Օրվա լրահոսը
ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիան որոշել է նոյեմբերի 1-10-ը հայտարարել տեղական իշխանությունների տասնօրյակ եւ այդ ընթացքում իրականացնել «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը եւ այլ միջոցառումներ: Համայնքները գնահատվում են նաեւ սեփական եկամուտների՝ հողի հարկի, գույքահարկի հավաքման մակարդակով, գրագետ, օրենսդրությանը համապատասխան աշխատելու կարողությամբ: Նախարարությունը ուսումնասիրել է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ մարզպետների իրավական հսկողության արդյունքները եւ արձանագրել, որ իրավական հսկողության
ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՑՈՒՐՏ Է ԼԻՆԵԼՈՒ
Այս տարվա սեպտեմբերին անձրեւները շարունակվելու են: Անցած տարիների համեմատությամբ, այս ամիսն ավելի ցուրտ է լինելու: Ըստ Panorama.am-ի, այս մասին հայտնել է Հայպետհիդրոմետի օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ եւ բարձր: Օդի ջերմաստիճանն էլ սպասվում է, որ կլինի նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով: Զ. Պետրոսյանը նշել է, որ սեպտեմբերին
ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՈՐԴԻՆ՝ ԳՈՂ
Մոտ 2 ամիս առաջ ՀՀ քաղաքացի Ջեյմս Ստեփանյանն ընկերների հետ Քոբուլեթի քաղաքում հանգստանալու ժամանակ ենթարկվել էր ավազակային հարձակման: Նրանց վարձած բնակարանից ավազակների խումբը գողացել էր բոլորի բջջային հեռախոսները, ձեռքի ժամացույցները եւ այլ մանր իրեր: Այս մասին «Առավոտն» անդրադարձել է 18.07.2009 թվականի՝ «Ձեզ աղքատի տեղ դրեք» հրապարակման մեջ: Միջադեպից հետո Ջ. Ստեփանյանը դիմել էր Քոբուլեթիի իրավապահ
Արձագանք՝ երկու մարզից
Սուրիկ Խաչատրյանը: Արմեն Ղուլարյանը: «Առավոտի» օգոստոսի 28-ի համարում անդրադարձել էինք ՀՀ մարզպետարանների բյուջեներին, մասնավորաբար՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացված գումարների ծախսումներին եւ արձանագրել, որ մեր հարցմանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներում պատասխանեց մեկ, ժամկետների խախտմամբ՝ էլի մեկ մարզպետարան, արդյունքում՝ 10 մարզպետարանից 9-ը խախտեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Հրապարակումից հետո խմբագրության հետ կապվել են հարցմանը
Մինչ օրս «անհայտ» են հանգամանքները
Օրենքը այլեւս անհրաժեշտություն է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ նշվեց Անհայտ կորածների միջազգային օրը: Հելսինկյաններն առաջարկում են համանուն օրենքի նախագիծ, որով կկարգավորվի կորածների հարազատների ու անտարբեր պետության միջեւ իրավահարաբերությունները: Իրավապաշտպանները մինչ այդ ներկայացրել էին 1992թ. հունիսի 29-ին անհայտ հանգամանքներում կորածների մասին հոդվածաշարեր, որոնք տեղ էին գտել տարբեր ԶԼՄ-ներում: 16 տարի անց ինտերնետային կայքէջում տեղադրվեց մի
ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Երեկ լուսադեմին պաշտպանության նախարարության հոսպիտալում, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ Վայքի զորամասում իր ծառայությունը 3 ամիս առաջ սկսած զինծառայող Արամ Մկրտչյանը: Նրան անմարդկային ծեծի էր ենթարկել վաշտի հրամանատարը՝ կապիտան Անդոկ Գալստյանը: Մկրտչյանի հարազատները նախորդ օրը գնացել էին Վայքի զորամաս՝ զրուցելու հերթապահի, զինվորների հետ: Զորամասում սպասողական վիճակ է եղել, շատերը՝ սարսափած: Իսկ նույն պահին նրանք ականատես
Եզդիները կդառնան «հայեր»
Ինչպես հայտնի անեկդոտում են ասում՝ եզդին, որ ոչխար չունեցավ՝ հայ է Շուտով Հայաստանում ոչխարների գինը եռակի թանկանալու է: Եթե հիմա 1 ոչխարն արժե 30-40 հազար դրամ, ձմռանն արդեն նույն ոչխարը վաճառելու են 100 հազար դրամով: Երեկ այսպիսի մտահոգություն հայտնեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Ըստ նրա, ներկայումս Հայաստանից մեծ քանակությամբ գառ ու ոչխար է արտահանվում
ՉԻՊՍԵՐԸ, ԸՄՊԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՏԱԿՆԵՐԸ ՎՆԱՍ ԵՆ
Հայաստան ներկրվող սննդի բազմաթիվ տեսակներ գենոմոդիֆիկացված են Այսօր սննդի շուկան սպառողին ընտրության մեծ հնարավորություն է առաջարկում: Բայց շատ հաճախ մեր առօրյայում օգտագործվում է սնունդ, որի կենսաբանական ծագման մասին գրեթե ոչինչ չգիտենք: Ո՞ւր են կորել հայկական համեղ լոլիկներն ու կարտոֆիլները: Արդյո՞ք շուկայում առկա սննդամթերքը պատրաստված եւ աճեցված է բնական պայմաններում եւ այն բացասական ազդեցություն չի թողնում
ԳԱԶԱՏԱՐԻ ՎԹԱՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՏՈՒԺԻ
Երեկ Ինգուշեթիայի հյուսիսում, Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազամուղում տեղի ունեցած վթարը չի ազդել Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի տարանցման վրա: Հղում անելով «Ռիա Նովոստիին», «Արմենպրեսը» տեղեկացնում է, որ այդ մասին հավաստիացրել է Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Ճեղքվածքը տեղի է ունեցել 700 միլիմետրանոց գազամուղում: Դրա հետեւանքով հրդեհ է բռնկվել: Ներկայումս Վրաստանը գազ չի
ԿԲ-Ն ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՈՒՆԻ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Գրիգոր Ղոնջեյանը նշանակվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
ԴԱՐՁՅԱԼ ՆՎԱԶՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
2009-ի հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը, 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 10,6%-ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ, տարեսկզբի առաջին 7 ամիսներին ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառության ծավալը 2008-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել է 13,7%-ով: Ի տարբերություն բեռնափոխադրումների, ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղեւորափոխադրումների ծավալը աճել է 2,2 %-ով: Վիճվարչությունը հրապարակել
Կիրականանա՞ միացյալ մաքսակետ ունենալու գաղափարը
Մեկ ամսից արդեն կքննարկվեն հայ-վրացական սահմանին մեկ միացյալ մաքսակետի ստեղծման տեխնիկական հարցերը: Երեկ այս մասին տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը: Պարոն Շաբոյանի խոսքերով, միացյալ մաքսակետի հարցը քննարկման էր դրվել դեռեւս նախորդ տարի, մասնավորապես՝ դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ժամանակ: Սակայն հարցն առավել կարեւորություն ստացավ օրերս՝
«ՄԵԶ ՇԱՏ ՎՍՏԱՀԵԼ ՊԵՏՔ ՉԷ»
Ասում է Պետական գնումների գործակալության պետի տեղակալ Արթուր Առաքելյանը Նախորդ ամիսների ընթացքում Պետական գնումների գործակալությունը զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հայտարարում էր այս կամ այն մրցույթի անցկացման մասին: Օրինակ, այս տարվա օգոստոսի 27-ին հայտարարվել է «պետության կարիքների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցույթ», ընթացիկ ամսվա ընթացքում հայտարարվել է նաեւ գույքի, շինանյութերի, բժշկական սարքավորումների գնման եւ մի շարք այլ
«Հայաստանն ի վիճակի է հանդես գալ հաշվենկատ նախաձեռնություններով»
Երեկ վստահեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ դռնփակ՝ առանց լրագրողների հանդիպում էր ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների եւ առաջին կուրսի ուսանողների հետ: Նա նաեւ հրաժարվել էր պատասխանել թղթակիցների հարցերին: Սակայն հետո ԱԳՆ կայքէջում տեղադրվեց ԵՊՀ-ում Էդվարդ Նալբանդյանի ելույթի ձայնագրությունը: Ըստ այդմ՝ ԱԳ նախարարը մասնավորապես ասել
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՉԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ»
