Օրվա լրահոսը
ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Հայաստանում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման առնչությամբ: «Ընդունվել եւ սկսել է կիրարկվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։ Նորմալ եւ օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական
ՀԱԿ-Ը, ԸՍՏ ՀՅԴ-Ի, ԿՌԱՊԱՇՏ Է
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Մոնրեալում դեկտեմբերի 5-ին ունեցած ելույթում նշել է. «Մենք հաճախ խուսափում ենք մեր հասցեին օրնիբուն հնչող քննադատություններին պատասխանելուց. դա մեզնից շատ է ժամանակ խլելու, եւ քննադատողների վերաբերմունքն էլ, միեւնույնն է, չի փոխվելու: Ու նաեւ մտածում ենք, որ իրենք՝ իրենց քաղաքական գործիչներ համարող անձինք, ավելի շատ խոսում են, թե Դաշնակցությունն ինչ պետք
Մրցույթների շնորհիվ եթերում բազմակարծությունը կավելանա՞
Համենայնդեպս՝ նման հույս է հայտնել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Եվրամիության կայքէջում հրապարակվել են այն եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները, որոնք ընդունվել են դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում: Ծավալուն այս փաստաթղթից առավել մեջբերում ենք այն ենթաբաժինը, որը վերաբերում է Հայաստանում ներքին իրավիճակին: Մեջբերումներ կանենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ
ԵՎՍ ՄԻ ԴԱՍ, ՈՐ ԴՐՍԻՑ ՉՍՊԱՍԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը Բրյուսելում հայտարարել է, թե համաձայն չէ 11-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությանը: – Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ հայտարարությունում տեղ չգտան նախագծում պարունակվող կոշտ ձեւակերպումները՝ մասնավորապես լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու կամ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: – Ես կարող
ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲՅՈՒՐԵՂԱՑՎԵՑԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ԱՌԱ՞Ջ
Խորհրդարանը դե-ֆակտո քննարկեց Արցախի հարցը Հայտնի է, որ միջազգային այս կամ այն հերթական պայմանագրի վավերացումը կամ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը Ազգային ժողովում ընթանում են խիստ արագ, եւ գրեթե չի լինում դեպք, երբ միջազգային պայմանագրերի քննարկումը տեւի մի քանի ժամ, անգամ շարունակվի նաեւ հաջորդ նիստի ընթացքում: Սակայն երեկ խորհրդարանը խախտեց այս
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Մոնրեալում դեկտեմբերի 5-ին ունեցած ելույթում անդրադարձել է կուսակցությանն ուղղվող մեղադրանքներին՝ մասնավորապես, թե «Դաշնակցության այսօրվա կեցվածքները չեն համապատասխանում նախորդ իշխանությունների նկատմամբ ունեցած կեցվածքներին»: Պատասխանելով իր իսկ առաջադրած հարցին, որ եթե բոլորս գիտենք՝ ինչպես պետք է փոխենք մեր կյանքը, ապա ինչի՞ ենք սպասում՝ նա ասել է. «Ինչպե՞ս է լինում շատ ու շատ
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՀԱՅ ԱՂՋԻԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍԼԱՄԸ
Իրանական «Ադիան Նյուզ» կայքի համաձայն՝ իրանահայ Լուսիկ Մանուկյանը, դիմելով Թեհրանում «Ահլ Ալ Բեյթ» մահմեդական միջազգային հավաքականության գրասենյակ ու հանդիպելով Հուջաթոլիսլամ Ախթարիի հետ, հրաժարվելով իր կրոնից՝ ընդունել է իսլամ կրոնը եւ մահմեդական շիա թեքումը՝ որպես դավանանք: «Ահլ Ալ Բեյթ» հավաքականության գրասենյակի լրատվական կայքի մատուցմամբ՝ իրանահայ Լուսիկ Մանուկյանը նաեւ մահմեդական «Զահրա» անունն է ընտրել իր համար:
Ցուկերբերգը չի շտապում
Շատերի սիրելի սոցիալական կայքի՝ Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որ դեռեւս չի շտապում իր ձեռնարկության մասնաբաժինը վաճառքի դնել բորսայում, եթե նույնիսկ դա կարող էր իրեն հսկայական գումարներ բերել: Նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հնչած հարցին, թե մի օր կմտնի՞ ինքը բորսա, պատասխանել է՝ «հնարավոր է»: 26-ամյա միլիարդատեր
