Օրվա լրահոսը
Ոչխար են գողացե՜լ
Քաղաքացիներ Ռաֆիկ Ղազարյանն ու Աննա Նասիբյանը պնդում են, որ երեւանցի ոստիկանը խանգարել է իջեւանցի ոստիկանին՝ բռնել իրենց խաբողին: ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Ռաֆիկ Ղազարյանի եւ Աննա Նասիբյանի բողոքը եւ սովորական էր, եւ արտառոց: Սովորական այնքանով, որ Հայաստանում քիչ չեն խաբող եւ խաբված քաղաքացիները, իսկ արտառոց՝ քանզի բողոքավորները պնդում են, որ
Զինվորին ծեծել են անսթափ զինվորնե՞ր
Փետրվարի 10-ին Վանաձորում հուղարկավորեցին 1992 թվականին ծնված Գեւորգ Կոտինյանին: 19-ամյա երիտասարդի դին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասից տեղափոխել են փետրվարի 8-ի երեկոյան: Գեւորգը ժամկետային զինծառայության մեջ էր 2010-ի մայիսից: Ծառայության 9 ամիսների ընթացքում Գեւորգը բողոքներ չի ունեցել: Նա մահացել է կիրակի երեկոյան: Լուրեր կան, որ զինվորը խմբակային դաժան ծեծի արդյունքում ստացած բազմաթիվ վնասվածքներից է
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանը դուրս է եկել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխվել 2-րդ խումբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Wikileaks» կայքի տեղեկատվության համաձայն, Հայաստանում ծաղկել է մարմնավաճառությունը, իսկ դրան օժանդակում են իրավապահ մարմինները: Ըստ նույն աղբյուրի, Երեւանում ԱՄՆ դեսպանի եւ դիվանագետների հետ հանդիպել են թրաֆիքինգի զոհերը, տուժողները հայտարարություններ են արել: ՀՀ գլխավոր դատախազի
Հասնենք Սուխում, մտնենք խանութ
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Աբխազիայի ընթերցողները թերթին տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատող «Արցախ ֆրութ» ընկերության պահածոներն արդեն հայտնվել են Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի խանութներում: Մոտ 4 տարի առաջ հիմնադրված «Արցախ ֆրութը» արտադրում է 35 տեսակի պահածո՝ 200 գրամանոցից մինչեւ 11 կգ-անոց՝ տարեկան 600 հազար տարա: Արտադրանքի միայն 30 տոկոսն է իրացվում Ղարաբաղում, մնացածը՝ Հայաստանում
Եւս մեկ էներգախնայող ծրագիր՝ Սյունիքում
Երեկ Քաջարանի մանկապարտեզում էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան՝ ծանոթանալու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով «Հայաստան. քաղաքային ջեռուցման եւ տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին: Այս մանկապարտեզում ծրագիրը ներդրվել է Քաջարանի համայնքապետարանի հետ համատեղ: Ընդհանուր արժեքը՝ 25,7 միլիոն դրամ, որից 17,5 միլիոնը տրամադրել է Քաջարանի քաղաքապետարանը: 116 երեխա ունեցող մանկապարտեզում էներգախնայողության եւ
Երթը ցրեցին ոստիկանները
Վրացական պետհամարանիշ ունեցող վանաձորցի 200 վարորդներ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Լոռու մարզկենտրոն Վանաձորում, այսպիսով ամբողջացնելով Վրաստանի հետ սահմանակից երեք մարզերի՝ Շիրակի, Տավուշի, Լոռիի հոգսաշատ պատկերը: Տավուշցի վարորդների նման, լոռեցի վարորդները մեքենաներով հավաքվել էին մարզկենտրոնում՝ Վանաձորի Հայքի հրապարակում: Շիրակցի իրավապահների նման լոռեցի իրավապահները՝ Լոռու մարզի ոստիկանության պետ Անուբախ Համաբարյանի գլխավորությամբ, սպառնում էին. «Գնացեք, թե չէ՝
«ՄԵՐՈՆՔ ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ԵՐԳՆ ԵՆ ԵՐԳՈՒՄ»
Ըստ Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջի քանոնի դասատու Մարինե Ասատրյանի, մարզերի մշակութային կյանքը կարոտ է թե պետության, թե հարկատուներիս փողերով ապրող «Հ1»-ի ուշադրությանը: Եթե ԽՍՀՄ տարիներին Հայաստանն աշխատում էր Մոսկվայի համար, ապա ետխորհրդային շրջանում՝ Երեւանի. այսօրինակ կարծիքների հաճախ ենք ունկնդիր լինում մարզերում եւ մասնավորապես՝ գյուղական բնակավայրերում: Գյուղաբնակներին արդեն հոգնեցրել է ծեծված խնդիրների մասին հազարերորդ անգամ
ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ ՄԵՔԵՆԱՆ
Գյումրիում վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ ավտոերթերն ու ցույցերը: Նույն համառությամբ էլ վարորդներին շարունակում են հետապնդել մարզի ոստիկանները: Ասում են, որ ոստիկաններին «դուխ տվողը» իրենց նախկին շեֆն է՝ այժմյան Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Երեկ բողոքավոր վարորդներին վաղ առավոտյան բռնի ուժով տարան Ախուրյանի ու Շիրակի մարզային ոստիկանության բաժանմունքներ՝ ահաբեկելով ու «դաստիարակչական»
Կառավարությո՞ւնն է ստում, թե՞ մետրոպոլիտենը
Ուղեվարձը կթանկանա 50 դրամով «Այս տարի կառավարությունը 860 միլիոն դրամով պակաս գումար է հատկացրել Մետրոպոլիտենին: Հավանաբար մտածել են, որ ուղեվարձի բարձրացմամբ կկարողանանք այդ 860 միլիոն դրամը լրացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը՝ միաժամանակ դժվարանալով մտաբերել, թե ինչքան գումար են ստացել կառավարությունից նախորդ տարի: Հատկացված գումարները հրապարակելու հարցում չդժվարացան
ՄԻ՛ ԿԵՐԵՔ, ՄԻ՛ ԽՄԵՔ, ՄԻ՛ ԼՈՂԱՑԵՔ, ՄԻ՛ ՀԱԳՆՎԵՔ
Հունվարին հանրապետությունում դիտված գնաճը ստիպում է պարզապես Կիեւյան կամրջի մոտ հերթ կանգնել՝ քցվելու համար Առողջապահության նախարարության մասնագետները հաշվարկել են, որ մարդը օրական պետք է ուտի 2412,1 կկալ էներգետիկ արժեքով սնունդ, որպեսզի կարողանա իր առողջությունն ու գոյությունը պահպանել: Դրա մեջ մտնում է հացը, կաթնամթերքը, ձուն, կարտոֆիլը եւ ընդհանրապես այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն: Սակայն խնդիրն
Սամվել ալեքսանյանի եղբորորդուն կձերբակալե՞ն
Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ գլխավոր դատախազությունը ստացել է Հրազդանի բնակիչ Շահեն Հայրապետյանի հաղորդումը «հանցագործության կատարման մասին», եւ դրան ընթացք կտրվի: Հաղորդումը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին, եւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց: Հաղորդման մեջ Շահեն Հայրապետյանը
Նալբանդյանը յուղ չի լցնում
Ադրբեջանն ավելի շահագրգռված է ղարաբաղյան հարցի քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր, քան բանակցությունները շարունակել տարիներ շարունակ գոյություն ունեցող ձեւաչափերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ: Ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ուկրաինացի գործընկերոջ՝ Կոնստանտին Գրիշչենկոյի հետ կայացած համատեղ ասուլիսում, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնման փաստը: «Առաջին հերթին պետք է հաշվի առնել ԵԱՀԿ
Պոպուլիզմ
Հայ-թուրքական գործընթացից հետո Սերժ Սարգսյանը կորցրել է Սփյուռքի մի ստվար զանգվածի վստահությունը, ու հիմա երկպալատ խորհրդարանական համակարգին անցում կատարելու մասին խոսելով՝ քայլ է արվում Սփյուռքին հավաստիացնելու, որ Հայաստանը նրա հետ շարունակում է լավ հարաբերությունների մեջ մնալ, անգամ պատրաստ է Սփյուռքի ներկայացուցիչներին կառավարման համակարգի մեջ տեղ տալ: Երեկ «Հայացք» ակումբում երկպալատ խորհրդարանի գաղափարի մասին կարծիք է
Շարունակում են բաց տեքստով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Բեռնար Ֆասիեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկին: Ըստ news.am-ի՝ Աբիեւի խոսքով, չնայած նրան, որ Մինսկի խմբի գործունեությունը դեռ չի տվել որեւէ կոնկրետ արդյունք, Ադրբեջանը դեռ չի կորցրել այդ առաքելության հետ կապված հույսերը: Նկատելով, որ հակամարտության կարգավորման համար նախապատվություն
«ՃՇՏՈՎ» ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ
Արմավիրի քաղաքապետի հնարավոր թեկնածուներին խորհուրդ է տալիս Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը: «Արմավիրը նախընտրական թոհուբոհում չէ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետը բարձրաձայնեց Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը՝ վերապահում հայտնելով «Երեք տարի անց» («Առավոտ», 10.02.20.11) հրապարակման առիթով, որտեղ անդրադարձել էինք Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացներին: Եվ քանի որ մարտի 20-ին
ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ
«Առավոտ» թերթի փետրվարի 10-ի խմբագրականը նվիրված է Ռ. Քոչարյանի այն հայտարարությանը, թե ժամանակին ինքն է որպես «մրցավար» որոշել, թե ովքեր պետք է լինեն Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում: Այդտեղ մասնավորապես ասում եք. «Եթե ինձ հետ համաձայնեցնում են ՀՀԿ-ի, ինչպես նաեւ, ենթադրաբար, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախընտրական ցուցակները եւ, գումարած դրան, մեծամասնական թեկնածությունները, եւ եթե այդպիսով ստացվում է,
ԱՄԵՆԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«Շատ ցավում եմ, որ մեզ մոտ այդպիսի գայթակղություն կա օտար հեղափոխություններով ոգեւորվելու, խանդավառվելու եւ նաեւ դրանց կրկնությունն այստեղ տեսնելու: Այս երկրի երեւի ամենահեղափոխական կուսակցությունը մենք ենք, բայց ես կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ դեռ 1890-ին, երբ Դաշնակցությունը ստեղծվել է, իր անվան սկզբում դրել է հայ հեղափոխություն, այսինքն՝ մենք կողմնակից ենք, որ եթե ունենք հեղափոխություն, ապա դա
ՆԵՐՔԵՎՆԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ՎԵՐԵՎՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
«Ցանկացած պահի Հայաստանում բունտ կարող է առաջանալ, որը կարող է հանգեցնել հեղափոխության»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ կարո՞ղ է Հայաստանում սոցիալական ընդվզում սկսվել, ասել է վերլուծաբան, մշակութաբան Վարդան Ջալոյանը: Նա հիշեցրել է Վլադիմիր Իլյիչի հայտնի մտքերը, թե «հեղափոխությունները սկսում են այն ժամանակ, երբ ներքեւները չեն ցանկանում, իսկ վերեւները չեն կարողանում» ու հավելել. «Այսօր Հայաստանում ակնհայտորեն ժողովուրդը չի
ՉՈՐԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ՏԱՆԵԼՈՒ
«Ոչ միայն Կենտրոնական բանկի, այլ նաեւ կառավարության որեւէ կանխատեսում վերջին 2-3 տարում չի իրականացել։ Որպես կանոն՝ ԿԲ-ն երբ խոսում է գնաճի կանխատեսումների կամ հնարավոր սցենարների մասին, պետք է սպասել ուղիղ հակառակը: Պետք է պարզապես մեկ անգամ էլ զգաստության եւ խոհեմության կոչ անենք ԿԲ-ի, կառավարության պատասխանատուներին՝ չորկողությունը ոչ մի տեղ չի տանելու մեզ։ Ավելի լավ է՝
Սպանության փորձ ոստիկանության շենքում
Երեկ երեկոյան Աբովյան քաղաքի ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ էին հավաքվել՝ ոստիկանության շենքում տեղի ունեցած սպանության չհաջողված փորձի հետ կապված: Երեկ, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի 4-րդ հարկում ավագ քննիչ Մանուկ Կիրակոսյանի թիվ 406 աշխատասենյակում Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 28 շենքի 30 բնակարանի բնակիչ Վլադիկ Խաչատրյանը փորձել
ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել հենց հիմա՝ նախագահական ընտրություններից երկու տարի առաջ հստակեցնել՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը 2013-ին պաշտպանելո՞ւ են իր թեկնածությունը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը իշխող կոալիցիայի անդամներին համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել: Այդ լուրն օրերս հաստատել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, կոալիցիայի անդամ կուսակցությունները պետք է
ԱՅՈ՝ ԿՊԱՇՏՊԱՆԻ, ԱՅՈ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԲՀԿ-ն խորհուրդ տվեց սպասել իր այսօր կայանալիք համագումարին Անկեղծ ասած, բացարձակապես հակված չէի դարձյալ գրել ԲՀԿ-ՀՀԿ խնդիրների շուրջ, սակայն երեկ խորհրդարանական հերթական ճեպազրույցում դա կրկին թիվ մեկ թեմա դարձավ եւ գլխավորեց քաղաքական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը: Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը առանց ավելորդ դժվարությունների հայտարարեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստում ՀՀ
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՍԻԼ գրուպ» կոնցեռնի համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը հիմնավորել է «ապացույցների անբավարարությամբ»: «Տվյալ դեպքում խոսքը պետք է գնա ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով կարճելու, այլ մեր պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին»,- ուրբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին ասել է
ՓԵՏՐՎԱՐԻ 11
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել
ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼՆԵՐԸ՝ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Թաիլանդական նոր PC Air ավիաընկերությունը, որպես ինքնաթիռի ուղեկցորդներ, աշխատանքի է ընդունել 4 տրանսսեքսուալների։ Դա արվել է այն բանից հետո, երբ ստացել են ավելի քան 100 տրանսսեքսուալների եւ տրանսգենդերների ռեզյումեներ, որոնք ցանկացել են աշխատանքի ընդունվել։ Արդյունքում ինքնաթիռի ուղեկցորդներ դարձան 19 կին, 7 տղամարդ եւ, այսպես կոչված, 3-րդ սեռի 4 ներկայացուցիչ։
Բուժում է խնձորի քացախը
Ահա որոշ հիվանդություններ եւ հիվանդագին վիճակներ, որոնց ժամանակ օգտակար է խնձորի քացախի օգտագործումը: Սակայն դա չի նշանակում, որ չպետք է դիմել բժշկի ու նրա հետ չխորհրդակցել: – գլխացավեր, – հոդացավեր, – հաճախակի մրսածություն, բարձր զգայնություն տարբեր վարակիչ հիվանդությունների նկատմամբ, – հոգնածություն, – ճարպակալում, ավելորդ քաշ, – բարակած մազեր, կոտրատվող եղունգներ, – մաշկային քոր, – սառը
ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Որքան կամքի ուժ ունեք Յուրաքանչյուր հարցին «այո» (2 միավոր), «չգիտեմ» (1 միավոր), «ոչ» (0 միավոր) պատասխանեք: 1. Ընդունա՞կ եք առավոտյան արթնանալ շատ վաղ, եթե անհրաժեշտ է: 2. Զբաղվո՞ւմ եք առավոտյան լիցքային վարժություններով: 3. Աշխատո՞ւմ եք պահպանել օրվա ձեր ռեժիմը: 4. Պախարակո՞ւմ եք նրանց (նույնիսկ մտքում), որոնք հաճախ են ուշանում աշխատանքից, հանդիպումից: 5. Մշտապե՞ս եք կատարում
Կուսակրոնության վերացման դեմ
Վատիկանը պաշտոնապես արտահայտվել է կաթոլիկ հոգեւոր դասի կուսակրոնության վերացման դեմ: Կոնգրեգացիայի՝ հոգեւորականների հարցերով պրեֆեկտ կարդինալ Մաուրո Պյաչենցան արտահայտել է Սուրբ աթոռի դիրքորոշումը եւ հայտնել, որ կուսակրոնությունը պայմանավորված է հենց հոգեւոր կյանքի բուն էությամբ: Կարդինալը հիշատակել է Պիոս XII պապի՝ 1954թ. մարտի 25-ի կոնդակը, որը հստակեցնում է հոգեւոր դասի պարտադիր կուսակրոնության մասին դրույթը եւ կուսակրոնությունը համարում
Հասցեատերը՝ Աստված
Երուսաղեմ հաճախ են ստացվում նամակներ եւ ծանրոցներ ամբողջ աշխարհից, որոնց վրա որպես հասցեատեր՝ նշված է Աստված: Նամակներ եւ ծանրոցներ ուղարկողները նշում են նաեւ հասցեատիրոջ հասցեն՝ Լացի պատ, Դրախտի այգի կամ Յոթերորդ երկինք: Տարեկան մեկ անգամ նման բոլոր նամակներն ուղարկվում են Լացի պատի մոտ ծառայող գլխավոր րաբբիին, որպեսզի նա դրանք տեղադրի պատի քարերի մեջ: Իսրայելի փոստի
ԻՆՉՈ՞Ւ Է ԶՈՔԱՆՉԻ «ՔԱՐԸ ԾԱՆՐ»
Զոքանչ-փեսա հակամարտությունները՝ մեր օրերում Ասում են՝ հայ տղամարդիկ դեմ են բազմակնությանը միայն մի պատճառով, որ չեն կարողանալու այդքան զոքանչների բեռի տակից դուրս գալ: Թե ինչու են զոքանչի ձվածեղ կերած փեսաներն այդպես վերաբերվում իրենց զոքանչ մայրիկին՝ պարզ չէ, բայց փեսա-զոքանչ հարաբերությունների մասին ամենից լավ խոսում են անեկդոտները. Զոքանչը գնում է իր աղջկա տուն, փեսան հարցնում է՝


















































