Օրվա լրահոսը
ՁՄԵՌ ՊԱՊԵՐԸ ՊԱՆՐԻ ՊԵՍ ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Նրանց այցելության գինը 15 հազար դրամից դարձել է 70 հազար դրամ Մանկապարտեզներում արդեն սկսվել են տարեվերջյան տոնական միջոցառումներն ու հանդեսները, որոնց վերջում, մանուկներին ուրախացնելու համար, անպայման գալիս է Ձմեռ պապը, որ հանձնի ծնողների գնած նվերները: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում մսուրային խմբի հերթական հանդեսներից մեկին հրավիրված Ձմեռ պապի կերպարից նույնիսկ շոկի մեջ էր ընկել մանկապարտեզի տնօրենը, որովհետեւ
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԵՂԱՆՆԵՐՈՎ ԴՈՄԻՆԳՈՅԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցերին – Ըստ Պետական վիճվարչության տվյալների, հանրապետությունում ամենից աղքատ մարդիկ ապրում են Շիրակի մարզում եւ Գյումրիում, ինչո՞ւ է այդպես: – Արդյունաբերությունն է պատճառը, նախկին Լենինականում եղել է 90 հազար աշխատատեղ, ցավոք, հիմա Լենինականը՝ Գյումրին, հանրապետության արդյունաբերության հետ կապված մոտ 8-9-րդ տեղում է գտնվում, եւ դրանից է կախված,
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՆ ԷԼ
«Ա1+»-ը հայց է նախապատրաստում ե՛ւ ՀՌԱՀ-ի, ե՛ւ այն երկու կազմակերպությունների դեմ, որոնց տված տեղեկանքների պատրվակով մերժվեց մրցութային իրենց առաջարկը: ՀՌԱՀ-ը դեկտեմբերի 16-ին բավարար գնահատեց մի շարք հեռուստաընկերությունների բազմակարծությունը խթանելու կարողությունը: Թե որքանով է հիմնավոր այդ գնահատականը՝ մի ապացույցն էլ դարձավ «Ա1+»-ի դեկտեմբերի 20-ի ասուլիսը, որը լուսաբանելու էին եկել արտոնագիր ստացածներից միայն «Շանթը» եւ Հ2-ը: Բազմակարծության
«ՄԵՆՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՄԵԶՆԻՑ»
ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն անցնող ամբողջ տարվա ընթացքում տոնեց իր հիմնադրման 20-ամյակը: Էլ բարեգործական ծրագրեր, էլ առողջապահական ծրագրեր, էլ բազմամարդ հանդիպումներ, ու հազար ու մի բան, իսկ անցած շաբաթ օրը՝ որպես բոլոր միջոցառումների ամփոփում, կուսակցությունը հանդիսավորությամբ նշեց իր ծնունդը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ: Հանդիսավոր միջացառմանը ներկա
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստ: Համալսարանի Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍՏԱԽՈՍ Ես, փաստորեն, գրածներիս ու տպածներիս համար ե՛ւ իմ, ե՛ւ մանավանդ մորս փոխարեն էի պատասխանատվություն կրում, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ ամենաքիչը ես ու մայրս էինք էդ ասեկոսեներից նեղվում ու նեղսրտում, եւ մայրս չէր ամաչում իմ գրածների ու տպածների համար, եւ նմանապես ե՛ս չէի ամաչում դրանց համար, որովհետեւ, էլի
Դեկտեմբերի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր փոքր-ինչ լարված կլինեք, բայց հաջողություններ աշխատանքում անպայման կարձանագրեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ մտածելու, անցյալը վերհիշելու առիթ կտա: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ինքնակրթությամբ, ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հարազատները ձեր օգնության կարիքն ունեն, աջակցեք նրանց: ԿՈՒՅՍ (24.08-23.09)-
Խնձորի սիրահարներին՝ չի սպառնում
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խնձորը դրական է ազդում մարդու հիշողության վրա: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մրգի այս տեսակի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք պաշտպանում են գլխուղեղի բջիջները քայքայումից: Հիշողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար, գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր մի քանի խնձոր ուտել կամ պարզապես խնձորի հյութ խմել: Այսպիսով, խնձոր սիրող
ՀԱՎԱՏԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Հավատացյալ մարդը սթրեսային իրավիճակում իրեն ավելի հանգիստ է զգում, քան աթեիստը: Դա իջեցնում է սխալ գործելու ռիսկը: Տորոնտոյի Սքարբորո համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են գլխուղեղի գոտկային գալարների հատվածում նեյրոնների ակտիվացումը, որն առաջանում է սթրեսային իրավիճակում: Գլխուղեղի գոտկային գալարների հատվածն արձագանքում է դրսից ազդանշանին, երբ ինչ-որ բան «ճիշտ չի ընթանում»: Սթրեսային իրավիճակում նեյրոնների ցածր ակտիվությունն այդ հատվածում
ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀՅՈՒՐԸ ԵՎ ՏՈՒՆԸ
ԱՄՆ-ի մոտ 2000 բնակչի շրջանում մի հետաքրքիր հարցում է անցկացվել ու ամփոփվել դրա արդյունքները: Ըստ այդ հարցման, հայտնի մարդկանց շրջանում պետք է ընտրվեր երեկույթների ամենաուրախ հյուրը եւ ամանորյա տոնածառների ամենատաղանդավոր դեկորատորը: Բացի այդ, սոցիոլոգները ամերիկացիների շրջանում հարցում են արել, թե որ աստղի տանը կցանկանային անցկացնել արձակուրդները: Արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 38 տոկոսը իրենց ամանորյա
124-ԱՄՅԱ ԵՂԵՎՆԻՆ
Բոլորն էլ սիրում են Նոր տարվա նախօրյակին եղեւնի զարդարել: Սակայն ոչ բոլորն են, որ բնական եղեւնի են ձեռք բերում: Այսօր արհեստական եղեւնիների պակաս չի զգացվում: Սակայն նույնը հնարավոր չէր ասել մոտ 124 տարի առաջ: Ողիղ 124 տարի առաջ ԱՄՆ-ում ձեռք բերվեց առաջին արհեստական տոնածառը՝ իր խաղալիքներով: Տոնածառը գնել է Լյու Խիկսին, ինչը մինչ օրս պահվում
Նիկոլայոս, Սինտերկլաաս, Սանտա Կլաուս
Ո՞ւմ է պարտական Ձմեռ պապն իր գոյությամբ Հավանաբար քչերը գիտեն, որ Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոնի ամենահայտնի հերոսը՝ Սանտա Կլաուսը, առասպելական կերպար չէ, այլ ժամանակին գոյություն ունեցած իրական անձնավորություն: Ճիշտ է, նրա անունը փոքր-ինչ այլ կերպ է հնչել եւ ապրել է նա ոչ թե ցրտաշունչ Լապլանդիայում, այլ արեւառատ Փոքր Ասիայում: Նրա անունը Նիկողայոս էր,
«ԵՍ ՀԱՎԱՏՔ ՈՒՆԵՄ, ԱՊԱՌԱԺ ՀԱՎԱՏՔ…»
Ասել է հրապարակախոս Խաչատուր Մալումյանը, որի ծննդյան 150-ամյակը լրացավ այս տարի Այս բառերի հեղինակը հրապարակախոս, հանրային գործիչ, Մեծ եղեռնի զոհ Խաչատուր Մալումյանն է (գրական կեղծանունը՝ Էմանուել Ակնունի): Նա ծնվել է 1860թ., Մեղրիում: 1880թ. աշխատակցել է «Մշակին», հետագայում, անցնելով դաշնակցության շարքերը, դարձել է «Դրօշակի» թղթակիցը Կովկասում: 1908 թվականից գործել է Պոլսում: Առանձին գրքով հրատարակվել են նրա
Մոսկվայում դժվար է լինելու
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումում հյուրընկալելով Ռուսաստանի լավագույն թիմերից մեկին՝ Մոսկվայի «Դինամոյին», հարազատ հարկի տակ զիջեց հինգ միավորի տարբերությամբ՝ 57:62: Սա այս մրցաշրջանում «Հատիսի» հինգերորդ անընդմեջ պարտությունն էր: Սակայն ասել, թե մեր բասկետբոլիստուհիները խաղադաշտի բոլոր հատվածներում զիջում էին մրցակցին, ճիշտ չի լինի: Պարզապես «Հատիսը» պարտվեց երկու եւ երեք
Չեմպիոնին վայել
Բուլղարիայի Բանսկո քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն առայժմ փայլուն մրցելույթ է ունենում: Արմատներով գավառցի շախմատիստը հինգերորդ տուրում սեւերով սերբ Միոդրագ Պերունովիչին հաղթելուց հետո երեկ առավելության հասավ նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչ Պյոտր Կորոբովի նկատմամբ եւ 5,5 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում միջազգային վարպետ Թամիր Նաբաթիի (Իսրայել) հետ:
Աշխարհի եռյակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային դասակարգման ընթացիկ ցուցակը՝ դեկտեմբերի 16-ի դրությամբ: Հայաստանի լավագույն շախմատիստ եւ 2010 թվականի Հայաստանի թիվ երկրորդ մարզիչ ճանաչված գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2805,1 անհատական գործակցով ընթանում է երրորդ հորիզոնականում: Նրանից առաջ են վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2813,6, եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստասն)՝ 2809,9:
Վարորդը եւ ծխախոտը