ՀԱՄԲՈՒՐԵԼԻՍ ԴՈՒՔ…
Նույնիսկ սովորական ընկերական համբույրը կարող է շատ բան ասել ձեր բնավորության ու խառնվածքի մասին: Ինչպես եք համբուրվում դուք, եւ ինչպես է մեկնաբանվում դա, պարզեք: Օրինակ, եթե դուք ընկերներին հանդիպելիս առաջինն եք համբուրում նրանց, ուրեմն սրտաբաց եք, փոքր-ինչ միամիտ, վստահող ու նեղացկոտ: Ձեզ հետ հեշտությամբ կարելի է մտերմիկ հարաբերություններ հաստատել: Դուք շատ լավ ընկեր (ուհի) կդառնաք,
Խիստ «առեւտրայնացված» տոն
Բրիտանացիների միայն 10%-ի համար Սբ Ծննդյան տոնի կրոնական տարրը հատուկ նշանակություն ունի Ըստ բրիտանական «Children\’s society» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքների՝ մեծահասակ բրիտանացիների միայն 10%-ի համար Սբ Ծննդյան տոնի կրոնական տարրը հատուկ նշանակություն ունի: 25-34 տարեկան բրիտանացիների ընդամենը 45%-ն է վերաբերվում Սբ Ծննդյան տոնին առաջին հերթին որպես կրոնական տոն, իսկ 60 տարեկանից մեծ բրիտանացիների շրջանում այդպիսիների
Պետք չէ դատողություններ անել
Ռուբեն Հախվերդյանը 60 տարեկան է: Բնական է, որ նորից արժեւորվում է արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր են ուղղվում հիրավի արժանի մարդուն: Ինքը՝ արվեստագետը, հանգիստ ու փիլիսոփայորեն վերաբերվելով այս ամենին, չգիտեմ, կիսակատակ թե կիսալուրջ, ասում է, որ 60-ից հետո էլ նույն խենթն ու խելառն է շարունակելու մնալ: Խենթությունը խենթություն, բայց ողջախոհությունը երբեք չպիտի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ՝ 50 ՏՈԿՈՍՈՎ
Ավտոմեքենա վարելու ընթացքում բջջայինից օգտվող վարորդի կողմնորոշումն ավելի վատ է, քան 2-3 բաժակ ալկոհոլ օգտագործածինը: Պատկերացնո՞ւմ եք, արդյոք, այսօր ձեր առօրյան առանց բջջային հեռախոսի: Յուրաքանչյուր ոք, իհարկե, կհնչեցնի բացասական պատասխան: Այսօր մենք քայլ անգամ չենք կարող անել առանց բջջային հեռախոսի: Այն, ինչպես հագուստը եւ սնունդը, դարձել է բոլորիս համար առաջին անհրաժեշտություն: Սակայն պետք է նշել,
2010-ը՝ արդյունավետ տարի
Վարդան Մինասյանն ամփոփեց մրցաշրջանը «Փյունիկը» 2010-ին իր առջեւ դրված խնդիրը կատարած կարող է համարել: Այս կարծիքին է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Տարեկան ամփոփիչ ասուլիսում Մինասյանը նշեց, որ այս տարի թիմի առջեւ խնդիր էր դրված՝ օպտիմալ մարզական վիճակում պահել հավաքական թիմերի թեկնածուներին: Վերջիններս էլ հավաքականներում իրենց արդարացրեցին: Բացի այդ, «Փյունիկը» նվաճել է հայկական ֆուտբոլի
Նիկիտա Սիմոնյանը պատրաստվում է երկար ապրել
Այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կազմակերպումը վստահեց Ռուսաստանին, այդ երկրի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը լրատվամիջոցներին ասել է, թե մտադիր է անձամբ ներկա լինել ֆուտբոլային այդ տոնակատարությանը: «2018 թվականին ես կլինեմ 92 տարեկան: Իմ առջեւ խնդիր եմ դրել՝ ապրել մինչեւ աշխարհի առաջնությունը եւ սեփական աչքերով հետեւել իմ հայրենիքում ընթանալիք
Էլինան ձախողվեց հենց առաջին փուլում
Բուրդուրում ավարտված U16 շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո Թուրքիայի մեկ այլ քաղաքում՝ Անտաքիայում (նախկին՝ Անտիոք), մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որի 64 մասնակիցների մեջ են հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի առաջին փուլն անհաջող դասավորվեց Էլինա Դանիելյանի համար: Նա երկու անգամ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Շադրինային եւ դուրս մնաց
Նաեւ՝ երեք անհատական ոսկի
Հայաստանի 16 տարեկան շախմատիստների հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում պայքարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայի հաղթող՝ կրկնելով 1998 թվականի արդյունքը: Միայն ինն անընդմեջ հաղթանակից հետո, երբ մեր թիմն անհասանելի դարձավ մրցակիցների համար, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սաներն իրենց մի փոքր «անհոգ» լինելու իրավունք վերապահեցին՝ ոչ-ոքի խաղալով «Թուրքիա Սպիտակ» թիմի հետ: Եզրափակիչ տուրի
ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՈՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԳՆԱԼ»
Արդեն մեկ-մեկուկես ամիս է, ինչ շշուկներ են պտտվում, թե աշխարհի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը Հայաստանից գնում է: Խոսակցություն կա նաեւ, թե, իբր, Նազիկի նշանածը եւ նրա ծնողները նրան արգելում են մարզումները շարունակել, առավել եւս, մրցահարթակ մտնել: Երեկ օրվա թեմայի գլխավոր գործող անձինք «Առավոտի» հետ զրույցում վերջակետ դրեցին այդ բոլոր բամբասանքներին: Նազիկ Ավդալյան: «Ինձ էլ մի
Գրականության առյուծը՝ Հայաստանում
Ամերիկահայ գրող, հրապարակախոս Փիթեր Սուրյանը դասախոսություններ կկարդա հայաստանցի ուսանողների համար Երկշաբաթյա այցով Հայաստանում է ամերիկահայ գրող, հրապարակախոս, պրոֆեսոր Փիթեր Սուրյանը: 78-ամյա գրողը Հայաստան է այցելել ոչ միայն իր՝ «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսի, այլեւ՝ հայ ու արցախցի ուսանողներին դասախոսություններ կարդալու առիթով: Փ. Սուրյանի հանդիպումների օրակարգում առաջինը հայ գործընկերների հետ հանդիպումն էր, որը տեղի ունեցավ
Ճարտարապետներին՝ ինչպես թշնամիների՞ն
Ինչու մասնագետների կարծիքը հաշվի առնող չկա Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, քաղաքաշինական մշտական հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ոլորտի խնդիրներին: Հ. Պողոսյանը մտահոգված է՝ Հայաստանի հարավային սահմաններն օրեցօր դատարկվում են, ինչը վտանգավոր է եւ արդեն սպառնում է ազգային անվտանգությանը. «3 մլն բնակչությունից 2 մլնը
«ԱԻԴԱՆ»՝ ՎԵՐԴԻԻ ԱՉՔԵՐՈՎ
Իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադիի հայաստանյան ձեռնարկը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերային թատրոնը, ասում են, աշխատում է 3 հերթով. դեկտեմբերի 21-ին նշանակված է Վերդիի «Աիդա» օպերային ներկայացման առաջնախաղը: 75 տարին բոլորած այս մշակութային օջախում առաջին անգամ է բեմադրություն իրականացնում իտալացի բեմադրիչ: Այս առիթով օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասաց, որ ժամանակի ընթացքում իրենց մոտ աշխատել
ԻՐԱՆ-«ՎԵՑՆՅԱԿ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ
Ժնեւում վերսկսվել են «վեցնյակի» եւ Իրանի միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին 14 ամիսներին փակուղի մտած բանակցությունները: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական դաշնային գերատեսչության ներկայացուցիչ Լինդա Շեպպարդին: «Պատվիրակությունները ժամանել են, եւ բանակցությունները սկսվել են»,- հայտարարել է նա: Հանդիպմանը, որն անցնում է ՄԱԿ-ին եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություններին կից շվեյցարական բաժնի ներկայացուցչությունում,
ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմն առաջիկա ամիսների ընթացքում նոր պաշտոնների կտեղափոխի այն դիվանագետներին, որոնց անունները հրապարակվել են WikiLeaks-ի գաղտնազերծած դիվանագիտական փաստաթղթերում: Վաշինգտոնը ստիպված կլինի բազմաթիվ կադրային փոփոխություններ կատարել դեսպանություններում, քանի որ վարկաբեկված դիվանագետներն այլեւս չեն կարողանա երկխոսություն ունենալ տեղական իշխանությունների հետ, News.am-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է ամերիկյան Daily Beast նորությունների պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին (ձախից) կոչ է արել հրաժարվել այդ երկրի նախագահի պաշտոնին հավակնելուց: Սարկոզին նրան կոչ է արել հարգել Կոտ դ’Իվուարի ժողովրդի կամքը: Երկրի գործող նախագահ Լորան Գբագբոն՝ որպես նոր ժամկետում պետության ղեկավար, արդեն երդում է տվել, բայց դրանից անմիջապես հետո ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարան (աջից), որը ընտրությունների
Ավտովթար. Իտալիայում զոհվել է յոթ հեծանվորդ
Իտալիայում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 21-ամյա մարոկացին, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, արագ վարելու արդյունքում կորցրել է մեքենայի կառավարումն ու ընկղմվել հեծանվորդների շարասյան մեջ: Արդյունքում՝ յոթ մարզիկ տեղում մահացել է, եւս չորսը տարբեր աստիճանի վնասվածնքեր է ստացել: Վերջիններից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի հարավային Կալաբրի շրջանում: Երիտասարդ վարորդը փորձել է
Իսրայելն ու Թուրքիան փորձում են շտկել իրենց վատ հարաբերությունները
Իսրայելի եւ Թուրքիայի պաշտոնական անձինք հանդիպում են Ժնեւում՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում առաջացած ճգնաժամը լուծելու նպատակով: Հիշեցնենք, որ այդ ճգնաժամն առաջացել էր Իսրայելի կողմից «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից եւ դրա արդյունքում՝ Թուրքիայի քաղաքացիների սպանությունից հետո: Այն բանից հետո, երբ Թուրքիան անցած շաբաթավերջին պատրաստակամություն հայտնեց ինքնաթիռներ տրամադրել Իսրայելի հյուսիսում բռնկված հրդեհները մարելու համար, սա երկու
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌՈՒՍ ԼՐՏԵՍԻՆ
Բրիտանական իշխանությունները Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությանն առայժմ չեն տեղեկացրել ՌԴ քաղաքացի Կատիա Զատուլիվետերի (նկարում) ձերբակալության մասին: Այն, որ վերջինս ձերբակալվել է բրիտանական հակահետախուզության՝ ՄԻ5-ի պահանջով, հայտնի է դարձել անցած հանգստյան օրերին: Լոնդոնում ՌԴ դիվանագիտական առաքելության գրասենյակից BBC-ին փոխանցել են, որ երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի համաձայն, ՌԴ քաղաքացիներին երկրից վտարելու դեպքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները պարտավոր են համապատասխան ծանուցում
ՏԵՂԵԿԱՑԱՆ ԵՎ ՕԳՏՎԵՑԻՆ
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ջանքերով (ԳԱՏԱՀ–ի, ԱՐԵՆԱ հիմնադրամի եւ Elsevier B.V. միավորման կողմից ստորագրված եռակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում) վերջերս հանրապետության գիտական համայնքի բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների համար կազմակերպվեցին ուսուցողական սեմինարներ։ Սեմինարներին մասնակցեց ավելի քան 250 գիտաշխատող՝ ավելի քան 30 կազմակերպություններից։ Սեմինարների հիմնական նպատակն էր հայ գիտաշխատողներին ծանոթացնել գիտական տեղեկատվության բնագավառի աշխարհում միանձնյա առաջատար հանդիսացող
ՈՐ ՉՀՈԳՆԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
ՀՀ նախագահի եւ Հանրային խորհրդի անդամների երրորդ հանդիպմանը, որը, ըստ tert.am-ի, կայացավ երեկ, անդրադարձ է կատարվել մասնավորապես հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրներին։ «Աշխատանքային խումբը, որը վերջին ամիսներին ուսումնասիրել էր կրթության, հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում առաջացած խնդիրները, բավականին մանրամասն ներկայացրեց դրանք քննարկմանը։ Առանձնացված էին մի քանի խումբ հարցադրումներ։ Այսօր տարրական դպրոցը 4-ամյա է, հետո գալիս
Նոր ծրագիր եւ ՌԴ դիպլոմ
Հայաստանի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը (ԿԿԲԴ) սկսել է «Euromanagement -Master of Business» (EMBA) նոր՝ բիզնես կրթության երկամյա ծրագիր: Երեկ «Լաթար» համալիրում կայացավ ծրագրի շնորհանդեսը: Ըստ դպրոցի գլխավոր տնօրեն Դավիթ Հախվերդյանի, «Կորպորատիվ դպրոցն ինտենսիվ աշխատանքներ է տանում Հայաստանի գործարար միջավայրի հետ համագործակցություն հաստատելու նպատակով եւ ամենակարեւորը՝ EMBA ծրագիրը Հայաստանում ներդնելու համար: Վերջինի առումով մեծ դժվարություններ ունեցանք,


















































