Օրվա լրահոսը

Քսան տարի անց

Կինոն վերադառնում է Արմավիր, սակայն քաղաքի միակ կինոթատրոնը դեռ հացի փուռ է Արմավիրցիներն իրենց սիրելի եւ միակ «Արարատ» կինոթատրոնում վերջին անգամ 1989 թվականին են կինո դիտել՝ հնդկական «Դիսկո պարողը»: Դրանից հետո կինոթատրոնի դռները փակվել են ու մեկ էլ բացվել չորս տարի անց, բայց արդեն ոչ թե որպես մշակութային հաստատություն, այլ՝ հացի փուռ: Երբ «Արարատի» տնօրեն

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԽՆԴԻՐ

Սյունիքի 4-րդ աստիճանի վթարային հարյուր տներում շարունակում են բնակիչներ ապրել Վերջին երկու ամիսների ընթացքում Սյունիքում՝ սողանքների արդյունքում, փլուզումներ եղան: Ապրիլի 18-ին՝ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածում, ապրիլի 22-ին՝ Կավճուտ գյուղում, Մայիսի առաջին տասնօրյակում՝ Քարահունջ գյուղում երկու դեպք: Սողանքները Սյունիքում դարձել են պատուհաս: Պարզվում է, այս մարզում խնդիրը 40 տարվա պատմություն ունի: Սյունիքի մարզում 70-ականների կեսերից սողանքային

Դատարանը հաշմանդամ տղային մոր հետ վտարել է

Կարինե Հարությունյանը 1978թ. ամուսնացել է Գեւորգ Թարվերդյանի հետ, բնակվել ամուսնու հայրական՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի թիվ 8 տանը: 1983թ. ծնվել է նրանց որդին՝ Սուրենը: Նա մանկուց հաշմանդամ է եւ 9 տարեկանում զրկվելով հորից, մոր հետ բնակվել է վերոնշյալ տանը: «Առավոտին» Կ. Հարությունյանը պատմեց, որ 1991թ.՝ սկեսրայրի մահից հետո, նրա երկրորդ կինը՝ Վ.

ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԱՐԱՐՔԻ ԳՈՐԾՈՎ

Միակ ականատեսի վկայությունը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Մնացական Մարտիրոսյան) շարունակվեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ անցյալ տարվա նոյեմբերի 18-ի երեկոյան բռնարարք կատարելու գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 19-ամյա ամբաստանյալ Կարեն Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Երեկ վկայություն տվեց ոստիկանության ուսումնական կենտրոնի աշխատակից, դեպքի

Խորը էտումը քոքից կտրե՞լն է

Երեկ առավոտյան Տերյան-Սայաթ-Նովա փողոցների հատման մասում, Կենտրոն թաղապետարանի անմիջապես հարեւանությամբ հերթական կանաչ տարածքն էր ոչնչացվում: Հաշված րոպեների ընթացքում էլեկտրական սղոցով գետնին տապալվեցին հսկայական առողջ, սաղարթախիտ ծառեր: Տարածքի սեփականատերը, նախքան ծառերի հատումը, տարածքը պաստառապատել էր ու կառուցապատում էր սկսել: Այդ առնչությամբ «Առավոտը» քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, տեղյա՞կ են, արդյոք, որ Երեւանի կենտրոնում հսկայական

Խոզի գրիպը՝ 21-րդ դարի համաճարակ

Վերջին շաբաթվա ընթացքում H1N1 գրիպով հիվանդացողների թիվը մի քանի անգամ աճել է: Այս վիրուսով վարակվածների կտրուկ աճը կարող է հասցնել պանդեմիայի հայտարարման։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Ըստ մասնագետների, եթե ԱՀԿ-ն այդպիսի որոշում ընդունի, դա կլինի 21-րդ դարի համաճարակը, եւ վերջին 40 տարիների առաջին պանդեմիան։ Համաձայն ԱՀԿ-ի հրապարակած տվյալների, աշխարհում H1N1 վիրուսով

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԵՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՈՒ ԷԺԱՆ ԳՆԵՐՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ գյուղացիներից խլել են տարածքները եւ ձեւակերպել աներոջ, զոքանչի ու աներձագի անուններով: Մինչ աշխարհի զարգացած երկրներում հսկայական միջոցներ են ծախսվում անտառների պահպանության եւ վերականգնման համար, Հայաստանում շարունակվում է կանաչ տարածքների անխնա ոչնչացումն ու յուրացումը: Հերթական ահազանգն «Առավոտը» ստացավ ՀՀ կանաչների միությունից եւ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչներից: Այցելելով Նորավան՝ պարզեցինք հետեւյալը. դեռեւս

Ենթակայանը կարգի են բերում

Արդեն մեկ ամիս է՝ ամեն օր, օրվա տարբեր ժամերին Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ազատության պողոտայի 2, 4 եւ 6 շենքերը հոսանքազրկվում են: Բնակիչների հավաստմամբ, սովորաբար հոսանքն անջատվում է առանց նախազգուշացման: Նրանց խոսքերով, հոսանքի անակնկալ անջատումների պատճառով իրենք տհաճ իրավիճակի մեջ են հայտնվում: Անգամ եղել են դեպքեր, երբ մարդիկ 1 ժամից ավելի մնացել են վերելակի մեջ՝ մինչեւ հոսանքի

Մեր երկրի արտաքին պարտքը կատաստրոֆիկ ձեւով աճում է

Օրերս Հայաստանի արտաքին պարտքն անցավ $1,5 մլրդի սահմանագիծը, եւ մոտակա մի քանի տարիների ընթացքում, արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական մնացորդի հետագա աճի դեպքում, այս ցուցանիշը կրիտիկական կարող է դառնալ երկրի տնտեսության համար: Այս կարծիքին է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, տնտեսագետ Աբել Աղանբեկյանը: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, ակադեմիկոսը նշել է, որ Հայաստանը սննդամթերքով ինքն իրեն ապահովում է 55%-ով, իսկ սննդամթերքի

Հրահանգել է վճարել միայն պլաստիկ քարտերով

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ մասսայաբար ՀԱԿ-ի գրասենյակ են դիմում մարդիկ, որոնք տեղեկացնում են, որ այս կամ այն հիմնարկում աշխատավարձերը չեն վճարում: Ըստ Հ. Բագրատյանի, այդ մարդիկ իրենց տեղեկացրել են, որ ամեն ամիս ստորագրում են փաստաթղթի տակ՝ իբր ստացել են աշխատավարձը,

ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂԵԼ ԲԻԶՆԵՍԻՑ

Երկրաբանները ահազանգում են, որ Ալավերդիում, լալվարիտի հանքի սխալ շահագործման հետեւանքով, քաղաքին վտանգ է սպառնում: Մեր երկրի ընդերքը խորհրդային կարգերի փլուզումից հետո, այսպես ասած, մաս-մաս է արվել եւ ով ինչպես կարողացել՝ հանքերը շահագործել է՝ առանց հատուկ թույլտվության եւ անվտանգության կանոնները պահպանելու: Հանքարդյունաբերությունը բավականին եկամտաբեր բիզնես է, եւ ոլորտի պատասխանատուները, անշուշտ, պատահական մեկին հանք շահագործելու լիցենզիա չեն

Փաստահավաքի անդամները պիտի հրապարակեն նյութերը

Պնդում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Երեկ «Դե ֆակտո» ակումբում գնահատելով փաստահավաք խումբը լուծարելու վերաբերյալ ՀՀ նախագահի կարգադրությունը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ցավոք, դրա լուծարումը, այն էլ առանց որեւէ ձեւակերպումների՝ վերադարձնում է հասարակությանն անվստահության մի մակարդակի, որն անկախ նրանից՝ ո՜վ դա արեց, ինչպե՜ս արեց՝ բոլորովին չի աշխատում Հայաստանն իրավական պետություն դարձնելու օգտին:

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՏԱՆԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ»

Վերլուծելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ ասում է ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը – Հետընտրական շրջանում իշխանական ճամբարում տարբեր մեկնաբանություններ տրվեցին, պատճառահետեւանքային կապեր մատնացույց արվեցին՝ ի ցույց դնելու Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի պարտությունը: Դուք եզրահանգումներ արե՞լ եք, ի՞նչն էր ՀԱԿ-ի անհաջողության պատճառը: – Հայ ազգային կոնգրեսը չի պարտվել: Պարտվում են պայքարում, որտեղ կա քաղաքական բեմ, իսկ մայիսի 31-ին

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԲԱՅՑ՝ ՈՒՐԻՇ

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հարցերի կայացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով խորհրդի՝ նախագահին համաներման մասին առաջարկ ներկայացնելու որոշմանը, մանրամասնեց, որ այն կարող է կիրառվել մի քանի տարբերակով՝ պատժից լրիվ ազատում, պատժաչափի թեթեւացում, պատժի տեսակի փոփոխություն։ Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի գործով ձերբակալվածներին, ըստ Հ. Հովհաննիսյանի, հնարավոր է՝ համաներումը միայն նրանց մի մասի

Իրե՞նք են ուզում ներդաշնակ լինել

ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ գործարար անկախ պատգամավորները իրենք են ուզում ներդաշնակ լինել Հանրապետական խմբակցությանը: – Ըստ որոշ տեղեկությունների, Հանրապետական խմբակցությունը դիմումի ձեւ է բաժանել անկախ գործարար պատգամավորներին՝ պահանջելով կամ խնդրելով, որ վերջիններս ստորագրեն այդ դիմումը, որը փաստելու է, որ տվյալ գործարար պատգամավորներն այսուհետ «ներդաշնակ» են լինելու ՀՀԿ խմբակցության հետ:

«ԿԱ Ե՛Վ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ, Ե՛Վ ԱՓՍՈՍԱՆՔ, Ե՛Վ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսպես է բնութագրում հետընտրական տրամադրությունները «Օրինաց երկրում»: – Ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները, կարծես չէիք սպասում այսպիսի վախճանի, ասում էիք, որ ՕԵԿ-ը միշտ էլ հաղթել է եւ այժմ էլ կհաղթի, ուրեմն ինչո՞ւ այսպես եղավ: – Ընտրություններն ընդհանուր առմամբ անցան հանդարտ մթնոլորտում, չնայած մի քանի գնահատականներ հնչեցնելու

ԿՍՏԵՂԾՎԻ՞ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՃԱԿԱՏ

ՀՅԴ-ի այս առաջարկին «Ժառանգությունը» վերաբերվում է դրականորեն Դեռ ավագանու քարոզարշավի ընթացքում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն ասպարեզ նետեց ազգային ընդդիմադիր բեւեռի ձեւավորման անհրաժեշտությունը՝ ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կազմում առկա որոշ ուժերի մասնակցությամբ: Հարցին՝ արդյոք ունի՞ այդ ուժերի գոնե նախնական համաձայնությունը կամ դրական վերաբերմունքը նման բեւեռ ձեւավորելու կապակցությամբ՝ Արծվիկ Մինասյանը քարոզարշավի ավարտին «Առավոտին» տված հարցազրույցում

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺ ՉԿԱ՞

Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես կայունացել է, առավելապես Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո: Ըստ «Արմինֆո»-ի՝ այդ մասին նախօրեին Մոսկվայում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: «Այն բանից հետո, երբ մենք միջազգային դիտորդների դրական գնահատականն ենք ստացել, իսկ ընդդիմությունը շատ ավելի քիչ ձայներ է ստացել՝ իրավիճակն ուժեղ կայունացել է: Եվ չկա այնպիսի ընդդիմություն,

«ORANGE»-Ը ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾԸ

«Օրանժ Արմենիա» ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել 80 մլն եվրո եւ, ընդհանուր առմամբ, բացել 400 աշխատատեղ: Այս մասին երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ֆրանսիական «Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտին: Ըստ Օ. Սվանտիի՝ հաջողակ բիզնես սկսելու համար Հայաստանում մեծ հնարավորություն կա: Նշենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը ինտերնետային եւ բջջային

ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆ ՕՐԵՐՈՎ ՍՈՎԱԾ Է

«Ինձ այս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում, ինձ համար ամեն ինչ միեւնույն է»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ասաց մոր՝ Կարինե Թովմասյանի հետ «Առավոտի» խմբագրություն եկած 14-ամյա Նարեկը: Նա հուսահատված լսում էր, թե մայրն ինչպես է պատմում իրենց անօգնական վիճակի մասին ու ընկճվում էր իր անզոր դրությունից, որ անչափահաս է եւ չի կարող աշխատել ու

ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԷԻՆ

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Զորակոչի նկատմամբ մոնիտորինգի իրականացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցների հետ, որը կազմակերպել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: Ըստ Վանաձորի հելսինկյան գրասենյակի, քննարկմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմն ու Շիրակի մարզի մոնիտորինգի մասնակիցները: Նպատակը՝ մոնիտորինգի ընթացքի վերահսկողությունն է եւ մոնիտորինգի ընթացքում առաջացող խնդիրների լուծման ուղիներ

Հունիսի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Տհաճ իրավիճակում հայտնվելիս մի կորցրեք ինքնատիրապետումը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հետեւեք ձեր առողջությանը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ

Այս թեստը խորհուրդ է տրվում կիրառել մտերիմների շրջանում: Դա հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը (եւ՝ ոչ միայն), որոնց մասին միգուցե իրենք էլ չգիտեն: Փորձե՛ք. դա առնվազն հետաքրքիր է… 1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9): 2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի

Դիզայներներն արտահայտվելու հնարավորություն չունեն. պատճառը գումարն է

Հայկական նորաձեւությունը մոդելներին վարձատրելու խնդիր ունի «Հայկական նորաձեւության ապագան հուսալի ձեռքերում է»,- ասում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի (ԳԱԱԱ) ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը։ Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «ԳԱԱԱ նորաձեւություն 2009» գարնանային տասներեքերորդ մրցույթը։ «Սա գալա ցուցադրություն է, որն ամենամյա բնույթ է կրում։ Մրցույթում ցուցադրվում են այս ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Կարելի է ասել,

«ԾՅՈՄ ՅՈՒԺՆԻՆ» ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԿՏԱ

«Վերվարածներն ընտանիքում», «Որոգայթ-1», «Կյանքի գինը» հեռուստասերիալներում «լավ տղայի» դերեր խաղացող Արտավազդ Առաքելյանի (հայտնի է «Ծյոմ Յուժնի» մականունով) հետ հանդիպմանս պատճառը հունիսի 27-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք նրա համերգն էր: – Արտավազդ, համալիրում քեզնից առաջ Արմենչիկի մենահամերգն է լինելու: Քեզ չի՞ վախեցնում այն, որ նրա տոմսերն արդեն սպառված են: Ինչպե՞ս ես «լցնելու» դահլիճը: – Արմենչիկին լսողներն այլ

Եկան ու հաղթանակը տարան

Ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլում դաշտի տերի կարգավիճակով հանդես եկող Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ «Հանրապետական» ստադիոնում 2:5 խոշոր հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին: Ձախողված մրցավեճը սկզբունքային էր մի քանի առումներով: Արդեն կարելի է ասել, որ սպասվող հաղթանակը, գուցե, ավելի կարեւոր էր լինելու ոչ այնքան մարզական, որքան ֆուտբոլասերի ոգեւորության առումով: Մի հաճույք, որը հերթական անգամ

Լիլիթները առաջատարների շարքում են

Թբիլիսիի «Շախմատի պալատում» շարունակվում է կենդանի լեգենդ հանդիսացող շախմատիստ, աշխարհի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մայա Չիբուրդանիձեի մրցանակների խաղարկությունը: Գլխավոր մրցանակի համար պայքարում է 53 հոգի: Նրանք շվեյցարական մրցակարգով անցկացնելու են ինը տուր: Մրցաշարի չորրորդ տուրից հետո մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը չորս հնարավորից ունեն 3,0-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի վերին

ՉԵՄՊԻՈՆԻՆ ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԸ

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, իր մարզական փայլուն կարիերայում առաջին անգամ նվաճելով Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» գավաթը, «Մեծ սաղավարտի» մրցաշարում տարած հաղթանակների թվով հավասարվեց լեգենդար Փիթ Սամփրասին եւ Անդրե Աղասիից հետո դարձավ երկրորդն աշխարհում, որին հաջողվել է հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր երեք՝ խոտածածկ, արհեստական եւ հողածածկ կորտերում: «Հավանաբար, սա իմ հաղթանակներից մեծագույնն

ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՑ

Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Առաքել Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ միեւնույն ժամանակ արժանանալով նաեւ Եվրոպայի ընթացիկ տարվա լավագույն ծանրորդի համար սահմանված պարգեւին: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց մարզաձեւի Եվրոպայի առաջնության հերոսներին եւ, ստեղծված ավանդույթի համաձայն, նրանցից յուրաքանչյուրին, նրանց անձնական մարզիչներին եւ հավաքականի հետ աշխատող բժշկին իրենց վաստակին համարժեք պարգեւներ հանձնեց:

Պարտություն՝ տեղեկատվական պատերազմում Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ, ինչպես արդեն նշել ենք, վերջերս Ուկրաինայում վերահրատարակվեց «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը. նոր տարբերակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: Իսկ կեղծված փաստերով հոդվածները տեղ էին գտել ուկրաինացի գրականագետ-պատմաբաններ Վ. Յու. Բոգդանովիչի եւ Ա. Յա.

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031