Օրվա լրահոսը

ՍՊԱՆԵԼ Է ԱՆԵՐՈՐԴՈՒՆ

Փետրվարի 14-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Մայիս Միքայելյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Արագած գյուղի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Մայիս Միքայելյանին դանակով հարվածել եւ սպանել

Հայ Դատի թուրք պաշտպանը

Հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըպ Զարաքոլուն պարգեւատրվեց «Հակոբ Մեղապարտի» հուշամեդալով Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում թուրք հրատարակիչ, իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըպ Զարաքոլուի հետ: Սա նրա երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ այստեղ եղել է տասներկու տարի առաջ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, ինչի համար բազմիցս հետապնդումների

ԿԻԼԻՆԿԱՐՈՎԻՆ՝ 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ազգությամբ հույն, ալավերդցի 39-ամյա Արմեն Կիլինկարովին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամանակով: Կայացված դատավճռի մասին ամբաստանյալ Արմեն Կիլինկարովն արտահայտեց իր կարծիքը հետեւյալ նախադասությամբ. «ԺՈ ջՊՐՈրՑՉցպՑ վՈՔ չցՎՈվվօռ րցՊ». Հիշեցնենք, որ, ըստ մեղադրականի, 39-ամյա Արմեն Կիլինկարովը մեղադրվում էր Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին սպանելու մեջ: Սրանից

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՉԵՆ ՎԱՐԱԿՎՈՒՄ

Ասում են՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը կանանց դեմքին նայելով էլ կարողանում է ախտորոշել՝ նրանց մոտ կրծքի քաղցկեղ կա՞, թե՝ ոչ: Երեկ «Առավոտը» փորձեց մասնագետից պարզել՝ իսկապե՞ս այդպես է, եւ կա՞ն, արդյոք, արտաքին նախանշաններ, որոնցով ուռուցքաբանները կարողանում են նախնական ախտորոշում կատարել: Մեր հարցին Հ. Գալստյանը պատասխանեց. «Ես կնոջ դեմքին նայելով չեմ կարող նրա կրծքի

Քաղաքապե՞տն է խփում «Սինանսի» բիզնեսին

Թե՞ «Սինանսը»՝ քաղաքապետի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շրջափակել է «Սինանս» ՍՊԸ-ին պատկանող խանութի ելումուտը, քանի որ այն «պատահաբար» հայտնվել է իր շքեղ հյուրանոցի ու խանութների արանքում: Այս մասին օրերս ՍՊԸ-ի փաստաբան Հովհաննես Հարությունյանը մանրամասնորեն խոսեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Ըստ նրա, Գյումրիի քաղաքապետը աճուրդով ապօրինաբար վաճառել է «Սինանսի» սեփականաշնորհված խանութի դիմաց գտնվող 24 քմ հողը՝

ՓԼՎԱԾ ՏԱՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ

Սոցիալապես անապահով ընտանիքը տեղ չունի գնալու, իսկ իրենց տունը նորոգելու, ավելի ճիշտ՝ վերականգնելու համար էլ գումար չկա:   Գոհար Խաչատրյանն իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 3 կիսաքանդ տանը: Նրանց տունն ի սկզբանե ունեցել է 3 սենյակ, սակայն հիմա հնարավոր է ապրել միայն մեկում. մնացած 2 սենյակը, խոհանոցն ու

«ԼԻՆՍԸ» «ԵՐԱԶ» ԴԱՐՁԱՎ

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հայտնի գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանի ներդրումներով ստեղծված «Լինսի» հիմնադրամը որոշել է ինքնալուծարվել՝ իր ունեցած բոլոր միջոցները՝ մոտավորապես $200 մլն, նվիրաբերելով համալսարանին։ Որոշումը վերջնականորեն ուժի մեջ կմտնի, երբ հաստատվի կառավարության կողմից: Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Նվիրատվության շնորհիվ կստեղծվի «Երազի հիմնադրամը», որը պետք

ՕԳՆԵՆՔ ՊԵԿ-ԻՆ

Մեր հարգարժան ՊԵԿ-ի (Պետեկամուտների կոմիտե) կազմում գործում է մի մեծ «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի» բաժին, որը, ինչպես ՊԵԿ-ի մնացած բաժինները, աշխատում եւ ապրում է հարկատուների (մեր եւ ձեր) փողերով: Այդ բաժինը, ինչպես բխում է իր անունից, պարտավոր է հասարակությանը հատկացնել տեղեկատվություն, որը վերաբերվում է ՊԵԿ-ի՝ հարկային եւ մաքսային ոլորտներում գործունեությանը: Ես էլ, որպես քաղաքացի,

Թաղումը՝ գյուղապետարանից

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանի եւ լեռնապատցիների «հակամարտության» մասին «Առավոտը» առաջին անգամ գրել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2010թ. փետրվարի 4-ին՝ «Վանոյի տունը կռիվ է ընկել», վերջին անգամ՝ 2011թ. փետրվարի 5-ին՝ «Ցուցմունքները փոխում են»: Հիշեցնենք, որ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով՝ անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն

«Գազպրոմի» ուզածը փողն է

Ռուսաստանից ՀՀ ներկրված բնական գազի ծավալները 2010-ին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 11,6%-ով: Նշված ժամանակահատվածում 14,9%-ով նվազել է նաեւ գազի սպառումը բնակչության կողմից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը սա պայմանավորեց գազի սակագների բարձրացմամբ. «Բայց միայն սակագների աճով պայմանավորել չի կարելի, որովհետեւ մեծ նշանակություն ունի նաեւ եղանակը: Նախորդ

ՀԱՎԵՐԺ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ

Խոշոր բեռնափոխադրողի համոզմամբ, Վանաձոր-Ֆիալետովո երկաթուղին  Ղարաբաղին մատակարարող 2-րդ ռեալ ճանապարհն է: Այս տարի տրանսպորտի եւ կապի ոլորտում 4 գերակա ծրագրերից մեկն էլ Վանաձոր-Ֆիալետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքներն են: Դեռ տարեսկզբին նախարար Մանուկ Վարդանյանը, անդրադառնալով նախագծին, տեղեկացրել էր, որ Վանաձոր-Ֆիալետովո նոր՝ 32կմ-անոց երկաթգիծը կոչված է միացնել Աղստաֆան-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ՝ ապահովելով ինչպես մարզային,

ԴԻԱԿՆԵՐ՝ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ

Երեկ մայրաքաղաքի Կոմիտասի 7/2 շենքի մոտ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել են 20-ամյա Արարատ Մայիսեւի եւ Էդուարդ Բեգլարյանի դիակներն առանց բռնության հետքերի: Նախնական վարկածի համաձայն, նրանց մահվան պատճառը շմոլ գազի արտահոսքն եղել:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հայաստանի ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Հրազդանի Ջրառատ գյուղի բնակիչ Շահեն Հայրապետյանի եւ նրա մոր՝ Վերգինե Հայրապետյանի հաղորդումների առնչությամբ: Գործը առնչվել է քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Փետրվարի 10-ին Շահեն Հայրապետյանը Գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել, որն առնչվում

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ

Բացօթյա առեւտրով զբաղվողները «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Չենք հանդուրժելու» եւ նման բովանդակությամբ պաստառներով շարունակում են պայքարել իրենց պահանջի համար: Երեկ կառավարության շենքի մոտ նրանց լսեց «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Վերջինս դեմ է բացօթյա առեւտրին, բայց գտնում է, որ քաղաքապետարանը մինչեւ նման քայլի դիմելը՝ պետք է առեւտրականների աշխատանքի համար նորմալ պայմաններ ստեղծեր. «Դուք պայքարում եք

«Կոլցոն քաշեց»

Երեկ Տիգրան Կարապետյանն իր վերջնագիրը  ներկայացրեց գործող իշխանությանը Մատենադարանին հարող տարածքում երեկ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համաժողովն էր: Համաժողովը բավականին սակավամարդ էր, բայց Կարապետիչին դա չընկճեց: Թեեւ սակավամարդության իբրեւ հիմնական պատճառ նա նշեց «ոմանց կռռոցը», ինչի արդյունքում իբր շրջանների ճանապարհները փակեցին, ու մարդիկ չկարողացան գալ, սակայն ողջ օրվա ընթացքում հանրապետության որեւէ տարածքից նման ահազանգ

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԻՐԵՄ-ՍԻՐԵՄ»-Ի ԹԵՄԱՆ ԴԵՌ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

«Միայն ես ու դու, ու չկա էլ ոչինչ մեզ համար». կոալիցիայում ստեղծված իրավիճակի երաժշտական բնութագիրը Մեր տեղեկություններով՝ հինգշաբթի տեղի կունենա մի արարողություն, որի անունը դեռ այնքան էլ հստակ չէ: Դա կարող է կոչվել մի նոր, կոալիցիոն հուշագրի ստորագրում, կարող է կոչվել ընտրություններից մեկ տարի առաջ խաղի կանոնների հստակեցման շուրջ պայմանավորվածություն, գուցե անվանվի պարզապես ընկերական հարաբերությունների

CJP-Ի ԶԵԿՈՒՅՑԸ

Երեկ Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ (Committee to Protect Journalists-CJP) հրապարակել է իր տարեկան զեկույցը: CPJ-ի զեկույցում առանձին անդրադարձ կա նաեւ Հայաստանին, որում արձանագրված է, որ 2010-ին մեր երկրում մամուլի դեմ հարձակումները շարունակվել են: Կազմակերպությունն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը բախվելով բնակչության բողոքների հետ, որոնք առաջացել էին տնտեսական գլոբալ ճգնաժամի եւ ընտրությունների արդյունքների կեղծման արդյունքում, «փորձեց

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՐՏԱՏՊԵ՞Լ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակը պատասխանում է ԿԸՀ նախագահի մեղադրանքին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «ՀԱ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումներին ծանոթացանք անցյալ նոյեմբերին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ընթացքում: Այն ժամանակ մի նախագիծ էին ներկայացրել, որը մեր հանձնաժողովի անդամներից մեկը մանրակրկիտ ուսումնասիրել ու համեմատել է իշխանական կոալիցիայի մշակած եւ օրերս

ՄԵՆԵՋԵՐԸ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԷՐ

Երեկ, ժամը 15.30-ի սահմաններում, դիմակավորված եւ զինված անձը մուտք է գործել Կասյան 1/1 շենքի 1-ին հարկում գտնվող տարադրամի փոխանակման կետ եւ զենքի սպառնալիքով աշխատակցից պահանջել եղած ողջ գումարը: Մինչ աշխատողը հանցագործի տված պարկում կլցներ գումարը, ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նշված հասցեում ավազակային հարձակում է տեղի ունենում: Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցները շտապել են

ՓԵՏՐՎԱՐԻ 15

ԽՈՅ (21.03-20.04)- Հանգստյան օրերին քաղաքից դուրս գնացեք, դուք հանգստի կարիք ունեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր մոռացեք բոլոր հոգսերի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խնջույք կազմակերպեք, զվարճացեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ձեր արտաքինով: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Գնացեք զբոսանքի, շրջեք խանութներով, գնումներ կատարեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի կողմ դրեք տխրությունն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հակառակ սեռի ներկայացուցչի կողմից

Համբուրվելը նույնն է, ինչ սեքսով զբաղվելը

Գիտնականները հավաստիացնում են, որ հաճույքով համբուրվելը կանանց համար նույնն է, ինչ սեքսով զբաղվելը: Մինչդեռ տղամարդկանց համար համբույրը պարզապես խաղ է, նրանք կարող են ապրել առանց դրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլեւ խոլեստերինի չափն արյան մեջ, ինչը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: Կրքոտ համբուրվելիս ձգվում են դեմքի

ԾԽՈՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Մեծ Բրիտանիայում կանանց մահվան հիմնական պատճառներից մեկը թոքերի քաղցկեղն է: Սակայն Միացյալ Թագավորությունը միակ պետությունն է, որտեղ մահացության ցուցանիշը կայուն է կամ նվազում է: Մյուս բոլոր պետություններում այն շարունակ աճում է, ինչպես հայտնում են եվրոպացի գիտնականները: Ըստ նրանց տվյալների՝ Մեծ Բրիտանիայում թոքերի քաղցկեղից կանանց մահացության ցուցանիշն ավելի քան երեք անգամ գերազանցում է Իսպանիայի այդ ցուցանիշին,