Հայտնի է ալկոհոլի վտանգավորությունը վարորդի համար, իսկ ի՞նչ վտանգ է ներկայացնում ծխախոտը այս հարցում Ապացուցված է, որ փակ պատուհանով ավտոմոբիլում ծխախոտ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլային խմիչք խմած լինելը: Ծխելուց 5-10 րոպե անց ուղեղի նիկոտինային թունավորման հետեւանքով թուլանում են մարդու մկանային ուժը եւ ուշադրության կենտրոնացումը, վատանում են շարժումների համաձայնեցվածությունն ու ճշգրտությունը, խախտվում են աչքաչափն
«ԱՌԱՎՈՏՆ» ՈՒ «ԱՐՄՍՊՈՐՏԸ»
Երեկ «Armsport.am»-ը «ԱրմենՏել» ընկերության հովանավորությամբ «Արենա» բոուլինգի ակումբում անցկացրեց զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների միջեւ անհատական մրցաշար: Տասից ավելի ԶԼՄ-ների 25 աշխատակիցներ պայքարեցին հաղթողին եւ մրցանակակիրներին որոշելու համար: Մրցաշարի կազմակերպիչ «Armsport.am»-ը տեղեկացնում է, որ մասնակիցները բաժանվել էին հինգ ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրում երեք առաջին տեղերը զբաղեցնողները, կանոնակարգի համաձայն, պայքարը կիսաեզրափակիչում շարունակելու իրավունք էին ստանում, իսկ եզրափակիչ անցնում
ՈՒՐԻՇ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ նվիրված մոսկվաբնակ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին: Նա Ա. Խաչատրյանի ազգականն է: Ինչպես «Առավոտին» հայտնեց «Արամ Խաչատրյան» տրիոյի անդամ, մի շարք մրցույթների դափնեկիր, ջութակահար Կարեն Շահգալդյանը, կոմպոզիտորը համերգին ներկա չի գտնվի, թեեւ ցանկություն է ունեցել մասնակցելու: «Նա բավականին առույգ է, դասավանդում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- նշում է Կ. Շահգալդյանն
«Օյինբազություն եւ լկտիություն»
«ԱԼՄ»-ի եթերազրկումն այսպես է որակում Կարապետիչը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) որոշումը «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ ակնհայտ կեղծիք որակեց՝ նշելով, թե նախապատվությունը «Երեւան» հեռուստաընկերությանը տալով՝ հանձնաժողովը լկտիաբար իրենց զրկել է եթերից: Ասուլիսի ժամանակ, Կարապետիչը վստահեցրեց, թե «Երեւան» հեռուստաընկերության համեմատությամբ «ԱԼՄ»-ն առավելություններ ուներ. «Հանձնաժողով ներկայացրած փաթեթում կարեւոր 6 կետերն էլ բավարարել ենք: Ինչպե՞ս
Հոբելյան եւ մտահոգություններ
Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Ռ. Պետրոսյանը ժամանակին ստեղծել է մի շարք էստրադային, ժողովրդական համույթներ, զուգահեռաբար զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Նրա 77 ստեղծագործություն արժանացել է ԽՍՀՄ եւ հանրապետական մրցանակների: Կոմպոզիտորի 300-ից ավելի հեղինակային եւ 300 մշակած ու գործիքավորած ստեղծագործություններ համալրել են Ազգային ռադիոյի ձայնադարանը: Ինչպես
ՕՊԵՐԱՆ՝ ԳՆԴԱՍԵՂԻ ԳԼԽԻԿԻՑ, ՏԱՆԿԸ՝ ՑՈՐԵՆԱՀԱՏԻԿԻՆ
Մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանը շարունակում է հրաշքներ գործել Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպվել էր մեծարման երեկո՝ նվիրված ճանաչված արվեստագետ, 87-ամյա Էդուարդ Ղազարյանի ստեղծագործական կյանքին: Նրա մասնագիտությունը հրաշքներ ստեղծելն է. մանրաքանդակագործ է, ջութակահար, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար: Վերստեղծել ու նորացրել է արվեստի մի բարդ եւ հազվագյուտ բնագավառ՝ մանրաքանդակագործությունը: Իսկ մանրաքանդակագործության մեջ Ղազարյանը նոր ուղղություն է
Հրաժեշտ թուղթ ու գրչին
Համակարգչային ծրագիր՝ դպրոցների համար Հայաստանի դպրոցներում ինֆորմատիկա առարկան դասավանդվում է 6-12-րդ դասարաններում: Աշակերտները ուսումնառության ընթացքում ձեռք են բերում համակարգչով աշխատելու հմտություններ, սակայն նրանց չի տրամադրվում դպրոցական տարիքին համապատասխան համակարգչային ուսուցողական պարզ եւ մատչելի այնպիսի միջավայր, որտեղ կկարողանան կիրառել իրենց տեսական գիտելիքները՝ լուծել խնդիրներ, կատարել ինքնուրույն համակարգչային փորձեր, հետազոտություններ եւ այլն: Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցներում այս
