Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՍԱՐԵՑՐԻՆ ՍՏԱԼԻՆԻԶՄԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ

Օգոստոս 25,2009 00:00

Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը (ձախից երկրորդը) երեկ հայտարարել է, որ Մերձբալթիկայի ժողովուրդների համար ստալինիզմի հանցագործությունները հավասարազոր են նացիզմի ոճրագործություններին: Newsru.com-ը հաղորդում է, որ կիրակի օրը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի նախագահները Վիլնյուսում հռչակագիր են ստորագրել, ըստ որի՝ մտադրություն են հայտնում պահանջել ԵՄ-ից 20-րդ դարի այդ երկու տոտալիտար ռեժիմների «ազնիվ» եւ «բաց» գնահատականը: Կուբիլյուսի խոսքերով, Եվրոպան շատ արագ շարժվում է պատմության ընդհանուր գիտակցության ուղղությամբ: Լիտվայի վարչապետը նաեւ հույս հայտնեց, որ Ռուսաստանը նույնպես երբեւէ կհասկանա եւ կգնահատի այդ պատմությունը: Տալլինը, Ռիգան եւ Վիլնյուսը օգոստոսի 23-ը հայտարարել են Ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակի օր: Հենց այդ օրը՝ 1939-ին, ԽՍՀՄ-ի եւ ֆաշիստական Գերմանիայի արտգործնախարարների կողմից ստորագրվել է չհարձակման մասին պայմանագիրը, ինչպես նաեւ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Իսկ Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը նշում է, որ այդ օրը երկու տոտալիար ռեժիմները որոշել են կիսել Եվրոպան: «Ես կարծում եմ, որ դա ոչ ոք չի ժխտի»:

2008-ի սեպտեմբերին Եվրախորհրդարանը հանդես եկավ օգոստոսի 23-ը Ստալինիզմի եւ ֆաշիզմի զոհերի հիշատակի օր հռչակելու մասին նախաձեռնությամբ, որն այնուհետեւ պաշտպանել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ն: Ռուսաստանը կոշտ կերպով հակադրվում է այդ նախաձեռնություններին եւ խստորեն հակադրվում դրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել