Օրվա լրահոսը
61. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Սյունիքի սյուները Գորիսում: Հին Գորիսն ու գերեզմանոցը: Դիմացի լանջին ուրվագծվեցին ապառաժե սյուները, որոնք հնում սյունեցիների համար թե՛ բնակարան եւ թե՛ ապաստարան են ծառայել, հենց դրա պատճառով էլ երկրամասը որպես սյուների երկիր են բնորոշել ու Սյունիք անվանել: Անցյալ տարի, երբ այցի էի եկել Գորիսում հաստատված բեռլինցի նեյրովիրաբույժ Շահեն Զեյթունցյանին, առաջին հերթին ուղեւորվեցինք դեպի Հին Գորիս: Արտահայտեցի
ԵՐԵՎԱՆՑԻ ԵՐԳԻՉՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԵՆ
Տավուշի մարզի քաղաքներում Ամանորը կնշվի շուքով: Սահմանամերձ Բերդ քաղաքում տարեմուտի հանդեսներ կլինեն մանկապարտեզներում, դպրոցներում, երաժշտական դպրոցում եւ մարզադպրոցում: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը հայտնեց, որ ամեն տարվա նման տարեմուտի գլխավոր միջոցառումը կլինի դեկտեմբերի 29-ին, որը կավարտվի հրավառությամբ: Տոնական հրավառություն կլինի նաեւ Դիլիջանում: Դեկտեմբերի 30-ին այստեղ մեծ համերգ է լինելու՝ տեղի եւ երեւանցի երգիչների մասնակցությամբ: Քաղաքապետ Արմեն
Խաչիկից հեռացողին միլիոն դոլարով հետ չես բերի
Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը չի կարողանում մաքրել սահմանամերձ գյուղերի երիտասարդների դեմքի անորոշության, մտածմունքի փոշին եւ փորձում է գտնել ղարաբաղյան հարցի լուծման բանալին: Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, երեկ ներկայացնելով տարվա ձեռքբերումներն ու չիրականացրած աշխատանքները, 2010 թվականը բնորոշեց՝ «փոքրիկ հույսի տարի»: Մարզպետի կարծիքով, գյուղացու վստահությունն ու հույսն է կորել եւ ամեն ինչ պետք է անել
Սպասում են փորձաքննության արդյունքներին
Դեկտեմբերի 21-ին «Քրգործ կհարուցվի՞» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ չի բացառվում քրեական գործ հարուցվի նոյեմբերի 15-ի լուսադեմին, ժամը 4-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ պոչամբար տանող պոչատարում տեղի ունեցած վթարի հետեւանքով Ողջի գետի ջրային ավազանի աղտոտման փաստի առթիվ: Բնությանը հասցվել էր 650 հազար դրամի վնաս, իսկ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը կոմբինատին տուգանել էր 100 հազար
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց 2010-ը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ամփոփելով 2010 թվականը՝ ասաց, որ այն սփյուռքի հիմնախնդիրներին անդրադարձի եւ վստահության ավելացման տարի էր: Ըստ նախարարի, 2010-ին 10 հազար սփյուռքահայ է այցելել Հայաստան, Սփյուռքի նախարարն էլ ամսական 3-4 օր եղել է սփյուռքում: Եթե նախկինում մասնագիտական՝ ուսուցիչների, գրողների եւ այլն, հավաքներին մասնակցում էր
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՈՐ ՄԵԶ «ԼՍԵՑԻՆ»
Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան, շնորհավորում ենք Ամանոր ու Սուրբ Ծնունդ, ցանկանում ենք անձնական ու պետական աննախադեպ հաջողություններ, կայուն խաղաղություն, տնտեսական զարգացման բարեհաջող առաջընթաց: Շնորհակալ ենք, որ 2010 թվին արձագանքելով 04.06.2010թ. մեր հրապարակած դիմումին, հանձնարարեցիք եւ 09.06.2010թ. Երեւանի քաղաքապետը, իսկ 09.11.2010թ. ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի հետ միասին մեզ ընդունեցին, լսեցին եւ… ոչինչ չարեցին, առայսօր ոչինչ
ՉԻ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ, ՍՏՈՒԳՎԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարարության հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջությանը վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հայտնվել է, թե իբր դատապարտյալն արդեն երրորդ անգամ ենթարկվել է սրտի վիրահատության: Ապատեղեկատվություն տարածողներն այս կերպ փորձում են դատապարտյալի առողջական
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԸ
2008-2009թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, 2008թ. ընթացքում 8 քրեակատարողական հիմնարկներում գրանցված այդ բնույթի 73 դեպքի դիմաց 2009թ. ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 140 դեպք, որ կատարվել են 9 քրեակատարողական հիմնարկներում: Փաստորեն՝ այդ բնույթի դեպքերն աճել են 67-ով կամ 91,7%-ով: Ընդ որում՝ իրացման դեպքերն աճել են 59-ով (43-102)
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել եւ հաստատել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաեւ քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցի 13-րդ շենքի թիվ 31 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 84-ամյա Էդուարդ Հարությունյանի դին:
ՎԱՅՐ ԷՐ ԸՆԿԵԼ
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության եւ փրկարարների կողմից բացվել է Երեւանի Բակունցի փողոցի 9-րդ շենքի թիվ 11 բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է 76-ամյա Վարդանուշ Դիլբարյանը: Նա տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Եթե վնասն ավելի է, ո՞վ պիտի վճարի
Բաց նամակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին Պարոն վարչապետ, ունեմ 55 տարվա աշխատանքային փորձ, եղել եմ հեռահար երթերի (ռեյսավիկ) վարորդ, ավարտել եմ պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմեքենաներ եւ տրակտորներ» բաժինը, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: Այժմ թոշակառու եմ, զբաղվում եմ արտասահմանյան երկրների քաղաքաշինության, ճանապարհաշինության, ասֆալտապատման, փողոցային երթեւեկության կարգավորման հարցերով: Ունեմ մի շարք առաջարկություններ տարբեր թեմաներով, որոնք տպագրվում են «Առավոտ» թերթում:
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԿԱԽ ՉԷ
Եղող բացառությունները հենց դա են հաստատում Այս տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կողմից պարգեւատրվեց «Ազատության պաշտպան» մրցանակով: Դատավոր Մ. Մելքոնյանը 2010 թ.-ին 4 արդարացման դատավճիռ է կայացրել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, սակայն, Հայաստանում դատական իշխանությունը միանշանակ անկախ չէ, այն ընդամենը մեղադրական եզրակացությունները հաստատող նոտարական
ԼՈՒՅՍ Է ՈՒԶՈՒՄ
Երեւանի Կոնդ թաղմասի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանը 200 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիայի պարտք ունի: Նա արդեն 10 տարուց ավելի է՝ չի կարողանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն ունեցած պարտքը մարել: Ամսվա ընթացքում մի քանի անգամ նրա լույն անջատվում է: Միացվում է այն ժամանակ, երբ 1-2 հազար դրամ է վճարում, բայց մի քանի օրից նորից «ՀԷՑ»-ի
«Ամալյանին կհրավիրեմ իմ մոտ որպես շոումեն»
Ասաց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատերը Երեկ ՀՌԱՀ-ը հրապարակեց հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների համար հայտարարված մրցույթի արդյունքները, ըստ որի՝ Շիրակի մարզից հաղթող է ճանաչել «Ցայգ» հեռուստաընկերությանը: Այսինքն՝ 2015թ.-ից սկսած՝ կեթերազրկվի «ԳԱԼԱ»-ն: «Ցայգ»-ի ծրագիրը ստացել է 42, «ԳԱԼԱ»-ինը՝ 14 միավոր: Գյումրիի անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանը, անդրադառնալով ՀՌԱՀ-ի այս որոշմանը, ասաց. «Ճիշտն ասած՝ մենք մասնակից չենք եղել,
ՄԵԿԸ՝ «ՔՅԱՎԱՌԱ ՔՅՈՒՖԹԱ», ՄՅՈՒՍԸ՝ ՀՆԴԿԱՀԱՎ
Նախարարները վստահեցնում են, որ խոզի ազդրը չի զարդարելու իրենց տոնական սեղանը Պարզվում է՝ խոզի ազդրը, որը շարքային քաղաքացիների շրջանում մեծ համբավ է վայելում եւ առանց այդ ավանդական 10-15 կիլոգրամանոց «բդի»՝ Նոր տարվա սեղանը շատերը չեն պատկերացնում, այնքան էլ մեծ տեղ չունի նախարարական սեղաններին: Կառավարության մի շարք ներկայացուցիչներ «Առավոտին» տված հարցազրույցում վստահեցնում են, որ իրենք ոչ
ԵՐԿՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ «Իրական IP» ծառայության շնորհիվ հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ: Այժմ համակարգչի կամ որեւէ այլ IP սարքի տվյալները կարող են հասանելի լինել ցանկացած վայրից: Պարզապես պետք է այցելել ՎիվաՍել-ի որեւէ սպասարկման կենտրոն եւ ակտիվացնել ծառայությունը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ 128» քարտի համար: Բաժանորդին կտրամադրվի
«Ազատ գոտուն»՝ կանաչ ճանապարհ
Երեկ կայացած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ եւ լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մեզանում առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին: Հիշեցնենք, որ նախորդ օրը ՌԴ վարչապետ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն անդրադարձել
Երեւանի բյուջեն հաստատվեց
Երեկ Երեւանի քաղաքապետարանում գումարվել է Երեւանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին նիստը, որը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգի գլխավոր հարցը Երեւանի 2011թ. բյուջեի հաստատումն էր: Այս եւ մնացած հարցերը ընդունվել են միաձայն: ԲՀԿ խմբակցության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել ավագանու «Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ: Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների
ՈՒՄ ՈՐ ՊԵՏՔ Է՝ «OK» ՉԵՆ ԽՓՈՒՄ
ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագրի համար ՀՀ քաղաքացիներին անտեղի է մերժում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալը կամ մերժվելը աշխատակիցների կողմից հաճախ այնպիսի արհամարհական ու վիրավորական վերաբերմունքով է ընթանում, որ փոշմանում ես հայ ծնվելու, առավել եւս՝ Հայաստանում ծնվելու համար: Իսկ ամենավիրավորականն այն է, որ մերժման որեւէ պատճառաբանություն կամ պարզաբանում չեն տալիս, բացի՝ «չէ որ չէ, կգնաս,
Նախապատրաստություն՝ դատական գործընթացի համար
«Ա1+»-ը երեկ 3 գրություններ է հասցեագրել ՀՌԱՀ-ին «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը երեկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին ուղղված մի գրությամբ հիշեցրել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի համաձայն՝ ազգային հանձնաժողովի նիuտերն արձանագրվում են, եւ «Ազգային հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիuտի արձանագրությանը»: Ըստ այդմ՝ խնդրել է «տրամադրել այն բոլոր նիստերի, ինչպես
ՈՒՄԻ՞Ց ԷՐ ՀՌԱՀ-Ը ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԱՊԱՀՈՎԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
«Ա1+»-ի վերաբերյալ այս հարցադրումն էր երեկ կրկնում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որի ղեկավարած կառույցն անցած 8 տարիներին երբե՛ք որեւէ հեռուստաընկերությունից պատասխան չի պահանջել չկատարված ներդրումների եւ չիրականացված խոստումների համար: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» եւ «ՀԺ»-ի հարցերին՝ անդրադարձավ այն փաստարկներին ու հարցադրումներին, որոնք դեկտեմբերի 16-ին «Ա1+»-ի վերաբերյալ իրենց քվեարկությունից հետո հնչեցրել էին
«ԲՀԿ-Ն ԵՎՍ ՍՑԵՆԱՐՆԵՐՈՎ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԻ»
«Առավոտ» օրաթերթի երեկվա համարում տպագրվել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որից մի հատված տեխնիկական պատճառներով դուրս է մնացել: Այն եւս ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: – Դուք կարծում եք, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի՞ գա՝ ՕԵԿ-ի հեռանկարն աչքի առաջ ունենալով: – Նախ՝ ամեն մի հեռանկար դրսեւորվում է սկզբունքայնության մեջ: Եվ երկրորդ՝ ԲՀԿ-ն ինքնուրույն եւ իր
ԿՈՆԳՐԵՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը քննադատել է ՀՀ խորհրդարանի կողմից «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, հակառակ հասարակական պահանջի՝ ընդունելու փաստը: «Չնայած հասարակական բուռն հակազդեցությանը, ՀՀ Ազգային ժողովն, այնուամենայնիվ, ընդունեց համապատասխան փոփոխությունները «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում, որով ճանապարհ բացեց Հայաստանում օտարալեզու հանրային կրթության համար»,- հայտարարել է Կոնգրեսը՝ հիշեցնելով,
ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱՆՐ ԱԹՈՌԸ
Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, նայեց, երկար նայեց իր դիմաց նստածներին ու ասաց. – Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ՝ չեք մոռանա. – Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք պիտի ունենաս: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված: Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի
Անսթափ ոստիկանը՝ մոր եւ դստեր մահվան պատճառ
Դեկտեմբերի լույս 23-ի գիշերը, ժամը 00։20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի E109 PH 26 ՌԴ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու կանանց եւ նրանց թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։ Փախուստի ժամանակ Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում նա ընդհարվում է Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու 4-րդ շենքի բնակիչ 38-ամյա Նորայր Վլադիմիրի Մխիթարյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ
«ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
«Առավոտի» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը – Ինչպե՞ս եք գնահատում անցնող քաղաքական տարին: – Քաղաքական առումով տարին, ընդհանուր առմամբ, հանգիստ կարելի է համարել, չնայած առանձին քաղաքական ակտիվացումներին: Տնտեսական առումով տարին մի փոքր ավելի լարված էր: Նկատելի էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած ազդեցությունը: Այդ իսկ պատճառով ողջ տարվա ընթացքում կարեւորվեցին հատկապես հետճգնաժամային
ԸՆԴԴԵՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Սպառազինում. պատերազմելո՞ւ, թե՞ պատերազմից խուսափելու համար Նախորդ օրն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության պայմանագիրը, որը ստորագրվել էր 2010-ի օգոստոսի 16-ին՝ Բաքվում, երկու երկրների նախագահների կողմից։ Հետաքրքիր է, որ այս համաձայնագրի դրույթները հույժ գաղտնի էին պահվում, իսկ վավերացումից հետո դրանց գաղտնազերծման արդյունքում շատ վերլուծաբաններ համոզված են, որ փաստաթղթի հիմնական
«ԳԱԼԱ»-Ն ԷԼ «ՊԱՐՏՎԵՑ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ՀՌԱՀ-ը երեկ ընտրեց մարզային 7 մրցույթների հաղթողներին: 7-ից 5-ին մասնակցում էին մեկական ընկերություններ, որոնք էլ ստանալով 42-ական միավորներ՝ հնարավորություն ստացան հեռարձակվել թվային ցանցով: Կոտայքի մարզում հեռարձակում իրականացնելու համար հայտ էր ներկայացրել «Սիրակ» ՍՊԸ-ն (ստացավ 21 միավոր) եւ հաղթող ճանաչված «Աբովյան» հեռուստախմբագրությունը (42 միավոր): Շիրակի մարզում «Գալա» հեռուստաընկերությունը հեռարձակող «ՉԱՊ» ՍՊԸ-ին ՀՌԱՀ-ի ներկա 7 անդամները (Արա
Դեկտեմբերի 23
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կրճատեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու առողջական հարցերով զբաղվեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անձնական կյանքում փոփոխություններ չեն սպասվում, բայց դա չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեք սեփական կյանքի նկատմամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ համար հանգիստ ու ներդաշնակ օր կլինի: Հարմար պահ է ապագայի ծրագրերը կազմելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Շնորհիվ ձեր կշռադատված քայլերի՝ այսօր կհաղթահարեք բոլոր


















