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր: Այդ նույն օրը եզրափակվեց մարդու իրավունքներին նվիրված 16-օրյա միջոցառումների շարքը, որոնք սկսվել էին նոյեմբերի 25-ին` Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրը: Կանանց դեմ բռնություններին վերջ դնելը մեկ օրվա գործ չէ եւ ոչ էլ անգամ՝ մեկ տարվա: Այն պահանջում է կառավարության բոլոր օղակների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների եւ քաղաքացիական
ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է հատուկ կարիքներ ունեցող ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների կրթաթոշակային աջակցության ծրագրի մեկնարկի մասին: Վերը նշված չափանիշներով, Երեւանից եւ հեռավոր մարզերից ընտրվել է 150 ուսանող: Նրանք կօգտվեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կրթաթոշակային երկարաժամկետ ծրագրից: Ընկերությունը մինչեւ ուսման ավարտը պատրաստ է օժանդակել առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողներին, պայմանով, որ նրանք հաջողությամբ
«Ավելորդ թիթիզություն»
Կրեդիտային համակարգով գնահատվելը ԵՊՀ դասախոսների մեծամասնության սրտով չէ «Տեղյակ չեմ՝ դա ինչ ծրագիր է», «Հերթական թիթիզությունն ու գլխացավանքը», «Իբր հիմա շատ ենք հասցնում գործ անել, դրան գումարած՝ պիտի սկսենք դասընթացների՞ գնալ», «Վերեւներում դեռ չեն հոգնե՞լ ավելորդ ձեւականություններից», «Եթե այդ համակարգը ինչպես որ հարկն է կիրառվի, գուցե դրական արդյունքներ ունենա»,- «Առավոտի» հարցումը ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսների
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Հինգ տարի է՝ Գյումրիի մանկավարժներն իրենց հասանելիք գումարը ստանում են 2-3 ամիս ուշացումով Գյումրու մանկավարժական քոլեջի տնօրենի դաստիարակության գծով նախկին տեղակալ Հրաչյա Մսրյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ շուրջ 5 տարի է՝ քոլեջի տնօրինությունը աշխատավարձը ճիշտ ժամանակին չի վճարում, կան մարդիկ, որոնք ընտանիքով են աշխատում այստեղ, սակայն Նոր տարին ու արձակուրդը ստիպված են լինում անցկացնել առանց
Առաջարկ՝ հանուն Հայաստանի Հանրապետության
«Առավոտի» դեկտեմբերի 11-ի համարում «Իսկ ովքե՞ր են տեղերում» հրապարակմամբ անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման նախարարության մշակած «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգին», նկատել էինք, որ այսօրվա մարզպետների եւ համայնքապետերի՝ այսօրվա մարդկային ռեսուրսի պարագայում, հմուտ եւ խոր մասնագիտական վերլուծություններով ու գնահատականներով հայեցակարգը մնալու է թղթի վրա: Նաեւ առաջարկել էինք հայեցակարգում հաշվի առնել մարդկային ռեսուրսը եւս: Հրապարակմանը արձագանքեց ՀՀ տարածքային
ՈՎ Է ԿԱՆԳՆԱԾ «ՍԱԳԱՄԱՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
«Սիփան-1» ընկերությունից խլված՝ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերությունը ինչ ուզում՝ անում է նաեւ Լոռու մարզի Արմանիսի բազմամետաղ հանքավայրում: Արմանիսը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի վարչական տարածքում գտնվող բնակավայր է, որի ընդերքը հարուստ է ոսկով եւ բազմամետաղային հանքանյութերով: 1,8 քկմ տարածք ունեցող Արմանիսի ոսկու-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքը «Սագամար» ընկերությանն է: Հանքում այսօր շինարարական աշխատանքներ
Կապանում պատշգամբամանիա՞ է
Թեեւ քաղաքապետարանը ոչ բոլորին է արտոնում, բոլորն են կառուցում Կապանում համատարած է բազմաբնակարան շենքերի պատշգամբների վերակառուցում-ընդլայնումը ու դրանով պայմանավորված՝ մասնագետների ահազանգերը: Քաղաքում ինքնակամ կառուցվել են բազմաթիվ պատշգամբներ, կատարվել շենքերի արտաքին տեսքերի փոփոխություններ՝ առանց մասնագիտական հիմնավորման, պետական փորձաքննության: Այս ամենը խիստ բացասաբար է ազդում շենքերի սեյսմակայունության վրա: Ինքնակամ շինությունների եւ ընդլայնումների հայտնաբերման ուղղությամբ Կապանի քաղաքապետարանի աշխատանքները


















































