Օրվա լրահոսը
ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Օրերս Մոսկվայի տանը կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց ազգային բանակի հիմնադրման 19-ամյակին: Միջոցառման կազմակերպիչներն էին «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական-բարեգործական, «Ազատագրում» հայրենասիրական եւ «Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ները: ՊՆ հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը իր ելույթում ասաց. «Բանակը ծանր ժամանակներում ձեւավորվեց եւ անցավ փառահեղ մարտական ուղի: Բանակը լուրջ խնդիր ու պարտք ունի
12 տարի են պահանջում
Դատախազն անձամբ այցելել ու բանակցության փորձ է արել Կիլինկարովի հետ Սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հույն, ալավերդցի Արմեն Կիլինկարովի համար դատախազ Արմեն Շիրոյանը դատարանին միջնորդեց որպես պատիժ սահմանել ազատազրկում՝ 12 տարի ժամանակով: Դատախազը նախաքննությամբ եւ դատաքննությամբ ապացուցված եւ հիմնավորված է համարում Ա. Կիլինկարովին ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը: Ա. Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանը
ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԿԱԼԱՆԵՑԻՆ
Երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Հարավ-արեւմտյան թաղամասում հայտնաբերել եւ ձերբակալել են մի երիտասարդի: Նա նախկինում ՀՀ Քրօրի 177-րդ հոդվածով դատապարտված (գողություն)՝ 29-ամյա Գեւորգ Բադալյանն է: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի
ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ
«Առավոտը» 2009 թվականին տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրել: Պահպանավայրի ստեղծումը կընթանա 2 փուլով: Ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ իրականացնել, որ անտառը չտուժի: Սյունիքի մարզում ստեղծվելիք կենսոլորտային պահպանվող տարածքը միակը կլինի Հայաստանում: «Շիկահող» պետական արգելոցի հիման վրա կստեղծվի
ԷԼԻ՞ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»
Անցած տարվա հոկտեմբերի 12-16-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը: Իսկ երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է համաժողովի մասնակիցների բարձրացրած հարցերի լուծման միջոցառումների ցանկի նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարելի է ներկայացնել մինչեւ փետրվարի 20-ը: Այս պահին ցանկում կա 12 միջոցառում՝ սկսած Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային
Իտալիան էլի կօգնի
«Առավոտը» թե անցած տարի, թե այս տարի տեղեկացրել է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության արդյունքում մեծապես տուժել են Տավուշի, Լոռիի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում խոզաբուծությամբ զբաղվող գյուղացիները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Իտալիայի դեսպանատուն՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին հանդիպել է ՀՀ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
Գործարարները պնդում են, որ օլիգարխների մատը խառն է, իսկ մարզպետարանը հույսը դրել է համայնքապետարանների վրա Ալյուրի թանկացումը անելանելի վիճակի մեջ է գցել հաց արտադրողներին: Օրեցօր թանկացող ալյուրը հերթական անգամ նոր գին է թելադրում հացամթերքի շուկայում: Անցած տարեվերջին, երբ հաց արտադրողները մեկ անգամ եւս ստիպված բարձրացրին ապրանքի գինը, հույս ունեին, որ դա վերջինը կլինի, քանի որ
ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՇԽԱՏԵՆՔ
Խորհրդարանը երեկ քննարկեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ նախատեսում է ավելացնել աշխատաժամերը՝ հանգստյան օրերի կամ աշխատանքային օրն ավելացնելու հաշվին, այսինքն՝ առաջարկվում է օրենքով սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ: Ընդդիմադիր պատգամավորների՝ Լարիսա Ալավերդյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի կարծիքով, կոալիցիան այսպիսով օրինականացնում է արտաժամյա աշխատանքը, որն իրավունք է տալիս գործատուին շահագործել աշխատողին՝ չվճարելով
ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՇԽԱՏԵՆՔ
Խորհրդարանը երեկ քննարկեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ նախատեսում է ավելացնել աշխատաժամերը՝ հանգստյան օրերի կամ աշխատանքային օրն ավելացնելու հաշվին, այսինքն՝ առաջարկվում է օրենքով սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ: Ընդդիմադիր պատգամավորների՝ Լարիսա Ալավերդյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի կարծիքով, կոալիցիան այսպիսով օրինականացնում է արտաժամյա աշխատանքը, որն իրավունք է տալիս գործատուին շահագործել աշխատողին՝ չվճարելով
ՆԻՍՏԸ ՁԱԽՈՂՎԵՑ, ՀԱՋՈՐԴԸ՝ 2 ԱՄԻՍ ՀԵՏՈ
Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետարանում ձեւավորված վիճակի մասին «Առավոտը» գրել է՝ սկսած 2009 թվականից. «Իջեւանյան օրերի խրոնիկա»՝ 2009-ի փետրվար, «Քաղաքապետը հաղթեց»՝ 2009-ի նոյեմբեր, «Իջեւանյան կրքեր»՝ 2010-ի մայիս եւ այլն: Պատմությունը սկսվում է 2008 թվականից: 2008 թվականի հոկտեմբերի 6-ին Իջեւանի ավագանու 13 անդամներից 8-ը անվստահություն հայտնեցին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Դրանից հետո, ավագանու նիստերին անհարգելի բացակայության պատճառաբանությամբ, քաղաքապետը
Մետրոն կթանկանա՞
Ազգային ժողովում քննարկվում է 2010թ. օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը, հաղորդում է tert.am-ը: Ինչպես պայմանագիրը ներկայացնելիս նշեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսված է տրամադրել 15 մլն եվրո, որից 5-ական մլն եվրո կտրամադրեն Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն
Բխում է անապահովների շահերից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող բժշկական բարեգործական ակցիաները իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆինանսավորմամբ, այսինքն՝ իմ միջոցներով»,- խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Անահիտ Բախշյանի հարցին՝ հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ի պատասխան տիկին Բախշյանի հարցի՝ արդյոք այդ կարգի բարեգործական ակցիաները, որ իրականացնում են թե ԲՀԿ-ն եւ թե Հանրապետականը, օրենքի շրջանակո՞ւմ են, նախարարն ասաց, թե առողջապահության նախարարությունը
Սյունիքը բժիշկների կարիք ունի
Սյունիքի մարզպետարանի յոթ վարչությունները, վեց բաժիններն ու չորս ծառայությունները ամփոփել են 2010 թվականը: Պարզվել է, որ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը 2010 թվականին թերացել է անասնագլխաքանակի հաշվարկման հարցում՝ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը: Նաեւ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարվել բնապահպանության բնագավառում: Իսկ գյուղատնտեսության համար տարին շատ անբարեհաջող էր: Ըստ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի՝ 2010թ.-ին
ՀԱՑԻ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հայ ներկրողներին ամեն օր ցորենի նոր գներ են առաջարկում «Հերթական պատուհասն է թակել մեր ժողովրդի դուռը՝ հացը թանկացել է մինչեւ 20 դրամով, ինչը ամսական կտրվածքով ընտանեկան բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածություն է»,- հացի գների վերջին թանկացումներով մտահոգված՝ ահազանգում է սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանը: Ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանն էլ մեզ հետ զրույցում
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՐԹԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում աշխատակազմին է ներկայացրել ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին: Նախարարի խոսքերով, երեկվա դրությամբ, Երեւանի կենսաթոշակառուների 65-70 %-ին հունվար ամսվա կենսաթոշակները վճարվել են: Կենսաթոշակ ստացածների թիվը կազմել է շուրջ 95 հազար, վճարվել է 3.12 մլրդ դրամ: Ա. Գրիգորյանը հավաստիացրել է, որ նախորդ ամիսների համեմատությամբ փետրվարին
ԿՌՈՒՆԿԸ ԿՈՏՐՎԵԼ Է, ԿՌՈՒՆԿԱՎԱՐԸ՝ ՄԱՀԱՑԵԼ
