Օրվա լրահոսը
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Թուրք-ադրբեջանական եղբայրությունը վտանգված է Օրեր առաջ ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան: Առաջին հայացքից Թուրքիայի վարչապետի այցի նպատակն առավել քան ակնառու է: Ադրբեջանն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումից, առավել քան ագրեսիվ՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից: Պաշտոնական Բաքուն բացատրություն է պահանջել Անկարայից, վերջինին մեղադրել դավաճանության մեջ, երբեմն էլ հակաթուրքական տրամադրություններ տարածել երկրի ներսում:
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը շատ ժամանակ կպահանջի»
Հարցազրույց «Մուսավաթ» կուսակցության Մեջլիսի նախագահ, Ատլանտյան համագործակցության ադրբեջանական ընկերակցության նախագահ Սուլհադդին Աքպերի հետ – Ո՞ր երկիրը` Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։ – Կասկածից վեր է, որ երկու պետությունների միջեւ սահմանի բացումից ավելի կշահի Հայաստանը։ Այս դեպքում Հայաստանը, հակամարտության կարգավորման հարցում նույնիսկ կես քայլ չնահանջելով, կհասնի հետեւյալին.
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բարդ եռանկյունու միայն մեկ կողմն է: Այսօր փորձ է արվում մոտենալ հակասությունների գրեթե դասական դարձած կառույցին մյուս գագաթից՝ հայ-թուրքական ուղղությունից: Այսպես թե այնպես, հարաբերությունները փոխկապված են, հետեւանքները՝ փոխազդեցիկ: Սակայն ի՞նչ սպասելիքներ ու մտավախություններ են կապված քաղաքական այս «նոր եռանկյունաչափության» հետ, որքանո՞վ են դրանք հիմնավոր, ի՞նչ ազդեցություններ՝ եռանկյունու տիրույթից դուրս: Հայաստանում եւ
70 հեկտար, 283 հազար ծառ
Սյունիքի մարզի անտառների վերականգնման, ապօրինի անտառահատումների բացը լրացնելու համար մարզի բոլոր տարածաշրջանների անտառտնտեսությունները անցած տարի ծառատունկ են կազմակերպել անտառներում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառային տնտեսությունը 27 հեկտարի վրա 120 հազար սոճի է տնկել: Գորիսի անտառտնտեսությունը 125 հազար ծառ է տնկել: 25 հետկար տարածության վրա, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հացենի, սոճի, կաղնի է աճում: 8
Կբացվի՞ ընդունման կետ
«Առավոտը» տեղեկացրել է, որ Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը հանդիպել է Արմավիրի մարզի խաղողագործությամբ զբաղվող համայնքների ղեկավարներին եւ խոստացել նախատեսվածից 500 տոննա ավելի խաղող մթերել: Անցած հանգստյան օրերին գործարանի տնօրեն Վահե Գրիգորյանը համանման հանդիպում է ունեցել Տավուշի մարզում: Ուսումնասիրվել են Բերդավանի գինու գործարանի արտադրական տարածքը, հնարավորությունները, այս ձեռնարկության միջոցով ընթացիկ տարում տարածաշրջանի այգեգործներից խաղող ընդունելու հնարավորությունները:
ՈՒՍՈՒՑԻՉ, ԴԻՎԱՆԱԳԵՏ, ԱՐԵՎԵԼԱԳԵՏ, ԶԻՆՎՈՐ
Լոռու մարզում եւս 4000 երեխա հրաժեշտ տվեց դպրոցին Լոռու մարզի 3723 շրջանավարտների հետ 2009 թվականին մեծ կյանք կմտնեն նաեւ Ալավերդի քաղաքի 10 հանրակրթական դպրոցների 207 շրջանավարտներ: Մայիսի 23-ին քաղաքի բոլոր դպրոցներում տոնական բարձր տրամադրությամբ, հրաժեշտի ջերմ խոսքերով անցավ «վերջին զանգ» արարողությունը: Միջոցառման բարձր տպավորության հետ ուրախացնող էին նաեւ շրջանավարտների՝ մեծ կյանքի նկատմամբ ունեցած ընկալումները, ակնկալվող
Գոյություն ունի «ցմահների խնդիր»
81 դատապարտյալ առաջարկել է Մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով կիրականացվի համաներում: Մինչ այդ ճշտվում է «համաներման տակ ընկնողների» հնարավոր ցանկը: Մասնավորապես, ասվում է, որ համաներումը կտարածվի «Մարտի 1-ի» գործով մեղադրյալների, նաեւ՝ տնտեսական եւ ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների վրա: Հայտնի է, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գտնվում է 81 ցմահ ազատազրկման դատապարտված: Նրանցից 40-ը
ԵՐԿՈՒՍԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Հանցավոր խմբի պարագլուխները ոստիկաններ էին Ամբաստանյալները, ի տարբերություն մեր ճաղավանդակների, «թաքնվում» էին ապակեպատ խցում: Մեղադրող Գալինա Կարպովան՝ միջնորդության պահին: Մեր հայրենակիցները՝ տուժողներ: Դատավոր Պյոտր Շտունդերը հրապարակեց դատավճիռը: Օրեր առաջ Մոսկվայի քաղաքային դատարանում ավարտվեց 7 հոգուց բաղկացած բանդայի դատավարությունը: Նրանք կատարել էին 10 սպանություն եւ 18 ավազակային հարձակում: Խմբի անդամների մեջ կան ոստիկանության նախկին եւ ներկա
Հովհարային անջատումներ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Մալաթիա-Սեբաստիա Բ1 թաղամասում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են տեղի ունենում: Գիշերը ժամը 24-ից հետո բնակիչները մնում են առաց լույսի: Երեկ այս մասին «Առավոտին» դժգոհեցին այդ թաղամասի որոշ բնակիչներ: Նրանց ներկայացմամբ, հոսանքի անջատումների համար էլեկտրացանցի պատասխանատուները ոչ նախապես զգուշացնում են, ոչ էլ որեւէ բան են պարզաբանում: «Օրումեջ հոսանքը ժամերով անջատում են: Հիմա
Չարբախի շները հազում են
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել իրենց շների առողջությամբ անհանգստացած Չարբախի բնակիչներ, որոնց խոսքերով՝ թաղամասի բոլոր շներն արդեն մեկ շաբաթից ավելի հազում են եւ ժամանակ առ ժամանակ՝ փսխում: Բնակիչների կարծիքով, շների ինքնազգացողությունը վատացել է օրերս «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի արդյունքում մթնոլորտ արտանետված թունավոր նյութերի պատճառով: Արդյո՞ք շները կթունավորվեին «Նաիրիտի» արտանետումներից՝ «Առավոտը» փորձեց ճշտել անասնաբույժներից: Մեզ հետ
Խոզի գրիպը Ռուսաստանում է
Ռուսաստանում հայտնաբերվել է խոզի գրիպով վարակված 2-րդ մարդը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նշենք, որ վիրուսով վարակված տղամարդը օրերս ՌԴ է եկել Դոմինիկյան Հանրապետությունից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Բժիշկների հսկողության տակ է գտնվում նաեւ հիվանդի կինը: Բարեբախտաբար, մեր երկրում այդ հիվանդության ոչ մի դեպք
ՄԵՐ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ
Բայց մտահոգվելու տեղիք, այնուամենայնիվ, կա Օրերս Ծաղկաձորում կայացավ «Թմրամիջոցների գործածման առաջնային կանխարգելումը ԶԼՄ-ների միջոցով» դասընթաց, որն իրականացվեց ՄԱԶԾ կողմից եւ ԵՄ ֆինանսավորմամբ: Դա Հարավային Կովկասում Թմրամիջոցների հակազդման ծրագրի (ՀԿԹՀԾ) 5-րդ փուլն էր: Այս ծրագիրն ընթանում է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Արդեն պատրաստ է Թմրամիջոցների վերաբերյալ 2008թ. ազգային զեկույցը, որն ամփոփում է 2007-ի տվյալները: Հայաստանի ծրագրի
Վարկ՝ մետրոպոլիտենին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Երեւանի մետրոպոլիտենին կհատկացնի 5 մլն եվրոյի չափով վարկ: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»: Աղբյուրի հավաստմամբ, գումարներն ուղղվելու են մետրոպոլիտենի վերակառուցմանը, արդիականացմանն ու անվտանգության բարձրացմանը: Մետրոպոլիտենի վերակառուցման նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 16,3 միլիոն եվրո: Թե ինչ պայմաններով է տրամադրվելու վարկը եւ ինչ նպատակով է այն օգտագործվելու, մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել
Կհամագործակցեն հայ բիզնեսմենների հետ
Հայ գործարարների հետ համագործակցելու նպատակով, բելգիական 11 ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, բելգիացի գործարարները 2007-ին արդեն եղել են Հայաստանում եւ կրկին ժամանել են՝ մեր երկրում գործարար հարաբերություններ հաստատելու նպատակով: Պարոն Հարությունյանը նշել է նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է համատեղ ձեռնարկությունների ստեղծում՝
«Փող տպելը վատ բան չէ»
«Հաճախ տարածված է այն մտայնությունը, որ հիփոթեքային վարկեր ընդհանրապես չեն տրամադրվում։ Հիփոթեքային վարկերը կան, դեռեւս շարունակում են տրամադրվել, սակայն կան որոշակի խնդիրներ գների անկման եւ այլ խնդիրների հետ կապված, ու դրանք էապես պակասել են։ Հուսով ենք, որ, խթանման որոշակի ծրագրերից ելնելով, հիփոթեքային վարկերի տրամադրումը մոտ ապագայում կսկսի ավելանալ»,- այս մասին երեկ լրագրողներին ասել է ԿԲ
ՍՏՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴ Է ԳՏՆՎԵԼ
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը վստահ է, որ գտել է ոչ միայն խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու, այլեւ կառավարության մյուս չիրագործված ծրագրերը իրականացնելու ուղիները: Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը պայքարում է ստվերային տնտեսության դեմ, սակայն արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն: Վերջերս ոլորտի պատասխանատուները մի քանի օրով պարբերաբար փակում են ստվերում գործող գործարարների խանութներն ու արտադրական օբյեկտերը, անգամ
Երեք դատավարություն
Եվ երեքն էլ՝ արդարադատության հետ որեւէ առնչություն չունեցող Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեցին քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի դատավարությունները: Գ. Ոսկերչյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ 30 րոպե ուշացումով: Հարցաքննվեցին մի քանի վկաներ: Արիստակես Վարդանյանը, ում հարցաքննությունը կիսատ էր մնացել նախորդ դատական նիստի ժամանակ, այս անգամ ներկայացել էր
«ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆԻ ՀԵՏ»
Կարծում է ՍԻՄ հիմնադիր-նախագահ Հրանտ Խաչատրյանը, որի դիտարկմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունների ներկա փուլը զարգանում է նախագահական վերջին ընտրությունների սցենարով: – Իբրեւ կողքից հայացք կրող՝ ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: – Իմ անձնական դիտարկմամբ, վերջին 20 տարում այստեղ շատ բան չի փոխվել. փոխվել են ձեւերը, չափերը, սակայն էությունը նույնն է: Այս փուլում քաղաքական ուժերից
ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԶԱՆԳԵԼ
Հունիսի 2-ին Քրեական վերաքննիչ դատարանում կսկսվի սուտ մատնության համար 3 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Իսկ երեկ Սարգիս Հացպանյանն «Առավոտին» է ուղարկել իր հետեւյալ հայտարարությունը. «2008 թ. նոյեմբերի 7-ից ի վեր ԿԳԲ-ի մութ սենյակներում կայացված անհեթեթ ու ապօրինի մի որոշման զոհը դառնալու պատճառով բանտարկված եմ։ Այս ամբողջ ժամանակահատվածում
Ադրբեջանը հուսահատված է
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուսահատ հայտարարում է, որ ԼՂ հարցում ինքը գլուխ գովելու ոչ մի պատճառ չունի: «Այնպես որ, ինչպես սկզբում ես շատ ոգեւորված չէի լավատեսների հայտարարություններով, այնպես էլ հիմա այդպես դժգոհ չեմ կամ էլ հիասթափված չեմ հոռետեսների հայտարարություններով»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Խորվաթիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ հիմնախնդրին
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է
Եկող շաբաթ այս օրն արդեն ամեն ինչ ավարտված կլինի, նախընտրական կրքերը՝ հանդարտված, եւ հաղթողներն ու պարտվողները՝ հայտնի: Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում կփորձենք ամփոփել կուսակցությունների վարքը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, նրանց որդեգրած նախընտրական սկզբունքների ազդեցությունը ընտրողների վրա: Ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը մոտ 25 օր թաղ առ թաղ հանդիպումներ էին կազմակերպում՝ փորձելով նոր համակիրներ ձեռք բերել
«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»
Շաբաթ օրը կայացած «Հայկական ընտրություն» կուսակցության հիմնադիր ժողովի նախաձեռնող խմբի անդամներից են «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանը եւ «Միացում» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը, ով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ո՞րն էր եւս մեկ կուսակցություն հիմնելու անհրաժեշտությունը: – Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում առկա են ավելորդաբար բազում կուսակցություններ: Տարրական քաղաքագիտական տրամաբանությունն անգամ հուշում է,
ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ՝ ԸՍՏ ՀՄԱՅԱԿԻ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտնեց, թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի համար՝ ըստ նրանց կիրառած տեխնոլոգիաների, մշակել է կարգախոսներ: Եվ այսպես, ՀՀԿ-ի համար ընտրել է «Ավլեմ-թափեմ փոշին» երգը՝ որպես մարշ: ԲՀԿ-ի համար ընտրել է «Ես արժանի մրցակից եմ չոռնիներին» կարգախոսը, որի առիթ է դարձել Գագիկ Ծառուկյանի սպիտակ կոստյումը: ՀԱԿ-ի
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
2008-2009 ուսումնական տարվա ավարտի հետ կապված՝ երեկ ՀՀ ոստիկանությունում հրավիրվել էր հանդիպում լրատվամիջոցների հետ: Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը հրապարակեց հայտարարություն: «Խնդրում ենք եւ պահանջում բոլոր վարորդներին՝ ցուցաբերել բարձր կարգապահություն, առավել հարգանք հետիոտնի եւ զբոսնող շրջանավարտների նկատմամբ, որոնք իրենց հերթին պետք է խմբային զբոսանքները կատարեն միայն մայթերով եւ
ԿԵՐԵԼ Է ՈՐԴՈՒ ԱՉՔԵՐԸ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոստիկանները քննում են սահմռկելի մի հանցագործություն: Բեյկերսֆիլդ քաղաքի 34-ամյա բնակիչ, հաշմանդամ Էնջել Մենդոզան, «հրեշտակների փոշի» անվանումով հալյուցինոգեն պրեպարատի ազդեցության տակ հարձակվել է 4 տարեկան որդու վրա եւ փորձել է ուտել նրա աչքերը: Իրավապահները գտել են փոքրիկ տղային ամբողջովին մերկ, արյան լճակի մեջ, թեւերին հոր ատամների բազմաթիվ հետքերով: Բժիշկներն արձանագրել են փոքրիկի ձախ
ՈՉ ԹԵ ՀՈՂԱԶԱՎԹՈՒՄ, ԱՅԼ՝ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» մայիսի 22-ի համարում «Հազարավոր հողազավթումներ Տավուշում» հրապարակմամբ անդրադարձել էինք մարզի գյուղատնտեսական հողատարածքների փաստաթղթային եւ իրական չափերի տարբերությանը: Այս հրապարակմանը արձագանքել է Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: «Տավուշի մարզխորհրդի մայիսի 19-ի նիստում քննարկվել է «Սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված հողամասերի մակերեսի չափի եւ սեփականության իրավունքով փաստացի օգտագործվող հողամասերի
Պատասխան «Առավոտին»
«Առավոտի» մարտի 20-ի համարում, հենվելով ՀՀ Սփյուռքի նախարարության տարածած տեղեկատվության վրա, անդրադարձել էինք նախարարության՝ Մերձավոր Արեւելքի երկրների կրթամշակութային խնդիրների օգնության ծրագրին: Նախարարությունը, նշելով, որ ակնկալվում է պարոն Գաբրիել Ջամբարջիի օգնությունը, չէր տեղեկացրել, թե ով է պարոն Գաբրիել Ջամբարջին: Մայիսի 22-ին նախարարությունը մեզ ուղղված նամակով լրացնում է այդ բացը: «Առավոտի» 20.05.09թ. 94/ 3451 համարում լույս տեսած
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ իններորդ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՔՍԱՆՄԵԿԸ Եվ հենց էդ պահին մեր սեղանին մոտեցան Հրանտ Մաթեւոսյանի Վերժինեն ու Հրանտ Մաթեւոսյանի Դավիթը, ու ես տեղիցս վեր կենալով՝ աթոռս զիջեցի Վերժինեին, եւ մինչ Դավիթն ու ես մեզ համար աթոռ կփնտրեինք, հանկարծ սրճարանով մեկ տարածվեց սրճարանատիրոջ ճվճվոցը, ավելի ճիշտ՝ էդ քաչալ ճվճվացողը ոչ
Մայիսի 23
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն
ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ «ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ» ՀԱՐՑԵՐԸ
Ջազային վոկալիստներ ունե՞նք, թե՞ ոչ Օրերս «Քամելեոն» ակումբում կայացավ երիտասարդ երգիչների «Դեբյուտ» մրցույթը՝ ջազ, ջազ-ռոք, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ, ֆանք, էթնո ջազ, ավանգարդ-ֆոլկ, ուորլդ ֆյուժն եւ հարակից ժանրերում: «Լավագույն դեբյուտ» ճանաչվեց 15-ամյա Մարթա Կիրակոսյանը: «Առավոտի» հետ զրույցում նախագծի հեղինակ, armjazz.net կայքի գլխավոր խմբագիր Արմեն Մանուկյանը ասաց. «Նախագծի նպատակն է բացահայտել, աջակցել տաղանդավոր սկսնակ երգիչներին, որոնք իրենց պրոֆեսիոնալ