Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

Սեպտեմբերի 11-13-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը: Հայաստանի մարզական կյանքում նշանակալի դերակատարություն ունենալիք այդ միջազգային մարզական իրադարձության մեկնարկին մնում է ընդամենը երկու ամիս: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները, Հայաստանը կկատարի՞ Եվրոպայի առաջնությունը միջազգային չափանիշներին համապատասխանող մակարդակով կազմակերպելու՝ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիային նախապես տված խոստումները: Այս ամենին

ՔԱՐՇԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Անցյալ տարվանից սկսած, աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունները շարունակվում են Կանադայում: «Քարշ՝ կերպար ստեղծողը» խորագրով ցուցահանդեսը Կանադայի «Գիտության եւ տեխնոլոգիայի թանգարանում» մեկնարկել է հունիսի 12-ին եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, այդ ընթացքում վերոնշյալ թանգարանի եւ Կանադայի գրադարանների եւ արխիվների «Դիմանկարների պատկերասրահ» ծրագրի

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԶԵՆՔ

Այսօր երաժշտությունը հնչում է ամենուր. ամենօրյա օգտագործվող «ապրանք» է: Փողոցներում, տրանսպորտում, զվարճավայրերում մարդկանց են հրամցնում ամեն տեսակի երաժշտություն: Aysor.am-ի հարցին՝ արդյո՞ք երաժշտությունը զենք է, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր իր կարող է դառնալ մահաբեր զենք: Օրինակ, բժշկի ձեռքում դանակը բուժելու միջոց է, իսկ մարդասպանի ձեռքում՝ սառը զենք: Նայած՝ ո՞ւմ ձեռքում է գտնվում: Երաժշտությունը հզոր

Կեսդարյա հոբելյան

Կամ վագոն-տնակից մինչեւ շքեղ դպրոց Եթե կայացած կենսագրություն ունես՝ կարող ես հպարտությամբ ետ նայել: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը 50 տարեկան է: Քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այս շենքը ոդիսական է ունեցել: Տեղական ֆելզիտից գեղեցիկ կառույցը ի սկզբանե կուսակցության (իսկ խորհրդային շրջանում կուսակցությունը մեկն էր) շրջանային կոմիտեի շենքն էր: 90-ական թվականների երկրորդ կեսին այստեղ ներքին գործերի Տավուշի

ԻՍԿԱԿԱՆ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ

Ըստ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի՝ վերջիններս ավելի շատ են հանդիպում շքեղ ամսագրերում, քան պրոֆեսիոնալները: Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի անունը մեր ազգային արվեստի ու մշակույթի անբաժանելի մասն է դարձել: Դեռեւս երիտասարդ տարիքում նրա արվեստի վերաբերյալ անվանի գիտնական ու արվեստաբան, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի կանխատեսումը, թե Վարուժանի ստեղծագործությունը մի օր դառնալու է համընդհանուր հետաքրքրության առարկա, վաղուց իրականություն է: Իր արվեստով

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՉՏՐԱՄԱԴՐԵՑԻՆ

Նիկարագուայի իշխանությունները թույլ չեն տվել, որպեսզի Հոնդուրասի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Միտչելի օդանավը մտնի երկրի օդային տարածք: Այս մասին հաղորդում է AFP-ն, վկայակոչելով Հոնդուրասի քաղավիացիայի ներկայացուցիչ Սան Մարտինին: Հուլիսի 9-ին Միտչելը պետք է Կոստա Ռիկայում հանդիպեր պաշտոնանկ նախագահ Մանուել Սելայային: Այդ հարցի շուրջ հուլիսի 8-ին, նախօրեին, արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Բանակցություններում որպես միջնորդ էր

ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ

Ամերիկացի ինքնասպանները գերադասում են կյանքի հետ հաշիվները մաքրել չորեքշաբթի օրերին: Այս մասին հաղորդում է «MSNBC»-ն: Այս տվյալները ստացվել են Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներ Ավգուստին Կպոսովի եւ Ստեֆանի Դ Աուրիայի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է medportal.ru գործակալությունը: Գիտնականները փորձել են կապ գտնել ինքնասպանների թվի եւ տարվա եղանակների միջեւ: Հետազոտողները մշակել են ԱՄՆ 18 տարեկանից

ՈՒԹՆՅԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Իտալական Ակվիլում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Մեծ ութնյակի գագաթաժողովը, որի ուշադրության կենտրոնում տնտեսական ճգնաժամն է եւ պայքարը գլոբալ ջերմացման դեմ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ակնկալվում է, որ հինգշաբթի օրը հանդիպումներին կմիանան նաեւ արագ զարգացող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները: «Մեծ ութնյակը դադարում է ընտրյալների փակ ակումբ լինելուց: Աշխարհի առաջատարները հասկանում

Դարձյալ զգուշավոր լավատեսություն

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ Բաքվում հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մոսկովյան հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք Ղարաբաղի խնդրում առաջխաղացում հնարավոր է: «Կարգավիճակի որոշումը կարեւոր եւ բարդ հարց է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մասն է, դրա իրավական կարգավիճակը Ադրբեջանը պետք է որոշի, բնականոն չէ, երբ Ադրբեջանի տարածքի մի մաս մնում է առանց կարգավիճակի»,-

Ռուպերտ Մերդոքը «մուծվել» է

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը, որին պատկանում են մի քանի բրիտանական տաբլոիդներ, վճարել է ավելի քան 1 մլն ֆունտ այն մարդկանց, որոնք տուժել են տեղեկություն ձեռք բերելու անօրինական մեթոդներից: Մերդոքին պատկանող թերթերի լրագրողները լրտեսել են իրենց հրապարակումների հերոսներին եւ գաղտնալսել են նրանց մասնավոր հեռախոսազրույցները: Այնուհետեւ Մերդոքի ընկերությունը տուժածներին վճարել է մեծ գումարներ, որպեսզի իր լրագրողների անօրինականությունների մասին

Մեկնարկել է խորհրդաժողով

Ստեփանակերտում մեկնարկել է «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» խորհրդաժողովը՝ կազմակերպված Կովկասյան ինստիտուտի կողմից, գերմանական Գենրիխ Բելլի հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը, խորհրդաժողովը բացել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նշել է ղարաբաղյան հողում նման միջոցառումների անցկացման կարեւորությունը: «Կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի ճակատագիրը քննարկվի ոչ միայն Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Մինսկում, Վիեննայում, Երեւանում կամ

ՈՎՔԵՐ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Առաջին հերթին նրանք, ովքեր սուտ ու կեղծ լուրեր են տարածում: 2009 թ. հուլիսի 2-ին «Առավոտ» թերթում ՀՀԿԳ աշխատակից Նուրիջան Մանուկյանը հայտարարել է, թե իմ քենին տաք անկյուն է գտել իմ ղեկավարած դպրոցում: Ընդամենը ասում եմ, որ ես քենի չունեմ (տրամադրում եմ իմ կնոջ՝ Լուսինե Թովմասյանի ծնողների բնակավայրի հասցեն եւ հեռախոսահամարը՝ քաղաք Ծաղկաձոր, 0223-6-02-19): Նույն հոդվածում

Կրթություն՝ բոլորի համար

Գնահատման կենտրոնը միայն երեխայի կրթական կարիքն է գնահատում, այլ ոչ թե՝ որոշում, թե որտեղ պիտի սովորի երեխան: «Առավոտի» ապրիլի 25-ի համարում տեղ գտած «Աշխարհն առանց խտրականության» հոդվածում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, պատմելով ժամանակին իր տնօրինած թիվ 27 դպրոց ընդունված մի աղջնակի մասին, ասել էր. «Աշխենիկ Ավագյանը մեզ մոտ տեղափոխվեց հատուկ դպրոցից, որտեղ 4 տարի սովորել

«ԱՆԳԻՐԻ ԴՊՐՈՑԻՑ՝ ԱՆԳԻՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մտավախություն ունի, որ ավագ դպրոցը կարող է դառնալ հերթական «զաստավիտի» դպրոց: Ինչպես արդեն բազմիցս անդրադարձել ենք, արդեն հայտնի են այն 38 դպրոցները, որոնք այս տարվանից դառնալու են ավագ դպրոցներ: Այս ցանկում են նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստագործական դպրոցը, Գեղարվեստի խորացված ուսուցման հանրակրթական դպրոցը եւ վարժարանը: Երեկ կրթահամալիրի Մեդիա կենտրոնում

20 հազար բողոք՝ Ռուսաստանից

Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների դատարանը պատրաստել է զեկույց՝ «Եվրոպան մեզ կդատի՞» վերնագրով, որը վերաբերում է սվերդլովսկցիներին եւ Եվրոպական դատարանին: Ինչպես փոխանցում է «Նականունե.ռու»-ն, երեկ մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների ներկայացուցիչ Տատյանա Մերզլյակովան: Նա նշել է, որ փաստաթուղթն առաջին հերթին վերաբերում է այն ղեկավարներին, որոնք պետք է հաշվի առնեն Ստրասբուրգի եվրոպական

ԵՐՇԻԿԻ ՄԵՋ՝ «ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆ»

Երեկ «Առավոտ» էր եկել Խորենացու 27 հասցեի բնակիչ, միայնակ թոշակառու Ռիմա Փոթիկյանը: Նա վրդովված ու վիրավորված էր: Տիկին Ռիման Տիգրան Մեծի փողոցում գտնվող «Երեւան-Սիթի» խանութից գնել էր նկարում պատկերված «Վելլա» երշիկը (100 գրամ): Թոշակառուն երշիկի մեջ հայտնաբերել էր օտար մարմին՝ «աղացած ցելոֆան»:  

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻՆ

Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանք, որ արագ արձագանքման խումբը նախորդ օրն այցելել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր (ՁԱՊՎ)՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ: Նա հայտնել է, որ 2009 թ. հուլիսի 6-ին, ժամը 10-ից հայտարարել է հացադուլ,

ՀԱՑՊԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս: Օրակարգում սուտ մատնության համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի եւ նրա նկատմամբ համաներում կիրառելու հարցն էր: Ս.Հացպանյանը մասնակցել է արցախյան հերոսամարտին ու այդ մասին հայտարարեցին երեկ ասուլիսին ներկա նրա մարտական ընկերները, նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուբիկ Հյուսնունցը: Ա. Իշխանյանը տեղեկացրեց, որ

ՆԱԽԿԻՆ ԴԻՍԻԴԵՆՏԸ՝ ՍԴ ԱՆԴԱՄ

ՀՀ նախագահի հրամանագրով Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը: Վերջինս խորհրդային տարիներին եղել է Հայաստանում անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ: Իրավաբան Թոփուզյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ», «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նա հրետանու պահեստազորի սպա է: Մ. Թոփուզյանը զբաղեցնելու է ՍԴ անդամ Զինավոր Ղուկասյանի աթոռը:

ՈՒՂԵԿԱԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԿՆՈՋ ԴԻԱԿ

Երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ՌԴ սահմանապահ զորքերի թիվ 11 ուղեկալի տարածքում՝ Կախանովի ջրանցքում հայտնաբերվել է անձը չպարզված 28-30 տարեկան կնոջ դիակ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԳ նախարարությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը:

ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ

Քաղաքագիտական գրականության մեջ պայքարը իշխանության, այն իրականացնելու կամ վերահսկելու համար՝ համարվում է կուսակցության հիմնական գործառույթ։ Իհարկե, սա չի նշանակում, որ կուսակցությունը պայքարում է իշխանության համար՝ հանուն իշխանության։ Պետական իշխանությունում գերիշխող դիրքի ձեռքբերումը հնարավորություն է տալիս կուսակցությանն իրականացնել իր կողմից մշակված ծրագրերը։ Պետական իշխանությունում գերիշխող դիրք ձեռք բերելու ժամանակակից գործընթացը ընտրություններն են։ Սա նշանակում է, որ

Արձագանք «Առավոտին»

«Առավոտի» հունիսի 16-ի համարում, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տեղեկությունների վրա, գրել էինք, թե Հայաստանի շատ համայնքապետարաններ չունեն հեռախոսակապ՝ թե բջջային, թե ֆիքսված: Վիճակը հատկապես անմխիթար է Արմավիրի եւ Լոռու մարզերում: Այս հրապարակումից երկու շաբաթ անց՝ հուլիսի 2-ին նամակով մեզ է դիմել ֆիքսված կապի միակ օպերատոր՝ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Կարեւորն ու անկարեւորը

«Առավոտը» մի քանի անգամ գրել է Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի փլուզված հատվածի մասին: Մինչեւ հունիսի 20-22-ը այդ ճանապարհով դեռ մի կերպ երթեւեկում էին: Իսկ հիմա՝ ոչ, որովհետեւ սողանքի արդյունքում ամբողջությամբ է փլվել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի երթեւեկամասը: Երեկ ՀՀ կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել «Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 11-րդ կիլոմետրում առաջացած սողանքային հատվածի հետեւանքով կառուցվելիք

Կապանում դեռ ջրհեղեղ է

Կապան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ եւ 4-րդ նրբանցքների միջեւ առաջացած հսկա ջրափոսերը, որոնք հորդառատ անձրեւից հետո վնասված հեղեղատարի պատճառով են գոյացել, վտանգավոր եւ գրեթե անանցանելի են դարձրել թաղամասից դեպի առանձնատներ տանող ճանապարհը ոչ միայն հետիոտնի, այլեւ՝ մեքենաների համար: Բնակիչները ստիպված իրենց մեքենաները տներից հեռու են կանգնեցնում: Այս մասին «Առավոտը» գրել է հուլիսի 8-ին: Այժմ դեպքի վայրում

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼՎՈՒՄ Է

ՀՀ Սփյուռքի նախարարությունը որդեգրել է լրատվամիջոցներին խտրական վերաբերվելու մերժելի գործելաոճ եւ ոմանց համար «տանիք» է աշխատում: Արդեն երկրորդ անգամ ՀՀ Սփյուռքի նախարարությունում անցկացվող միջոցառմանը հրավիրվում են այլ լրատվամիջոցներ, իսկ «Առավոտը»՝ ոչ: Նախարարության կազմավորման օրվանից «Առավոտում» բազմաթիվ նյութեր են եղել նախարարության մասին: Ի արձագանք՝ ա ռավելապես դժգոհություն ենք լսել, մեկ անգամ՝ հիացմունք եւ շնորհակալական խոսք: Նախարարությունը

«ՀայՌուսգազարդը» էլեկտրաէներգիա կարտահանի

«ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է «Հրազդան ՋԷԿ»-ի շինհրապարակ՝ ծանոթանալու 5-րդ էներգաբլոկի աշխատանքների ընթացքին եւ շինարարների աշխատանքային պայմաններին: «ՀայՌուսգազարդի» տեղեկացմամբ, էներգաբլոկի շինարարության ավարտման համար ընկերությունը նախատեսում է ներդնել ավելի քան $200 մլն: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, «ՀայՌուսգազարդը» հնարավորություն կստանա մասնակցություն ունենալու էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ ավելացնելու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները: Ըստ Կ. Կարապետյանի, այս

Վերջին անգամ են պետբյուջեի փողերով մոծակ սատկացնելու

Հայաստանի կառավարությունը որոշել է շուրջ 19 մլն դրամ՝ մոտ $52,3 հազար ուղղել Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարին։ Որոշումը հաստատվել է կառավարության երեկվա նիստում։ «Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասել է, որ թռչող միջատների դեմ պայքարը նախատեսվում է իրականացնել 130 հա մակերեսով տարածքում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել է, որ այսուհետեւ քաղաքային իշխանությունները պետք է

$80 մլն էլ ստացանք

Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանին $80 մլն վարկի տրամադրումը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության դեմ պայքարի նպատակով: Վարկը կուղղվի սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը:

Ժամանակն է՝ կուտակած կտրոնները փող սարքելու

2009-ի հուլիսի 1-ից սկսած, առաջին բոնուսներն են տրամադրվում չշահած ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիներին: Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, ապրիլի 1-ից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակի ընթացքում տրամադրվում է կատարած գնումների գումարին համապատասխան որոշակի բոնուս: Հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը բոնուս կտրամադրվի ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար:

Որպես ապացույց՝ տեսախցիկ են տեղադրել

Կառավարության նիստում երեկ որոշվել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով՝ բյուջետային երաշխիք տրամադրել «Վահե Հարությունյան» ԱՁ-ին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա արդեն բյուջետային երաշխիք ստացած 5-րդ կազմակերպությունն է: Նրա խոսքերով. «Այս գործընթացը պետք է գտնվի ինչպես կառավարության, այնպես էլ հանրության հսկողության ներքո: Շինարարական կազմակերպություններն իրենք էլ նախանձախնդիր են իրենց աշխատանքի հրապարակայնությունն ապահովելու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031