Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 10,2009 00:00

Պարտություն՝ տեղեկատվական պատերազմում

Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ, ինչպես արդեն նշել ենք, վերջերս Ուկրաինայում վերահրատարակվեց «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը. նոր տարբերակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: Իսկ կեղծված փաստերով հոդվածները տեղ էին գտել ուկրաինացի գրականագետ-պատմաբաններ Վ. Յու. Բոգդանովիչի եւ Ա. Յա. Մանաչինսկու հեղինակած գրքում: Նույն հեղինակները խմբագրել ու վերահրատարակել են գիրքը: ANALITIKA.at.ua կայքից տեղեկանում ենք, որ այս օրերին Օդեսայի քաղաքային գրադարան է բերվել գրքի վերահրատարակված տարբերակը: Առաջիկա ամսվա ընթացքում երկրի գրախանութները մեծ թափով կսկսեն ներմուծել գրքի նոր տարբերակը: Այդ գործում ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնին կօգնեն Ուկրաինայի տարբեր քաղաքների հայկական երիտասարդական կազմակերպությունները:

Իհարկե, այս ամենը շատ է հիասթափեցնում ադրբեջանցիներին, որոնց փորձերը՝ կեղծել պատմական փաստերը, օր օրի ձախողվում են: Հերթական հիասթափության դեպքը նրանք գրանցեցին օրերս՝ ադրբեջանական հայտնի կայքերից մեկում, այս անգամ բողոքելով Wikipedia-ի դեմ: Նրանց, օրինակ, զարմացնում է, որ այս կայքում ԼՂ-ն ներկայացված է Արցախ անունով: Նրանք խառնվել են իրար՝ «ադրբեջանական իշխանությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն… միջոցները տարբեր կարող են լինել՝ կախված իրավիճակից. երբեմն անհրաժեշտ կլինի դիվանագիտական միջամտություն, երբեմն՝ հասարակության, իսկ երբեմն էլ՝ գիտնականների ու մասնագետների միջամտությունը»: Իսկ որ համապատասխան մասնագետների պակաս ադրբեջանցիներն ունեն, խոստովանում են հենց իրենք: ԱՄՆ համալսարաններից մեկի Միջազգային հարաբերությունների գծով մասնագետ Էլհան Ագամիրզաեւի կարծիքով, անօգուտ կլինի նամակ գրել Wikipedia-ի ղեկավարությանը, քանի որ այդ օնլայն հանրագիտարանի հոդվածները գրվում եւ տեղադրվում են ամբողջ աշխարհից հավաքված փաստերի հիման վրա, եւ «սովորաբար այդ մեթոդը թույլ է տալիս տարբեր կարծիքների, քննարկումների արդյունքում առավել օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, իսկ ադրբեջանական կողմը Wikipedia-ի հետ աշխատելու մեխանիզմին չի տիրապետում»: Նշենք, որ այդ մեխանիզմի էությունն այն է, որ կարողանաս ապացուցել քո ներկայացրած փաստերի իսկությունը: «Լավ կլիներ, որ պետական մարմիններն իրենց ջանքերը ներդնեին այս ուղղությամբ եւ ոչ թե՝ ինչպես ուղղորդեն օնլայն հրատարակություններին: Այս պարագայում հաստատ ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմում կպարտվի»,- ասում է ադրբեջանցի մասնագետը:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930