ՎԱԼԵՆՏԻՆԸ «ՓՉԱՑՆՈ՞ՒՄ» Է

Մոտավորապես 16 դար գոյություն ունի Սբ. Վալենտինի տոնը եւ 4 դար այն պաշտոնապես նշվում է աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես՝ արեւմուտքում: Իսկ արաբական աշխարհ այս տոնը ներթափանցել է վերջերս՝ երիտասարդների շնորհիվ: Նշեմ, որ Սուրբ Վալենտինի տոնի արմատները ծագում են դեռեւս հեթանոսական ժամանակներից: Հեթանոս հռոմեացիների մոտ գոյություն ուներ Սիրո տոն, որը նրանք նշում էին փետրվարի 14-ին:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ՝ «ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆՈՎ»

Տոնը նշվեց այնպես, ինչպես ավանդույթն է պահանջում Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Տրնդեզը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն,

Մարտը տեւեց չորս րոպե

«Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում WBA վարկածով աշխարհի չեմպիոն՝ ամերիկացի Անդրե Ուորդի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվող Արթուր Աբրահամի միջանկյալ մենամարտը Ստեպան Բոժիչի հետ չծառայեց նպատակին: Աբրահամը նպատակ ուներ դրանով վերականգնել ինքնավստահությունը ռինգում եւ մարզիչ Ուլի Վեգների հետ մշակած մարտավարման նոր տակտիկան փորձարկել: Սակայն փետրվարի 12-ին Աբրահամ-Բոժիչ մենամարտն ավարտվեց, կարելի է ասել, դեռ չսկսված: Երկրորդ ռաունդում, երբ

Մեդալներ եւ վարկանիշային միավորներ

Հայ ձյուդոիստները ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրուիտորուի գլխավորությամբ շարունակում են հաջող հանդես գալ մրցաշրջան 2011-ում: Մեր տղաները Բուդապեշտում, մասնակցելով այս տարվա երկրորդ աշխարհի գավաթի խաղարկությանը, կրկին անմասն չմնացին խաղարկված մրցանակներից: Մարզաձեւի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում զիջելով ճապոնացի Հիրոֆումի

Բավարարվեց իններորդ տեղով

Իտալիայում ավարտվեց շախմատի «1st CENTO International Chess Open» միջազգային մրցաշարը, որտեղ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ 102 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով բավարարվեց 29-րդ տեղով: Այժմ Էլինան եւ մեր կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը պատրաստվում են մասնակցել փետրվարի 20-ից մարտի 5-ը

Երեք մեդալ՝ Ստամբուլում

 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայում անցկացված «Golden Grand Prix» հեղինակավոր մրցաշարից երեք մեդալ տուն բերեց: Մինչեւ 74 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ Մուսա Մուրթազալիեւը, որն առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Միայն մեկ պարտություն, այն էլ՝ եզրափակչում, կրեց 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը եւ դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ ահա

ՀԱՂԹՈՂ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵԾ ՇԱՆՍԵՐ ԿԱՆ

Մոսկվայի «Իզմայլովո» տուրիստական համալիրի «Գամմա-Դելտա» հյուրանոցային մասնաշենքում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» միջազգային փառատոնը, որտեղ, պարզապես, հիացնում են «C» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստները: Խաղացված վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են մեր տղաները: Ընդամենը կես միավոր են կորցրել Արթուր Ղարագյոզյանն ու Տիգրան Սիմոնյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով էլ նույն հերթականությամբ բաժանում են

«Առանց ամբարտակի՝ ջրերը նավը չեն բարձրացնի»

«Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի մեկնաբանությունները՝ տեղեկատվական հասարակության վերաբերյալ: Այսօր էլեկտրոնային կամ տեղեկատվական հասարակություն արտահայտությունները, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, պահանջված են դարձել: Այդ մասին մեր երկրում էլ անընդհատ բարձրաձայնում են պատկան մարմինները, մեկը մյուսի  ետեւից հայեցակարգեր մշակում, վարկային միջոցներ ծախսում եւ այլն: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին էլ Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031