Օրվա լրահոսը

ՊԱՐԵՆՔ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆՔ

Ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի դիտարկումները Ռուդոլֆ Խառատյանը՝ «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակիցների հետ: Տարիներ շարունակ մասնագետները պնդում են, թե Հայաստանում չունենք ժամանակակից բալետ՝ մասնագետների բացակայության պատճառով: Այս մտքի հետ կարելի էր համաձայնել, եթե «Շանթ» հեռուստաընկերությունում ի հայտ չգար «Պարիր, թե կարող ես» նախագիծը: Ժամանակակից բալետը դասական պարի եւ ժամանակակից ռիթմերի սինթեզն է, որի հիմքը

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Անհայտ անձինք կարողացել են ներթափանցել Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի, 2007թ.-ին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սեգոլեն Ռուայալի (նկարում) բնակարան: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Անհայտ անձինք ջարդել են Փարիզի Բուլոն-Բիյանկուր արվարձանում գտնվող Ռուայալի բնակարանի դուռը, ներխուժել են ներս, քրքրել դարակներն ու ոչինչ չվերցնելով հեռացել: Նրանց այդպես էլ չի հաջողվել մտնել նախագահի նախկին թեկնածուի աշխատասենյակ.

ՇԱՐՄ ԱԼ-ՇԵՅԽՈՒՄ ԼՈՂԱՓԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ

Եգիպտոսում, Շարմ ալ-Շեյխի որոշ գոտիներում՝ մասնավորապես Նաբկում, Նաամա-բեյում եւ Շարք-բեյում, հասարակական լողափերն ու նաեւ այդ գոտիներում գտնվող հյուրանոցային լողափերը կփակվեն մինչեւ երկրի ոստիկանության կողմից հատուկ հրահանգ ստացվելը: Այդ արտակարգ միջոցառումները պայմանավորված են հիշյալ լողափերում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակման միջադեպերով: Այդ մասին հաղորդում է Newsru-Israel-ը: Հիշեցնենք, որ վերջին օրերին Շարմ ալ-Շեյխում շնաձկների հարձակման արդյունքում ծանր վնասվածքներ

Wikileaks. «ԵՐԿՐՈՐԴ ՇՇԻՑ ՀԵՏՈ» ՌՈՒՍ ՆԱԽԱՐԱՐԸ ԾԱԽԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ

Wikileaks սկանդալային կայքում գաղտնազերծված փաստաթղթերից մեկը վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի զրույցին, որում մանրամասներ են հաղորդվում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի առաքումների վերաբերյալ: News.am-ի մատուցմամբ, Աբիեւը պատմել է, որ անհանգստացած լինելով 2008թ. ընթացքում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք առաքելու փաստերով, մեկնել է Մոսկվա: «Պաշտոնական հանդիպումների ընթացքում, Աբիեւի պատմելով, ռուս

WikiLeaks-ի հիմնադիր Ասսանջի տեղը գիտեն, բայց չեն ձերբակալում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը գիտի, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը գտնվում է այդ երկրում, բայց նրան ձերբակալել չի շտապում: The Independent- ի փոխանցմամբ, Աքոտլանդ Յարդում գիտեն նրա գտնվելու կոնկրետ վայրը, անգամ հեռախոսահամարը: Ինտերպոլի կողմից Շվեդիայի հարցմամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ասսանջին բրիտանացի իրավապահները չեն շտապում ձերբակալել, քանի որ պահանջում են պարզաբանումներ ներկայացնել այդ սանկցիայի կապակցությամբ՝

Միջուկային մարտագլխիկներ տեղափոխողները բարում հարբել են

Ամերիկյան հատուկ ծառայության գործակալները, որոնք միջուկային մարտագլխիկներ են տեղափոխել, հայտնաբերվել եւ մերկացվել են աշխատանքի ժամանակ ալկոհոլ խմելիս: Գաղտնիքը ակնհայտ էր դարձել պատահաբար. բարում ոստիկանությունը ձերբակալել էր ալկոհոլի սիրահար գործակալներին: Պարզվել է, որ հատուկ առաքելություն իրականացնող հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք փոխադրում էին միջուկային մարտագլխիկները, զենքով բեռնված բեռնատար մեքենան կայանել էին պահպանվող ավտոկայանատեղիում եւ մտել էին բար:

