Օրվա լրահոսը
ԲՐԱԶԻԼԱԿԱՆ «ՄԱՐԳԱՐԻՏ»՝ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
Հայաստանում է ճանաչված դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան Գերմանիայում եւ Սլովակիայում հյուրախաղերից հետո, «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) այս տարի հանդես կգա վերջին անգամ: Մենակատարն է բրազիլացի ճանաչված դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, այլ ստեղծագործությունների թվում, Հայաստանում առաջին անգամ կհնչի բրազիլացի անվանի կոմպոզիտոր Էդմունդո Վիլլանի-Կորտեսի 3-րդ դաշնամուրային կոնցերտը:
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԿԼՔԵՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Աֆղանստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե այդ երկրում առաքելություն իրականացնող բրիտանական զորքերը կարող են սկսել տուն վերադառնալ արդեն հաջորդ տարի: Բրիտանացի վարչապետը Աֆղանստան էր այցելել՝ այդ երկրում առկա իրավիճակն անձամբ գնահատելու համար: Նա շեշտել է, թե թալիբների դեմ պայքարում դրական առաջխաղացումն ու աֆղանցի ոստիկանների ուսուցման հարցում արձանագրված հաջողություններն իրեն
Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բրյուսել
Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի աշխատանքներին: Չորեքշաբթի օրը Բելգիա այցի ընթացքում երկկողմ հանդիպումների շրջանակներում ՌԴ նախագահը հանդիպելու է Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդի հետ եւ բանակցություններ է վարելու երկրի վարչապետ Իվ Լետերմի հետ: News.ru-ն հաղորդում է, որ Ռուսաստան-ԵՄ թվով 26-րդ գագաթաժողովում քննարկվելու են Ռուսաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ
Միացյալ Նահանգներում հայերի միջեւ փոխհրաձգություն է եղել
Ինչպես հաղորդում է news.am-ը, դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում փոխհրաձգություն է եղել մի խումբ հայերի միջեւ: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Վիքթորի փողոցում գտնվող McDonald’s ռեստորանի մերձակա ավտոկայանատեղիում: Ականատեսների վկայությամբ, 4 անձ տարբեր մեքենաներով մոտեցել են ավտոկանգառին, ապա սկսել հայերեն վիճել:
Ջուլիան Ասսանջը Լոնդոնում ձերբակալվել է
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը Լոնդոնում ձերբակալվել է: Երեքշաբթի առավոտյան նա ինքն է սեփական կամքով ներկայացել ոստիկանություն, որից հետո ձերբակալվել է: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Սքոթլանդ-Յարդի ներկայացուցիչը: Նրա ձերբակալման համար հիմք է հանդիսացել Շվեդիայի դատախազության կողմից տրված թույլտվությունը: Հիշեցնենք, որ Ասսանջն այդ երկրում կասկածվում է սեռական բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ երկու շվեդուհիների բռնաբարության
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կկայանա Աշոտ Աշիկյանի «Տաղ արթնության» գրքի շնորհանդեսը: Ա. Աշիկյանը 100 երգերի հեղինակ է՝ գրված ինչպես հայ դասական, այնպես էլ ժամանակակից բանաստեղծների խոսքերով: Թողարկած ձայնասկավառակներից են՝ «Հոգեւոր երգեր», «Թող հնչեն զանգերն ի լուր», «Մանկական երգարան» եւ այլն: Հեղինակի մանկական երգերը կատարվել են տարբեր համույթների կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: «Տաղ արթնությանն»
«ԵՐԿԻՐԸ» ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է
Երեկվանից «Երկիր» թերթը կրկին վերահրատարակվում է: «Այն այլեւս կուսակցական պաշտոնաթերթ չէ: Բայց վերստին արժեքներ, սկզբունքներ ունեցող թերթ է լինելու: Մեզ համար շարունակելու են բարձրագույն արժեքներ մնալ հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, մեր անկախ պետականությունը, սոցիալական արդարությունը, անհատի ազատությունը»,- հայտարարում է «Երկիրը»: Թերթի խմբագիրն է Հարություն Հարությունյանը: Թերթի on-line տարբերակը կարելի է կարդալ՝ այցելելով՝ www.yerkir. am:
