրա: Եմենում անցած հինգշաբթի սկսված անկարգություններից ի վեր սա արդեն 12-րդ զոհն է: Աղբյուրի մատուցմամբ, ոգեւորված Եգիպտոսում

ՔԱԴԴԱՖԻՆ ԵՐԿՐԻՑ ՓԱԽԵԼ Է

Լիբիայի մայրաքաղաքում դաժան մարտեր են գնում. ամբոխը հրկիզում է պետական գերատեսչական շենքերը, մարդկանց գնդակահարում եւ մեքենայի տակ ճզմում են: Այդ տեղեկությունները փոխանցում է Al-Jazzeera արբանյակային հեռուստաալիքը: Աղբյուրի մատուցմամբ, անցած գիշեր հրկիզվել են ոստիկանական մի քանի բաժանմունքներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր, հարձակում է տեղի ունեցել հեռուստակայանի վրա, որին հաջորդել է թալանը: Տեղի բնակիչները սկսել են

«Թող գաղտնազերծվեն գիտական հրապարակումները»

Հարցազրույց՝ ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ, նախագահի մրցանակակիր Հարություն Կարապետյանի հետ: – ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) ղեկավարը խիստ նկատողություն է ստացել, իսկ աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից: Արդյո՞ք սա կարելի է համարել իրավիճակի շտկում: – Անկասկած, հիմնական դրդապատճառը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտած չարաշահումներն են, մյուս կողմից անժխտելի է

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ «ՍԳԻ ՄԵՋ» ԵՆ

Նրանցից շատերը համոզված են, որ քննության արդյունքում կմնան «անգիր անողները» Օրերս Խ. Դաշտենցի անվան 114 դպրոցում մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Այժմ տնօրենները ընդունելության քննությունների պատրաստվող աշակերտի պես քրտնաջան պարապում են՝ վախենալով, որ կարող են մի հարցի պատասխան չիմանալու պատճառով զրկվել իրենց աթոռից: Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի

ԵԿԵՂԵՑԻ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2011թ. Սուրբ Սարգսի տոնին գյումրեցի երիտասարդներն առաջին անգամ օրհնություն ստացան զորավարի անունը կրող եկեղեցում: Մինչ այս, Շիրակի թեմում սիրո բարեխոս Սուրբ Սարգսի անունը կրող աղոթատեղի չի եղել: 3 տարի առաջ գյումրեցի Արտաշես Սարգսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին առաջարկեց իր հովանավորությամբ Գյումրի քաղաքի ամենաբարձր կետում՝ Մայր Հայաստանի հարեւանությամբ Սուրբ Սարգսի անունը կրող մատուռ կառուցել:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՉԵՆ

2010 թվականին Սյունիքում սպառողական շուկայում մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 11,3 միլիարդ դրամ, ընդ որում՝ առեւտրաշրջանառության գերակշռող մասը՝ ավելի քան 6,2 միլիարդը կամ 55 տոկոսը ձեւավորվել է խանութների եւ կրպակների միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում ստուգման արդյունքների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանին ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ մարզի տարածքում գործում է

Հուշարձան-խաչքար՝ հաղթանակցիների հիշատակին

Կիրակի՝ փետրվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում հանդիսավորությամբ բացվեց գյուղի զոհված 4 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար: Հուշարձանը կառուցվել է հաղթանակցի ազատամարտիկ, այժմ գործարար Արթուր Գասպարյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Հուշակոթողին գրված են 4 ազատամարտիկների անունները՝ Մարտին Թեւանյան, Մանվել Քեշիշյան, Գարեգին եւ Վահագն Շառոյաններ: Մարտին Թեւանյանը «Հաղթանակ» ջոկատի հրամանատարն էր, զոհվեց 1990թ. օգոստոսին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում: Մանվել

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Կիրակի՝ Հայաստանի երեք մարզի 10 գյուղում ընտրություն էր Երեքը վերընտրվեցին, մեկը՝ փոխարինվեց Փետրվարի 20-ին Արմավիրի մարզի գյուղական չորս համայնքներում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Դաշտ, Ծաղկունք, Գեղակերտ գյուղերում մրցակցություն չկար՝ միակ թեկնածուները հենց գործողներն էին: Երեք էլ վերընտրվեցին: Գեղակերտի ղեկավար Սերգեյ Առաքելյանն անկուսակցական է, Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը եւ Ծաղկունքի ղեկավար Դավիթ Կարապետյանը՝ Հանրապետական կուսակցությունից են:

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԴԵՄ Է

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ: Գեղարքունիքում՝ Գագարինի ավանի մոտ, Գեղամավանի վարչական տարածքի անօգտագործելի հողերում պետք է կառուցվի աղբավերամշակման գործարան, ուր

ԱՎԵՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը օրեր առաջ վաղ առավոտյան տագնապալի հոգեվիճակի մեջ էր ընկել՝ տեսնելով գյուղապետարանի մուտքի ջարդված դուռը: Աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում նրան նոր անակնկալ էր սպասում: Այստեղ արդեն ոչ միայն դուռն էր ջարդված՝ երկու համակարգիչները, մոնիտորները, պատճենահանող սարքավորումը ջարդուփշուր էր արված, իսկ հատակին պատառոտված փաստաթղթեր էին: «Այստեղով թուրքեր են անցել»,- ակամայից բացականչել

Ցուցատախտակներ՝ կան, նորություններ՝ ոչ միշտ

Աշտարակում հանրային ռեսուրսը գովազդային վահանակ է դարձել, իսկ Իջեւանում՝ գողացվել 2010 թվականի հունիսի 17-ին «Ցուցատախտակները իրենց նպատակին չե՞ն ծառայում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղադրված «Կապանի համայնքային լրատու» ցուցատախտակներում, ուր պետք է լինեն համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումները, քաղաքի բնակիչների մասնավոր հայտարարություններն են՝ տան, մեքենայի վաճառքի մասին եւ այլն: Մեր ահազանգից հետո քաղաքապետարանը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷԼ ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԱՎ

Հացի գինը բարձրանում է, քաշը՝ նվազում, ու այդ պայմանները մարդկանց ստիպել են հնացած հացի հույսին մնալ «Էջմիածնում հացն առայժմ չի թանկանա» հրապարակմամբ («Առավոտ», 9 փետրվարի 2011 թ.) տեղեկացրել ենք, որ այս քաղաքի հաց արտադրողները միահամուռ որոշել էին, որքան հնարավոր է՝ անփոփոխ պահել հացի գինը: Այսինքն՝ թողնել գնաճի այն մակարդակին, որն արդեն բարձրացել էր նոյեմբեր-դեկտեմբերին: Այս

«ԹԵԺ ԳԻԾ»՝ ԶԴ-ՈՒՄ

ՀՀ զինվորական դատախազությունում այսուհետ կգործի «թեժ գիծ»՝  32-32-92 հեռախոսահամարով: Զինվորական հանցագործությունների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող են հաղորդել անմիջապես ՀՀ զինվորական դատախազին:

ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԳՐՈՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ

Փետրվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում 31-ամյա Հովիկ Բ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Գրիգորյան փողոցում բախվել է գրող Վարդգես Պետրոսյանի հուշարձանի պատվանդանի աստիճանահարթակին: Պատահարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոգեկան հիվանդ էր

Փետրվարի 20-ին, ժամը 18.30-ին Վանաձորի շտապ բուժօգնության կայանից տեղի ոստիկանություն ահազանգել են, որ  Տիգրան Մեծի 9 շենքի 1-ին բնակարանում տղամարդու դիակ կա՝ բռնության հետքերով: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կառլեն

Ալավերդյանի հերթական ձախողումը

Թե «շահող կտրոն» բառակապակցության հետ վաղուց համատեղված Արմեն Ալավերդյանը 2 տարում իրար հակասող քանի փոփոխություն է կատարել ՀԴՄ կտրոնների խաղարկություններից առաջ եւ հետո, գիտեն բոլորը: Վերջին խաղարկության ժամանակ նա գերազանցեց ինքն իրեն: Երբ հայտնի դարձավ, որ 5 եւ 6 թվով համընկած կտրոն ունեցողների թիվը գերազանցում է ավտոմեքենա շահողների թվին, թերթերում եղան հրապարակումներ եւ անգամ առաջարկներ՝

ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի ծնողները համոզված են, որ նրան սպանել են Ինչպես հայտնի է, Գյումրիի Անի թաղամասի բնակիչ Թորգոմ Սարուխանյանը մահացել էր 10 օր առաջ՝ Ստեփանակերտի զորամասերից մեկում: Նրան «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով ձերբակալվել էին 3 հոգի՝ ենթասպա Վիլհեմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

 ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, փետրվարի 20-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խորենացու փողոցի թիվ 24ա/9 տան բնակիչ՝ 32-ամյա Գագիկ Մկրտչյանը կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031