Երեկ, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւանի Բուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ, «Մալիբու» սրճարանին հարող տարածքում վերամբարձ կռունկ է վայր ընկել: Պատահարի հետեւանքով կռունկավարը՝ 1945թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը մահացել է, եւս մեկ քաղաքացի ստացել է թեթեւ մարմնական վնասվածք: Բացի այդ, վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա: Ինչպես փոխանցում են ԱԻՆ-ից, կռունկը պատկանում է MLL
Անտառը կկերակրի
Եթե անտառ մնա Եթե մտածում եք, որ ֆրանսիացիները օղի թորելու գործում հայերից լավն են, ապա սխալվում եք: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բնության հարստությունը սերունդներին» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Շախկյանը: Ֆրանսիացիներից ոչ պակաս «օղի թորելու» մեր հնարավորությունները, ըստ պարոն Շախկյանի՝ բնությունից է տրված: Օրինակ, նա առաջարկում է անտառի մրգերից բրենդային օղի պատրաստել, ինչպես
ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ՆՎԱՃԵԼ
Մեկն աշխարհի չեմպիոն է դառնալու, մյուսը՝ երգչուհի, երրորդն էլ՝ դերասանուհի: Սակայն նախեւառաջ այս երեխաներին տարրական խնամք եւ սնունդ է պետք: Սիլվան կենտրոնի սաներից է: «Երբ 4 տարի առաջ հայրս մահացավ, կենտրոնի աշխատակիցը միջնորդեց, որ ընդունվեմ այնտեղ, քանի որ սոցիալապես անապահով էինք ապրում: Ես այն ժամանակ գիշերօթիկ դպրոց էի գնում, մնում էի այնտեղ, բայց երազում էի
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԻ ՍԿՍՈՒՄ ԵՎ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԿԱՇԱՌՔՈՎ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ամփոփեց 2010 թվականը: Ներկայացնենք մի հատված նրա զեկույցից: 2010թ. ընթացքում հատուկ քննչական ծառայությունը իր վարույթում քննել է 214 քրեական գործ՝ նախորդ տարվա 198-ի դիմաց: Վարույթում քննված քրեական գործից՝ I. 89-ը՝ 165 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (նախորդ տարվա 71 գործի՝ 125 անձի դիմաց, այսինքն՝ 18
ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ
Արմավիրի քաղաքապետի տեղի համար մրցակցությունը վերսկսվել է, քաղաքը ծանր վիճակում է Արմավիրի միակ շուկան քաղաքապետի սեփականությունն է: Սա քաղաքապետի գազալցակայաններից մեկն է: 5-րդ դպրոցի պատուհանների տակի այս աղբակույտերերից մարզկենտրոն Արմավիրում ամենուր կարելի է հանդիպել: Մարտի 20-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: Քաղաքապետի անցած ընտրություններն այս քաղաքում նշանավորվեցին նրանով, որ դրանք 2007-ին ծնված
«ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ»
Խոստացավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Պետք է ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել ԼՂ հարավ-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, վիճաբանության եւ այնուհետեւ ծեծկռտուքի արդյունքում է տեղի ունեցել այդ մահը, որը նաեւ դիահերձման արդյունքում ապացուցվել է: Հարուցված է քրեական գործ, եւ միանգամից բացահայտվել են այն երեք անձինք, որոնք կատարել են հանցագործությունը»,- պատասխանելով
ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
Երեկ ձերբակալվել է Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը: Նախաքննությունն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությունը հաղորդումն ընդունել է Ախթալայի բնակիչ Փարսադանյանից, ըստ որի՝ 2009-2010 թվականներին նյութական օգնություն ցուցաբերելու պատրվակով Տեր-Պողոսյանը իր տանը հարկադրել է անչափահաս տղային գործողություններ կատարել: Հարուցվել է քրեական գործ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու հատկանիշներով),
ԳԱԳԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ԽՈՍԵԼՈՒ Է
«Առավոտին» դիմեց Հայաստանում նախկինում տարբեր նախարարություններ գլխավորած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանը եւ երկարամյա լռությունից հետո ցանկություն հայտնեց պատմել իրականությունը մի շարք առանցքային իրադարձությունների մասին, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին: Նաեւ պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Գագիկ Շահբազյանը բացատրեց, թե ինչու է դիմել մեր թերթին. «Հայաստանից հեռանալուցս հետո ինձ