Իսրայելի խորհրդանիշը հետապնդում է Իրանին

Իրանի կառավարությունը սարսափելի զայրացել է, երբ արբանյակից արված լուսանկարում հայտնաբերել է, որ Թեհրանում ռազմաօդային ուժերի շտաբի վրա հստակորեն երեւում է «Դավիդի աստղ» կոչվող վեցանկյունը, որը հրեական խորհրդանիշի գլխավոր բաղադրիչն է: Բրիտանական The Daily Mail-ի մատուցմամբ, նաեւ լուսային խաղի արդյունքում երեւակվող այդ պատկերի ծագումն անհայտ է, բայց իրանցի պաշտոնյաներն արդեն պահանջել են շենքի կտուրն անհապաղ մաքրել

84 գիտնական՝ ԳԱԱ ընտրություններին

84 գիտնական կմասնակցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ակադեմիկոսների 6 թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 11 գիտնական, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղի համար՝ 73: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ

ՋԵՌՈՒՑՈՒՄԸ «ՏՎԻՆ»

«Առավոտը» դժգոհություններ էր ստացել թիվ 122 դպրոցի աշակերտների ծնողներից այն մասին, որ դասասենյակները չեն ջեռուցվում, ու երեխաներից շատերը հիվանդ պառկած են: Դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Կանջիարովան մեզ տեղեկացրեց, որ դպրոցն ունի անհատական կաթսայատուն, որը որոշ պատճառներով չի գործարկվել: Դպրոցի տնօրեն Մարիա Մալախյանն էլ, որն, ի դեպ, վատառողջ էր, փոխանցեց, որ ձգձգումների պատճառը գազի վարչությունն է՝ դպրոցը

ԷԼԻ ԿԱՅՔ ԵՆ «ՋԱՐԴԵԼ»

«Փի Արթ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ ադրբեջանցի դիվերսանտը երկու օր առաջ «ջարդել» է իր ֆիրմայի www.p-art.am կայքը, նաեւ տեղեկություններ թողել սեփական «ինքնության» մասին: Պարոն Քոչարյանը ուղղակի զարմացած է կատարվածից, ասում է՝ կայքը ոչ մի ստրատեգիական կամ քաղաքական բնույթի ինֆորմացիա չի պարունակում, ինչո՞ւ պետք է այդ ճակատագրի արժանանար: Նա երկու վարկած ունի:

Արվեստաբաններն ակտիվացել են

Երիտասարդները հանդես են գալիս  ինքնատիպ ձեռնարկներով Դեկտեմբերի 2-3-ը ԳԱԱ-ում անցկացվում է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջանը: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի խոսքով, այս տարի համաժողովի երիտասարդ մասնակիցների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է, եւ ստիպված են եղել սահմանափակել զեկուցողների թիվը: Ընտրվել են միայն գիտական աստիճան ունեցողներն ու ասպիրանտները: Այս տարի

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴԱՍԱԳՐՔԻՑ

Իսկ այսօրվա դասագրքերը հեռու են կատարյալ լինելուց Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների դպրոցներում նույն դասագրքերն էին ու նույն ծրագրերը: Անկախ Հայաստանում դրանց հաջորդեցին բլեյանական դասագրքերը: Այդ տարիներին ես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ էի, մեզ պարտադրում էին ունենալ բլեյանականը, որովհետեւ նա նախարար էր, բայց թեմաներն անցնել «հին» դասագրքերով: Այսօր դպրոցական դասագրքերն ընտրվում են մրցույթով, հեղինակներն

58. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը: ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը՝ Գոյայի դերում: Թատերական պատկերներ միջնադարի հայ մանրանկարչությունից: – Ճգնաժամի տարիներին էր,- ասացի ես,- Խորեն Աբրահամյանն առաջարկեց պրեմիերայից առաջ դիտել իր բեմադրած ներկայացումը, ապա խնդրեց հայտնեմ կարծիքս։ Ասացի, որ հրաշալի ներկայացում է, լավ դերասաններ են խաղում, սակայն գլխավոր դերում կցանկանայի Սոս Սարգսյանին տեսնել, ու դա նոր

ԿՕԳՆԻ ԱՐՑԱԽԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻՆ

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ՝ 76-ամյա որսորդ Հրանտ Ջիլավյանը տիրապետում է գայլեր որսալու բազմաթիվ հնարքների: Գայլերի դեմ անխոնջ պայքարի համար նրան Նոյեմբերյանի տարածաշրջանում կնքել են «Գել Հրանտ» մականունով: Չնայած պատկառելի տարիքին, նա ամեն օր անտառ է գնում, զննում գազանների հետքերը: «Գայլ Հրանտը» տեղեկացել է, որ Արցախում յուրաքանչյուր գայլ սպանելու համար պետությունը 100 հազար դրամ է

Սեւանում հանրությունը պասիվ է

Գեղարքունիքի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանի տրամադրած տվյալների համաձայն, մարզում գրանցված է 13389 հաշմանդամ: Ըստ հանձնաժողովի նախագահի, անցնող տարում մանկուց հաշմանդամ 20 երեխայի տրվել է ֆինանսական օգնություն, մանկուց հաշմանդամ 130 երեխայի ամանորյա նվերներ են բաժանվել «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ: Մարզի Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս եւ Գավառ քաղաքներում, այդ

Հավաքագրումը նվազել է, պատահարների թիվը՝ աճել

Երեկ կայացավ Սյունիքի մարզխորհրդի 2010թ. վերջին նիստը, ամփոփվեցին տարվա ձեռքբերումներն ու թերացումները: 2010-ին Սյունիքի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման հարցում թերացել են: 11 ամսվա համար նախատեսված 931,488 միլիոն դրամի փոխարեն դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 777,162 միլիոն կամ նախատեսվածի 83,4%-ը: Սյունիքի 109 համայնքներից 23-ում հավաքագրման ցուցանիշը կազմում է 100%, իսկ 38 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

«ԽՂՃԱԼ ՊԵՏՔ ՉԷ ՎՍՏԱՀԵԼ». ՈՐՏԵ՞Ղ ԴՆԵԼ ՍՏՈՐԱԿԵՏԸ

Էջմիածինցի Նարինե Բադալյանը վստահ է, որ որեւէ արատ չի կարող խանգարել դրսեւորվելուն, եթե վերաբերմունքը ճիշտ լինի: Նարինե Բադալյանը ծնվել է Էջմիածնում: Ծննդյան պահից հայտնվել է անձայն, խուլ աշխարհում. ինքն աշխարհի ձայները չի լսում, աշխարհն էլ նույն լռությամբ իրեն է հակադարձում: Արտաքին աշխարհի անցուդարձը անխոս ընկալող երեխայի կյանքը իմաստավորում էին միայն ծնողները, հատկապես՝ մայրը: Բայց մի

Աճպարարություն

Ի պատասխան՝ «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի նոյեմբերի 30-ին տպագրված «Աճպարարություն, ԱԺ իշխանությունը յուրացվել է» փաստաբան Կարեն Մեջլումյանի հոդվածի: Համառոտ ներկայացնենք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պատմությունը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել 04.06.2010 թվականին: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկվել եւ ընդունվել է առաջին ընթերցմամբ 15.09.2010 թվականին, երկրորդ ընթերցմամբ՝ 05.10.2010 թվականին, երրորդ ընթերցմամբ եւ

ԾԽԱԽԵՂԴ Է ԵՂԵԼ

ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 13-րդ փողոցի 5 տանը հայտնաբերվել է 39-ամյա Կարապետ Զաիզյանի դին: Նախնական տվյալներով՝ Կ. Զաիզյանը ծխախեղդ է եղել, իսկ մահվան պատճառ է հանդիսացել կիսաայրված ներքնակի ծուխը:

ԱՅՐՎԵԼ ԵՆ

Լոռու մարզի Վանաձորի սարալանջերին (Բազումի լեռնաշղթա) եւ հարավում գտնվող Մայմեխ սարի վրա խոտածածկ տարածքներ են այրվել: Հարավային ուղղությամբ՝ Մայմեխ սարի վրա, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով:

ԴԵՌ ՊԱՀՎՈՒՄ Է

Երեկ տեղեկացել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում մի քանի շաբաթ է, ինչ պահվում է Կոտ դ՝Իվուարի մի քաղաքացի, որը Հայաստան է ժամանել Թուրքիայից: Երեկ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ քաղաքացին 20 օր է, ինչ գտնվում է Հայաստանում, եւ հայ սահմանապահներն էլ օրենքով սահմանված կարգով պահում են նրան: Օտարերկրացու խնդրով ներկայումս զբաղվում է հայկական «Կարմիր խաչը»:

ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է

Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվեց 2 տարի ժամանակով ազատազրկման՝ գողության համար: Երեկ Գրիգոր Մաթեւոսյանի հայրը «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմելու է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Իսկ թե ինչու՝ կարդացեք վաղվա «Առավոտում»:

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ առավոտյան Սախարովի անվան հրապարակում իրար են բախվել Հայինկասացիայի 212 ՏԼ 01 (վարորդ՝ Սերոբ Հարությունյան) եւ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 20 ՏԼ 440 պետհամարանիշի (վարորդ՝ Էմիլ Դավթյան) ավտոմեքենաները: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

ՊԻՏԱՆԻ՞ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին է դիմել Վարդանուշ Վարդանյանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով նա հայտնել է, որ իր որդին՝ Գոռ Գագիկի Վարդանյանը (ծնված 23.09.1989թ.) 2007թ. Էջմիածնի զինկոմիսարիատում անցել է բժշկական հետազոտում, բաց կծվածք, ծամողական ֆունկցիաի արտահայտված խախտում ախտորոշմամբ, որի արդյունքում վերջինիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է երեք տարի տարկետում՝ մինչեւ 13.11.2010թ.:

Քաղաքապետի աղջիկն «անցել» է

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնի մրցույթը: Առաջադրվել են Քրիստինե Աբրահամյանը եւ Աշխեն Խլոյանը: Հանձնաժողովի նախագահն է եղել փոխմարզպետ պարոն Ղուկասյանը: Մրցույթից հետո, ինչպես տեղեկացնում է հավակնորդներից Քրիստինե Աբրահամյանը, հայտարարվել է, թե՝ հաղթել է ինքը: Սակայն …շնորհավորել են մյուս հավակնորդին: Քրիստինե Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, փոխվարչապետին, ոստիկանապետին,

ՄԻՋԻՆ ԵՎ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ

Նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու վերջին նիստի օրակարգի 11-րդ հարցը վերաբերում էր տեղական տուրքերին եւ վճարումներին: Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվությունների համար նախկինում սահմանվել էին դրույքաչափեր, որոնք հիմա փոխվում են: Երեկ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ մեր հարցին, թե ինչո՞ւ են դեմ քվեարկել տեղական տուրքերին եւ վճարներին

ԾԽԱԽՈՏԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՃՈՒՄ Է

Հայաստանը ծխողների քանակով աշխարհում առաջատար երկրների շարքերում է: Այդ է պատճառը, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է «Վարչական իրավախախտումների մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» եւ ՀՀ հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարել: Կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի քանակով եւս Հայաստանը աշխարհում առաջին

Հղիներին կընդառաջե՞ն

ԱԺ-ում կրկին քննարկում են «Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը Այսօր Ազգային ժողովում կրկին կքննարկվի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը: Նշենք, որ այդ օրենքում որոշ փոփոխությունները հղի կանանց եւ ապագա մայրերի շրջանում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել: Հնարավոր է, որ հղի կանանց դժգոհություններին ի պատասխան, կառավարությունը որոշակիորեն ընդառաջի նրանց պահանջներին՝ վերանայելով որոշ դրույթներ: Երեկ

«ԵԿԵԼ ԵՆՔ, ՈՐ ՇՈՒԿԱ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ»

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը վստահ է, որ 10 տարի անց էլ «Ռոսգոսստրախը» լինելու է մեծ եւ հաջողակ ընկերություն՝ բազմամիլիոն հաճախորդներով: «Հայաստանում ապահովագրական շուկա չկա, ի՞նչը գնահատեմ,- երեկ կայացած ասուլիսում ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը,- մենք եկել ենք ստեղծելու այդ շուկան: Ապահովագրական շուկա ստեղծելը Հայաստանում մեր առջեւ դրված հիմնական խնդիրն է: Դա

2011-ի պետական բյուջեի նախագիծը փոփոխվել է

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ԱԺ-ում նախագծի քննարկումների արդյունքում պատգամավորներից ու կուսակցություններից բյուջեի նախագիծը փոփոխելու վերաբերյալ 616 առաջարկություն են ստացել: Առաջարկությունների հեղինակները հիմնականում փոփոխություններ են նախընտրել սոցիալ-մշակութային ու գիտության ոլորտների համար սահմանված հատկացումներում: Եղել են նաեւ տնտեսության ու առողջապահության ոլորտներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ: «616 առաջարկից 212-ն ընդունվել ու արդեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031