Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնեցին

Հունիս 18,2009 00:00

\"\"Երեկ աթլետիկայի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բոսնիա, որտեղ մասնակցելու է հունիսի 20-21-ին անցկացվելիք Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնությանը: Նպատակը 13 երկրների հետ թիմային մրցապայքարում 1-2-րդ տեղ գրավելն է, քանի որ միայն նրանք են հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու իրավունք ձեռք բերելու:

Տղաներից որոշակի ակնկալիքներ կան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, նիզականետորդ Մելիք Ջանոյանից եւ հեռացատկորդ Արսեն Սարգսյանից, իսկ աղջիկների մեջ հիմնական սպասումները կապվում են երկու դիսցիպլիններում (հեռացատկ եւ եռացատկ) իրեն վստահ զգացող Հայկանուշ Բեգլարյանի հետ: Հայկանուշն այս տարի հաղթող է ճանաչվել Իրանում անցկացված միջազգային մրցաշարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել