Օրվա լրահոսը
«ԲԱՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ»
Հայոց բանակում զինվորների եւ հրամանատարների հոգեւոր դաստիարակության մասին ասում է Համլետ սարկավագ Մովսիսյանը: – Մեր բանակում հոգեւորականների գործունեությունը երբվա՞նից է արմատավորվել, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ, որ Եկեղեցին աշխատանքներ իրականացնի նաեւ բանակում, եւ ո՞րն է բանակում նրանց գործի էությունը: – Մեր նորանկախ պետականության հաստատումից հետո՝ 1997 թ. նոյեմբերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ
ԿԽՈՍԻ ԲՋՋԱՅԻՆՈՎ
ՀՌԱՀ-ի անցկացրած թվայնացման մրցույթի արդյունքում այսօրվանից արդեն եթեր չի հեռարձակվի ԱԼՄ հեռուստաընկերությունը: Երեկվա հանրահավաքում հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ դա չի նշանակում, թե իր եւ ժողովրդի միջեւ կապը կկտրվի: Հանրահավաքի ողջ ընթացքում հավաքվածներին բաժանվում էին պարոն Կարապետյանի հեռախոսահամարները: Ի դեպ, հանրահավաքում, ի թիվս քաղաքական բնույթի պաստառների, վեր էին խոյացել՝ «Չկամեցողը ներսից է», «Անգլուխ ձիավորներ»,
Նոր մաստակ
Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ շուտով վաճառքում կհայտնվի հատուկ մաստակ՝ երեք ստանդարտ մասերից բաղկացած ճաշի համային որակներով։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։ Գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա տարբեր համային հավելումներ մտցնել դրանց մեջ։ Մեկ մաստակն իր մեջ կպարունակի մի ամբողջական ճաշ. ծամելու ընթացքում մաստակի համը կփոխվի՝ սկսելով առաջին կերակրից եւ ավարտվելով աղանդերով։ Գիտնականները
Երեխան փորձել էր կախվել
Նա կրկնօրինակել էր սերիալի հերոսին Երեկ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ու ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Բանախոսներին առաջարկվել էր խոսել հեռուստաեթերում հայկական կինոյի սակավության եւ ցուցադրվող ֆիլմերի թողած ազդեցության մասին: Պարոն Գեւորգյանն ասուլիսի հենց սկզբից ասաց, որ առաջարկված թեմայի շուրջ ճիշտ կլիներ խոսել որեւէ հեռուստաընկերության ներկայացուցչի
ՀՈՒՆՎԱՐԻ 19
ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր
«Խնդրեմ, վայելեք այն»
Ռուս բալերինա Անաստասիա Վոլոչկովան որոշել է ուրախացնել ամբողջ աշխարհին՝ իր բլոգում ցուցադրելով մերկ լուսանկարները, որոնք արվել են ընտանիքի՝ մայրիկի, դուստր Արիշայի եւ դեռեւս հանրությանն անհայտ իր սիրելի անձնավորության հետ Մալդիվյան կղզիներում հանգստի ընթացքում: Նրա խոսքերով՝ «սա նվեր է պապարացիներին, ովքեր երազում են ինձ մերկ նկարահանել: Ես ամաչելու բան չունեմ, դրա համար էլ սիրելիիս հետ որոշեցինք
ԼՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ք
Փորձեք պարզել այս թեստի միջոցո վ 1. Ընդհանրապես ես շուտ եմ հասկանում, թե ինչ է ուզում ասել զրուցակիցս եւ հետագան լսելը դառնում է անհետաքրքիր: Այո-1, ոչ- 0: 2. Ես համբերատար սպասում եմ, երբ զրուցակիցս կավարտի իր ասածը: Այո-0, ոչ-1: 3. Իմ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է զրուցակցիս ասածի վրա: Այո-0, ոչ-1: 4. Ես աշխատում եմ հասկանալ,
3D-ն անվտանգ չէ
Դեռեւս 1993 թ. Թոմ Պիանտանիդան զբաղվում էր տեսախաղերի համար նախատեսված ակնոցների թեստավորմամբ: «Sega» ընկերության այդ մշակումը կազմված էր փոքրիկ էկրաններից, որոնք արտապատկերում էին եռաչափ պատկերներ՝ թույլ տալով մարդուն խաղի ժամանակ միանալ այդ գործընթացին: Ամեն ինչ ընթանում էր հարթ, քանի դեռ մարդիկ, ովքեր թեստավորում էին այդ հրաշք ակնոցները, չսկսեցին բողոքել, որ իրենք կարծես օրորվում են: Պիանտանիդան
Չմասնատել հաբերը
Բելգիայում գտնվող Գենտ համալսարանի հետազոտողները գտնում են, որ շատ հաբերի վրա առկա բաժանման գծի մասին անհրաժեշտ է մոռանալ: Գիտնականները խնդրել են 5 կամավորների բաժանել տարբեր չափերի եւ ձեւերի ութ հաբ՝ օգտագործելով երեք մեթոդ: Հաբերը կոտրելու համար նրանք օգտագործել են հատուկ սարքեր, մկրատներ եւ խոհանոցային դանակներ: Փորձը ցույց է տվել, որ մասնատված հաբերի 31%-ի չափաբաժինը տարբերվել
Սթրես՝ նամակներից
Շոտլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ գրասենյակային աշխատակիցների մեծ մասը մեծ թվով էլեկտրոնային նամակներ ստանալիս սթրեսի զգացում են ունենում, քանի որ շատ հաճախ հարկավոր է լինում այդ նամակներին պատասխանել անհապաղ: Գիտնականները փորձ են իրականացրել եւ հայտնաբերել, որ մեկ ժամվա ընթացքում որոշ աշխատակիցներ իրենց էլեկտրոնային փոստը ստուգում են ավելի քան 40 անգամ, ինչը, իր հերթին, թույլ չի
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 5 ՏՈԿՈՍԸ ԱՐՎԱՍԵՐ Է
Արվասիրության առաջացման պատճառը գիտությանը դեռեւս անհայտ է «Վերջերս սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել սեռական փոքրամասնությունների եւ արվամոլության մասին: Խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ երեւույթներ են դրանք»: «Առավոտի» հարցին պատասխանում է մասնագետը: «Սեռական փոքրամասնություն» ասելով հասկանում ենք սեռական ոլորտի շեղում ունեցող մարդկանց, ովքեր ունեն հոգեսեռական կողմնորոշման աղավաղումներ: Դրանք են արվամոլները, իգամոլները, բիսեքսուալները, տրանսվեստիտները, սադիստները,
Կուբացին ձեռնոց է նետել Վանես Մարտիրոսյանին
Կրտսեր միջին քաշային բռնցքամարտիկ, կուբացի Էրիսլանդի Լարան օրերս հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չկրած Վանես Մարտիրոսյանի հետ: Լարան Boxingscene»-ին ասել է. «Վանեսն ակնհայտորեն չի ցանկանում հայտնվել իմ ճանապարհին: Իսկ ես շարունակում եմ առաջ ընթանալ: Եթե նա ցանկություն հայտնի, կարծում եմ՝ լավ մենամարտ կստացվի: Վանեսն արդեն վեց տարի է, ինչ պրոֆեսիոնալ
Սիրանուշ Անդրիասյանը պահպանում է առաջատարի դիրքը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը: Յոթերորդ տուրում առաջատարը՝ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, հերթական հաղթանակը տոնեց: Նա պարտության մատնելով Աստղիկ Մեսլեջյանին, պահպանեց մրցաշարային աղյուսակում իր եւ հետապնդողների միջեւ եղած մեկ միավորի տարբերությունը: Համեմատաբար անհաջող մեկնարկից հետո հանրապետության գործող չեմպիոն Անահիտ Խառատյանը, կարծես, անհրաժեշտ մարզավիճակի է գալիս:
Մերոնք առայժմ խաղաղասիրաբար են տրամադրված
Հոլանդիայում շարունակվող շախմատի «Tata Stell Chess 2011) փառատոնի երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: «A» խմբում հանդես եկող Արոնյանը շատ արագ խաղաղասիրաբար հրաժեշտ տվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Գաբրիելը միավորը բաժանեց չեխ շախմատիստ Դավիթ Նավարայի հետ: Ուժեղագույնների պայքարում գրանցվեց առաջին սենսացիան: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը
«ԴՈՊԻՆԳ. ԴԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾ»
Այսպես է կոչվում Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության նկարահանած ֆիլմը, որը շուտով կներկայացվի հանրությանը: Դժվար է գերագնահատել ֆիլմի դերը ժամանակակից համաշխարհային սպորտում (եւ ոչ միայն) մեծագույն չարիք հանդիսացող դոպինգի դեմ պայքարի գործում: Առավել եւս, որ այն ստեղծվել է կենտրոնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սպորտում դոպինգն արմատախիլ անելու հիմնադրամի» հայտարարած մրցույթին ներկայացրած «Հայաստանում ազգային հակադոպինգային ուսուցողական ծրագրի զարգացումն
Երաժշտական անակնկալներ
Կամ նորին մեծություն Բախը՝ խաչատրյանական տրիոյի մատուցմամբ Հունվարի 21-22-23 -ին «Արամ Խաչատրյան» տրիոն, որի կազմում են ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտական տանը հանդես կգա «Բախի երեկոներ» համերգային շարքով: «Առավոտի» հետ զրույցում ջութակահար Կ. Շահգալդյանն ասաց, որ այս երեկոները նվիրում են գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Իոհան Սեբաստիան Բախի
Մանկական «Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում
Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել մեծամասշտաբ այս շոուն Մանկական «Եվրատեսիլը» «գալիս» է Հայաստան: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին մանկական «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հայաստանի հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Գ. Գասպարյանի փոխանցմամբ, մանկական «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթի օրն ու անցկացման վայրն արդեն
ՄԵՐ «ԱԻԴԱՆ» ՈՒ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ
Մարկ Քիշոցին ցանկություն է հայտնել Հայաստանում ղեկավարել Վերդիի գլուխգործոցը Անցյալ տարեվերջին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությամբ սկսված հայ-իտալական մշակութային բարեկամության հաղթարշավը շարունակվում է նաեւ Ամանորից հետո: Այդ բարեկամությունը սկիզբ է առել դեռեւս 19-րդ դարի կեսերին, երբ Վերդին արեւելյան մեղեդային առանձնահատկությանը ծանոթանալու նպատակով եղել էր Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության վարժարանում:
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է 2005թ.-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանն առնչություններ ունենալու մեջ կասկածվող անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու որոշումը: BBC-ի փոխանցմամբ, մեղադրական եզրակացությունը ստորագրել է ՄԱԿ-ի Լիբանանի հատուկ տրիբունալի դատախազը: Սպիտակ տան ղեկավարի ասելով, դա կարեւորագույն քայլ է Լիբանանում «լիակատար անպատժելիության ժամանակաշրջանը» հաղթահարելու ուղղությամբ: Մեղադրյալների անուններն առայժմ չեն հրապարակվում, բայց լայնորեն տարածված
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՇԱՆՍԵՐՆ ՈՒՆԻ
2010-ի տարեվերջին Թուրքիայում անցկացված եւ անցած կիրակի օրը հրապարակված հարցախույզի արդյունքների համաձայն, ընտրողների 46%-ն այսօր սատարում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այսպիսին է Haber օրաթերթի պատվերով Թուրքիայում «Կոնսենսուս» ընկերության կողմից անցկացված հարցախույզի արդյունքը: Reuters-ը նշում է, որ Թուրքիայում այս տարվա հունիսի 12-ին նշանակված են համընդհանուր ընտրություններ։ Հարցախույզի արդյունքների համաձայն, եթե դրանք տեղի
ԻՐԱՔՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Երեքշաբթի օրը, Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հարազատ քաղաք Տիկրիտում, մահապարտ-ծայրահեղականի կողմից իրաքցի ոստիկանների նկատմամբ իրականացված հարձակման արդյունքում ամենաքիչը 42 մարդ է զոհվել եւ ավելի քան 100-ը վիրավորվել է: Reuters-ի փոխանցմամբ, Տիկրիտի կենտրոնում Իրաքի ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկություն հայտնած մարդիկ կանգնած են եղել հերթում, երբ ամբոխի միջից մի տղամարդ, որի վերնազգեստին ամրացված է եղել պայթուցիկ
Եվրոպայում «մինի-ՆԱՏՕ» է ձեւավորվում
Լոնդոնում հունվարի 19-20-ին կայանալու է Հյուսիսատլանտյան գագաթաժողով, որի ընթացքում 9 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի առաջնորդները քննարկելու են համագործակցության ամրապնդման հարցերը, նաեւ հյուսիսային «մինի-ՆԱՏՕ»-ի ստեղծման գաղափարը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Համաձայն Wikileaks կայքի, Նորվեգիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը նման կազմակերպության նախագիծը օգտակար է համարել, որպեսզի հնարավոր լինի հետեւել
Մեդվեդեւն այցելել է Մերձավոր Արեւելք, բայց Իսրայել ոտք չի դնի
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա այցով ժամանել է Մերձավոր Արեւելք: Ռուսաստանի առաջնորդի այցը տարածաշրջան՝ մեկնարկում է պաղեստինյան տարածքներ այցելելով, ուր Մեդվեդեւը բանակցություններ կվարի Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարի հետ: BBC-ի փոխանցմամբ, սպասվում է, որ ռուս-պաղեստինյան բանակցությունների կենտրոնական թեման կլինեն երկկողմ հարաբերությունները եւ մերձավորարեւելյան կարգավորումը: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին ասել է, թե խոսքը մասնավորապես Գազայի
