Օրվա լրահոսը
ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԻ ՉՈՐՍԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՀԱՑԱՎ
Մահացավ ամերիկացի հռչակավոր բռնցքամարտիկ, գերքաշային կարգում չեմպիոնական բազմաթիվ տիտղոսների արժանացած Մայք Թայսոնի չորս տարեկան դուստր Իքսեդը: Աղջնակը երկուշաբթի օրը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել դժբախտ պատահարի արդյունքում, երբ երեխայի վիզը հայտնվել էր մարզական վարժասարքի լարից պատահականորեն առաջացած օղակում: Այդ ժամանակ տանը եղել են մայրը, որը մյուս սենյակում տնային գործերով է զբաղված եղել եւ 7-ամյա եղբայրը:
ԱԶԵՐԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային հանձնաժողովի անդամները, որոնք աշխատում են ԵԽ գարնանային նստաշրջանում, Քրիստոֆեր Շտրոսերին են հանձնել Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը: Ըստ rambler.ru-ի, մոնիտորինգային խմբի անդամ Սաիդա Գոջամանլին նշել է, որ Շտրոսերը դեռ չի եղել Ադրբեջանում, այդ պատճառով լիովին ծանոթ չէ այս խնդրին: Ցուցակում նշված են 28 քաղբանտարկյալների, ինչպես նաեւ ներկայացված են դատապարտված լրագրողների, վատառողջ բանտարկյալների եւ
Տիմոշենկոն Լուցենկոյին վերադարձրեց
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, մայիսի 27-ի որոշմամբ Ուկրաինայի կառավարությունը վերադարձրել է Յուրի Լուցենկոյին՝ իր պարտականությունների կատարմանը: Հատուկ հանձնաժողովը, որը ստեղծված էր քննելու Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի հարցը, երեկ կառավարության նիստին, որին ներկա է եղել նաեւ «մեղավորը», հաշվետվություն է ներկայացրել Ֆրանկֆուրտի օդանավակայանում Լուցենկոյի հետ կապված միջադեպի կապակցությամբ կատարած քննության մասին: Հանձնաժողովը եզրահանգել է, որ
Վրացական ընդդիմությունը պառակտվո՞ւմ է
Վրացական ընդդիմության առավել ծայրահեղական հատվածը որոշել է արգելափակել Թբիլիսիի երկաթուղին եւ օդանավակայանը: Սակայն այդ կարգի մեթոդներին դեմ է հականախագահական բողոքի ակցիաների կազմակերպիչ ուժերից մեկը՝ «Ալյանս՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր միավորումը: Երեկ այդ մասին տեղեկացրել է «Ալյանսի» մեջ մտնող Հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիշվիլին: Մինչ այդ էլ, «Ալյանսի» առաջնորդ համարվող Իրակլի Ալասանիան խոստովանել էր, որ ընդդիմության մեջ
Թունավորվել են ադրբեջանցի զինծառայողներ
Մայիսի 26-ի երեկոյան Ադրբեջանի զինված ստորաբաժանումներից մեկում զինվորականների զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: ANSPRESS գործակալության տվյալներով, Մուշվիգաբադ գյուղի մոտակայքում տեղակայված զորամասից Բաքվի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 200 զինվորական: Իր հերթին 1news.az-ը, հղում կատարելով շտապօգնության կենտրոնակայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նագիեւի պնդումներին, ասում է, որ հոսպիտալացվել է ընդամենը 72-ը, իսկ մնացած զինվորները արդեն դուրս են գրվել:
Որոշ դպրոցներ կմնան նույն կարգավիճակով
Սակայն մինչեւ 2012 թվականը դրանց ճակատագիրն էլ կորոշվի՝ ավագ կամ հիմնական ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հայեցակարգի հիման վրա, 2008-ից հանրապետությունում սկսվել է ավագ դպրոցների ստեղծման գործընթացը: Այժմ ՀՀ-ում գործում է 10 ավագ դպրոց: Այս ուսումնական տարվա սկզբից դրանց թիվը կավելանա 38-ով: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, նշված 38 դպրոցների ցանկն
