Օրվա լրահոսը

ՓԵՏՐՎԱՐԻ 9

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

ՊԻԿԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՇԱԿԻՐԱՅԻ ՀԵՏ

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հաստատել է, որ հանդիպում է երգչուհի Շակիրայի հետ։ Նրանք միասին են արդեն մի քանի ամիս։ Պիկեին ամենուրեք հետապնդում էին ֆոտոլրագրողները, եւ «Բարսայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խորհուրդ է տվել խաղացողին հստակություն մտցնել այս հարցում։ Ի պատասխան, Պիկեն հրապարակել է լուսանկար, որտեղ նա եւ Շակիրան գտնվում են գիշերային ակումբում։

Մակարոնը կազատի հավելյալ քաշից

Ժամանակակից դիետոլոգների կարծիքով՝ շատակերության դեմ պայքարելու համար սննդակարգում պետք է հավելել ինչ-որ բան, որը վատ է մարսվում: Այդ ժամանակ մարդն իրեն հագեցած է զգում եւ թվում է, թե ստամոքսն արդեն լիքն է: Օրինակ, կարելի է ուտել մակարոն: Մեխիկոյի Կենտրոնում գտնվող Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականներն առաջարկում են սովորական մակարոն պատրաստելու ժամանակ ալյուրի մեջ ավելացնել չհասած բանանի

Տրանսֆերային հունվարը

Տարին երկու անգամ՝ հունվարի ու օգոստոսի 31-ին, ողջ ֆուտբոլային աշխարհը շունչը պահած հետեւում է Եվրոպայի առաջատար առաջնությունների տրանսֆերային շուկայում տիրող իրավիճակին: Հենց այս օրերին՝ հիմնականում տրանսֆերային պատուհանի փակումից հաշված ժամեր առաջ են կնքվում ամենաաղմկալի գործարքները: 2011-ի հունվարի 31-ը բացառություն չեղավ: Տրանսֆերային պատուհանի փակումից հաշված ժամեր առաջ կայացավ լիվերպուլցի Ֆերնանդո Տորեսի տեղափոխումը Լոնդոնի «Չելսի»: Հինգուկես տարի

Աբրահամը չի հիասթափեցնի

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը հանդես է գալիս մեկ քաշային կարգ ավելի ունեցող բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված «Super Six» մրցաշարում, փետրվարի 12-ին տասը ռաունդանոց միջանկյալ մենամարտ է անցկացնելու Ստոպան Բոժիչի հետ: Մենամարտից առաջ Աբրահամի մարզիչ, հանրահայտ մասնագետ Ուլի Վեգները լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կարիերայի անցումային փուլում գտնվող իր սանը գերազանց

Բոլոր մրցաշարերն էլ վարկանիշային են

Հայաստանցի ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ Արտյոմ Բաղդասարյանը Փարիզից մեկնել են Բուդապեշտ եւ այնտեղ Հունգարիայի ազգային հավաքականի հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում: Երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանու եւս երկու անդամներ՝ մինչեւ 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը եւ Հակոբ Առաքելյանը (մինչեւ 100 կգ) արդեն միացել են թիմակիցներին

Վստահություն

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր, սիրող շախմատիստների 1998/99 թթ. չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է միջազգային ֆեդերացիայի լրատվամիջոցների ծրագրի համանախագահ:

«Aeroflot Open»-ը մեկնարկեց

Երեկ Մոսկվայի «Իզմայլովո» համալիրի «Գամմա-Դելտա» հյուրանոցում մեկնարկեց շախմատի «Aeroflot Open» հեղինակավոր միջազգային բաց փառատոնը: Իսկ նախորդ օրը կայացել էր բոլոր խմբերի մասնակիցների վիճակահանությունը: Ըստ այդմ, առաջին տուրում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող մեր հանրապետության երեք ներկայացուցիչների, ինչպես նաեւ բրազիլահայ Գրիգոր Սեւակ Մխիթարյանի մրցակիցներն են. Սերգեյ Մովսիսյան-Յու Յանժի (Չինաստան), Տիգրան Լ. Պետրոսյան-Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Վիկտոր Բոլոգան

ԲԵՄԱԴՐԻՉԸ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է

«Առավոտի» փետրվարի 1-ի համարի «Նարեկի «նվագակցողը» հոդվածում մոնոներկայացման բեմադրիչի անունը ոչ թե Գոռ Մարգարյան, այլ Մանուկյան է տպագրվել, ինչի համար հայցում ենք ընթերցողների եւ Գ. Մարգարյանի ներողամտությունը:

ՆՈՐՕՐՅԱ ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԵՂՔԵՐԸ

«Հայաստանում կան հարուստ անհատներ, ովքեր նոր եկեղեցիներ են կառուցում՝ հաճախ անվանելով դրանք իրենց անուններով: Վստահ եմ, որ նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն շատ ավելի նպատակահարմար կլիներ վերակառուցել պատմական արժեք ունեցող հայկական հին եկեղեցիներն ու տաճարները»,- «Արմինֆոյի» հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության (RAA) տնօրեն, պատմաբան Սամվել Կարապետյանը: «Ես բազմիցս հնչեցրել եմ այդ

Երկու շնորհանդես՝ մեկ հարկի տակ

Ռուսերեն են հրատարակվել Հրաչյա Քոչարի՝ «Կարոտ» եւ Վալտեր Արամյանի՝ «Վերադարձ» գրքերը, թարգմանիչը նախկինում մոսկվաբնակ Կարինե Խալատովան է: Երեկ Գրողների միությունում կայացավ գրքերի շնորհանդեսը: Ինչպես նշում է թարգմանչուհին, «Կարոտի» եւ «Վերադարձի» ռուսերեն տարբերակների հրատարակումն իր համար նպատակի իրականացում էր. «Այս գրքերի լույսընծայմամբ ես հաստատեցի իմ Հայաստան վերադառնալը: Երկուսուկես տարի Երեւանում եմ: Գուցե մեծամիտ թվամ, բայց իմ

Ցածր աշխատավարձով եւ առանց ինտելեկտի կադրերով

Հայաստանի ազգային արխիվը թվայնացման նոր փուլ է սկսել «Հայաստանի արխիվները այսօր ե՛ւ շենքային վիճակով, ե՛ւ ջերմային ռեժիմով գտնվում են ապահով վիճակում: Ապահովել ենք փաստաթղթերի պահպանման նորմալ ռեժիմ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա նշեց, որ անկախ եղանակային պայմաններից, արխիվում պահպանվում է 19-20 աստիճան ջերմությունը: Տնօրենը տեղեկացրեց, որ կառավարության

ՈՉ ԴԱՍԱԿԱՆ ԲԱԼԵՏ

«Արցախյան հերոսամարտ» պարային ներկայացմամբ մեկնարկեց հոբելյանական հանդիսությունների շքերթը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2009թ. Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման առաջնախաղից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը արվեստագետների շրջանում հնչեցրեց հետեւյալ միտքը. «Մի՞թե հնարավոր չէ խոշորամասշտաբ նման ներկայացում իրականացնել Արցախյան հերոսամարտի թեմաներով…»: Եվ ահա Ազգային օպերային թատրոնում փետրվարի 7-ին ներկայացվեց, շատերի համար

ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 14-ին՝ Բեռլինի կինոփառատոնում, ինչպես եւ ծրագրված էր, չնայած որ վավերագրական այդ ֆիլմի բնօրինակը գողացվել է: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Սիրիլ Տուշին: Դեպքը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը: Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդու՝ այժմ անազատության մեջ գտնվող, Խոդորկովսկու մասին

ԹԵՀՐԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ, ՌԴ-Ն ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Թեհրանում ավարտվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի քննարկման համար հրավիրված նիստը: Բանակցությունների արդյունքում Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են երկաթուղային տրանսպորտի ոլորտին վերաբերող 3 փաստաթուղթ: APA-ի մատուցմամբ, առաջին համաձայնագիրը ենթադրում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման տեմպերի արագացում: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն երկաթգծերի շինարարության ոլորտում՝ ներառյալ Թեհրան-Բանդար Աբբաս երկաթգծի էլեկտրիֆիկացումը:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ԵՆ. ՄՈՒԲԱՐԱՔԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏՎԵՑ

Կահիրեում բնականոն կյանքն աստիճանաբար հունի մեջ է ընկնում: Ու թեեւ Թահրիր հրապարակում դեռ հազարավոր ցուցարարներ կան, զինվորականները կամաց-կամաց մարդկանցից ազատում են փողոցները՝ ավտոճանապարհային երթեւեկությունը կարգավորելու համար: BBC-ի մատուցմամբ, ցուցարարների առաջնորդները կոչ են անում բողոքի նոր ալիք բարձրացնել՝ Հոսնի Մուբարաքի անհապաղ պաշտոնանկությանը հասնելու համար, բայց, աղբյուրի մատուցմամբ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ երկրի իշխանություններն

Մահմեդականները Լոնդոնում բողոքի ցույց են արել

Անգլիական քաղաքների փողոցներում բողոքի գործողություններ են իրականացնում մահմեդականները, իսկ երկրի վարչապետի հակառակորդները նրան մեղադրում են ազգայնականներին աջակցելու մեջ: News.am-ի փոխանցմամբ, «ժողովրդական խռովության» պատճառը Քեմերոնի հայտարարությունն է, թե՝ Բրիտանիայում բազմամշակութային հանրություն ստեղծելու փորձը տապալվել է: Կառավարող կուսակցությունը երկրի վարչապետի մակարդակով հայտարարել է, թե երկիրը պետք է հրաժարվի բազմամշակութային հանրություն ստեղծելու գաղափարից: Սա այն դեպքում, երբ Միացյալ

Ստալինի արձանի փոխարեն՝ պատերազմի զոհերի հուշահամալիր

Արդեն որոշված է, որ Վրաստանում՝ Գորի քաղաքում նախկինում տեղադրված եւ ապամոնտաժված Ստալինի արձանի տեղում կկանգնեցվի 2008թ. պատերազմի զոհերի հուշարձանը, որի հեղինակները Թամար Քվեսիթաձեն ու Պաատա Սանայան են: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով Վրաստանի մշակույթի նախարարությունը: Գորիի քաղաքային իշխանությունների դեռ 2010թ. հունիսին մրցույթ էին հայտարարել լավագույն քանդակի համար, որը առաջ շարժվող եւ 2008թ. պատերազմի ու

ԴՈԿՈՒ ՈՒՄԱՐՈՎԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Կովկասի էմիրաթ» խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովը (մեջտեղում) ստանձնել է հունվարի 24-ին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե «այդ գործողությունը իրականացվել է իր հրամանով»: BBC-ի մատուցմամբ, Ումարովի տեսաուղերձում, որը տեղադրվել է հյուսիսկովկասյան դաշտային հրամանատարների ձայնա եւ տեսագրությունները պարբերաբար հրապարակող կայքում, ասվում է, որ նման «հատուկ գործողություններ կիրագործվեն հետագայում

ՆԱՄԱԿՆԵՐ՝ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ

Երեկվանից խմբագրության էլփոստին նամակներ են ստացվում [email protected] հասցեից: «Ես՝ հանդիսանալով թիվ 124 դպրոցի աշակերտ Ավետիսյան Արամի եւ Ավետիսյան Ալինայի ծնող, խնդրում եմ գլխավոր խմբագրին եւ հոդվածը գրող լրագրողին համարձակություն ունենալ եւ ներկայանալ դպրոց, քանի-որ գրվածը ընթանրապես չի համապատասխանում իրականությանը, կանգնել ծնոխների առաջ եւ լսել իրականությունը թե վարքաբեկելով մարդուն պորձում եք ռեյտինգ բարձացնել»,- բողոքում է ծնողը,

«ԴԽԿՈՑ»՝ 7 ՏՆՕՐԵՆԻ ԱՌԻԹՈՎ

Անցյալ շաբաթասկիզբը բարի չէր Երեւան քաղաքի թիվ 60, 156, 188, 199, 68, 27, 178 դպրոցների տնօրենների համար: Առաջին 4-ը ազատվեցին աշխատանքից, իսկ 3-ը նկատողություն ստացան՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի գուժած «դխկոցը» ստացվեց: «Առավոտի» տեղեկություններով, այս տնօրեններն արդեն մեկ անգամ պատժվել են նախկին քաղաքապետի օրոք կայացած ուսումնասիրությունների արդյունքում: Որքան մեզ հայտնի է, այս տարի դպրոցներում ուսումնասիրություններ չեն

«Ես գանձ ասեմ, մեկ է՝ տանձ ես հասկանալու»

Գիտությունների թեկնածու Հ. Կարապետյանին. ուսուցողական ծանուցում Ըստ նախկինում գիտության ոլորտի «մեծ բարեփոխիչ» (տես. «Նովոյե վրեմյա», 03.04. 2008թ.), ներկայումս ԳԱՏԱՀ նախագահ Հ. Կարապետյանի կողմից վերջերս հնչեցրած «իսկական գիտնականին» վայել անհանգիստ մտքի անխրոխտ գոհարների, մեզ համար պարզ դարձավ, որ մեր գիտական խմբի կողմից վերջին տարիներին հրատարակած աշխատանքները (կապված մեր գիտական ղեկավար Ա. Շահինյանի կողմից ակադեմիական ընտրություններին մասնակցելու

ԳԵՅԹՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

Կամ արդարացվո՞ւմ է բուհերի խորհուրդների քաղաքականացված լինելը «Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք բուհերի խորհուրդների քաղաքականացված լինելուն: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշել էր, թե բուհերի խորհուրդները քաղաքականացված են մինչեւ վերջ, դրանց նախագահներն են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը, ԱԺ փոխխոսնակը եւ այլք: Նա տարակուսել էր՝ մի՞թե ՀՀ նախագահը, որ նաեւ ՀՀ շախմատի

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Թեպետ տարաբեւեռ ու տարասփյուռ, երկփեղկված ու անմիաբան` հայկական միջավայրը մի ընդհանրություն ունի. վտանգին դեմհանդիման այստեղ լռում են` հուսալով, որ վտանգը հատկապես իրենց կշրջանցի: Տեւական ժամանակահատված այս մերժելի ու պարզունակ գործելակերպն արդարացված է թվում, սակայն որոշ ժամանակ անց վտանգը վերադառնում է այնքան ահագնացած, որ իր ճանապարհին կարող է զգետնել հայկական միջավայրի բազմաթիվ միջնորմները, փշրել

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Գյումրիի 26 կոմիսարների փողոցի թիվ 82 տան հարակից տարածքում հրդեհից ամբողջությամբ այրվել են Ս. Ադամյանին պատկանող ավտոտնակը, ներսում կայանված «ԻԺ» մակնիշի 45 ՏՏ 457 եւ «Ռենո-505» մակնիշի 63 ՕՍ 082 պետհամարանիշներով ավտոմեքենաները, կից կառույցի տանիքը: Հրդեհի հետեւանքով այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է հոսպիտալացվել 59-ամյա Ս. Ադամյանը:

ՍՈՂԱՆՔՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի Առափի գյուղապետ Այվազյանից ստացվել է տեղեկատվություն, որ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում ակտիվացել է սողանքային գոտին: Փրկարարները տեղում պարզել են, որ առաջացել է ճեղքվածք՝ մոտ 60 մ երկարությամբ, 20 սմ լայնությամբ եւ 30-40 սմ խորությամբ (սողանքային զանգվածը՝ մոտ 4500-5000 խմ): Սողանքային վտանգավոր գոտում գտնվում են 7 բնակելի տուն եւ գյուղի

ՕՂԻՆ ԵՎ ՍԱՌՈ՞ՒՅՑՆ ԷԻՆ ՄԵՂԱՎՈՐ

Փետրվարի 5-ին Իջեւանում հուղարկավորել են քաղաքի 59-ամյա բնակիչ Վոլոդյա Գրիգորյանին: Նրա դին փետրվարի 3-ին հայտնաբերվել էր Աղստեւ գետում: Իրավապահ համակարգի աշխատողներից տեղեկացանք, որ գիշերը նա իր ընտանիքին պատկանող առեւտրական օբյեկտում ընկերների հետ ոգելից խմիչք է օգտագործել; Առափնյա խանութից դուրս գալով գետի սառած ափը՝ ընկել է Աղստեւ եւ քարերին զարկվելով՝ մահացել: Նրա մարմինը հայտնաբերվել է հաջորդ

Հանուն մատչելիության եւ թափանցիկության

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ նախաձեռնությամբ կհզորացվեն եւ կբարեփոխվեն ՀՀ բոլոր 10 մարզպետարանների կայքերը: Հայաստանում չկա մի պետական գերատեսչություն, որ պաշտոնական կայք չունենա: Այլ հարց է, թե ինչպես է գերատեսչության վիրտուալ տարբերակը աշխատում, ինչ է մատուցում, որքանով է գրավիչ ու հասանելի թե ԶԼՄ-ների, թե ՀՀ քաղաքացիների եւ օտարների համար: ՀՀ մարզերի մասին «Առավոտում» գրող հեղինակների դիտարկումներով

Կրկին զոհ՝ Շահումյանում

Փետրվարի 8-ին, վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում առաջին հերթափոխի ընթացքում (կեսգիշերից մինչեւ առավոտյան 8-ը) դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ մահացու ելքով: Ընկերությունն առայժմ տեղի ունեցածի մասին մանրամասներ չի հաղորդում, միայն նշում է, որ դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է կոմբինատի աշխատակից՝ 1977թ. ծնված Արմեն Եղիազարյանը: Կոմբինատի աշխատակիցների

ԲՈՂՈՔ՝ ՆԱԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Երեկ տեղեկացրել ենք, որ վրացական համարանիշներով՝ Վրաստանում գրանցված մեքենա վարող անձինք փետրվարի 7-ին փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ կառավարությունից պահանջելով վերանայել մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունները: Փետրվարի 8-ին էլ նույն պահանջով բողոք էին կազմակերպել նոյեմբերյանցի վարորդները: 2010թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք: Ըստ այդ օրենքի, Հայաստան ներկրված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031