Հայաստանում հնարավոր է անկայունություն
Ըստ «Սթրաթֆորի» վերլուծության՝ եգիպտական ցույցերն ամենայն հավանականությամբ չեն կրկնվի նախկին խորհրդային երկրներում, սակայն դրանցից 4-ում առկա խնդիրները կարող են վտանգել կայունությունը: «Նախկին Խորհրդային Միության երկրները եւ «եգիպտական ազդեցությունը». այսպես է կոչվում «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնի երեկ հրապարակած հոդվածը: Այստեղ նշվում է, թե Եգիպտոսում բողոքի շարունակական գործողությունների ընթացքում «շատ էին շահարկումները, թե նման զարգացումներ կարող են տեղի
«ԹՈՂ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ՝ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵՆ»
Միջազգային ճգնաժամային խմբի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հրապարակած հերթական զեկույցին հակադարձում է Արմեն Ռուստամյանը: – Նախ, գնահատումները առ այն, որ այս հռետորաբանությունը մեծացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, իսկապես ճիշտ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը, ըստ էության, մինչեւ հիմա ոչ հստակ իր դիրքորոշումներով նպաստել է այս իրավիճակի առաջացմանը: Երբ, օրինակ, նրանք տուրք են
ՀԱՐՑԵՐ ԿԱՆ
Իսկ դրանց պատասխանները մեր «սփյուռքասեր» պաշտոնյաներն այսօր չունեն «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը արձագանքել է հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարությանը, թե՝ ՀՀ-ն մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել՝ մի նոր օրենսդրական վերին պալատ՝ Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին: Սասունյանը հարցի քննարկման
ԱՐՄԱՎԻՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՀՈՒԲՈՀԻ ՄԵՋ Է
Այս առանձնատունը Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանինն է. այն Արմավիրի եզակի ճոխություններից է Մարտի 20-ին Արմավիրում կայանալիք քաղաքապետի :ընտրությունների մեկնարկը թեեւ պաշտոնապես տրված չէ, այնուամենայնիվ, կողմերը ակտիվորեն պատրաստվում են ընտրապայքարին։ Այս ընտրությունների նորությունն այն է, որ գործող հանրապետական քաղաքապետի եւ ԲՀԿ-ական թեկնածուի հետ պայքարի մեջ կմտնի նաեւ անկուսակցական թեկնածու: Կարդացեք
ԴԱ ԽԱՂ ՉԷ, ԱՅԼ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ինտերնետի պատճառով տուժածների վերաբերյալ վիճակագրություն չունի Փետրվարի 8-ին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նշվում է Անվտանգ ինտերնետի միջազգային օրը, որի շրջանակում արդեն 3-րդ տարին՝ ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններին ծանոթացնելու համար Հայաստանում անցկացվում է «Երեխաների առցանց (online) անվտանգություն» միջոցառումը, որն այս տարի ուներ «Սա խաղ չէ, այլ՝ իրականություն» կարգախոսը: Օրվան ընդառաջ՝ «Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան
Աստղերը՝ Armani-ի համար
Armani նորաձեւության տունը կարողանում է ներկայացնել ամենասեքսուալ գովազդային արշավները: Գովազդի համար լուսանկարները դիտելով՝ կհամոզվեք դրանում: Այս անգամ էլ նորաձեւության բրենդի գովազդային արշավի համար լուսանկարվել են դերասանուհի Մեգան Ֆոքսը եւ թենիսիստ Ռաֆայել Նադալը: Մեգան Ֆոքսը նկարահանվել է ներքնազգեստով եւ ջինսերով, որոնք կրում է մերկ մարմնի վրա: Իսկ Ռաֆայել Նադալը գովազդում նկարահանվելու փորձ արդեն ունի: Մի քանի
Օրգանիզմը երիտասարդ պահելու գաղտնիքը
Իսրայելի տեխնոլոգիական Տեխնիոն ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են մեթոդ, որը թույլ է տալիս կանգնեցնել ծերացումը: Դրա էությունը ծեր B լիմֆոցիտների՝ իմունային համակարգի սպիտակ արյունատար գնդիկների հեռացումն է: Այսպես, հեռացնելով այդ բջիջները ծեր մկների օրգանիզմից եւ նպաստելով երիտասարդ բջիջների արտադրմանը, հնարավոր է տպավորիչ արդյունքների հասնել: Մեկնաբանում է հետազոտությունների ղեկավար՝ պրոֆեսոր Դորոն Մելամեդը. «Ամբողջ օրգանիզմի հետ միասին ծերանում


















































