Օրվա լրահոսը

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Փետրվարի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 14-ին Ալիկ Սարգսյանը եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը ստորագրեցին «ՀՀ ոստիկանության եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարության միջեւ համատեղ գործողությունների հռչակագիրը»: Համագործակցությունն ընդգրկելու է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ

ԿԱՌՈՒՑԵՆՔ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ

Գագիկ Ծառուկյանի ելույթը կուսակցության համագումարում Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգարժան հյուրեր, համագումարի հարգելի պատվիրակներ. Ողջունում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հինգերորդ համագումարում: Համագումարին նախորդած երկու տարիները մեր պետության համար լարված աշխատանքի, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ժամանակաշրջան էր: Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ կոալիցիոն կառավարության առջեւ դրված էին դժվարին խնդիրներ. հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի աղետալի

ՖԱՍԻԵԻՆ ԲՈՂՈՔԵԼ Է ՄԻՆՅՈՆԻՑ

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 11-ին նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեին՝ ԼՂ հարցով հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ ԵԽԽՎ բյուրոյի կայացրած որոշման կապակցությամբ. «Բազմիցս, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ ընդունելի ձեւաչափը Մինսկի խումբն

Պատվիրակությունների հետ հանդիպելն է՞լ է առանձնաշնորհ

Ինչո՞ւ են միջազգային պատվիրակությունները խուսափում քաղաքականապես ակտիվ կազմակերպությունների հետ շփումներից: «Հայաստանում բոլոր բնագավառներն են գտնվում օլիգարխների ձեռքում: Նման օլիգարխիա է ձեւավորվել նաեւ Հայաստանի հասարակական դաշտում,- մեր զրույցի ընթացքում նշեց Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ, Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը:- Արդեն 20 տարի է, ինչ գոյություն ունի անբեկանելի ցուցակ հասարակական կազմակերպությունների, որոնք պարտադիր

«ՊԱՐՏՎԱԾ ՊԱՐՏԻԱ»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ՝ այդպիսին էր ԲՀԿ-ի համագումարը ՀՀԿ նախագահի համար:   Փետրվարի 12-ին տեղի ունեցավ հայաստանյան իշխանական կոալիցիայի անդամ ուժերից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Ինտրիգն այդ համագումարի շուրջ բավականին մեծ էր, ու դա պայմանավորված էր բացառապես այն հանգամանքով, թե՝ ի վերջո, ԲՀԿ-ն կհայտարարի՞ 2013թ.-ին նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող

ՄԻ ՔԱՅԼԻՐ ԻՄ ՎՐԱՅՈՎ

Փոքր Հայաստանի նշանացույցը՝ 20 տարի անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գուցեեւ լավ տղամարդ է, բայց նա իշխանության եկավ ձախողված ընտրությունների արդյունքում: Սարգսյանը պետք է վայր իջնի եւ վերջապես վերահսկի 1991 թվականից՝ Հայաստանի անկախության հռչակումից ի վեր անցած ողջ ժամանակաշրջանում առաջին ազատ ընտրությունների անցկացումը: Ազգը, որ նա ձգտում է ներկայացնել, արժանի է առնվազն դրան: Ժողովրդավարությունը պետք

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱԿ-Ի

Հայ ազգային կոնգրեսը նախորդ հինգշաբթի անդրադարձել էր «Վիքիլիքս» հայտնի կայքի կողմից հրապարակված 4 փաստաթղթերից մեկին, որտեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագիրն է՝ թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի խնդրի առնչությամբ: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ արձանագրել էր, որ «սկանդալային բացահայտումն ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս Գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի հովանավորությամբ»: ՀԱԿ-ը նաեւ տարակուսանք էր

Մադրիդի «Ռեալը» մրցակցությունից դուրս է

Իսպանիայի «DT Magazine» հանդեսը փետրվար ամսվա համարում տպագրել է աշխարհի տասը ամենագեղեցիկ կանանց ցուցակը, որում տեղ գտածների հիմնական մասն այս կամ այն կերպ կապված է սպորտի համաշխարհային աստղերի, մասնավորապես՝ ֆուտբոլիստների հետ: Գեղեցկուհիների շքերթը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ ռուս ֆոտոմոդել, 24-ամյա Իրինա Շեյկը: Նա ծնունդով Չելյաբինսկի մարզից է, իսկ ներկայումս բնակվում եւ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսաներորդ ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ Եվ Գագոն ժպտալով մորս հարցրեց՝ «ասում ես՝ Հակոբի ռոճիկը քոնինից քիչ ա՞», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մոտավորապես մեկուկես անգամ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իրանն ավելի լավ ա հերիքում, քան՝ քոնը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս խի ա

ՓԵՏՐՎԱՐԻ 12

ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ

Vkontakte.ru-Ն ԽՍՏԱՑՐԵԼ Է

Vkontakte.ru սոցցանցում հնարավոր կլինի գրանցվել միայն մի քանի օգտագործողների հրավերի դեպքում: Դա արվել է սպամից ու կեղծ պրոֆիլներից խուսափելու համար: Vkontakte.ru-ն այսօրվա դրությամբ ունի  111 մլն գրանցված օգտագործող: 2010-ի դեկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում սոցցանցից օգտվում է 219 535 մարդ, ինչը, ըստ  սոցցանցի  մամուլի պատասխանատուի, շատ ցածր ցուցանիշ է` ԱՊՀ այլ երկրների հետ համեմատած:

Ամենասեքսուալ ուղեկցորդուհիները

«Business Traveler» ընկերությունը, որը կազմակերպում է տարբեր երկրների գործարար աշխարհի ներկայացուցիչների համար բիզնես- ավիաթռիչքներ ու հանդիպումներ, հարցում է անցկացրել, որի արդյունքների հիման վրա կազմվել է ինքնաթիռի ամենագրավիչ եւ սեքսուալ ուղեկցորդուհիների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակի մեջ ընդգրկվել են ոչ թե կոնկրետ աղջիկներ, այլ՝ այս կամ այն ավիաընկերության ներկայացուցչուհիներ: Ցուցակի առաջին հորիզոնականը ձայների 53 տոկոսով զբաղեցրել են

ՔԻՉ Է ՅՈԴԸ…

Օրգանիզմում յոդի քանակությունը 20-30 մգ է, որից 10 մգ-ը՝ վահանաձեւ գեղձում: Յոդի այս չնչին քանակությունը անհրաժեշտ է օրգանիզմի  բոլոր օրգաններին եւ օրգան-համակարգերին: Իսկ ինչպե՞ս ստուգել՝ մեր օրգանիզմում յոդի քանակը բավարա՞ր է, թե՞ ոչ: Դա շատ հեշտ է: Մարմնի ցանկացած հատվածում «նկարեք» յոդի ցանց: Եթե այդ ցանցը 2 ժամվա ընթացքում անհայտանա, ապա ձեր օրգանիզմում յոդի քանակը

ՍԻՐՈ ՏՈՆԸ՝ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ…

Կամ՝ ինչպես են այն նշում հայտնիները Մոտենում է երիտասարդների ամենասիրելի տոնը, Սիրահարների օրը, որը, որքան էլ տարօրինակ է, մենք՝ հայերս, նշում ենք երկու անգամ. Սուրբ Վալենտին՝ փետրվարի 14-ին եւ Սուրբ Սարգիս՝ փետրվարի 19-ին:  Այս օրերին ամբողջ աշխարհի սիրահար զույգերը շտապում են խանութներ, որ սիրեցյալի համար բացիկ կամ նվեր գնեն եւ եւս մեկ անգամ խոստովանեն, որ

Մադրիդի «Ռեալը» մրցակցությունից դուրս է

Իսպանիայի «DT Magazine» հանդեսը փետրվար ամսվա համարում տպագրել է աշխարհի տասը ամենագեղեցիկ կանանց ցուցակը, որում տեղ գտածների հիմնական մասն այս կամ այն կերպ կապված է սպորտի համաշխարհային աստղերի, մասնավորապես՝ ֆուտբոլիստների հետ: Գեղեցկուհիների շքերթը գլխավորել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ ռուս ֆոտոմոդել, 24-ամյա Իրինա Շեյկը: Նա ծնունդով Չելյաբինսկի մարզից է, իսկ ներկայումս բնակվում եւ

Գեղասահքն արթնանում է

Հայաստանցի երեք պատանի գեղասահորդներ Լյուբլյանայում (Սլովակիա) կայացած ընտրական մրցաշարում աշխարհի պատանիների առաջնության ուղեգիր են նվաճել: Կրտսեր տարիքային խմբում 14-ամյա Սլավիկ Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ աղջնակների պայքարում նրա հասակակից Մարթա Գրիգորյանը ճանաչվել է ութերորդը: Այս երկու գեղասահորդները փետրվարի 26-ից մարտի 6-ը Սեուլում կայանալիք աշխարհի կրտսեր պատանիների առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել: Նույնպիսի հաջողության հասել

Մարտի գնում են միայն մրցանակակիրները

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին նախապատրաստվում է Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է Բելառուսի մայրաքաղաքում: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն որոշել է այն ըմբիշներին, որոնք փետրվարի 17-ին մեկնելու են Մինսկ: Նրանք են. 55 կգ՝ Արմեն Չոմարյան եւ Նարեկ Խաչատրյան, 60 կգ՝ Արտակ Հարությունյան եւ Արթուր Մկրտչյան, 66 կգ՝ Հովհաննես Վարդերեսյան եւ

Խաղալու էր առաջատարի հետ

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հաջող հանդես գալ Իտալիայում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Նա վեցերորդ տուրում սեւերով միավորը բաժանեց Ալեքսանդր Դելչեւի հետ եւ 5,0 միավորով ընթանում է չորրորդ տեղում: Երեկ Էլինան հանդիպում էր մրցաշարի միանձնյա առաջատար, իտալացի գրոսմայստեր Դավիթ Ալբերտոյի հետ, որը հայ շախմատիստուհուն գերազանցում էր կես քայլով: Մեր մյուս ներկայացուցիչը՝ Հրայր Սիմոնյանը, 3,0

Հաղթեց միայն Ավետիք Գրիգորյանը

Շախմատի «Aeroflot Open» միջազգային գերմրցաշարի երրորդ տուրում ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն հանրապետության անցած տարվա չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Վերջերս մեր ազգային հավաքականին անդամագրված Սերգեյ Մովսիսյանը բավարարվեց ոչ-ոքիով, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեց: Երեկ կայացած չորրորդ տուրից առաջ Մովսիսյանը եւ Գրիգորյանը 2,0-ական միավորով զբաղեցնում էին, համապատասխանաբար, 11-րդ եւ 24-րդ

ՆՈՐ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

Ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանը խոստանում է ավարտել «Անվերջ վերադարձ, անվերջ փախուստ» ֆիլմը, որի վրա աշխատում է ավելի քան 20 տարի: Ֆիլմի գլխավոր հերոսները երջանկության եւ լավագույն կյանքի որոնումներով Հայաստանից հեռացած մարդիկ են: Նրանց հակապատկերն իրենց պատմական հայրենիք վերադառնալ ցանկացող հայերն են: Ֆիլմը նկարահանվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մերձբալթիկայում, Ավստրիայում, Հայաստանում: Ֆիլմում կան մի

ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Անվանի գրողը 76 տարեկան է դառնում: Մաթեւոսյանի ապրած շենքին (Պուշկինի 3) կփակցվի նրա հուշատախտակը: Երեկ էլ Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպել էին «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո, որի ժամանակ հնչեցին երգեր Երեւանի կամերային երգչախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան), երգեր, որոնք համահունչ են Հրանտ Մաթեւոսյան

Օտար անվանում եւ հայկական մշակույթ

Երեւանյան «ART EXPO»-ն՝ երրորդ անգամ Հայկական մշակույթի տարբեր «դրսեւորումներ» երեկ համախմբվել էին մեկ հարկի տակ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 11-ին Նկարիչների միությունում մեկնարկեց «ART EXPO – 2011» արվեստների ցուցահանդեսը: Վերջինիս այցելել է նաեւ ՀՀ նախագահը: Կազմակերպիչներն ասում են, որ այն նպատակ ունի մշակույթի ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու արվեստասեր հանրությանը ներկայացնել հայրենական մշակութային ձեռքբերումները,

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԱՇՈՒՂՆ ՈՒ ԵՐԳԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Աշուղ Բարսեղի մեկնաբանություններն ու ցանկությունները Դեռեւս 14-րդ դարում արեւելյան աշուղական արվեստը մուտք գործեց հայկական մշակույթ, եւ մեր տաղասացները սկսեցին իրենց ստեղծագործություններում կիրառել արեւելյան հանգն ու վանկը, իսկ 17-րդ դարում Պաղտասար Դպիրի, ապա մեկ դար անց Նաղաշ Հովնաթանի ջանքերով Հայաստանում հիմնավորվեց այս արվեստը: Սայաթ-Նովայից մինչեւ աշուղ Շահեն՝ հայ դասական աշուղների ընդգրկուն շրջանն էր, որից հետո, թվում

Մեր մտածողության տարբերությունները

Տանը գողություն է լինում, ու հայրը փորձում է պարզել, թե իր երեք որդիներից որ մեկն է գողությունը կատարել: Այդ նպատակով հայրը մի պատմություն է պատմում. «Երկու եղբայր են լինում, սիրում են նույն աղջկան, ու նրանց հայրը որոշում է աղջկան այն տղայի հետ ամուսնացնել, որին չի սիրում այդ աղջիկը, ու երբ առաջին գիշերը աղջիկը գալիս է

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ՞, ԹԵ՞ ԱՆՀԵԹԵԹ

Նախկին սփյուռքահայի տեսանկյունից Մեծ իմաստասեր Գյոթեն սքանչելի մի խոսք ունի՝ «Մեր չհասկացած բաները մերը լինել չեն կարող»: Վերջին օրերին հրապարակ նետված երկպալատ խորհրդարանի ձեւաչափում սփյուռքահայերին Հայաստանի քաղաքական կյանք ներգրավելու միտք-ծրագրի առթիվ, միտքս այլ բան, քան «անհեթեթությունների գլուխգործոցը երեւի հենց սա է», ոչինչ չի գալիս: Բավականին քաջածանոթ լինելով սփյուռք կոչվող իրականությանը եւ հանդիսանալով դրա նախկին անդամներից

ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր Երեւանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում կկայանա «Գարեգին Նժդեհ երիտասարդական համախմբում» հ/կ համագումարը: Կազմակերպության նախագահ Վարդան Տարախչյանն «Առավոտին» հայտնեց, որ հնարավոր է համագումարին հիմնեն «Միացյալ Հայաստան» կուսակցություն: Մեր հարցին՝ մի՞թե դպրոցում կարելի է կուսակցական գործունեություն իրականացնել, Տարախչյանը պատասխանեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մանավանդ՝ բոլոր դպրոցներն էլ ընտրությունների ժամանակ դառնում

ՊԵՏՔ ՉԷ ԶՐՈՅԱՑՆԵԼ

Փետրվարի 8-ին կայացած ասուլիսում ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը դժգոհել էր բուհերի շրջանավարտների ցածր ինտելեկտից ու ասել, թե մեծամասնության գիտելիքները զրո են, ու ինքն անձամբ ստիպված է լինում վերապատրաստման դասընթացներ կազմակերպել: «Առավոտի» խմբագրություն զանգեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Սուքիասյանը եւ հայտնեց, որ որեւէ բուհ արխիվագետ չի պատրաստում,

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ

Փետրվարի 12-ին եւ 13-ին Երեւանում կկայանա Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի հայաստանյան մրցափուլը: Դատախաղ-մրցույթի այս տարվա թեման վերաբերում է անօդաչու ինքնաթիռների (թռչող սարքերի) օգտագործման օրինականությանը եւ միջազգային հակակոռուպցիոն իրավունքին: Թիմերը, ներկայացնելով երկու երկրներ, փորձելու են միջազգային դատարանի առջեւ հիմնավորել, թե արդյո՞ք Ռիգալիայի կողմից «Գիշատիչ» մակնիշի անօդաչու ռադիոհեռակառավարվող օդանավերից Ռիգալիայում եւ Արդենիայում հասցված հարվածները համարվում

335-ամյա Սեբաստացի եւ նոր տեխնոլոգիաներ

Միջոցառումների պատասխանատուն կրթահամալիրի երեխաներն են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, արդեն երրորդ տարին անընդմեջ, կազմակերպվում է «Մխիթարյան օրեր» միջոցառումների շարք՝ նվիրված հայագետ գիտնական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն: Օրերս կայացած միջոցառումը նվիրված էր Մ. Սեբաստացու ծննդյան 335-ամյակին: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախընտրեց, որ միջոցառման մասին պատմեն հենց աշակերտները: «Մխիթարյան օրերի» այս տարվա պատասխանատու

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»

Ավագ դպրոցի համար նախատեսված դասագրքերը հանրության դժգոհությունն են առաջացրել ԿԳ նախարարությունը edu.am կայքում արդեն մի քանի օր է՝ հանրային քննարկման է դրել 2011-2012 ուսումնական տարվա ընդհանուր եւ հումանիտար հոսքի դասագրքերի նախագծերը: Հիշեցնենք, որ սեպտեմբերից ավագ դպրոցի հումանիտար հոսքը մնացել է առանց ռուսաց լեզվի եւ բնագիտական առարկաների դասագրքերի, քանի որ դրանք մրցույթի արդյունքում չընտրվեցին. մանկավարժների եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031