Տերմինախեղդ եւ լիքը կրկնաբանություններով
ՈԱԱԿ-ը «նեղ մասնագիտական» է ներկայանում, շատերին՝ անհասկանալի Մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների շրջանակում՝ 2008-ի նոյեմբերին, ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը՝ երկարաշունչ անվանում, որը ընդունված է հապավված ներկայացնել որպես ՈԱԱԿ։ Բարեհունչ չէ, բայց հիմա մեր ունեցածն էլ սա է: Ամբողջ աշխարհը մտահոգ է կրթության որակով, լավ է, որ Հայաստանը նույնպես մյուսների
ՀՊԱՐՏ ՈՒՍՈՒՑԻՉ՝ ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈՒՆԴ
Հայաստանում ե՞րբ է գործելու այս բանաձեւը Վերջին շրջանում դպրոցը վարկաբեկելու միտում է նկատվում. սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես համացանցում դպրոցական «դետեկտիվներ» են հայտնվում, որոնց հետեւում է այս կամ այն ուսուցչի աշխատանքից հեռացվելը, հետո էլ՝ բուռն քննարկումները: Թվում է, թե ամեն ինչ հատուկ է արվում մանկավարժի առանց այն էլ ընկած վարկը էլ ավելի գցելու համար: Հիմա էլ
«Երեւանի շենքերի 80%-ը երկրաշարժի դեպքում կփլվի»
Քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում չհավատալ նման հայտարարություններին 1988-ի Սպիտակի երկրաշարժը Հայաստանին շատ դասեր տվեց: Բայց այդ դասերը, ավելի շատ, յուրացրին մասնագետները, քան պետական այրերը: Երեկ լրագրողների հետ զրույցում ասում էր Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա, ապրում ենք չափազանց սեյսմավտանգ գոտում, ունենք ԽՍՀՄ-ի ծանր ժառանգությունը՝ սեյսմավտանգ շենքեր, որտեղ ապրում ու աշխատում
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 14-րդ հոդվածը նախատեսում է խտրականության արգելումը. այնտեղ շարադրված իրավունքներից եւ ազատություններից օգտվելը պետք է ապահովվի առանց որեւէ տարբերակման՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից կամ պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից կամ այլ հանգամանքներից: Կոնվենցիայի այս հոդվածը երաշխավորում է մասնակից որեւէ պետության իրավազորության
Առավոտից իրիկուն ջուր են գնում՝ սառը ջուր
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղը զրկված է ջրից եւ պետական հոգածությունից, բայց իր լուման է բերել Արցախի գյուղերի ջրի հարցի լուծմանը: Նոյեմբերի 26-ին «Հայրենիքը միայն Երեւանը չէ» հրապարակմամբ ներկայացրել ենք Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմաթիվ ընտանիքներից մեկի՝ Արտավազդ եւ Եղսիկ Աղաբաբյանների ու նրանց 10 անչափահաս երեխաների վիճակը: Գրել ենք, որ արդեն 45
«ՀՐԱՆՏԸ ՄԵՆՔ ԵՆՔ»
Հրանտ Մաթեւոսյանի հերոսների նախատիպ ահնիձորցիները նախ նեղացել են գրողից, ապա հաշտվել ու հպարտացել Ավագ Քառյանը: Պավլե Դավթյանն ու գյուղի ամենալավ հնձվորը՝ Ռաֆիկ Մաթեւոսյանը: Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյա միջոցառումների ավարտը Մաթեւոսյանի հայրենի Ահնիձոր գյուղում էր («Առավոտ» 02.12.10՝ «Տուն-թանգարանի հարցը ձգձգվում է»): Մաթեւոսյանական տարին ավարտվում է, սակայն այս անգամ էլ պետական մարմինները բավարարվեցին միայն մշակութային միջոցառումներով: Արդեն 5
ԱՅՐՎԱԾՔՆԵՐ՝ ԿԱԹՍԱՅԱՏԱՆԸ
Դեկտեմբերի 3-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզպետարանը ջեռուցող կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տվյալներով` կաթսայատանը տեղի է ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն: Պայթյունի հետեւանքով կաթսայատան աշխատակից 50-ամյա Սարգիս Ամիրաղյանը այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն:
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼ
Դեկտեմբերի 6-ին փաստաբաններ Կարեն Թումանյանը եւ Էդիկ Մարուքյանը միջնորդություն են ներկայացրել ԼՂՀ Հադրութի քննչական բաժին՝ Մանվել Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ: Փաստաբանները միջնորդում են Մանվել Հազրոյանի նկատմամբ կիրառել պաշտպանության միջոց եւ նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք,
ԵՐԵԽԱ Է ԱՎՏՈՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17-ին, Տավուշի մարզում՝ Մայիսյան կամրջի մոտ, Իջեւանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող գազալցակայանում արտասահմանյան մակնիշի մի ավտոմեքենա վթարի է ենթարկել մոտ 10 տարեկան մի տղայի: Երեխային այլ մեքենայով տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց:
ՓԱՅՏԻ ԳՈՐԾԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին որովայնի փակ վնասվածքով, ներքին օրգանների արյունահոսությամբ Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Մուշեղ Լավրենտի Ղազարյանը: Նրան հիվանդանոցում վիրահատել են, հեռացրել են լեղապարկը: Մուշեղը վառելափայտ հայթայթելու համար ընկերների հետ «ԴՎՇ» տրակտորով անտառ էր գնացել:
ԳԵՏՈՎ ՀԱՏԵԼ ԷՐ ՍԱՀՄԱՆԸ
Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ դեկտեմբերի 5-ին Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշեն գյուղից բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ Ռուստամ Պ.-ին, որը Բագրատաշեն գյուղի հատվածով՝ Դեբեդ գետով, ապօրինի հատել էր ՀՀ պետական սահմանը: Պարզվել է, որ նա ս/թ նոյեմբերի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը
«ԿՏՐԻՃ» ԴԱՎՈՆ ԴԵՌ ՓԱԽԱԾ Է
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի, «Արմենիա» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 4-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Սունդուկյան փողոցի 29 շենքի բնակարաններից մեկից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Մանգասար Մ.-ն: Ոստիկանները պարզել են, որ Մանգասար Մ.-ի ծանոթ ոմն Դավո, մուտք է գործել նրա բնակարան, գումար պահանջել եւ, մերժում ստանալով՝ դանակի մի քանի հարված
«Ոչինչ, ես կկանգնեմ…»
Վկան վերքերի պատճառով չէր կարող նստել Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ դեկտեմբերի 14-ը կրկին հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմանը վերաբերող դատավարությունը: Դատի հետաձգման առնչությամբ հրապարակվեց երկու միջնորդություն: Անցած շաբաթվա ընթացքում վիրահատության ենթարկված ամբաստանյալ Հովհաննես Նազարյանը, որը հոտնկայս մնաց դատավարության ողջ ընթացքում, հայտարարեց,
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԱՏԻ ԿՏԱ՞Ն
«Կաէռ-Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրինությունը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կատարածն իրենց սեփականության հանդեպ համարում է բարբարոսություն: «Առավոտն» իր 02.12. 10թ. «Ծառատունկ «Վիշապի կոթողներում» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ բնապահպանները ծառատունկ են կատարելու Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգում, եւ որ բնապահպաններն ու տարածքի բնակիչներն արդեն մեկ ամիս է, ինչ պայքարում են այգում իրականացվելիք շինարարության դեմ: «Առավոտի» խմբագրությանն է
«ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱԳԱՀ ԵՆ»
Հնարավոր է, որ անորակ կոնֆետների եւ հրուշակեղենի պատճառով է հայ մանուկների մոտ աճում տուբերկուլյոզը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա ներկայացմամբ՝ շոկոլադե եւ, այսպես ասած, «շուշա» կոնֆետներին ներկեր են խառնում, ինչի հետեւանքով սպառողները տարեկան 50-60 կգ ներկ են ուտում կոնֆետների միջոցով: Իրավիճակն էլ ավելի վտանգավոր է
Դավիթ Հարությունյանը հակազդել է
Նա իսկապես զանգել է Գերասիմ Ալավերդյանին՝ տեղեկացնելու, որ նրա ղեկավարած ոլորտում «ուշադրություն» են պահանջում: Մոտ 1 ամիս առաջ աշխատանքից ազատված գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանը օրերս հայտարարել էր, որ իրեն աշխատանքից ազատել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով: Նշենք, որ Դ. Հարությունյանի դուստրը՝ Անի Հարությունյանը,
ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ
Տուն, հագուստ ու ուտելիք չունեն Կոնդ թաղամասի 213 հասցեում է գտնվում այս կիսախարխուլ 1-սենյականոց տնակը, որտեղ հաշմանդամ Նելլի Գալստյանն ապրում է իր 3 անչափահաս երեխաների հետ: Նրանք իրենց սեփական տունը չունեն, բանտում գտնվող ամուսնու ընկերն է այս սենյակը ժամանակավորապես հատկացրել նրանց: Այստեղ կենցաղային նվազագույն պայմանները նույնիսկ ապահովված չեն՝ բաղնիք, զուգարան չկա, պատուհանները կոտրտված են, միայն
ԲԵՆԶԻՆՆ ԷԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ
Կիրակի օրվանից բենզինի գինը կրկին բարձրացել է: Ամենից շատ սպառվող «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը 10 դրամով ավելացել է՝ դառնալով 380 դրամ: Ըստ «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի, դրա պատճառները մի քանիսն են. «Ընդհանրապես ձմռան ամիսներին նավթամթերքի գինը բարձրանում է՝ կապված եղանակային պայմանների հետ: Այս տարի եղանակային բոլոր կանխատեսումներով՝ եվրոպական տարածաշրջանում ձմեռը լինելու է
«ՄԵՐՍԵԴԵՍԸ» «ԺԻԳՈՒԼԻԻ» ԳՆՈՎ ՉԵՔ ԳՆԻ
Շուկայում պանրի գնի կտրուկ բարձրացումը մեկնաբանում է պանրագործը Թե ինչու պանրի շուկայում մոտ մեկ ամիս առաջ կտրուկ թանկացումներ եղան՝ կառավարության տարբեր անդամներ տարբեր կերպ մեկնաբանեցին: Ըստ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի՝ գյուղացիներն են սկսել հանկարծ կաթն ավելի թանկ գնով վաճառել, քան նախկինում՝ հաշվի առնելով տարբեր շուկաների գնաճը: Շրջանառվում էր նաեւ այն տարբերակը, որ արտադրողները պանիրն արհեստականորեն
Այդպես էլ Գյումրի չեկավ
Մինչդեռ պրոբլեմների մեջ թաղված մարդկանց մի հսկա խումբ սրտատրոփ սպասում էր նախագահին Երկրաշարժի 22-րդ տարին Գյումրիում նշվեց ոչ ավանդական ձեւով. ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ երկրի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, կառավարության որեւէ ներկայացուցիչ հարկ չէր համարել անձամբ գալ ու հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը եւս չէր եկել, թեեւ նրա ու Ռոբերտ Քոչարյանի
Սանահինի դեպոյի փակման դեմ
Երեկ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի փակման դեմ հանդես է եկել «Սարդարապատ» շարժումը: Նրանք փաստում են, որ դեպոն սահմանամերձ է եւ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. «90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի, Շուլավերի եւ Սադախլոյի ուղեմասերով՝ պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությամբ եւ նրանց նկատմամբ անհսկելիությամբ, որի հետեւանքով
«ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄՏՆՈՒՄ Է ԱԳՐԵՍԻՎ ՓՈՒԼ»
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ԼՂ ճակատում պատերազմի վերսկսում է կանխատեսում: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը առաջիկայում Հայաստանի համար դժվար օրեր է կանխատեսում: Նրա ասելով, եթե դեռ մի 15 օր առաջ հարցրած լինեինք՝ ՀՀ քաղաքական ուժերն արդեն քարոզարշա՞վ են սկսել, կպատասխաներ՝ այո: Բայց 15 օրն ամեն ինչ փոխել է: Հիմա Հայաստանի եւ հայրենի
ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Հայաստանում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման առնչությամբ: «Ընդունվել եւ սկսել է կիրարկվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։ Նորմալ եւ օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական


















