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների վերաբերյալ պնդում են Եվրոպայի խորհրդում եւ Եվրոպական միությունում Հայաստանի դեսպանները: Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, որը նաեւ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարն է, եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը երեկ Ֆրանսիական համալսարան հանդիպման էին եկել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՂԱՐԱԲԱՂ
Երեկ ՀՀ կառավարության պատվիրակությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 18-ամյակին նվիրված միջոցառումներին: Հայաստանյան պատվիրակությանը ընդունելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, հրաժարական դիմում է գրել. «Ա1+»-ն այս մասին տեղեկացավ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից: Նույն աղբյուրի վստահեցմամբ, այս հրաժարականը պայմանավորված է թեժ աշնանը սպասվող քաղաքական զարգացումներում եւ վերադասավորումներում ավելի ակտիվ դերակատարություն ունենալու նրա ձգտմամբ: «Ա1+»-ը հիշեցնում է, որ Միքայել Մինասյանը այսօր էլ շարունակում է մնալ Միացյալ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ՄՏԱՀՈԳՎԱԾ
Օգոստոսի 31-ի երեկոյան Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների համատեղ հրապարակված արձանագրությունները ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը մտահոգիչ է համարել մի քանի պատճառներով: Նախ, նրա ասելով, մտահոգիչ է այն, որ արձանագրությունները կարող են խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առկա ոչ նպաստավոր առաջարկների շուրջ բանակցությունների արագացմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները կապվում են
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները ու պատեհ առիթից օգտվելով՝ խնդրել նրան ակտիվացնել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու՝ Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ: Թուրք նախարարի այս խնդրանքը Վարշավայում «Արեւելյան հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ադամ Բալցերը տրամաբանական է համարել: «Ռեգնում»-ի
ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌԵԼ
Ըստ «Day.az»-ի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա: «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերի հետ՝ հայ-թուրքական սահմանի բացումն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- ասել է Պոլուխովը:
Հայտարարություն
2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը: Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով: Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները. ա. Իբրեւ հարեւան պետություններ՝ Հայաստանն ու Թուրքիան ի
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ
ՀՌԱԿ-ը երեկ անհամաձայնություն է հայտնել «աշխարհասփյուռ հայության համար կարեւորագույն հայ-թուրքական հարաբերությունների «զարգացումները» գաղտնի պայմաններում նախապատրաստելու եւ հերթական լրատվական«նյութ» դարձնելու կապակցությամբ՝ որպես արդեն կայացած իրողություն»: Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակվեց հայ-թուրքական համատեղ երկրորդ հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը համաձայնել են սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ՝ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ, որոնք վերաբերում են երկու
ՔԱՅԼ. ԱՌԱ՞Ջ, ԹԵ՞ ԵՏ
Հայաստանի, Թուրքիայի եւ երկու երկրների բանակցությունները միջնորդող Շվեյցարիայի արտգործնախարարությունների՝ օգոստոսի 31-ին հրապարակված հայտարարությունը հայաստանյան արտախորհրդարանական քաղաքական դաշտում բավականին հակասական է ընկալվում: Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ կողմերի միջեւ մինչ օրս ստորագրված փաստաթղթերը հայաստանյան եւ թուրքական իշխանությունների՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման կամքի արտահայտությունն են. «Երկու պետությունների քաղաքական իշխանությունները կայացրել են բնականոն
ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ
«Որպեսզի իբրեւ հասարակություն ես ներգրավվեմ այս գործընթացին, ես պիտի տեսնեմ, որ իմ երկրում քաղբանտարկյալներ չկան, քաղաքական հալածյալներ չկան, որ քաղաքական հայացքների պարտադրանքով վտարանդիներ չկան: Դա հենց ցուցանիշը կլինի՝ լո՞ւրջ են իշխանությունների տրամադրությունները, թե՞ Ալեքսանդր Արզումանյանի կանխատեսումներն են ճիշտ: Հակառակ դեպքում, հայաստանցիների մի ակտիվ շերտ, ովքեր չեն կորցրել Հայաստանում ապրելու հեռանկարը, դուրս կմնան գործընթացից»,- կարծում է
ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԲՆԱՋՆՋՎՈՒՄ ԵՆ
«Հայաստանում հանդիպող 17 հազար 500 կենդանատեսակներից 300-ին սպառնում է բնաջնջում, ուժեղանում է նաեւ մեր երկրում կենսաբազմազանությանը սպառնացող վտանգը, ինչը պայմանավորված է չվերահսկվող ապօրինի որսով եւ արդյունաբերական թափոնների աղտոտման հետեւանք է»,- երեկ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» նախագծի մեկնարկի ժամանակ ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բովերգը: Այդ առթիվ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵԼ Է ՄԵԿ ՀՈԳԻ
Օրերս «Առավոտում» տպագրված «Նույն գերեզմանում երկու հոգո՞ւ են թաղել» հոդվածի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկման պետական» ՓԲԸ-ից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք նշված փաստի կապակցությամբ ընկերության աշխատակիցների եւ հանգուցյալ Վարյա Շահիրյանի որդու մասնակցությամբ գերեզմանատեղում կատարել են ուսումնասիրություններ, որի ընթացքում պարզվել է, որ Նարին Առաքելյանի հուշաքարը Շահիրյանների գերեզմանատեղում հայտնվել է պատահաբար. հարեւան գերեզմանատեղում բարեկարգման աշխատանքներ կատարելու
ՈՍԿԻՆ ՈՒ ԱՐԾԱԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Ընթացիկ շաբաթում Հայաստանում հաստատված 1 գրամ ոսկու պաշտոնական գինը նախորդ շաբաթվա համեմատությամբ բարձրացել է 1%-ով, մինչեւ՝ մոտ 11 473 դրամ: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ՀՀ պետական գանձարանի» տվյալներով, այս շաբաթ 1 գրամ արծաթը թանկացել է 2,6%-ով, մինչեւ՝ մոտ 173 դրամ: Տարեսկզբի համեմատությամբ, Հայաստանում 1 գրամ ոսկին թանկացել է 33,4%-ով, արծաթը՝ 61%-ով, պլատինը՝
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է
Պետեկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա 7 ամիսներին ՀԴՄ-ների շահագործման կանոնների պահպանման հետ կապված անցկացրել է 5 հազար 811 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է բյուջե՝ լրացուցիչ վճարման ենթակա 477,3 մլն դրամ: Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվել է 1421 ստուգում, արձանագրվել է՝ 117,8 մլն դրամի խախտում: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, նշված ժամանակահատվածում հարկային մարմինների կողմից ընդունվել
ՀԲ-ն վատթարացրել է կանխատեսումները
Համաշխարհային բանկը վերանայել է նախորդ ամիս Հայաստանի տնտեսության վերաբերյալ կատարած կանխատեսումները: Եթե ՀԲ-ի մասնագետները հուլիսին կանխատեսում էին, որ Հայաստանի ՀՆԱ-ն անկում կապրի 9 %-ով, ապա երեկ, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը լրագրողներին այլ տվյալներ ներկայացրեց: Ըստ այդմ, մեր տնտեսության անկումը 2009-ին կկազմի 12-14%, իսկ ինֆլյացիան կլինի 6%-ից ոչ ավելի: Ա. Վարուդակիսը նշել է նաեւ,
«Մեր ժողովրդի համար էական չէ՝ կգնա, թե չի գնա»
ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը վստահ է, որ Թուրքիա գնալ-չգնալու հարցը քչերին է հուզում: BBC-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես երկու անգամ հայտարարել եմ դա եւ ասել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա՝ ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն, կամ եթե մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն՝ եթե