Օրվա լրահոսը
Րիհանայի գաղտնի սերը
Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել հայտնի երգչուհի Րիհանային՝ Քրիս Բրաուն անունով մի համակրելի երիտասարդի հետ սիրաբանելիս: Րիհանային երիտասարդի գրկում կիսամերկ, համբուրվելիս լուսանկարել են Hilton Kingston հյուրանոցի լողավազանի մոտ, որտեղ նրանք հաճելի ժամանակ էին անցկացնում: Ըստ պապարացցիների տարածած փաստերի, սա առաջին դեպքը չէ, որ 20-ամյա Րիհանային գտնում են 18-ամյա Քրիսի հետ: Նաեւ խոսվում է այն մասին,
Հեռացվել է վարքի համար
Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել: Հերթականը՝ շրջանառության մեջ դրված այն լուրն էր, թե իբր Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաներից մեկը հեռացվել է՝ Երեւանի Երկնագույն մզկիթ այցելելու համար: «Արմինֆոյի» թղթակիցը այդ առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի մամուլի քարտուղար՝ երեց Վահրամ Մելիքյանին, որը հերքել է այդ տեղեկատվությունը: «Սուրբ Էջմիածնի Գեւորգյան
Դումայում դժգոհ են
Ռուսաստանի Պետդումայի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պալատի նիստի ժամանակ պահանջել են խորհրդարանին տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչու է «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանը ներկայացրել Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Պրիխոդկոն: Ինչպես հաղորդում է «ԼվՑպՐՒՈՍր»-ը՝ ՌԼԴԿ խմբակցության առաջնորդ Իգոր Լեբեդեւը, հիշեցնելով, որ Պրիխոդկոն մրցույթի ժամանակ զբաղեցրել է 11-րդ տեղը, պահանջել է, որպեսզի Դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովին տեղեկություններ տրամադրվեն այն
Սուսերամարտ՝ վանդակում
«Երբ գործդ սիրում ես՝ աչքիդ ոչինչ չի երեւում» «Տարիներ առաջ վանդակն էի մաքրում՝ արծիվը թռավ գլխիս։ Վզիս վրա ուռուցք առաջացավ, վիրահատեցին, բայց գլխիս ելունդը դեռ մնում է»,- քսան տարվա վաղեմության այս պատմությունը տիկին Անգինը հիշեց այնպիսի աշխույժ թեթեւությամբ, կարծես դրանից հետո այլեւս երբեք չի հայտնվել արծվի վանդակից այն կողմ։ Իսկ իրականում արդեն 43-րդ տարին է,
ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ
Վերջինիս հետ կապված վախն անտեղի է եւ վատ իրազեկվածության արդյունք Հայկական ընտանիքներում միշտ էլ երեխա ունենալու հարցը խիստ է դրված եղել: Հատկապես հնում նորապսակ ընտանիքներում հարսի՝ մայր դառնալու լուրի ուշացումը խնդիրների ու վեճերի պատճառ էր դառնում, ինչն էլ ոմանց մոտ հասցնում էր ամուսնալուծության: Իրականում մայրանալու ուշացման պատճառները բազմաթիվ են՝ խնդիրներ կապված հղիության հետ, կնոջ եւ
ԱԲՐԱՀԱՄ-ՊԱՎԼԻԿ ՄԵՆԱՄԱՐՏԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ՞Ն
WBC/WBO վարկածներով միջին քաշային կար գում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Կելլի Պավլիկի պրոումոթեր Բոբ Արումը լրագրողներին իր սանի եւ աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի միջեւ հունիսի 27-ին նշանակված մարտի հետաձգման պատճառները ներկայացնելու ժամանակ խոսել է նաեւ այն մասին, թե դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ տարեվերջին պլանավորված մարտի վրա: «Պավլիկը
ՇԻՐՈՎԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ
Մեկօրյա հանգստից հետո Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel-Masters» գերմրցաշարի մասնակիցները վերսկսեցին պայքարը: Վեցերորդ տուրում Ալեքսեյ Շիրովը հաղթեց Վասիլի Իվանչուկին, իսկ Վեսելին Տոպալով-Մագնուս Կարլսեն եւ Լենյեր Դոմինգես-Վան Յուե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիան ներկայացնող Շիրովը: Նրան հետեւում են 3,5-ական միավոր վաստակած Տոպալովն ու Կարլսենը: 4-5-րդ տեղերը բաժանում են Դոմինգեսն ու Յուեն,
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՐԻՆ ՄԱՐԶՉԻՆ
Երեւանյան լճում կայացավ թիավարության բայդարկա եւ կանոե մրցաձեւերի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու էին ժամանել նաեւ Վրաստանի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցեց 92 հոգի: Բայդարկա ձեւում ակնհայտ էր հայաստանցի միջազգային կարգի սպորտի վարպետներ Արամ Անդրեասյանի եւ Գեւորգ Ասմարյանի առավելությունը: Նրանք երկտեղանոց նավակով եզրագիծն առաջինը հատեցին 200, 500 եւ 1000 մետր մրցատարածություններում: Մեկտեղանոց բայդարկաների պայքարում Գեւորգն
Բարեգործ աստղերը
Հիմնանորոգումից հետո, մայիսի 17-ին կայացավ «Ուիմբլդոնի» թենիսի գլխավոր կորտի հանդիսավոր բացումը, որը նշանավորվեց լեգենդար թենիսիստներ Անդրե Աղասիի, Շտեֆի Գրաֆի, Կիմ Կլիյստերսի եւ Տիմ Հենմենի ցուցադրական խաղերով: Դրանք ավարտվեցին այսպիսի արդյունքներով. Հենմեն/Կլիյստերս-Աղասի/Գրաֆ՝ 7:6, Աղասի-Հենմեն՝ 6:4, Կլիյստերս-Գրաֆ՝ 6:4: Այդ առիթով, ինչպես նշում են լրատվամիջոցները, մարտ ամսին վաճառքի հանված 35 ֆունտ արժողությամբ 15 հազար տոմսերը սպառվել են հինգ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ԲԱՅՑ…
Այս օրերին վինդսերֆինգիստ Սառա Հեբերտը, որն արդեն քանի տարի պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը, Կորեայում մասնակցում է աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլին: Երեկ անցկացված չորրորդ մրցահերթից հետո Սառան ընթանում էր 4-րդ հորիզոնականում: Այնուհետեւ, մարզուհին մինչեւ ուշ աշուն շարունակելու է հանդես գալ աշխարհի գավաթի՝ Իսպանիայում, Իտալիայում, Կանարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Շոտլանդիայում կայանալիք մյուս բոլոր փուլերում:
Գաղտնիքներ՝ ուսանողների համար
«ՎիվաՍել-ՄՏՍ» կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տնտեսագիտականում երիտասարդներին ծանոթացրեց կառավարման մշակույթին եւ կորպորատիվ քաղաքացիությանը: Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ ուսանողների եւ բուհերի հետ արշավի մեկնարկը: Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության, կառավարման մշակույթի եւ կորպորատիվ քաղաքացիության մասին դասախոսություն կարդաց: Մինչ դասախոսության մեկնարկը, «Առավոտը» բուհի ուսանողներից հետաքրքրվեց, թե ինչպես են
ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ
Կամ անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը՝ «Ծեր տիկնոջ այցը» նոր ներկայացման մեջ Երբ ռուսաստանյան հեռուստատեսությամբ ելույթ են ունենում մեծանուն արվեստագետները, այդ թվում՝ Մայա Պլիսեցկայան, Տատյանա Շմիգան, որոնք վաղուց մոտեցել են կյանքի 9-րդ տասնամյակին, մենք էլ ենք հիանում ու զարմանում: Նույն զգացումը պարգեւում են արվեստի մեր «վետերանները», այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Սոս Սարգսյանը եւ այլք:
ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԴԺԳՈՀ Է
Ադրբեջանը պետք է բարձրացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների փոխարինման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։ Այդ մասին 1news.az-ին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։ Ըստ վերջինիս՝ այդ երկրները անկողմնակալ չեն ղարաբաղյան հակամարտության հարցում։ Գուլուզադեն, մասնավորապես, չի հավանել «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կոչերը՝ ուղղված Թուրքիային, որպեսզի վերջինս չմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը»։ «Ռուսաստանն ու Ֆրանսիան մեր տարածաշրջան են բերել աղետներ
«ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆ» ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ, մայիսի 20-ին, 66 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի ու սիրված սովետական եւ ռուս դերասան Օլեգ Յանկովսկին: Յանկովսկին տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: Օ. Յանկովսկին ծնվել է 1944թ., Ջեզկազգանում՝ Ղազախստան: Ավարտելով Սարատովի թատերական ուսումնարանը՝ աշխատանքի է անցել Սարատովի դրամատիկ թատրոնում (1967-1973թթ.): «Ապուշի» բեմականացման մեջ իշխան Միշկինի դերը կատարելուց հետո, դերասանը հրավեր է ստանում Լենինյան կոմերիտմիության անվան
ՕԲԱՄԱՅԻ «ՄԵՂՐԱՄԻՍԸ» ԱՎԱՐՏՎԵՑ
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Հանրապետական կուսակցության առաջնորդ Մայքլ Սթիլը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կուսակցությունն արդեն հաղթահարել է «ինքնախղճահարության եւ սեփական ուժերի հանդեպ անվստահության» փուլը, եւ տեղեկացրել, որ հանրապետականները սկսում են գրոհը՝ Օբամայի վարչակարգի վրա: «Նա երիտասարդ է, զիլ, մոդայիկ, բայց այստեղ «Ամերիկայի իդոլ» («Հայսուպերստարի» ամերիկյան տարբերակը- խմբ.) շոուն չէ, այստեղ ամեն բան
Բան չմնաց, արդեն երկու նավ ունենք
Հայկական «Հայաստան» նավը մայիսի 28-ին շուրջերկրյա նավարկում կսկսի: Այդ մասին երեկ «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է ուղեւորության կազմակերպիչներից մեկը, ով, սնահավատություններից ելնելով, ցանկացել է անհայտ մնալ: «Համաձայն ծովային սովորույթների՝ դեռ չսկսված նավարկության մանրամասները բացահայտելը վատ նախանշան է: Կարող եմ միայն հայտնել, որ այժմ մենք գտնվում ենք Իսպանիայում, իսկ նավարկության նախապատրաստումը համարյա ավարտված է: Մեր նավարկությունը շուրջերկրյա
$500 միլիոնի տեսիլքը «առարկայանում է»
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են $500 միլիոն վարկի համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով՝ ԼԻԲՕՐ+տարեկան 3% տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4%: Կուդրինի խոսքերով, հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 տարուց: Դավթյանը ասել է, որ «վարկի պայմանները համարժեք
Օբաման կշտկի՞ Բուշի սխալները
Կովկասին առնչվող ինչ-որ հարցերում Մոսկվային եւ Վաշինգտոնին հաջողվում է հասնել փոխըմբռնման եւ փոխզիջման, օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ղարաբաղյան խնդրի նկատմամբ դիրքորոշումներում: Իսկ Վրաստանը նրանց հեռացնում է բարիկադի տարբեր կողմերը: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: «Իրականում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը արդեն բավականին
Ազատ եւ համարձակ աշխատանքներ
Այսպես գնահատվեցին Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների դիպլոմային աշխատանքները Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտները երեկ Հայաստանի Նկարիչների միությունում ներկայացրին իրենց դիպլոմային աշխատանքները: Թեմաները տարբեր էին՝ բնանկար, պատմություն, կրթություն, սեր, անգամ՝ քաղաքականություն: Քաղաքական թեմայով ներկայացված էր մեկ աշխատանք՝ շրջանավարտ Երվանդ Պետրոսյանի «Քաղբանտարկյալը» գործը: «Եթե հայ երիտասարդությանը մտահոգեր եւ անհանգստացներ մեր երկրի քաղաքական վիճակը նույնքան, որքան ինձ, ապա այսօր ամեն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Միջպետական համաձայնագրերի շրջանակներում արտասահմանում կրթությունը շարունակելու մեկնած ուսանողները թոշակի, գիտղեկավարի հետ կապված եւ այլ խնդիրներ են ունենում: Արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելը, մասնագիտական հմտությունները զարգացնելն այսօր հացուջրի պես անհրաժեշտ է դարձել երիտասարդ մասնագետների համար: Պատճառը մի կողմից օբյեկտիվ է, քանի որ կրթական նոր համակարգերին, աշխարհում տվյալ բնագավառում կատարվող անցուդարձին տեղյակ լինելն ու վերջին նորույթները կիրառելը իրականում
ԲԱՆԱՎԵՃԸ ՍԽԱԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ թույլ տալ ձեր օրաթերթի միջոցով վրդովմունքս արտահայտել ս.թ. մայիսի 18-ին «Հայելի» ակումբում իմ եւ սոցիոլոգ Ադիբեկ Ահարոնյանի՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ բանավեճի, առավելապես, հեռուստալուսաբանումների առնչությամբ: Ցավով ուզում եմ ասել, որ ավելի քան 10 հեռուստաընկերություններից միայն մի մասն էր անդրադարձել մեր բանավեճին, այն էլ՝ բուն հարցադրումներից շեղված եւ լսարանը ապակողմնորոշող
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը
Վիճակագրական տվյալներով, Տավուշի մարզում կրճատվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղատնտեսական մարզի համար սա էական կորուստ է: Այս տարեսկզբին մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 33 361 էր: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 4433-ով: Մեծ է կովերի գլխաքանակի նվազումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանի տեղեկացմամբ, 2009
Պետք է հիմնել Սփյուռքի համալսարան
Հայրենիք-Սփիւռք լեզուական մերձեցման գործելակերպը Սկիզբը՝ նախորդ համարներում Մերձեցումը փոխադարձ է: Հայաստանաբնակ հայի համար հարկ կը լինի ուսումնական ծրագրերում մտցնել դասական ուղղագրութեան եւ արեւմտահայերէնի հիմունքների ուսուցման դասաժամեր, որը խոստացուած էր դեռեւս Ծաղկաձորեան համահայկական խորհրդաժողովում եւ դեռ մնում է որպէս խոստում. Ի լրումն դրա, արեւմտահայ գրականութեան նոր վերահրատարակման առիթներ լինելիս, դրանք հրատարակել բնագրով: Իր հերթին սփիւռքահային արեւելահայերէնի
ՆԱ ԲԱՑԱՌԻԿ ԷՐ ԱՊՐԵԼ
«…Ինքը զինվոր էր, ինքն արթուն էր, զենքն իր ձեռքին էր ու ինքը դրոշմ էր դնում…» «…Այս հողագնդի վրա անցկացնելու յուրաքանչյուրիս հատկացված ժամերը նաեւ անանձնական հոգսով պետք է ապրել՝ ԱԶԳԻ, ԺՈՂՈՎՐԴԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ համար…». այսպես էր ինքն իրեն ու մեզ պատվիրում Այդինը «Հայաստանի Հանրապետության» առաջին խմբագրականում: Այդինն ապրել էր առանց ՆԱԵՎ-ի: Այնպե՜ս գեղեցիկ էր ապրել միայն անանձնական
ԱՄՆ-ը՝ Սյունիքին
ԱՄՆ չափանիշներով, Հայաստանում չկա արդարացի կառավարում Մայիսի 18-20-ը Սյունիքում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Դեսպանը եղել է Կապանում, Գորիսում, Սիսիանում եւ հանդիպել ինչպես քաղաքապետերին, այնպես էլ հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Մարի Յովանովիչը Մեղրիում չի եղել, բայց խոստացել է հաջորդ այցի ժամանակ անպայման լինել նաեւ այդ քաղաքում: Դեսպանի այցի հիմնական նպատակը Սյունիքի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալն է
ԾՂՈՒԿՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՎԱՂՈՒՑ ԿԱՐ
Անասնաբույժը մեղադրում է լրագրողներին եւ գյուղացիներին, գյուղացիները՝ պատկան մարմիններին Արդեն մի քանի ամիս է՝ ինչ հանրապետության Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզերում բրուցելոզի դեպքեր են գրանցվում: Սյունիքում հիվանդությունը բռնկվել էր Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղում, որտեղ այս տարվա ընթացքում արդեն սպանդի է ենթարկվել 154 գլուխ կենդանի: Ծղուկում տարվա այս հատվածին ոչ բնորոշ տեսարան է՝ խոտի դեզերի առատություն:
Վարսավիրանոցը սնանկ է ճանաչվել
Սեփականատերը, անկախ իր կամքից, զրկվել է սեփականությունից «Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Թորոսյանը 2003թ. վաճառել է ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող Երեւանի Կոմիտասի 1 հասցեում գտնվող տարածքը (վարսավիրանոց) եւ յուրացրել վարսավիր Մարգարիտա Խաչատրյանի 3,11% բաժնեմասը: Վերջինս այդ մասին տեղեկացել է՝ վերադառնալով ֆիզարձակուրդից: Դեպքի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում 2004թ. մարտի 17-ին հարուցվել էր քրգործ: 2004թ. օգոստոսի 6-ին
ԿԱՄԱԶՐԿՈ՞Ղ ԷԻՆ ՆԵՐԱՐԿԵԼ
Գագիկ Ջհանգիրյանը կանխատեսում էր դատարանի կայացնելիք որոշումը Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր վճիռը՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 23-ին կայացրել էր դատավճիռ, ըստ որի՝ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝
Խոստացան ուսումնասիրել
Արարատյան դաշտավայրի շուրջ 36 հազար հեկտար հողատարածքի մշակման համար պահանջվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվարկած՝ ոռոգման ջրի օգտագործման միջին նորմայից բարձր ծավալներ, եւ արդյունքում՝ դժվարանում է օգտագործված ոռոգման ջրի դիմաց հասույթների հավաքագրումը, ինչպես նաեւ թանկանում է այդ հողատարածքի վրա մշակված գյուղմթերքի ինքնարժեքը: Հայաստանի կառավարությունը փորձում է հարցը կարգավորելու համար միջոցներ գտնել եւ այդ նպատակով ՀՀ
«ՖՏԱ-Տելեկոմը»՝ ORANGE ARMENIA
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բավարարել է ընկերությունը Orange Armenia անվանափոխելու մասին «ՖՏԱ-Տելեկոմի» հայտը: Ինչպես այսօր հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, «ՖՏԱ-Տելեկոմ» անվանումը տեխնիկական բնույթ էր կրում եւ ընտրվել էր բջջային կապի 3-րդ օպերատորի արտոնագրի մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»: Բրունո Դյութուան տեղեկացրել է նաեւ, որ Orange Armenia բջջային