Օրվա լրահոսը
ՈՒՆԵՆՔ 169 ԱՈՒԴԻՏՈՐ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել է 16-ը, որոնցից 8-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաեւ օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների
ՎԱՐՈՒՅԹ՝ «ՄԱՐԻԱՆՆԱՅԻ» ՀԱՆԴԵՊ
Ինչպես տեղեկանում ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացած հաղորդագրությունից՝ մամուլի հրապարակումների հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ՏՄՊՊՀ-ն երեկ որոշում կայացրեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր գործողության համար վարչական վարույթ հարուցել «Մարիաննա» ընկերության նկատմամբ:
Գնաճն են քննարկել
ՀՀ ԿԲ խորհրդի հունվարի 21-ի նիստում քննարկվել է գնաճի հարցը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրությունից՝ նիստին մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամները։ Նշվել է, որ 2010թ. ընթացքում արձանագրված 12-ամսյա 9,4% գնաճի միայն 7,5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով: Ընդ որում, գյուղատնտեսական պարենային ապրանքների գների
Չհասցրեց պաշտոններ բաժանել
«Առավոտին» հասցեագրված նամակում մեր աղբյուրը պնդում էր, որ Ամանորից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում խիստ լարված մթնոլորտ էր: Պատճառն այն է, որ ըստ մեր նամակագրի՝ նախկին նախարարն այդպես էլ չհասցրեց խոստացած պաշտոններ նվիրել նախարարության իր «ամենաեռանդուն» աշխատակիցներին, սակայն պաշտոնանկությունից վայրկյաններ առաջ հասցրեց սպառել նախարարության ֆինանսական սուղ միջոցները՝ այն, իր եւ նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տառասյանի համոզմամբ,
«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴԸ» ՄԵՂՔ ՉՈՒՆԻ՞
Ընկերությունից վստահեցնում են, որ կապալառուների հանդեպ պարտքեր կուտակելու մեղքի մեծ բաժինը կանադական «Կալդերա ռեսուրսիզինն է»: Արդեն քանի տարի է՝ «Գլոբալ գոլդ» ընկերությունը, որը զբաղվում է հանքարդյունաբերությամբ, բավականին խոշոր պարտքեր ունի տարբեր ընկերություններին եւ աշխատակիցներին ու ոչ մի կերպ չի կարողանում այդ պարտքերը մարել: Օրերս էլ «Արմինֆո» լրատվական գործակալությունը եւս մեկ անգամ հիշեցրեց այդ պարտքերի մասին,
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ներկայացմամբ, ՀՀԿ-ն իր գործընկերներից այսպիսի ակնկալիք ունի – Ընդդիմությանը գումարվեց Տիգրան Կարապետիչը, իհարկե, որոշ կասկածներ կան, որ Կարապետիչը անկեղծ ընդդիմություն չէ, բայց եթե ընդդիմություն է, կնշանակի՝ շարքերը համալրվում են, իսկ իշխանական ուժերը ունե՞ն բավարար հակակշիռ ընդդիմությանը, թե՞ իրենք իրենց ներսում են դառնալու ընդդիմություն: – Բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում հենց
ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱՇԱՌՔԸ ՉԻ ՄԱՐՍԵԼ
Հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Չարենցավանի զինկոմիսարիատի բակում քաղաքացուց կաշառք պահանջելու եւ ստանալու պահին ձերբակալել են զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի հաշվառման գծով տեսուչ Սասուն Աշոտի Սարգսյանին: Վերջինս մի քաղաքացուց 60 հազար դրամ կաշառք է վերցրել՝ զինկոմիսարիատի աշխատակցին փոխանցելու համար, որպեսզի նա դրա դիմաց ինչ-որ գործարք կատարեր: Զինկոմիսարիատում հավաքված մարդկանց զրույցից
ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել առաջարկություններ ներկայացնել «զինված ուժերում ստեղծված իրադրությունը բարելավելու վերաբերյալ», ասաց. «ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ ստանալով բազմաթիվ
ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ԿՄԵԿՆԻ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքը քննել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա մասնակցելու նիստին: Դատական այդ նիստը նշանակվել է փետրվարի 1-ին: Իսկ երեկ Երեւանում Վերաքննիչ դատարանում մեկնարկած նիստին Փաշինյանը ներկա չի եղել, քանի որ, ինչպես նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն
Հանդիպել են Համմարբերգի ներկայացուցչին
Բանակում զոհված զինվորների հարազատներին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացուցիչը: Երեկ, վաղ առավոտյան, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՀ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացուցչի՝ Լուսինե Մարտիրոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են 2010-ին Տավուշի մարզի Մեհրաբներ եւ ԼՂՀ Հայկազովի զորամասերում զոհված զինծառայողներ Արտակ Նազարյանի
ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն էլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պես հայտարարեց, որ իրավական փաստաթղթերում գոյություն չունի «քաղբանտարկյալ» եզրույթը: «Այցիս հիմնական նպատակներից էր պարզելը, թե 2008-ի մարտի դեպքերից հետո ծագած հարցերի առնչությամբ ինչ է տեղի ունեցել,- երեկ իր քառօրյա այցի եզրափակիչ ասուլիսում հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:- Ցուցակիս երկու հարց էլ
ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԾԻԾԱՂԵԼԻ՞ Է
Կոմունիստական բոլոր կուսակցությունները շարունակում են ասել, որ հարկ է կոնսոլիդացվել Ինչ է փորձում անել Տիգրան Կարապետյանը. սա այսօր հայաստանյան քննարկումների գլխավոր թեման է: Իսկապե՞ս Կարապետիչը փորձում է համախմբել ժողովրդական զանգվածները՝ ամենաարդար մղումներն իրականություն դարձնելու համար, թե՞ զբաղված է ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելու պատրաստություններով: Այս հարցերի պատասխաններն առավել տեսանելի կդառնան առաջիկա ամիսների ընթացքում: Իսկ մինչ այդ, այնուհանդերձ,
ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ
Երեկ առավոտյան «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները սովորականի նման գնացել են աշխատանքի եւ ականատես եղել, թե ինչպես են մի խումբ բանվորներ էլեկտրական կտրիչ սարքերով ապամոնտաժում իրենց տաղավարները։ Առեւտրականների վստահեցմամբ՝ իրենք որեւէ զգուշացում կամ ծանուցում չեն ստացել, իսկ փողոցային առեւտուրն արգելելու մասին քաղաքապետի հրահանգը իրենց չի վերաբերում, քանի որ նրանք աշխատում են փակ տաղավարներում եւ սննդամթերքի վաճառքով չեն
ՀՈՒՆՎԱՐԻ 21
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել մտերիմներին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
iPad-Ը ՉԻ ԳՐԱՔՆՆՎԻ
Հանրահայտ «Playboy» տղամարդկանց ամսագիրը 2011-ի մարտից կունենա iPad-ի համար նախատեսված տարբերակ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆները՝ նշելով, որ այդ տարբերակի համար նախատեսված բաց նկարները չեն ենթարկվի գրաքննության։ Այսպիսի հայտարարությունը հակասում է Apple ընկերության կորպորատիվ քաղաքականությանը, որը խիստ սահմանափակումներ է դնում «մեծերի» համար նախատեսված տեղեկատվության տարածման վրա։
«ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ»
ՀՀ նկարիչների միության ցուցասրահում բացվեց «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսը: Նկարներում մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկն էր՝ Վայոց ձորը, իր բնությամբ, շրջակա միջավայրով եւ պատմաճարտարապետական հուշարձաններով։ Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման ժամանակ, կազմակերպիչներից մեկը՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ասաց, որ Լոռվա ձորում սկիզբ առած փառատոնը գնաց-հասավ Արցախ եւ իր հաջորդ հանգրվանն ունեցավ Վայոց ձորում։
«Չեմ իջնի վերեւից, չեմ բարձրանա ներքեւից»
Մենահամերգից առաջ երեկ լրագրողների հետ հանդիպեց երգչուհի Էմմին, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Նա հայտնեց, որ մենահամերգին իր հետ բեմում կլինեն ԱՄՆ-ից ժամանած «Ֆրեշ» բենդի ճանաչված երաժիշտները: Համերգը կկայանա հունվարի 30-31-ին՝ Ազգային օպերային թատրոնում: «Համերգին կհնչեն երգեր, որոնք մինչ այսօր եղել են իմ ձայնասկավառակներում, հնչել են հեռուստատեսությամբ, ռադիոյով, երգեր, որ սիրվել են,
«Ստաժիրովկայից» մինչեւ Հիմարի դերը
Երգիչ Դավիթ Թուջարյանը բուռն ստեղծագործական կյանքով է ապրում Երեկ «Ազդակ» ակումբում տարին մի քիչ ուշացումով ամփոփեց երգիչ Դավիթ Թուջարյանը, որ հայտնի է իբրեւ Սասունցի Դավիթ: Երգիչը հայտնեց, որ Սասունցի Դավիթն ընդամենը նախագիծ է եղել, եւ այն իրեն թեպետ ճանաչում է բերել, սակայն այսօր ավարտված էջ է: Նա նաեւ անցած էտապ է համարում ակումբներում երգելը, չնայած
ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԱԳԵՑԵԼ Է
Եվ ասում է, որ ժամանակն է նոր կյանք սկսելու Սոցիալական վատ պայմանները շատ հաճախ ստիպում են աղջիկներին անկողին մտնելու նույնիսկ պարսիկի, արաբի, թուրքի եւ այլ ազգի տղամարդկանց հետ: Շահը մոռացնել է տալիս անգամ ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքները: Զրուցակիցս՝ Վիկտորյան (անունը փոխված է), ապրել է հոր, մոր, իրենից երեք տարով փոքր եղբոր հետ: Սոցիալ-տնտեսական պայմանները
Դահուկորդները որոշեցին Հայաստանի չեմպիոններին
Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որին մասնակցել են Գյումրիի՝ 2, Աշոցքի, Վանաձորի, Հրազդանի, ինչպես նաեւ ՖԻՄԱ-ի հավաքական թիմերը: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույց եւ մեր դահուկավազորդների համար վերջին ստուգատեսն էր հունվարի 25-31-ը Էստոնիայում կայանալիք պատանիների ու երիտասարդների, ինչպես նաեւ փետրվարի 23-ից մարտի 6-ը Նորվեգիայի
Էդգար Մանուչարյանը Լվովի «Կարպատներո՞ւմ»
«Armsport.am»-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» հարձակվող Էդգար Մանուչարյանը թիմի հետ չի մեկնել Սոչի՝ ուսումնամարզական հավաքի, այլ պատրաստվում է ուղեւորվել Ուկրաինա՝ պայմանագիր կնքելու Լվովի «Կարպատներ» ակումբի հետ: Աղբյուրի փոխանցմամբ, Մանուչարյանի Ուկրաինա մեկնելը հաստատել են «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում:
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Երկիշխանություն Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնության երրորդ տուրում խաղացված պարտիաներում միակ հաղթանակը տոնեց Զավեն Անդրիասյանը: Նրան անձնատուր եղավ Տիգրան Քոթանջյանը: Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Արման Փաշիկյան-Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան-Արտաշես Մինասյան, Սամվել Տեր-Սահակյան-Արա Մինասյան, Աշոտ Անաստասյան-Դավիթ Գ. Գասպարյան հակամարտություններում կողմերը կիսեցին միավորը: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը
Վրացիները մրցաշրջանն սկսում են Ծաղկաձորից
Ազատ ոճի ըմբշամարտի Վրաստանի 17 հոգանոց ազգային հավաքականը երեկվանից մրցաշրջան 2012-ի նախապատրաստությունը սկսել է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Ինչպես մեզ ասաց ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, նրանք նախատեսել են Ծաղկաձորում անցկացնել 12 օր, իսկ մոտ օրերս մարզաբազա կժամանի նաեւ հարեւան երկրի հունահռոմեական ոճի ազգային հավաքականը:
Աբրահամը տրամադրված է միայն հաղթանակի
Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, խոսելով փետրվարի 12-ին սերբ բռնցքամարտիկ Ստեպան Բոժիչի հետ կայանալիք իր միջանկյալ մարտի մասին, հայտարարել է. «Super Six»-ի շրջանակներում ամերիկացի Անդրե Ուորդի հետ կայանալիք մարտից առաջ ես ցանկացա մեկ այլ մարտ անցկացնել, որպեսզի դրան պատրաստ լինեմ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հուրախություն ինձ, այս անգամ մենամարտերի միջեւ
Նալբանդյանը վերականգնվել չէր հասցրել
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային տուրում շուրջ հինգ ժամ տեւած հյուծիչ պայքարում կորտի տերերից Լեյթոն Հյուիթի նկատմամբ առավելության հասնելուց հետո արգենտինահայ թենիսիստ, 29-ամյա Դավիթ Նալբանդյանը, չհասցնելով վերականգնել ուժերը, երկրորդ շրջանում պարտվեց մարզաձեւի սիրահարներին քիչ բան ասող լատվիացի Ռիչարդաս Բերանսկիսին: Ավելի ճիշտ, երրորդ սեթում 0:2 հաշվից հետո հրաժարվեց պայքարը շարունակելուց: Նախորդ երկու սեթերում Նալբանդյանը տանուլ էր
Մեկնել է Իսլանդիա
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը հունվարի 19-ին մեկնել է Իսլանդիա, որտեղ անցկացվելու է 2012 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի «B» խմբի մրցաշարը: Հանդիպումները մեկնարկելու են այսօր եւ ավարտվելու են հունվարի 24-ին: Խմբում Հայաստանի մրցակիցներն են՝ Իսլանդիան, Հունաստանը եւ Լատվիան: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ֆուտզալի մրցավար, մեր հանրապետությունը ներկայացնող
Mtc.am-ը «ամենաթափանցիկն» է
Կառավարական կայքերի միջոցով տրամադրվող տեղեկատվության թափանցիկության մակարդակով լավագույնն է ճանաչվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը՝ www.mtc.am: Ըստ «Մեդիամաքսի», երեկ Երեւանում ներկայացնելով կայքերի շրջանում անցկացված մոնիտորինգի արդյունքները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրել է, որ թափանցիկության եւ մատչելիության աստիճանով երկրորդ տեղում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, երրորդում՝ կրթության եւ գիտության նախարարության կայքը:
«Օրրանն» ու «Շիրակացի» համալսարանը
«Օրրան» հասարակական-բարեգործական կազմակերպությանը սատար կանգնելու եւ կազմակերպության տարրական դպրոցի սաներին դասագրքեր ու աշխատանքային տետրեր նվիրելու համար «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը շնորհակալագիր է հղել Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Ինչպես նշված է շնորհակալագրում, «Օրրան» կազմակերպությունը, որի առաքելությունը սոցիալապես անապահով ընտանիքներին, փողոցում հայտնված երեխաներին եւ միայնակ ու կարիքավոր ծերերին օգնության ձեռք մեկնելն է, իր
«Հագիսը», պարկապզուկը եւ «Բամբիռը»
Իսկ առաջիկայում՝ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո Երեկ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում Հայ-բրիտանական գործարարության պալատը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպել էին շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո, որի ընթացքում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը հանդիսավոր հանձնվեց Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ԴՈՒՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Համերգին կմասնակցի նաեւ լոնդոնաբնակ ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին, ով մաեստրոյին ճանաչում է ձայնագրություններով: Էդ. Թոփչյանը (ձախից)՝ Ա. Սիտկովեցկիի հետ: Վերջին շրջանում երեւանյան համերգասրահները հյուրընկալեցին համաշխարհային հռչակ ունեցող շատ երաժիշտների: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ էլ ելույթ ունեցան ինչպես անվանի երաժիշտներ, այնպես էլ արեւմուտքի հայտնի համերգասրահներում ճանաչված, խոստումնալից երիտասարդներ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ՀՊՖՆ-ի այս տարվա


















































