Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆ

Իսկ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների վրա պարզապես թքած ունեն ՀՀ կառավարությունը միջազգային մի շարք պայմանագրերով պարտավորվել է իր երկրում հաստատված փախստականներին ապահովել բնակության համար նորմալ պայմաններով: Սակայն, դատելով մեր երկրում բնակվող փախստականների նկատմամբ իրականացվող անարդարությունից, պարզ է դառնում, որ այդ պարտավորությունները թերի են կատարվում: Բաքվից Հայաստան գաղթած Ռոզա Տեր-Ստեպանովային հենց պետական մարմիններն են փորձում զրկել

ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

2011թ. հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից: Tert.am-ը հաղորդում է, որ

Պանրի մեջ սոդա են օգտագործում

Չնայած «Աշտարակ կաթ» ընկերությունը պանրի շուկայում գերիշխող դիրք չի զբաղեցնում, սակայն, որպես խոշորագույն արտադրող, մեծ ազդեցություն է ունեցել պանրի գների թանկացման վրա: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրեց պանրի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Աշտարակ կաթն» առաջինն է բարձրացրել պանրի գինը, հասցնելով այն 2890 դրամի, որից հետո մյուս ընկերություններն էլ, տեսնելով, որ թանկ

Հանքավայրը հանձնեցին նոր շահագործողին

Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը նոր շահագործող ունի Երեկ կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի դասական աճուրդ: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդում ներկայացված էր նաեւ Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը: 198 միլիոն դրամով շահագործման իրավունքը շահեց «Սագամար» ՓԲԸ-ն: Ի դեպ, այս հանքով հետաքրքրվող երկու մասնակից էր ներկայացել աճուրդին, շահագործման

Աստանան ավելի հեռացրեց կողմերին

Կարծում է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: ԵԱՀԿ գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անունից ԼՂ հակամարտության կարգավորման առիթով ընդունված հայտարարությանը հաջորդած Ադրբեջանի եւ ՀՀ նախագահների ելույթները ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի վրա այն տպավորությունն են թողել, որ «Աստանան բանակցող կողմերին ոչ թե

ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՀՀԿ ԴԵՄ

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նկատմամբ ՀՀ վերահսկիչ պալատի տարբերակված մոտեցումն արձանագրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: – Դուք պարբերաբար մասնակցում եք ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին: Եվ հետաքրքիր է, թե Ձեզ համար որքանո՞վ են արժանահավատ այն մեղադրանքները, որոնք ՎՊ-ի դեմ ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Թե՞ այս ամենը դիտում եք այն համատեքստում, որի մասին

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Թուրքիայի «Ժողովրդի ազատագրում» կուսակցությունը, հիմնվելով Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերի վրա, հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Այս մասին, թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է կուսակցության փոխնախագահ, փաստաբան Թաջեթթին Քոչաքը։ Թուրք փաստաբանի խոսքով՝ իրենք ցանկանում են դատարանում պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում Wikileaks-ի տարածած փաստաթղթերում հայտնված այն տեղեկությունը,

ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

«Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի կատարյալ փոխվստահություն»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ վերադառնալով ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա փոխանցել է, որ Աստանայում Ադրբեջանի նախագահն արտահայտել է իր մտահոգությունը WikiLeaks-ի բացահայտումներում տեղ գտած այն հրապարակման կապակցությամբ, թե Իլհամ Ալիեւը Ռեջեփ Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականությունը «պարզունակ» է գնահատել: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ինքը հանգստացրել

ՀԱՎԱՍՏՈՒՄ, ՈՐ ՃՆՇՈՒՄ ՉԿԱ

«7օր»-ի հետ զրույցում «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար Արմեն Աղայանը ԵԱՀԿ գագաթաժողովում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը գնահատել է բացարձակ անիմաստ, «Հիմնական ասելիքը ասելիքի բացակայությունն էր»,- «7օր»-ի հետ զրույցում «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար Արմեն Աղայանն այսպես է բնութագրել ԵԱՀԿ գագաթաժողովում հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ

ԴՐՍԻ ՃՆՇՈ՞ՒՄՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Եթե համեմատենք այն, ինչ քննարկվում է այսօր եւ 10 տարի առաջ 1915թ. իրադարձությունների թեմայով, կարելի է հսկայական տարբերություն տեսնել. «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա խոսքով, այսօր թուրք հասարակությունը, մտավորականությունը, քաղաքական գործիչները բավական բացահայտ կերպով քննարկում են պատմությունը: «Անշուշտ, ներկայումս ոչ ոք այդ

«ԱՊԱԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ» ԿԱՄՐԱԳՐՎԻ ՕՐԵՆՔՈՎ

«Նոյյան Տապան»-ի հաղորդմամբ, Վրաստանում քննարկվում է խորհրդային անցյալի վկայությունները վերացնելու գաղափարը. ոմանք այն համարում են առողջ առաջընթացի ապացույց, ոմանք՝ հիշողության կորստի: Կարմիր աստղերը, մուրճ ու մանգաղը՝ Խորհրդային Միության խորհրդանիշները, որոնք դեռեւս զարդարում են մի շարք շինություններ Վրաստանում, կարող են այսուհետ ապօրինի ճանաչվել, եթե խորհրդարանն ընդունի ներկայում դրանց վերաբերյալ քննարկվող օրինագիծը: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիա

«Մենք բնական ենք բոլորի հետ»

Վստահեցնում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ «հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը մեզ համար զորեղ փաստաթուղթ է, առաջին անգամ է դա ասվում: Նույնիսկ դա բավարար է, որ ե՛ւ ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, ե՛ւ պահանջենք միջազգային հանրությանը, որ ճանաչի, որովհետեւ այս սկզբունքը աշխատել

ՀԱԿ-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է

Այսօր ընդդիմությունը ակցիաներ է անցկացրել Հայաստանի մի շարք բնակավայրերում Հրազդան «Ազգային թուրքերը վերանան, ամեն ինչ տեղը կընկնի» Երեկ Երեւանում մի խումբ ցուցարարներ «Ամո՛թ», «Ազատե՛ք Նիկոլին», «Սերժիկ, հեռացի՛ր», «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով ու ցուցապաստառներով կրկին նույն պահանջով էին համախմբվել: «2008 թվականի կեղծված ընտրությունների արդյունքում ժողովուրդը, բնականաբար, չհամակերպվեց կեղծարարների կատարած քայլերի հետ, չմոռացավ մարտի 1-ի սպանդը եւ գլխավոր

ԼԵՌԸ ՄՈՒԿ ԾՆԵՑ

Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում 56 երկրներ, ութժամյա դռնփակ բանավեճերից հետո, ինչպես ՀՀ ԱԳ նախկին  նախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց՝ ոչինչ չասող ամփոփիչ հուշագիր ընդունեցին: Աստանայում ընդունված ԵԱՀԿ գագաթաժողովի ամփոփիչ հուշագրում միայն ընդհանուր ձեւակերպումներ կան: Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների՝ բանակցությունների գործընթացների խաղաղ ճանապարհով կարգավորման կարեւորությունը, եւ այն, որ դրանք պետք է իրականացվեն համաձայնեցված ձեւաչափերով՝ հիմնվելով

ԼԱՐՎԱԾ ԷՐ ՄԻԱՅՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Երեկ Հայաստանի երեք բնակավայրերում ընդդիմությունը ցույցեր էր կազմակերպել՝ պահանջելով ազատել քաղբանտարկյալներին եւ անհապաղ իշխանափոխություն: Բողոքի ակցիաներն անցել են ընդհանուր առմամբ խաղաղ: Միայն Իջեւանում էր տեղի ունեցել ընդհարում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ (լուսանկարներում): Կարդացեք

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

ԿԱԹՆ ՕԳՆՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՃԱՐՊԵՐԻՑ

Մեկ օրում երկու բաժակ կաթ խմելն օգնում է ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլեւ ավելացնում է մկանային զանգվածը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, գիտնականները եզրահանգել են, որ կաթն օգնում է ավելացնել մարմնի մկանային զանգվածը, իսկ օրգանիզմում եղած ճարպը հալվում է: Նրանք խորհուրդ են տալիս վարժություններից հետո խմել մեկ բաժակ անյուղ կաթ, որն օգնում է շատ

Դօրիանը ամենահայտնին է

Դօրիանը Hayland սոցիալական ցանցի ամենահայտնի բնակիչն է: Նման տեղեկություններ է տրամադրում Populometer.com կայքը, որի տվյալները կազմվում են Google-ի Page Rank-ի եւ Alexa-ի վարկանիշի հիման վրա: Այսպիսով՝ 2009 թվականից հայկական ամենախոշոր սոցիալական ցանցում հայ աստղերի շարքը համալրած միակ գրողը եւ բլոգերը վարկանիշով առաջ է անցնում սոցիալական ցանցում գրանցված այնպիսի աստղերից, ինչպիսիք են Սիրուշոն, Էմմին, Ինգա եւ

Սեռական հեղափոխություն Պենտագոնում

ԱՄՆ ռազմական ղեկավարությունը աջակցել է զեկույցին, որը խորհուրդ է տալիս հանել համասեռամոլների եւ լեսբուհիների՝ բանակում ծառայելու արգելքը, իսկ նրանք, ովքեր ծառայում են, իրավունք կստանան չթաքցնել իրենց կողմնորոշումը: Այնպես որ, շուտով ԱՄՆ զինված ուժերում սեռական հեղափոխություն է սպասվում: ԱՄՆ պաշտպանության նախարարը դիմել է Կոնգրեսին՝ չեղյալ հայտարարելու «Մի հարցրու, մի պատասխանիր» օրենքը: 1993թ. ընդունված այդ կանոնով սեռական

ՀԱՅԵՐՆ ՈՒ ԽՄԻՉՔԸ

Հայաստանցիները տարեկան սպառում են 4 մլն լիտր գինի, 700 հազ. լիտր կոնյակ եւ 18,8 մլն լիտր օղի։ Ինչպես տեսնում ենք՝ ալկոհոլային խմիչքների շարքում հայերը միանշանակ առաջին տեղ են տալիս օղուն, այնինչ՝ հայկական ավանդական խմիչքը համարվում է գինին, իսկ 1887 թվականից, երբ Թաիրովները Երեւանում կոնյակի արտադրություն սկսեցին՝ ավանդականների շարքում կարելի է ավելացնել նաեւ կոնյակը։ Երբ Տաթեւի

«Ամենասիրելի կերպարը չեմ մարմնավորել»

Ըստ սիրված դերասան Կիմ Երիցյանի, ինչ էլ խաղա՝ իրեն թվում է, թե ավելացնելու բան կա Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 1-ին կազմակերպվել էր հոբելյանական երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի 80-ամյակին: Իրենց շնորհավորական ուղերձներն էին հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ոսկե

Ամփոփում է պատկերասրահի տնօրենը

«Հայաստանի ազգային պատկերասրահում անելիքներ դեռեւս շատ կան»,- երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Ըստ նրա, 2010 թ. իրենց գործունեությունը աշխատատար էր. «Այս տարվա համար հատկանշական էր երկու ցուցահանդես: Մոսկվայի Պուշկինյան թանգարանում կազմակերպվեց հայ եւ ռուս արվեստագետների գլուխգործոցների ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուով: Ներկայացվեցին 1830-1930-ականների արվեստագետների աշխատանքները: Մյուսը՝

Աղմկոտ եւ սկանդալային

«Ինքնագիրը» ընդմիջում էր հայտարարել Դեկտեմերի 1-ին՝ ձմռան առաջին օրը, «Calumet» բարում կայացավ «Ինքնագիր-6» գրական հանդեսի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում բանաստեղծ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանն ասաց, որ հանդեսը երկու տարի ընդմիջում է ունեցել՝ ֆինանսական պատճառներով: Վ. Գրիգորյանն ասաց, որ «Ինքնագրի» 6-րդ համարում ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ ժամանակակից գրականության հետ: «Այստեղ ընթերցողը կգտնի ամենատարբեր ժանրերի,

ՇՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԱՓԱՌԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Որովհետեւ դրանց դեմ ուղղված գումարներն աննպատակ են ծախսվում Հայաստանում թափառող շների համար միակ կացարանը դաշնակահարուհի Նունե Մեհրաբյանինն է: Այդտեղ պահվում է շուրջ 220 ստերջացված (ամորձատված) շուն, որոնք չեն վաճառվում, սակայն եթե լինում են բարեխիղճ մարդիկ, ովքեր ունեն շուն պահելու կարիք, ցանկություն՝ Ն. Մեհրաբյանը սիրով նվիրում է: Պետգնումների գործակալությունն ամեն տարի կազմակերպում է թափառող շների գլխաքանակի

«VivaCell MTS»-ը եկող տարի կշարունակի աջակցել «Հատիսին»

Հայաստանի առաջատար բջջային օպերատորը 2011-ին «Հատիս Երեւան»  բասկետբոլային ակումբին տրամադրել է 70 միլիոն դրամ: Համագործակցությունը շարունակելու, մեկամյա ժամկետով կնքված պայմանագրի շուրջ հայտարարություն անելու, ինչպես նաեւ ակումբի 2011 թվականի ծրագրերի մասին խոսելու նպատակով «VivaCell-MTS»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը եւ ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը երեկ «Միկա» մարզադահլիճում համատեղ մամուլի ասուլիս էին

Հաղթեցին Ռուսաստանն ու Քաթարը

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: Դա հայտնի դարձավ երեկ՝ Ցյուրիխում կազմակերպված ՖԻՖԱ-ի գործկոմի քվեարկությունից հետո: Ռուսաստանից բացի, այդ իրավունքին հավակնում էին նաեւ Անգլիան եւ Իսպանիա-Պորտուգալիա, Բելգիա-Հոլանդիա զույգ երկրները: Ռուսաստանի հիմնական մրցակից համարվում էր Իսպանիա-Պորտուգալիայի հայտը, սակայն քվեարկության երրորդ փուլում գործկոմի անդամները ձայների մեծամասնությամբ նախապատվությունը տվեցին Ռուսաստանին: Նույն օրը հայտնի դարձավ նաեւ, որ 2022

Ամեն բան իր ժամանակն ունի

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Արթուր Աբրահամը բրիտանացի Կարլ Ֆրոչին պարտվելուց հետո մտորում է նախկին՝ առաջին միջին քաշ, վերադառնալու մասին: Նա համոզվել է, որ երկրորդ միջին քաշային կարգն իր համար չէ: Եվ դա ակնհայտ երեւաց Ֆրոչի հետ մենամարտում: Աբրահամը որպես արդարացում ասել է. «Երկրորդ միջին քաշում մրցակիցներս ինձնից խոշոր են: Այնպես որ, ես, հավանաբար, պետք

Հայ շախմատիստները՝ օտար երկրներում

Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկած այդ երկրի 77-րդ ազգային առաջնությունում, որին մասնակցում է 12 շախմատիստ, հայազգի Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում: Լոս Անջելեսի ամերիկյան օփենում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, 8 հնարավորից իր անվան դիմաց գրանցելով 6,5 միավոր, հավասար արդյունք ցույց տվեց երեք լավագույնների հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով

Առավելությունը մեծանում է

Շախմատի Հայաստանի 16 տարեկանների հավաքականը շարունակում է փայլուն հանդես գալ Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայում: Երեկ առավոտյան կայացած յոթերորդ տուրում մեր քառյակի հերթական զոհը դարձավ Ուզբեկստանի ընտրանին, որին Արսեն Եղիազարյանի սաները հաղթեցին 3:1 հաշվով: Կրկին փայլեցին Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնց առայժմ ոչ մի մրցակից ի վիճակի չի լինում արժանի

ՊՈՂՈՏԱ՝ ԳՅՈՒԼԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ

Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը Թուրքիայի Շապին-Գարահիսարում մասնակցել է իր անունով պողոտայի բացմանը։ News.am-ի մատուցմամբ, Շապին-Գարահիսարի քաղաքապետարանի խորհրդի կողմից որոշում էր կայացվել, որ պողոտաներից մեկը վերանվանվի ստամբուլահայ հայտնի ֆոտոթղթակից Արա Գյուլերի անունով, եւ պողոտայի բացման օրը ցուցադրվել է Արա Գյուլերի կյանքն ու լուսանկարները ներկայացնող ֆիլմ: Ստամբուլահայ արվեստագետը պողոտայի բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հանդես է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031