Օրվա լրահոսը
ԲՀԿ-ն կիսաընդդիմադիր կամ ընդդիմադիր չէ
Հայտարարում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, սակայն չի բացառում, որ քաղաքականության մեջ մեկ վայրկյանը կարող է քաղաքական վայրիվերումների առիթ դառնալ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսում պատասխանելով մեր հարցին՝ ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն չի նեղացել Հանրապետական կուսակցությունից. «Նեղացածություն չկա, պարզապես ընտրությունից հետո, վերլուծական աշխատանքից հետո ընտրության արդյունքը գոհացուցիչ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Ասում է Արման Մելիքյանը – Ի՞նչ տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները հայ հանրությանը կամ ի՞նչ տարան նրանից: – Ընդհանուր առմամբ, այդ ընտրություններն ազդարարեցին անցյալ տարվա նախագահական ընտրություններով սկսված ընտրական փուլի ավարտը: Արդյունքը մեկն էր՝ սկսվեց իշխող կոալիցիայի վերակառուցման գործընթացը: Կոալիցիայից դուրս եկավ ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն սկսեց ձգտել երկիրը միակուսակցական կառավարման համակարգի բերելու: Սա երկրի ներսում շատ
ԱՅՍ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՀԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՆ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած գործողությունների ծրագրի մասին ասում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Ընդդիմադիր ուժերին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած միավորման պլատֆորմի 12 կետերից առնվազն 7-8-ը խնդիրներ են, որոնք միշտ կարեւորել է Դաշնակցությունը: Ուրեմն՝ ի՞նչն է խոչընդոտում համագործակցությանը՝ ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ավանդական վատ հարաբերություննե՞րը, թե՞ մեկ այլ գործոն: – Մենք ավանդական հարաբերությունների
ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՓԱԹԵԹՈՎ
ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ Ակնկալվում է, որ հունիսի 22-ին կհրապարակվեն «Յոթի» գործից անջատված մասերով 5 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները: Նրանք մեղադրվում են 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափը ազատազրկումն
ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՀԱՆՋԵՑ
Թուրքիան «մարտավարական հետքայլ» կատարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում կատաղի հակազդեցության պատճառով. «Reuters»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Թուրքական կողմը հետքայլ կատարեց, սակայն դա 180 աստիճանով շրջադարձ չէ: Հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի»,- նշել է Սեմնեբին: Նրա կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Առավոտի» հունիսի 16-ի «Մերժվել է Բադալյանի միջնորդությունը» հրապարակման արձագանքը «Հրապարակման մեջ մի քանի կետեր կան, որոնք, կարծում եմ, պարզաբանման կարիք ունեն: 1. Բացարձակապես իրականության հետ կապ չունի ինձ վերագրվող այն պնդումը, թե իբր ես ասել եմ՝ «Ինչու եք խաբել ինձ»: Ես այդպիսի բան չեմ ասել ոչ քննիչներին, ոչ էլ «Առավոտի» թղթակցին, եւ դա իմ խոսքը
Հունիսի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր վիճակախաղի տոմս գնեք՝ հնարավոր է փոքրիկ գումար շահեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵ ՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք,
ԷՔՍՏՐԱՎԵ՞ՐՏ ԵՔ, ԹԵ՞ ԻՆՏՐԱՎԵՐՏ
Հոգեբանական թեստ Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգը իր «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջինը գործածեց «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եւ՝ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները: Ըստ նրա նկարագրության՝ էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները, իսկ ինտրավերտները, ընդհակառակը՝ սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, թույլ չեն տալիս ավելորդ ծախսեր՝ պահպանելով ուժերը: Նկատի
ԱՍՏՂԱԶԱՐԴ ԱՂՋԻԿԸ
tert.am-ից տեղեկանում ենք, որ բելգիական ոստիկանություն է դիմել 18-ամյա մի աղջիկ, որը տատու-սրահի աշխատակցին մեղադրում է նրանում, որ վերջինս երեք աստղիկի փոխարեն իր դեմքի վրա նկարել է 56-ը: Այժմ նա 12 հազար եվրո է պահանջում: Քիմբերլի Վլամինկը ասել է, որ ինքը պատրաստվում էր անել փոքրիկ դաջվածք, սակայն Ռուսլան Թումանյանց անունով վարպետն այնքան վատ էր խոսում
Խաղատները՝ քաղաքո՞ւմ, թե՞ քաղաքից դուրս
Կամ արդյո՞ք դրանք հասարակությունն ապականելու միջոց են «Եթե ԱԺ-ն հավանության արժանացնի խաղատների համար հատուկ շրջաններ՝ Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Սեւանի բնակավայրերը տրամադրելու մասին նախագիծը, ապա 2013-ի հունվարից Արգավանդ տանող ճանապարհին գործող խաղատների գործունեությունը կդադարեցվի»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ ասաց Շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը: «Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանի համոզմամբ, տգեղ է, որ
Դեմքով շրջվում են դեպի Հայաստա՞ն
Անցած շաբաթ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում աչքի ընկած մեր մարզիկներին պարգեւատրելիս ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ Հայաստանում արվում է հնարավոր ամեն բան՝ մեր երկրի մարզական հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար եւ այդ աշխատանքներն առաջին պտուղներն են տալիս: Եվ որպես ասվածի ապացույց, ընդգծեց տարբեր միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցության սերտացումն ու խորացումը: Դրա արդյունքում
Մեկնեցին
Երեկ աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բոսնիա, որտեղ մասնակցելու է հունիսի 20-21-ին անցկացվելիք Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությանը: Նպատակը 13 երկրների հետ թիմային մրցապայքարում 1-2-րդ տեղ գրավելն է, քանի որ միայն նրանք են հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու իրավունք ձեռք բերելու: Տղաներից որոշակի ակնկալիքներ կան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, նիզականետորդ Մելիք Ջանոյանից եւ հեռացատկորդ Արսեն
Նախապատրաստվում են
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների 24 ձյուդոիստներ վաղվանից մինչեւ հունիսի 29-ը համատեղ ուսումնամարզական հավաքների են մեկնում Ծաղկաձոր: Հրավիրված են երկու տարիքային խմբերի բոլոր առաջատարները: Մեծահասակները նախապատրաստվում են օգոստոսի վերջին Ռոտերդամում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշրջանն ավելի հագեցած է լինելու մեր երիտասարդների համար, որոնք սեպտեմբերին հանդես են գալու առաջին անգամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք Եվրոպայի
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՎԵՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը մարզական ոլորտում 2009/2012 թվականներին համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Արարողությունից հետո հանպատրաստից կազմակերպված ասուլիսում երկու երկրների մարզական ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին: – Համաձայնագրով կոնկրետ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել: Արմեն Գրիգորյան- «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սպորտի ոլորտում
«Կամերային» ռեժիսորը մեծ բեմում
Կամ «Մուսա լեռան 40 օրը»՝ Արմեն Էլբակյանի գեղագիտությամբ Բեմադրիչ Արմեն Էլբակյանը՝ Հարություն Մովսիսյանի եւ Աննա Էլբակյանի հետ, փորձի պահին: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» առաջին գործն էր, որը օտարագիր հեղինակի միջոցով ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը: 1980-ականներին Գրիգոր Չալիկյանի ռեժիսուրայով ստեղծվեց ռադիոբեմականացում, ավելի ուշ՝ հեռուստաներկայացում: Այս վեպի բեմականացման փորձը հիմա էլ նախաձեռնել է «Էդգար Էլբակյան» թատրոնի
ԻՆՉՈՎ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԵՐՈՒՄԻՑ
Մեկնաբանում է իրավաբանը Ներկայումս լայնորեն քննարկվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների առիթով դատապարտյալների եւ «7-ի» գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելու խնդիրը: Դիտարկենք համաներում եւ ներում հասկացությունների էությունը եւ դրանց իրավական հետեւանքները: Համաներումը (լատիներեն՝ amnestia՝ ներում, մոռացություն) համարվում է ազատման բազմաբնույթ ձեւ, ընդսմին, նրա միջոցով գործնականում հնարավոր է դատավարության տարբեր փուլերում իրականացնել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու
ՈՒՈԹԵՐԳԵՅԹԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
Լրացավ ամենահայտնի քաղաքական սկանդալներից մեկի 37 տարին, եւ այդ առթիվ ԱՄՆ-ում գաղտնիության մակնշումը հանվեց նախագահ Նիքսոնի հրաժարականին հանգեցրած ուոթերգեյթյան սկանդալի առանցքային մասնակից Հովարդ Հանթի անձնական գործի վրայից: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) 2007 թվականին մահացած Հովարդ Հանթի 167 էջանոց անձնական դոսյեն փոխանցել է Associated Press գործակալությանը: 37 տարի առաջ՝ 1972 թվականի հունիսի 17-ին, ձերբակալվեցին Նիքսոնի վարչակազմի
ՀԱՎԵԼՅԱԼ 106 ՄԼՐԴ ԿԾԱԽՍԵՆ
Ամերիկյան օրենսդիրները հավանություն են տվել արտակարգ բյուջետային ծախսերի մասին օրինագծի միասնական տարբերակին: 106 միլիարդ դոլարը կծածկի տարբեր տեսակի կարիքները սեպտեմբերի 30-ից մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը: Աֆղանստանում եւ Իրաքում ընթացող պատերազմների վրա կծախսվի $79,9 միլիարդ, իսկ H1N1 գրիպի դեմ պայքարի վրա՝ $7,7 մլրդ: Ներկայացուցիչների պալատը հունիսի 16-ին, 226 կողմ եւ 202 դեմ ձայնով, հավանություն տվեց
Մի դատիր, որ չդատվես
Նեւադա նահանգից ԱՄՆ սենատոր Ջոն Էնսայնը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին աշխատակցուհու հետ արտամուսնական սիրավեպի համար: Այդ գործիչը համարվում է 2012 թվականի նախագահական ընտրություններում ամենահավանական հանրապետական թեկնածուն: Հունիսի 16-ին նա շտապ կազմակերպել է մամուլի ասուլիս եւ պատմել, որ իր սիրավեպը տեւել է 2007 թվականի դեկտեմբերից մինչեւ 2008-ի օգոստոսը: Նախկին սիրուհին եւ նրա ամուսինը, Էնսայնի
Մայրասպանը կարոտում է մորը
17-ամյա Դենիել Պետրիչը՝ ԱՄՆ Օհայո նահանգից, որը 2007թ. հոկտեմբերին կրակել է ծնողների վրա, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Պետրիչը սպանել էր մորը եւ վիրավորել էր հորը այն բանի համար, որ վերջիններս նրա ձեռքից խլել էին իր սիրած խաղի տեսասկավառակը: Մեղադրող կողմը պահանջում էր ցմահ ազատազրկում, սակայն դատարանը հաշվի առավ Դենիելի հոր՝ Մարկ Պետրիչի ցուցմունքները, ըստ
ՀՅԴ-ն կ’ամբաստանուէ անձնագիրերու կեղծման մէջ
Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն շուրջ բուռն քննարկումները կը շարունակուին երկրի քաղաքական շրջանակներուն մօտ եւ մամուլի կողմէ: Լիբանանի քաղաքական թատերաբեմի ամենէն ազդեցիկ դէմքերէն նկատուող երեսփոխան Միշէլ Մըր, որ աւելի քան 50 տարուայ դաշնակիցը եղած է ՀՅԴ-ի, երեքշաբթի հունիս 16-ին կայացած մամլոյ ասուլիսի մը ընթացքին, կասկածի տակ առաւ Պուրճ Համուտի քուէատուփերու արդիւնքները, ամբաստանելով հայկական կուսակցութիւնը կեղծ անձնագիրերու օգտագործման
Մկնիկի մեկ քլիքով քննություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր գնահատման համակարգը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողներին քննություն հանձնելու համար այսուհետեւ կպահանջվի ընդամենը մկնիկով քլիք անելու հմտություն, քանի որ այս ուսումնական տարվանից ներդրվել է ավարտական ամփոփիչ քննությունների հանձնման նոր համակարգ: Այն ստեղծվել է Microsoft visual basic 2008 ծրագրով: Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց այս համակարգով անցկացվող տնտեսագիտության տեսություն առարկայի քննությանը:
Հայ գիտնականը՝ աշխարհի լավագույններից
Օրերս Միջազգային կենսագրական կենտրոնը ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանին ճանաչել է աշխարհի առաջին 100 լավագույն գիտնականներից մեկը: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանի քիմիական գիտության առաջին թթվա-հիմնային տեսության հետ կապված՝ բազում տարաձայնություններ առաջացան հեղինակի եւ ակադեմիայի նախագահության, այլ գիտնականների միջեւ, ինչի մասին անդրադարձ է կատարվել մեր նախորդ հրապարակումներում: Հաջողության
