Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ

Հուլիս 10,2009 00:00 Share

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրել էր մամուլի ասուլիս: Օրակարգում սուտ մատնության համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի եւ նրա նկատմամբ համաներում կիրառելու հարցն էր: Ս.Հացպանյանը մասնակցել է արցախյան հերոսամարտին ու այդ մասին հայտարարեցին երեկ ասուլիսին ներկա նրա մարտական ընկերները, նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուբիկ Հյուսնունցը: Ա. Իշխանյանը տեղեկացրեց, որ ինչպես շատ ազատամարտիկների դեպքում է, այնպես էլ Հացպանյանի համար ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները տեղեկանք չեն տրամադրում: Այդ կառույցները պատճառաբանում են, որ նրա արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել: Երեկ տեղեկացվեց, որ պահպանվել է Ս.Հացպանյանի զինվորական վկայականը, որի համաձայն՝ նա եղել ԼՂՀ պաշտպանության բանակի սպա եւ ունեցել ամրագրված զենք: Հիշեցնենք, որ համաներումը տարածվում է ոչ միայն մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտվածների, այլեւ նախեւառաջ ազատամարտիկների ու պատերազմի մասնակիցների վրա: Դա նշանակում է, որ համաներման ակտի ընդունման պահից Հացպանյանն ազատ պիտի լիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031