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԻՍԿ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ՝ Է՛Լ ԱՎԵԼԻ
ԿԳ նորանշանակ փոխնախարարը վստահեցնում է, որ տարեց-տարի կզգանք դրական փոփոխությւնները, որ կլինեն կրթության համակարգում: «Քանի դեռ թեստերը Լոնդոնում էին՝ անհանգիստ էինք, հիմա արդեն Հայաստանում են, վստահելի ձեռքերում են, հանգիստ եմ»,- այսպիսի հայրենասիրական ոգով սկսեց երեկ ԿԳ փոխնախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսը Մանուկ Մկրտչյանը, որը, սակայն, իրեն դեռ ԳԹԿ տնօրենի կարգավիճակում էր զգում, եւ ասուլիսն էլ,
ԿՈՇԻԿԻՑ ՎԵՐ ՉԲԱՐՁՐԱՆԱԼ
Կիրակի օրը «Շանթը» նորից անակնկալ մատուցեց՝ այս անգամ էլ ժողովրդական պարերի ծրագրով: Ճիշտ է, առաջին հայցքից այն հիշեցնում էր «Հ1»-ի «Երկու աստղը», բայց տարբերությունը զգալի էր. սրանց մոտեցումն էր բարձրակարգ, թեեւ կատարման տեսակետից մեկը մյուսին չէր զիջում, երկուսի կատարողներն էլ լավն էին, կային ծանոթ պրոֆեսիոնալներ եւ, իհարկե՝ չերգիչներ եւ չպարողներ, որոնց կատարումները հաճելի պահեր էին
ՀԻՄԱ ԷԼ՝ «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»
«Ազատ հայեր» շարժման նախաձեռնողները սկսել են նաեւ «Հարատեւում» ոգեգաղափարական հոսանք եւ այդ մասին հայտարարություն տարածել: «Լոս Անջելեսում կայացել է «Հարատեւում» ընկերակցության պաշտոնական հիմնադիր հավաքը՝ ստեղծելով Ազգային եւ էթնոմշակութային պահպանության հայկական կենտրոն: Նախաձեռնությունը ծագումնաբան, ազգաբան եւ էաբան՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Վարպետյանինն է: Ըստ նախաձեռնության հեղինակների, ընկերակցությունը ջանալու է ամրագրել հայոց պատմական, մշակութային եւ կրթական ապահովությունը, հարատեւման կամքն
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱԶԱՏ ԻՐԱՑՈՒՄ
Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ մեկնաբանում է իրավաբանը ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 145-1545 հոդվածները կոչված են հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու Սահմանադրությամբ հռչակված՝ մարդու եւ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրացման հասարակական հարաբերությունները: Հաշվի առնելով ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու հետ փոխկապակցված՝ երկրում տեղի ունեցած աղմկալի դեպքերը, կփորձեմ դիտարկել այդ հարաբերությունները կարգավորող նորմի էությունը: Քրեական օրենսգրքի 150 հոդվածով («ընտրությունների կամ
Քննադատությունն ընդունվել է ի գիտություն
ՀՀ տարածքային կառավարման (ՏԿ) նախարարության՝ մայիսի 26-ին կայացած կոլեգիայի նիստում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Ս. Ղարիբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2008 թվականի տարեկան արդյունքները, որոնք, ցավոք, մխիթարական չեն: ՏԿ նախարարությունից տեղեկացանք, որ, մասնավորաբար, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններում կատարված ստուգումների արդյունքներում
Հանուն հաշմանդամների
Սյունեցի հաշմանդամների համար տարբեր մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն ստեղծելու նպատակով Կապան էին այցելել հաշմանդամային սպորտի զարգացմամբ ու համակարգմամբ զբաղվող Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները: 2009 թվականի մարտի 1-ից գործող նորաստեղծ այս կառույցի առաքելությունն է՝ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ բոլոր մարզերում, բնականաբար՝ նաեւ Սյունիքում հաշմանդամների համար ստեղծել հնարավոր պայմաններ սպորտում իրենց ներուժը ցուցաբերելու, ինչպես նաեւ
ԳԱՅԼԵ՞ՐՆ ԵՆ ԳՅՈՒՂԻ ՏԵՐԵՐԸ
Սահմանամերձ համայնքն ուշադրության սուր պակաս է զգում Գայլերը շարունակում են անհանգստացնել գյուղացիներին: Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ համայնքի Փայահան բնակավայրի գյուղացիներն էլ չեն դադարում բարձրաձայնել, որ գյուղում ազատ թափառող գայլերի պատճառով վախենում են հանգիստ տեղաշարժվել գյուղում, իսկ վերջին 10 օրում մեկ կով, երեք հորթ եւ հինգ ոչխար սոված գայլերի կեր են դարձել: Փայահանցիների ասելով, ձմռանը սոված
Կարճաղբյուրը զրկված է ոռոգման ջրից
Ահազանգում են Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) Գեղարքունիքի մարզի նախագահ, 2-րդ խմբի հաշմանդամ, թոշակառու Ավետիք Ղազարյանը դիմել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Նա բողոքարկում էր ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի (այլեւս լուծարված) հունվարի 8-ի կայացրած վճիռը: Նշենք, որ 1998-2002թթ. Ա. Ղազարյանը կազմել է էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման եւ վաճառքի բիզնես-ծրագիր: Նա մտադիր էր Կարճաղբյուր գյուղում կառուցել 1040
«ՄԱՄ, ԱՄԵՆ ՆԱՄԱԿԻ ՄԵՋ ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԻՐ»
Հայրենիքը պահպանող զինվորի ուզածը երգ է եւ բանաստեղծություն Ավետիս Ավետիսյանը ծառայում է հայկական բանակում, պաշտպանում է հայրենիքի սահմանները, իսկ ծառայությունից ազատ ժամերին բանաստեղծություններ է կարդում եւ երգեր լսում: Սիրած հեղինակներից է Պարույր Սեւակը, իսկ Արթուր Մեսչյանին եւ «Առաքյալներ» խմբին կարող է լսել անվերջ: Վերջերս, իր հերթապահության ժամին հանկարծ տեսել է, որ հեռուստատեսությամբ հարցազրույց են ցուցադրում
Շրջակա միջավայրը՝ ուռուցքների պատճառ
Մասնագետների հավաստմամբ, արտաքին վնասակար գործոնները քաղցկեղածին են Ըստ վիճակագրության, վերջին 10 տարիների ընթացքում չարորակ ուռուցքներով հիվանդացության մակարդակը տարեցտարի 2-3, երբեմն նաեւ 4%-ով աճում է: Եթե 1995թ. 100 հազար բնակչի հաշվարկով մեր երկրում արձանագրվել է 180 առաջնային հիվանդ, ապա նախորդ տարվա տվյալներով՝ այդ ցուցանիշը հասնում է 220-ի: Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի. «2007-ին
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Եվ պաթոլոգիկ ատելությամբ տառապող նրա պաշտոնյաները Օրերս թերթերից մեկում այսպիսի միտք կարդացի՝ Ադրբեջանի քաղաքակրթության մակարդակն ուղղակիորեն կապված է Հայաստանի ազգային շահի հետ: Այս միտքն ինձ հիշեցրեց դեռ մի քանի ամիս առաջ life.trend.az-ում հրապարակված մի հոդված. այն եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ադրբեջանցիները ոչ միայն քաղաքակրթությունից են հեռու, այլեւ՝ բարությունից ու հանդուրժողականությունից: Ադրբեջանցի հայտնի քաղաքական
Նախարարն այլ բան է նկատի ունեցել
Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը ուսումնասիրող հանձնաժողովը դեռ չի կողմնորոշվել՝ թանկացնե՞լ ուղեվարձը, թե՝ ոչ: Ապրիլի 1-ից, գազի թանկացմանը զուգահեռ, մայրաքաղաքի եւ մարզերի ուղեւորափոխադրող ընկերությունները մեծ աղմուկ բարձրացրին: Նրանք հայտարարեցին, որ առանց այդ էլ աշխատում են վնասով, իսկ գազի թանկացման պարագայում իրենք կամ պետք է հրաժարվեն երթուղիներից, կամ էլ բարձրացնեն հասարակական տրանսպորտի սակագինը: Ապրիլի 7-ին ուղեւորափոխադրող
ԱՇԽԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՓՈՂ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Արմենմոթոր» գործարանի արտադրանքը չի սպառվում, ինչի հետեւանքով գործարանում խնդիրներ են առաջացել Գործարանի արտադրանքը ոչ մեկին չի հետաքրքրում: «Արմենմոթոր» ընկերության աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստանում: Այս մասին «Առավոտին» դժգոհեցին ընկերության աշխատակիցները: Նրանց խոսքերով, ամեն ամիս իրենց հուսադրում են, որ հաջորդ ամիս աշխատավարձի կուտակած պարտքերը միանգամից կվճարեն: Սակայն ժամանակն անցնում է, իսկ վճարման մասին
ՀՅԴ-ն ցանկանում է իշխանափոխություն
Բայց առանց առճակատման՝ ընտրությունների միջոցով «Ար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն ասաց. «Կոալիցիայից դուրս գալով՝ մենք հայտարարել ենք, որ չենք գնում բացարձակ առճակատման իշխանությունների հետ»: Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը մայիսի 26-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Օրեցօր աճում է սոցիալական դժգոհությունը, մարդիկ հասնում են անվճարունակության շեմին, եւ ի վերջո
ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն այսպես է հակադարձել ընդդիմախոսներին: Մայիսի 23-ից գործում է Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանի պաշտոնական բլոգը՝ https://beglaryan.wordpress. com/ հասցեով: «Վերջինիս ստեղծման գաղափարին հանգեցինք գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում, երբ նպատակ կար ինչ-որ ավելի մատչելի եւ արագ ֆորմատով կապի մեջ մտնել մեր համաքաղաքացիների հետ, անդրադառնալ նրանց հուզող հարցերին
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՀՐԱՊԱՐԱԿԻ
Երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով Փաստահավաք խմբի շուրջ առաջացած թնջուկին՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչները փորձել են պարզել մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված իրական փաստերը, որին իշխանության ներկայացուցիչները ընդդիմացել են, ինչն էլ խմբի գործունեության խաթարման պատճառ է դարձել։ «Սա է պատճառը, որ իշխանությունները ցանկանում են վիժեցնել խմբի գործունեությունը»,-
ՕԵԿ-ը յոթերորդն է
«Օրինաց երկրի» երեկվա հանրահավաքը Մատենադարանի մոտ էր ՕԵԿ-ականները որոշել էին հնարավորինս բազմամարդ հանրահավաք անցկացնել, եւ կառույցների ղեկավարները իրենց հետ հանրահավաքի էին բերել բազմաթիվ մարդկանց, անգամ նրանց, ովքեր Երեւանում ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեն: Մեզ հետ զրույցներում երիտասարդները չէին էլ թաքցնում, որ եկել են Մասիսից, Վեդիից: Հեղինե Բիշարյանը եւս հանրահավաքից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ
ԷՇԸ ԿԵՐԵԼ ԵՆՔ, ՊՈՉԻՆ ՉԽՌՈՎԵՆՔ
Ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու կոչ արեց Նոր Նորքի բնակիչներին մայիսի 31-ին գնալ ընտրությունների: Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում իր վերջին համայնքային հանդիպումն ունեցավ Նոր Նորքի բնակիչների հետ: Կոնգրեսը քարոզարշավը կեզրափակի վաղը՝ Մատենադարանում կայանալիք համապետական հանրահավաքով: Իսկ Նոր Նորքում տեղի ունեցած հանդիպումը սպասվածից բազմամարդ էր, շատ էին նաեւ ելույթները:
«ԱՐՔԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է»
Մարքսիստը գտնում է, որ «արքայի հավատարիմ քաղաքական ենիչերիներն ու ղզլբաշները դավաճանեցին արքային» Քարոզարշավի ավարտից մեկ օր առաջ, նկարագրելով ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Արքան անպաշտպան է: Արքան վտանգի մեջ է»: Ինչո՞ւ: «Որովհետեւ արքայի հավատարիմ քաղաքական ենիչերիներն ու ղզլբաշները դավաճանեցին արքային»,- ասում է մարքսիստը՝ պարզաբանելով. «Առաջին հերթին քաղաքական մարտադաշտից,
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՐՁՈՒՄ ԽՈՍՔ ՉԵՂԱՎ
«Հայաստանի Հանրապետության կարճատեւ պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրեւ չարիք,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի շնորհավորական ուղերձում՝ Հանրապետության տոնի առթիվ:- Լա՞վ ենք, արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ՝ ո՛չ, ցավոք, ո՛չ: Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են՝ պնդելու
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՀՅԴ ԱՆԴԱՄՆԵՐԸ՝ ՄԱՐԶԵՐԻՑ
Երեկ «Հայացք» ակումբում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե մայիսի 31-ին վերահսկելու են, որ ընտրախախտումներ տեղի չունենան եւ «Ընտրական օրենսգիրքը» գործի լիարժեք. «Եվ մենք ունենք այդքան ներուժ: Միշտ էլ ունեցել ենք, ամբողջ հանրապետությունով մեկ ենք ունեցել: Հիմա նաեւ օգտագործելու ենք (ես պարզ ասում եմ՝ չեմ էլ թաքցնում) մեր մարզերի
ԵՐԿՈՒ ԴԱՏ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի տարբեր դատարաններում շարունակվել են քաղբանտարկյալներ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի գործերով դատավարությունները: Պատգամավորի գործով դատական նիստում ցուցմունք է տվել վկա Մուշեղ Անտոնյանը եւ հայտարարել, որ իր նախաքննական ցուցմունքը, որը էապես տարբերվել է դատաքննական ցուցմունքից, իրականությանը չի համապատասխանում, որ դա ինքը չի գրել:
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Շիրակի մարզպետարանում, ասուլիսի ժամանակ, մարզի՝ համեմատաբար 4 խոշոր համայնքների՝ Ազատանի, Ախուրյանի, Առափի եւ Կամոյի գյուղապետերը ներկայացրել են իրենց խնդիրները: Նրանց խոսքերով, խնդիր են համարվում նախորդ տարվանից մնացած կարտոֆիլի բերքի իրացումը եւ նորի ցանքսի կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: «Այսպիսի բան չէր եղել, մարդիկ 20 դրամով, նաեւ դրանից պակաս գնով կարտոֆիլը որպես անասնակեր
ՊԵՏՔ Է ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՀԱՄԸՆԿՆԵՆ
«Այժմ Հայաստանում էլ հնարավորություն կա ցողունային բջիջներ ստանալ ոչ թե ոսկրածուծից, ինչպես դա արվում էր ժամանակին, այլ՝ ծայրամասային արյունից»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը: Նրա խոսքերով՝ այս մեթոդով ցանկացած մարդ կարող է դոնոր դառնալ: Պարոն Ավագյանի ներկայացմամբ՝ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում ցողունային բջիջների հավաքագրման