Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհարային անջատումներ

Մայիս 26,2009 00:00

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Մալաթիա-Սեբաստիա Բ1 թաղամասում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են տեղի ունենում: Գիշերը ժամը 24-ից հետո բնակիչները մնում են առաց լույսի: Երեկ այս մասին «Առավոտին» դժգոհեցին այդ թաղամասի որոշ բնակիչներ: Նրանց ներկայացմամբ, հոսանքի անջատումների համար էլեկտրացանցի պատասխանատուները ոչ նախապես զգուշացնում են, ոչ էլ որեւէ բան են պարզաբանում: «Օրումեջ հոսանքը ժամերով անջատում են: Հիմա էլ ամառ է, սառնարաններն անմիջապես անջատվում են ու սառույցը հալչում է, ինչի պատճառով էլ սնունդը փչանում է»,- դժգոհում էին նրանք: Նույն դժգոհություններով մեր թերթին էին ահազանգել նաեւ տարածքի խանութների սեփականատերերն ու աշխատակիցները: Նրանց էլ անհանգստացրել էր այն, որ առավոտյան, երբ գալիս են աշխատանքի՝ նկատում են, որ սառնարաններում եղած սնունդը փչացել է. «Մենք էլ չէինք կարողանում հասկանալ, թե ինչի հետ է կապված, մինչեւ որ պարզվեց, որ արդեն որերորդ օրն է՝ թաղամասը հոսանքազրկվում է»: Այս առիթով երեկ դիմեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված այդ թաղամասը հոսանքազրկելը: Մեզ հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց, որ կուսումնասիրեն եւ կպատասխանեն, թե ինչն է պատճառը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել