Օրվա լրահոսը

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻՆ՝ ՀԻՏԼԵՐԻ ՄԱՍԻՆ

Բրիտանական The Daily Mail-ը օրերս սկսել է տպագրել դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի՝ հանրությանը անծանոթ վեպը, որը 30 տարի շարունակ բանտված է եղել նրա՝ քաղաքից դուրս գտնվող տան վերնահարկում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», այս վեպի գլխավոր հերոսներն են հանրահայտ դետեկտիվ Էրկյուլ Պուարոն եւ Ադոլֆ Հիտլերը: Ձեռագրերը գտել է Ագաթա Քրիստիի ստեղծագործություններով զբաղվող գրականագետ Ջոն Կարենը: Վեպի վերնագիրն

ԿՈԲԶՈՆԸ ՀԻՎԱ՞ՆԴ Է

Օգոստոսի 23-ի գիշերը Իոսիֆ Կոբզոնին տեղափոխել են Մոսկվայի ուռուցքաբանական կենտրոն: Երգչի մոտ բարորակ ուռուցք էր հայտնաբերվել, որից հետո նրան վիրահատել էին, հաղորդում է tert..am-ը՝ վկայակոչելով՝ թՈջպՑՈ.Ru-ն: Երգչի ներկայացուցիչները, սակայն, հերքել են լուրը:

Չինարին փորձում է շտկել մեջքը

Իսկ կրակոցները սահմանին՝ չեն դադարում Տավուշի մարզի Չինարի գյուղը, գտնվելով հայ-ադրբեջանական սահմանին՝ 1991-1994թթ. բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Տարիներ են անցել սարսափելի այդ օրերից, սակայն մինչեւ այսօր Չինարիի սահմանին դեռ կրակոցներ են լսվում: Բնակիչների համար դա սովորական երեւույթ է դարձել, եւ եթե մի քանի օր անդորր է լինում, «անհանգստանում» են՝ մտածելով. «Տեսնես ադրբեջանցիների մտքներին ի՞նչ կա»:

ՓԱՌԱՏՈՆԸ՝ «ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ»

Կամ ինչպես «Ոսկե ծիրանն» այցելեց Արցախ «Ոսկե ծիրանի» փոխտնօրեն Արա Խանջյանն ու տնօրեն Հարություն Խաչատրյանը (աջից)՝ Ստեփանակերտի Սպայի տան բակում: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ծիրանը»՝ անիվների վրա» ծրագիրը այս տարի երկրորդ անգամ Ջավախքում հյուրընկալվելուց հետո, երրորդ անգամ էլ Արցախ այցելեց՝ օգոստոսի 19-23-ը: Արցախյան «Ոսկե ծիրանը» բացվեց Ստեփանակերտի Սպայի տանը՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնով»: Նշենք,

«ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՆԱ»

«Հայ-թուրքական հարաբերությունները հանգուցալուծված չեն, դրանք դեռեւս զարգանում են, բայց չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, չնայած կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա պետք է կայանա»,- ըստ aysor.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները, ըստ բանախոսի, տարբեր ուղղություններով կարող են զարգանալ: Այս

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Ա՞Ճ Է ՍԿՍՎԵԼ

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է ռուսաստանյան տնտեսության աճի վերականգնման մասին: Ըստ lenta.ru-ի, Շուվալովը նշել է, որ պետք է առնվազն երեք ամիս հետեւել՝ արդյոք այդ դրական միտումները վերականգնվելո՞ւ են: ՌԴ վիճպետկոմի նախնական տվյալներով, 2009-ի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալները կրճատվել են 10,9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սակայն այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ նկատվում է

ՀԱՎԱՍԱՐԵՑՐԻՆ ՍՏԱԼԻՆԻԶՄԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ

Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը (ձախից երկրորդը) երեկ հայտարարել է, որ Մերձբալթիկայի ժողովուրդների համար ստալինիզմի հանցագործությունները հավասարազոր են նացիզմի ոճրագործություններին: Newsru.com-ը հաղորդում է, որ կիրակի օրը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի նախագահները Վիլնյուսում հռչակագիր են ստորագրել, ըստ որի՝ մտադրություն են հայտնում պահանջել ԵՄ-ից 20-րդ դարի այդ երկու տոտալիտար ռեժիմների «ազնիվ» եւ «բաց» գնահատականը: Կուբիլյուսի խոսքերով, Եվրոպան շատ

Հիշեցում՝ «ծովից ծով» Հունգարիայի մասին

Բրատիսլավան արգելել է Հունգարիայի նախագահ Լոսլո Շոյոմի մուտքը Սլովակիա: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, Սլովակիայի նախագահի ու վարչապետի ծրագրվող այցը սադրանք է, քանի որ հիշեցնում է Հունգարական թագավորության մասին, որին եւ պատկանում էր ներկայիս Սլովակիայի տարածքը: Կիրակի օրը Շոյոմը պետք է այցելեր հարեւան երկրի Կոմառնոյի շրջան, որտեղ կոմպակտ ապրում է հունգարական ազգային փոքրամասնությունը: Նախատեսվում

Իսրայելը պատիվ է պահանջում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շվեդական կառավարությունից պահանջել է պաշտոնապես դատապարտել շվեդական թերթերից մեկի հրապարակումը, ըստ որի՝ իսրայելական զինվորականները սպանում էին պաղեստինցիներին՝ մարդկային օրգանների փոխպատվաստման համար: BBC-ն հաղորդում է, որ, ըստ այդ թերթի, իսրայելցի զինծառայողները առեւանգում էին պաղեստինցի երիտասարդներին, իսկ այնուհետեւ վերադարձնում նրանց դիակները՝ մասնատված: Իսրայելի կառավարությունը նման հրապարակումները համարում է զայրացուցիչ եւ պահանջում է ոչ

Կասկածելի լեգիտիմություն՝ Աֆղանստանում

Օգոստոսի 20-ին Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հակասական գնահատականների են արժանանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, մի կողմից՝ համաշխարհային հանրությունը (Վաշինգտոնը, Մոսկվան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն) դրական է գնահատում ընտրությունների փաստը, մյուս կողմից՝ Քաբուլից տեղեկատվություն է ստացվում հօգուտ Համիդ Կարզայի բազմաթիվ ընտրակեղծիքների վերաբերյալ: Պարզ չէ նաեւ ընտրողների մասնակցության խնդիրը. Հիլմենդ գավառում այն կազմել է ընդամենը 5 տոկոս, ինչը

ՊՏՈՒՅՏ ՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԹԱՂԵՐՈՒՄ»

Գերմանական ճշտապահությունից հայկական անկարգապահություն՝ մեկ քայլ է Գերմանական ճշտապահություն. այս բառակապակցությունը երբեմն չափազանցություն է թվում, սակայն մեկամսյա ուղեւորությունս դեպի Գերմանիա՝ ցույց տվեց, որ գերմանական իրողությունը չափազանցությունների կարիք չունի: Հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը Համբուրգ քաղաքում կայացավ Լրագրության միջազգային ինստիտուտի Inwent ծրագրի հերթական ամառային դպրոցը՝ «Մամուլի ազատություն եւ էթիկա», որին աշխարհի 21 երկրների 23 լրագրողների թվում մասնակցում

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ

Չկա ճիշտն ու սխալը տարբերելու չափանիշ Էս արդեն քանի՜ տարի է, ինչ հայ բոլոր-բոլոր ծնողները դժգոհ են թե՛ հայերենի դասագրքերից, թե՛ մնացած դասագրքերի հայերեն լեզվից, թե՛ հայոց լեզվի ու գրականության քննություններից, լինեն սրանք ավարտական, թե ընդունելության։ Հայ ծնողները, լրիվ իրավացի, ուզում են, որ հայերենի մեր «մասնագետները» լավ դասագիրք գրեն ու ճիշտ ու արդար քննություն կազմակերպեն

Արագածավանն ու Արտենին գազիֆիկացվում են

Թալինի տարածաշրջանի խոշոր համայնքներից են Արագածավանը եւ Արտենին: Երկու համայնքում հաշվվում է շուրջ 10 հազար ընտանիք եւ շուտով այս համայնքները եւս կօգտվեն երկնագույն վառելիքից: Արդեն պատրաստ է Արեգից Արտենի ձգվող խողովակաշարի 7 կմ-անոց հատվածը: Արտենի-Արագածավան 8 կիլոմետրանոց հատվածից վերանորոգված է 2 կիլոմետրը: 20 կիլոմետրանոց գազատարի վրա ծախսվելու է 200 միլիոն դրամ, որից 70 միլիոնը տրամադրել

Դեսպանը տպավորված է Տավուշից

Հանգստյան օրերին Տավուշի մարզում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ ամերիկյան կառավարության եւ կազմակերպությունների միջոցներով իրականացված եւ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար: Ըստ Տավուշի մարզպետարանի, դեսպան Յովանովիչը շատ է հավանել մարզկենտրոն Իջեւանը եւ նկատել, որ քաղաքը գեղեցիկ է: Տավուշի մարզում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով ստեղծվել է Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն, նորոգվել է Իջեւանի

Յոթ օր հայրենիքում-1 Ինքնաթիռում

Այս գրառումները շատ անձնական են եւ դրանով հենց խախտում են ռեպորտաժի ոճը: Սա տպավորությունների ռեպորտաժ է: Ծանր սրտով էի Հայաստան մեկնում: Շատ, շատ վաղուց չէի եղել: Վախենում էի հիասթափությունից: Հենց այդ վախն էր ծանրացնում սիրտս: Ոմանք ասում էին՝ վաղուց չես եղել, չգիտես, թե ինչքան լավ է հիմա Հայաստանում. Երեւանի կենտրոնը կարգի են բերել, մաքրել են,

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Սոցիալական պայմանները ծնողներին ստիպում են շատ երեխաներ չունենալ 2008 թվականի առաջին կիսամյակում Սյունիքում ծնվել է 848 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 12-ով քիչ: 2009 թվականի հունվար-հունիս ամիսներին ամենաշատ ծնունդները գրանցվել են Գորիսի տարածաշրջանում՝ 311: Կապանում այս ընթացքում ծնվել է 286 երեխա: Սիսիանում տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը հասնում է 166-ի, 77 երեխա էլ ծնվել

ՄՏԵԼ ԵՆ ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ

Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան 16-րդ հարկում է գտնվում ժամանակակից նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցը: 11 տարի շարունակ նկարիչն այն օգտագործել է առանց վնաս հասցնելու նույն շենքի «կենվորներին», կատարել հարդարման աշխատանքներ: Սակայն օրեր առաջ նրա արվեստանոցի պատուհանները ջարդվել են «Օրանժ» բջջային կապի նոր օպերատորի կողմից, որը մալուխներ է անցկացնում շենքի տանիքին: Բացի դրանից, կապավորները փակել

«Անամոթաբար խլել են տունս»

ՀՀ նախագահին ուղղված հերթական նամակը տեղ չի հասել «Առավոտ» այցելած Ռուդոլֆ Սաֆրազբեկյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր 15.07.2009թ. դիմումի, հայտնում եմ, որ քաղաքացիական իրավահարաբերություններից ծագող վեճերի լուծումը դուրս է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավասությունների շրջանակներից եւ կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Վտանգված է հայցադիմումների շարժը «Եթե ԱՄՆ Կոնգրեսը եւ նախագահը դեռեւս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ այն չի ընդունվել ամերիկյան հասարակական, գիտական շրջանակներում»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ, Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի՝ Ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության փոխհատուցում կատարելու մասին օրենքի մերժումը

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՆՐԱԿԵՐՏՆԵՐԸ Էջմիածնի հրապարակում՝ Մայր աթոռ տանող ճանապարհահատվածում տարիներ առաջ տեղադրվեցին Հայաստանի նշանավոր հուշարձանների մանրակերտները: Տուֆակերտ աշխատանքները տեղադրվեցին ապակյա «պահարաններում»: Բաց երկնքի տակ դրանք ապահով էին, անձեռնմխելի ու գեղեցիկ շուք էին հաղորդում քաղաքին: Երեկ «պահարանները» հայտնաբերեցինք դատարկ: Եկեղեցիների մանրակերտները չկային: Ապակյա «պահարաններից» շատերը կոտրված էին, անխնամ, եղածներն էլ՝ փոշոտ ու անլվա, միայն մի «պահարան»

ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես, ապա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ուրբաթ օրվա մամուլի ասուլիսում, խախտելով անմեղության կանխավարկածը, այն, որ մարդը մեղավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ նրա նկատմամբ չի կայացվել դատավճիռ, հաստատված համարեցին «Թեղուտ» բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղավորությունը՝ «զրպարտությունը»: «Զրպարտությունն» առնչվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի

ՄԻՐԳՆ ԱՌԱՆՑ ԼՎԱՆԱԼՈՒ ԵՆ ՈՒՏՈՒՄ

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկ տարվա ընթացքում գրանցվել է աղիքային, մարսողական խնդիրներ ունեցած մարդկանց 50 դեպք: Տուժածների մեծ մասը երեխաներ են: «Երբ որեւէ երեխայի մոտ մարսողական որոշակի խնդիր է լինում կամ բարձր ջերմություն է ունենում, ծնողները դիմում են բժշկի: Բժշկական զննումից հետո հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնից զանգում են մեզ եւ հայտնում դեպքի մասին: Այնուհետեւ հակահամաճարակաբանական բաժնի

2539 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է

A/H1N1 գրիպից մահացածների թիվը աշխարհում հասել է 2 539 մարդու: Իսկ հիվանդների թիվը հասել է 250 հազարի: Վկայակոչելով Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալները՝ հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ news.ru-ի՝ Ռուսաստանում խիստ հսկողության տակ են այն անձինք, որոնք վերադառնում են A/H1N1 գրիպի առումով խոցելի երկրներից: Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, մինչեւ օգոստոսի 21-ը խոզագրիպով հիվանդացել է 187 մարդ:

Ամրագոտին անհրաժեշտություն է

Դրանց վտանգավորության մասին խոսակցությունները անհիմն են եւ չապացուցված «Ինչո՞ւ Հայաստանում միայն վերջերս կարեւորվեց ամրագոտիների գործածումը»,- օրական 30-40 վարորդ է զանգում «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպություն ու այս հարցն ուղղում հ/կ-ին: Հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, վարորդների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ նախապես տեղյակ չեն եղել. «Նրանք զարմացած են, թե ինչո՞ւ այդ գործընթացը այդքան

ԱՍՈՒՄ ԵՆ 90 ԴՐԱՄ, ԳՆՈՒՄ ԵՍ 160 ԴՐԱՄՈՎ

Մեր հեռուստաեթերում գովազդի խախտումներն ավելի շատ են, քան գովազդները «Ես չգիտեմ՝ դուք ուր եք գնում, բայց ես հաջորդ կանգառում իջնում եմ». «Հայ լոտոյի» գովազդում մոտ 60-65-ամյա տատը այսպես է արձագանքում երիտասարդ տղայի էրոտիկ շարժումներին, երբ նա մետրոյի վագոնում «ձեռք է գցում» տատի ազդրերին ու մի լավ շոյում դրանք: Երիտասարդի շոյանքներից տատն իրեն այնքան լավ է

ՓՐԿՈՒՄ ԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ»

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» իր բոլոր 7 մասնաճյուղերում հայտարարել է միջոցների հավաքագրում՝ «Փրկենք «Կիլիկիա» առագաստանավը» կարգախոսի ներքո։ Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», լրագրողներին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը։ «Մենք ակնկալում ենք, որ ինչպես մեր աշխատակիցները, այնպես էլ հաճախորդներն իրենց ավանդը կներդնեն միջոցների հավաքագրման գործում»,- ընդգծել է Թիմ Սլեյթերը: Նա նշել է, որ «Կիլիկիա» առագաստանավը,

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ռուբեն Սինոյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԿՀԱՋՈՂԱՑՆԵ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼ «ԵՎՐԱԶԷՍ»-ԻՑ

Հայաստանը մտադիր է գումարներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որը ղեկավարում է «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբը: Վ. Արամյանի խոսքերով, խումբն աշխատանքներ է տանում ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ նախարարությունների հետ մանրամասն

100 ՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Հայաստանի կենտրոնական բանկն արձանագրել է, որ մեր երկրում խոշոր գործարքների քանակի աճ է նկատվում, ինչով էլ պայմանավորված՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել թողարկել մինչ այժմ գործածության մեջ եղած թղթադրամներից արժեքով ավելի մեծ արժույթ: Երեկ ասուլիսում ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրեց 100 հազար անվանական արժեքով նոր թղթադրամի թողարկման մասին: ԿԲ-ում հույս ունեն, թե այս քայլով կնպաստեն,

Համբերե՛ք, մի օր աշխատավարձ կստանաք

Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» քիմիական գործարանի աշխատողները երեկ ընկերության դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ չստացած աշխատավարձերի համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ բանվորներից մեկն ասել է. «Մենք ուզում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, որ ամեն ամիս աշխատավարձը պիտի ստանանք, կատարվի: Բայց այսօրվա դրությամբ մենք 6 ամիս աշխատավարձ չենք ստացել»: «Վարչապետը սկզբից խոստացավ, որ մեզ փող են

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031