Լուկաշենկոյի մուտքը Լեհաստան՝ արգելվեց
Բելառուսում ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի մատուցմամբ, բելառուսական ոստիկանությունը երեքշաբթի օրը կալանավորել է պետության ղեկավարի պաշտոնի եւս մեկ հավակնորդի, որը, ի թիվս իշխանության ընդդիմախոսների, դժգոհ է դեկտեմբերին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներից: Մինչ այդ, դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը ընդդիմության բողոքի հանրահավաքը ցրելուց հետո կալանավորել էր ավելի քան
Արձագանքում է քոլեջը
«Առավոտի» դեկտեմբերի 18-ի համարում ապագրված «Պարտքեր՝ մանկավարժական քոլեջում» հոդվածի առնչությամբ Գյումրիի մանկավարժական քոլեջի տնօրեն Ա. Սաֆարյանը մի քանի նկատառում է ներկայացրել. «ՀՀ ԿԳ նախարարությունը քոլեջի անվճար համակարգում սովորողների ուսուցման հետ կապված ծախսերը՝ աշխատավարձ, սոցիալական ապահովության վճարներ, պետական կրթաթոշակ եւ այլն, կատարել է ժամանակին եւ ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է հոդվածում Հ. Մսրյանի կողմից բարձրացված «Որտեղի՞ց են
«ՈՂՈՐՄԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔ» ԵՎ «ՍԱԴԻՍՏԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ»
Դարձյալ ԳԱԱ ընտրությունների մասին «Առավոտը» «Ծերակույտը հաղթեց, լավագույն կադրերը չընտրվեցին» հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովին, ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Նշել էինք, որ օրերս կայացած ասուլիսում ԿԳ նախարարը, մեկնաբանելով ակադեմիայի ընտրությունները, ասել էր, թե ամեն ինչ սուբյեկտիվ է Հայաստանում, անձնավորված, եւ ճշմարտությունը դժվար է գտնել անգամ համառ որոնումներից հետո: Նա նաեւ հույս
Չանտեսե՛լ լսողական խնդիրներ ունեցողներին
Բաց նամակ Ամալյանին Հարգելի պրն Գ. Ամալյան, «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների անունից հայտնում ենք մեր մտահոգությունը Ձեր ղեկավարած հանձնաժողովի դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում կայացրած որոշման վերաբերյալ, համաձայն որի՝ ԱԼՄ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարի եթերային հեռարձակումը: ԱԼՄ ՀԸ-ն միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստաալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ
Թե՝ ասա ով է ծանոթդ, ասեմ՝ նոտար կաշխատե՞ս դու Թերեւս շատ է գրվել ՀՀ-ում նոտարական համակարգի եւ կոնկրետ նոտարների «սխրագործությունների» մասին, սակայն ինչքան խորամուխ ես լինում այս հարցի էության մեջ՝ այնքան ասելիք կա: Այս առումով վերջերս կրկին բախտ վիճակվեց շփվել մեր նոտարների հետ, որից հետո մտածեցի, եթե Ֆրանց Կաֆկան լիներ Հայաստանում, իր հայտնի «Դղյակ» գրքի
Հանրապետական հավաք՝ «բոլշեւիկյան» կամրջին
Անցած շաբաթ օրը՝ հունվարի 15-ին Իջեւան քաղաքից 13 կմ հեռավորությամբ գտնվող «Մայիսյան կամուրջ» ռեստորանում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների հավաք-քեֆ: Դրան մասնակցել է ԱԺ 6 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Տավուշի մարզի հանրապետական ակտիվիստներին հանձնվել են Սերժ Սարգսյանի ստորագրությամբ պատվոգրեր, հուշանվեր ժամացույցներ: Այդ կամուրջը հայտնի է իր «բոլշեւիկյան անցյալով». 1920
Հայաստանի օրինակով
«Արմինֆոն» տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ ապահովագրեր է ձեռք բերել հանրապետության տարածքում մոտ 17 հազար ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողների շուրջ 40 տոկոսը: Ստեփանակերտում արդեն սկսվել է տուգանքների կիրառումը համապատասխան պայմանագրեր չկնքած ավտոսեփականատերերի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորները 2010 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել են «ԼՂՀ-ում «ԱՊՊԱ-ի մասին» ՀՀ օրենքի կիրառման մասին»


















