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
Հայ երեխաներին օտար լեզուները մայրենիից հեշտ են տրվում Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք օտար լեզուների միասնական պետական քննությունների արդյունքների մասին: Ըստ այդմ, անգլերենի քննության դիմում-հայտ էր ներկայացրել 8220 մարդ, որից քննությանը մասնակցել է 7929-ը (բացակա՝ 291): Միասնական քննության միջին գնահատականը եղել է 13,9, իսկ ավարտականինը՝ 15,4: Անգլերենից 17,5-20 միավոր է հավաքել 1707 երեխա
Լայնածավալ ճանապարհաշինություն՝ Գեղարքունիքում
Գեղարքունիքի մարզի տարբեր նշանակության ավտոճանապարհներին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի խոսքով, այսօրվա դրությամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Նորատուս- Արծվաքար- Կարմիրգյուղ՝ 9,2, Գավառ-Նորատուս՝ 2,1, Դպրաբակ-Ճամբարակ-Աղբերք՝ 33,6, Պետխճուղի-Լճաշեն՝ 1,7 կմ հանրապետական եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին: Ի դեպ, աշխատանքները իրականացվում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում՝ նախորդ տարվանից տնտեսված միջոցների հաշվին:
Զգուշացիր ավտոմեքենայից
Հունիսի 12-ին, առավոտյան ժ. 9-անց 30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի դպրոցի մոտ վթարի է ենթարկվել Իջեւանից Երեւան մեկնող «Գազել» միկրոավտոբուսը: Մեքենան գյուղի դպրոցի մոտ մեծ արագությամբ փորձել է վազանցում կատարել, սակայն առջեւից ընթացող «Ժիգուլին» փակել է վազանցի ճանապարհը: Միկրոավտոբուսը ջարդել է ճանապարհաեզրի բետոնե հենասյունը, բախվել գետափնյա, սողանքի պատճառով լքված, քանդման ենթակա տների պատին եւ շրջվել: Ութ
«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ պրն Հ. Աբրահամյանին Հարգելի պարոն Աբրահամյան, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ առաջարկում եմ 2009 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ներառելով համաներում հայտարարելու մասին հետեւյալ առաջարկությունը. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի դրույթները՝ առաջարկում եմ հայտարարել համաներում ստորեւ նշված պայմաններով՝
«ԳԱՂՏՆԱՊԱՀ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Ալավերդու քաղաքապետարանն արդեն պաշտոնական կայք ունի, սակայն ավագանու ոչ բոլոր որոշումներն են հրապարակված: Հայաստանի համայնքներում ու մասնավորաբար Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում հողօգտագործման եւ կառուցապատման ոլորտների բյուջետային ծախսումները համայնքապետերի գործունեության ամենափակ ու ամենախոցելի մասերն են: Դատելով իրերի դրությունից, տպավորություն ես ստանում, որ ՀՀ կառավարությունը ՏԻՄ-երում ոչ միայն քաղաքաշինական գործունեության մոնիտորինգներ չի անցկացնում, այլեւ աչք է
«Աղմուկ»՝ կտավի վրա նկարելի՞ս
Արվեստագետներին շուտով կարգելվի ստեղծագործել ՀՀ նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը 2 տարուց ավելի է, ինչ դատարաններում արդարադատություն է փնտրում: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. հուլիսի 27-ի վճռով բավարարել է արվեստագետի հարեւանուհւ՝ ՀՀ փաստաբանների պալատի վետերան-անդամ Ջուլիետա Հարությունյանի հայցը, եւ, փաստորեն, դատարանը Ա. Թոքմաջյանին արգելել է բնակարանը որպես արհեստանոց օգտագործել: Դատարանը հասկացրել
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ
Իրավապաշտպան գրասենյակը հատուկ քննչականի դեմ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, քննության դրվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի հայցը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ: Այն առնչվում էր քննիչի գործողությունների եւ կայացրած որոշման հետ: Իրավապաշտպան գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական