Օրվա լրահոսը
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՁԵՌ Ե՞Ն ԱՌՆՈՒՄ
Հայ գործարարները դժգոհ են արտահանումը խթանելու կառավարության քաղաքականությունից ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի եւ արդյունաբերողների երեկվա համատեղ նիստում գործարարները բավականին ակտիվ էին: Մեկը մյուսին հերթ չէին տալիս նախարար Տիգրան Դավթյանին իրենց դժգհությունները ներկայացնելու համար: «Մենք այլ երկրների արտահանողների հետ անհավասար պայմաններում ենք: Մեր տրանսպորտային ծախսերն ավելին են, քան նորմալ պայմաններում պահանջվում է: Մեր հարցերը պետք է
Ե՞րբ են հայտարարվելու մրցույթներ ռադիոհեռարձակման համար
Թվայնացման գործընթացը ձգձգվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2008 թվականի սեպտեմբերի 10-ին արված փոփոխությամբ սահմանվում էր. «Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-4
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մի ծրագիրն ուզում է, որ մամուլն առաջնորդվի «այնպես, ինչպես կա» նշանաբանով ու ներկայացնի մեզանում տեղի ունեցող իրադարձություններն այնպես, ինչպես կան: Բայց արդյոք այդ կե՞րպ է վարվում այդ հեռուստաընկերությունը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մրցութային առաջարկում կամ, ինչպես իրենք են այն անվանել՝ «Եթերային հեռարձակման բիզնես ծրագրում» նշված է. «Հեռուստաընկերությունը հպարտորեն տարբերվում է մյուս ընկերություններից իր
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿ-74Մ ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ
Այս տարեվերջին Ադրբեջանում ռուսական լիցենզիայով կհավաքվեն առաջին ԱԿ-74Մ ինքնաձիգերը: Այդ մասին, PanArmenian.net-ի մատուցմամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը՝ ԱՄԷ մայրաքաղաքում ընթացող ԱՅԴԵՔՍ-2011 սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սալոնում: Նրա ասելով, ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը՝ ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն: Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգերը
ՈՐՊԵՍԶԻ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ՉՄՆԱՆ
ՀՀԿ փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ խորհրդարանում հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոյի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության, Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով պարոն Սահակյանը անդրադարձել է գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հեռանկարին, այս հարցում ՀՀԿ-ի քաղաքական մոտեցումներին, կոալիցիոն համատեղ հայտարարությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ քաղաքական ուժերի համախմբումը կարեւոր
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
«Սարդարապատ» շարժումն իշխանությունների վախի դրսեւորում է համարում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ՝ ՀՀ դատախազության կողմից քրեական գործի հարուցումը: «Այլեւս գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի արդարացի ցասումն ու ընդվզումը զսպելու համար ժողովրդից իշխանությունը բռնությամբ խլած իշխող ռեժիմը եւ նրա կամակատարները ժողովրդի նկատմամբ կիրառելով բացահայտ բռնություն, երկրում փորձում են ստեղծել վախի մթնոլորտ: Իշխանությունը եւ թալանած
ՍՈՒՔՈՒՆՑ. ՊՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԹԱՔՑՆԵԼ
Երեկ, Երեւանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրապարակել է 2010թ.-ին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը եւ հայտարարել, թե դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են: Ա. Սաքունցը նաեւ շեշտել է, թե 2010-ին, բանակում մահվան 54 դեպք է արձանագրվել, որոնցից հաջողվել է բացահայտել միայն 42-ը:
Հուշագիրը հասկացեք՝ ինչպես ուզում եք
Կոալիցիոն ուժերը պատրաստվում են կեղծե՞լ ընտրությունները Փետրվարի 17-ին իշխանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, իրենց համագործակցությունն առաջիկա տարիներին շարունակելու մասին նոր հուշագիր ստորագրեցին: Ի տարբերություն նախորդ՝ 2008-ի մարտի 21-ին ստորագրված քառակողմ (այն ժամանակ կոալիցիայում ընդգրկված էր նաեւ ՀՅԴ-ն) հուշագրի, այս մի փաստաթուղթն իր ծավալով անհամեմատ համեստ է, ու հատկանշական է, որ դարձյալ՝ ի
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԼԱՎ ԿԱՄ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ
Հարութ Սասունյանի ներկայացմամբ, Քըրք Քըրքորյանը տարբեր առիթներով արտահայտել է իր գոհունակությունը «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գործունեությունից – «Լինսի» հիմնադրամի փակումը մի տեսակ անակնկալ էր շատերի համար, ոմանք քաղաքական ենթատեքստ տեսան դրանում: Ձեր տեղեկություններով, ինչո՞ւ փակվեց հիմնադրամը: – Այդ հարցը պետք է ուղղել պարոն Քըրքորյանին: Ես իրավունք չունեմ իր անունից խոսելու, բայց կարող եմ Ձեզ ասել, որ
ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ
Որում, ըստ Հայրիկյանի կողմնակիցների, բացահայտվում են պատմական ճշմարտություններ «Առավոտի» տրամադրության տակ էր հայտնվել ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամներ Մանյա Այվազյանի, Էմմա Շաշիկյանի եւ Արկադի Վարդանյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, որն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չէր հասել հասցեատիրոջը: Այս նամակի հետքերով երեկ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից,
ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ
Երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ: Այդ մասին, երեկ, «Քաղաքացիական հասարակության ինդեքս. Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Երբեմն կառավարությունները նմանվում են այդ սարերին: Երբ հասարակական կազմակերպությունները թե՛ հասարակությունում, թե՛ կառավարությունում արմատական փոփոխությունների հարցում վայելում են մարդկանց աջակցությունը, սա գրեթե միշտ նշանակում է,
Փետրվարի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ակտիվ օր է: Ձեր բարձր տրամադրության շնորհիվ բոլոր գործերը արագ կկատարվեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր անհամբեր բնավորությամբ առանց հոգնելու կհասցնեք անել նույնիսկ հաջորդ օրվա աշխատանքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան ժամերն օրվա ամենահաճելին ու ամենաարդյունավետը կլինեն: Այցելեք մտերիմներին տեսության: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ժամանակ կունենաք ոչ միայն լիցքաթափվելու, այլեւ զբաղվելու ձեր սիրած գործով: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-
26 ՄԱՏ
Մյանմայի մի բնակչուհի կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Լեյ Յադի Մինը 26 մատ ունի, 12-ը՝ ձեռքին, յուրաքանչյուրի վրա 6-ական մատ, եւ 14 մատ ոտքերին, յուրաքանչյուրի վրա՝ 7-ական մատ: Լեյ Յադի Մինը բնակվում է մոր եւ քրոջ հետ՝ Յանգոնի հարավային արվարձանում: Պարզվել է, որ մյանմացի աղջիկը շատ մրցակիցներ ունի: Այժմ Գինեսի ռեկորդների գրքում են 5
Գռեհկության վրա ո՞ւր ծիծաղես
Ծիծաղի օրերը՝ Իսպանիայում Կանարյան յոթ կղզիները գտնվում են Ատլանտյան օվկիանոսում: Ամենամեծը Թեներիվն է՝ շուրջ տասուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Հարուստ են՝ նյութապես: Կղզում չտեսա ծխախոտի կամ փոշու մնացորդ: Մաքրամաքուր էր: Փողոցները լվանում էին տասնութ- քսան տարեկան երիտասարդները: Բոլոր առանձնատները երփներանգ էին՝ կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, շագանակագույն… Այնտեղ ծիածանն ուներ տասնվեց, տասնյոթ գույն, որոնք հիշեցնում էին
ԽՈՍՏՈՒՄԸ՝ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
Աստված երկուսից էլ պահանջում է նույն երդումը «Որդյակ իմ, մինչեւ մահ տե՞ր ես. դուստր իմ հարս, մինչ ի մահ հնազա՞նդ ես…». գրեթե բոլոր ամուսնացողներն իրենց կյանքում կանգնում են եկեղեցու խորանի առջեւ, երդվում մինչեւ մահ հնազանդ կամ տեր լինել ընտրյալին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ գուցե բախտի բերմամբ ոմանք ամուսնական հավատարմության երդման միջով «անցնում» են երկրորդ, երրորդ
Նվիրվում է Փելեշյանին
Փետրվարի 22-ը աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է՝ ծնվել է 1938 թվականին: Ստորեւ ներկայացնում ենք վարպետի աշակերտ, պոետ Աշոտ Սարգիսյանի «Երկրպագություն» ստեղծագործությունը, որը նա նվիրում է իր ուսուցչին. «Հատեցի Ամիրյան փողոցը, անցա Պրոսպեկտի մյուս մայթը, ուր առաջ գտնվում էր մանկական գրախանութը: Այդտեղ մայթի հենց եզրին, փոքրիկ ելուստ կա: Այստեղ էր, որ վեհաշուք կանգնած էր
Դավիթ Նալբանդյանը 19-րդն է
Թենիսի միջազգային ֆեդերացիան երեկ հրապարակել է տղամարդկանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակը, որտեղ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Իսկ ցուցակը գլխավորում է իսպանացի Ռաֆայել Նադալը:
Խաղացանկերը հաստատվեցին
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Հայաստանի 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնության եւ գավաթի խաղարկության խաղացանկերը: Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է մարտի 5-ին եւ չորս շրջան անցնելով՝ եզրագիծը հատելու է նոյեմբերի 5-ին: Իսկ գավաթային խաղերն սկսվելու են մարտի 10-ից՝ քառորդ եզրափակչի հանդիպումներով: Նախնական այս մրցաշարը կտեւի հինգ օր եւ կավարտվի մարտի
Մեկնարկեց հաղթանակով
Կապանի «Գանձասարը» հաջող է սկսել մրցելույթները Աշգաբադում մեկնարկած ֆուտբոլի «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությունում: Պայքարի մեջ ներգրավված ութ թիմերը բաժանվել են երկու խմբի, որոնցում երկու առաջին տեղերը գրավողները պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը «A» խմբի մեկնարկային հանդիպումում 1:0 հաշվով պարտության է մատնել Թուրքմենստանի «Ալթին Ասիրին» եւ ստանձնել խմբի առաջատարի դերը, քանի որ
Իջեցրել է մրցակցի վարտիքը
Փետրվարի սկզբին Լաս Վեգասում կայացած ամերիկյան ֆուտբոլի կանանց լիգայի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Los Ahgeles Temptation»-ն ու «Philadelphia Passion»-ը: Լարված ու դիտարժան պայքարում ընթացած այդ խաղում «Հրեշտակների քաղաքի» թիմը 26:25 հաշվով չափազանց դժվարին հաղթանակ տարավ: Ամբողջ հանդիպման ընթացքում խաղադաշտում անչափ լարված իրավիճակ էր տիրում, այն աստիճան լարված ու անզիջում, որ խաղային դրվագներից մեկում Ֆիլադելֆիայի թիմի խաղացողներից
Մի տեղ՝ ձախողում, մյուսում՝ արդեն մեկ մեդալ
Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Դյուսելդորֆում կայացած մարզաձեւի «Grand Prix» մրցաշարի հերթական փուլում: Տատամի մտած մեր վեց ձյուդոիստներից համեմատաբար հաջող հանդես է եկել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը երկու հաղթանակից հետո պարտվել է եւ հանգրվանել հինգերորդ հորիզոնականում: Իրենց անվան դիմաց ընդամենը մեկական հաղթանակ են գրանցել 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը: Մեր
Ռոման Ամոյանը՝ մրցաշարի հաղթող եւ լավագույն ըմբիշ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի երկու կազմեր անցած շաբաթ գրեթե միաժամանակ մասնակցեցին ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված երկու խոշոր մրցաշարերի: Մեր ընտրանու հինգ առաջատար ներկայացուցիչներ գերազանց հանդես եկան Սլովենիայում կազմակերպված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցել է 14 երկիր: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը եւ Արթուր
Խնդիրը վարկանիշները բարձրացնելն է
Այսօր Քաթարի մայրաքաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի երկու լավագույն կին շախմատիստները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Ճիշտ է, մեր աղջիկներն ընդհանուր հաշվարկով առաջին տեղին չեն հավակնում, սակայն կարող են զգալիորեն բարձրացնել իրենց վարկանիշը: Քաթարում, բացի մերոնցից, հանդես են գալու Համփի Կոներուն (Հնդկաստան), Անտոանետա Ստեֆանովան
ՍՈՂԱՆՑՔ ԵՎ ԼԵԶՎԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ, Մայրենի լեզվի միջազգային օրը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում «Առավոտ» օրաթերթը, «Հայաստանի Հանրապետությունը», «Կանչը» եւ «Իրատես դե ֆակտոն» մայրենի լեզվի անաղարտության եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ավանդի եւ ներդրման համար Լեզվի պետական տեսչության կողմից պարգեւատրվեցին պատվոգրով: Խրախուսվեցին նաեւ հանրակրթական դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մի խումբ ուսուցիչներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Լեզվի պետական
«Նույնն է, ինչ կատուները լինեն շների նախահայր»
Անվանի պատմաբան Բաբկեն Հարությունյանի դիտարկումները ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանին ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ հայկական կողմի պասիվ պայքարը խիստ անհանգստացնում է: Երեկվա ասուլիսում գիտնականն իր մտահոգությունը հայտնեց: Ըստ նրա, հայկական դիվանագիտությունը թուլացել է: Ղարաբաղյան հակամարտության քննարկումը ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության եւս մեկ ձախողում է: Հարությունյանի ասելով, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու գաղափարը
ՈՒՐԱՆԱԼ ՄԱՇՏՈՑԻ՞Ն
Մշակույթի նախարարությունը հավատարիմ է իր գործելաոճին Մշակույթի նախարարության գործունեությունը այս անգամ էլ դժգոհություն է առաջացրել պատմաբանների շրջանում, քանի որ երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը մոռացել կամ միտումնավոր չի ցանկանում պետական մակարդակով նշել Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը վրդովված ասաց. «Անցյալ
ԹՈՒՆԻՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Թունիսի ժամանակավոր կառավարությունը պաշտոնական հարցում է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ պահանջելով էքստրադիցիայի ենթարկել պաշտոնանկ արված նախագահ Զին բեն-Ալիին: Վերջինս Թունիսը կառավարել է վերջին 23 տարիներին եւ Սաուդյան Արաբիա էր փախել հունվարի 14-ին: Թունիսի ներկայիս իշխանությունները մտադիր են դատել նախկին նախագահին՝ 2010թ. դեկտեմբերին եւ 2011-ի սկզբներին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցների սպանությունների հետ կապված մեղադրանքով: Թունիսի
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ 10 ԵՐԵԽԱ Է ԶՈՀՎԵԼ
Էստոնական Խաապսալու քաղաքում գտնվող մանկատանը բռնկված հրդեհի արդյունքում տասը երեխա է զոհվել: BBC-ի մատուցմամբ, հրդեհն արագորեն տարածվել է փայտե շենքում, որից հետո տանիքի մի մասը փլվել է: Հրշեջներին շուրջ ժամուկես հետո է հաջողվել իրավիճակը վերահսկողության տակ առնել: Հրդեհի պահին մանկատանը գտնվել են 37 երեխա եւ 9 չափահաս անձինք: Հետաքննչական մարմիններն առայժմ ձեռնպահ են մնում տեղի
ՄԻԼԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԹՈՒՆԻՍՑՈՒ ՎՐԱ
Միլանի Մալպենս օդանավակայանի տերմինալներից մեկում անվտանգության ծառայության աշխատակիցները գրանցման սրահում կրակ են բացել, որից հետո մարդիկ տարհանվել են: Lenta.ru-ի փոխանցմամբ, իրավապահները կրակել են դանակով զինված մի թունիսցու վրա եւ վիրավորել են նրա ոտքն ու ապա՝ ձերբակալել: Նախնական տեղեկությունների համաձայն, տղամարդը օդանավակայանի շենք է մտել ավտոմեքենայով՝ ջարդելով ապակե դռներից մեկը: Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ մեքենան
ՄԵՐԿԵԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԿՐԵԼ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը ծանրագույն պարտություն է կրել Համբուրգում կայացած ընտրություններում: BBC-ի մատուցմամբ, կուսակցությունը ստացել է 22 տոկոս ձայն՝ այն դեպքում, երբ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները հավաքել են 48 տոկոս քվե, ինչի արդյունքում Քրիստոնյա-դեմոկրատական միությունը զրկվել է Գերմանիայի խորհրդարանի վերին պալատի երեք ձայներից: Այդ արդյունքը, փորձագետների կարծիքով, ՔԴՄ-ին՝ 2013թ.-ին դաշնային ընտրություններում դժվարին ճանապարհ է խոստանում


















































