Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ

Երեկ Պրահայի դատարանում «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Աննա Կարապետյանի հայցի քննությունն էր: Ա. Կարապետյանն աշխատանքից ազատվել էր ապօրինաբար եւ վիճարկում էր այդ: Դատարանը, գնահատելով Աննա Կարապետյանի փաստարկները, հօգուտ նրա վճիռ կայացրեց:

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ՝ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննության կդրվի ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հայցի քննությունը: Նա դատի է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որը, ըստ նրա, աղավաղված տեղեկություններ է հաղորդել իր քրեական գործի հետ կապված: Մ. Ենոքյանը ցանկանում է, որ հայցի քննությանն ապահովեն իր ներկայությունը: Եթե դատարանը չկարողանա նրան մասնակից

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԷԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ դեկտեմբերի 7-ը կրկին հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման եւ կողոպուտին վերաբերող դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) տեղեկանք է ստացվել, համաձայն որի՝ կալանավոր Հովհաննես Նազարյանն առողջության վատացման պատճառով չի

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԸՆՏՐԵԼՈՒ

Զինկոմիսարիատի ուղեգրերով կատարված հետազոտությունները հիմնավոր չեն ՀՀ Սահմանադրության 46 հոդվածի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ պաշտպանությանը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիներին պարտադրում է մասնակցել իր իսկ կողմից չճանաչված պետության՝ ԼՂՀ պաշտպանությանը: Եվ քանի որ այս տարի բանակի զորակազմը համալրելը շատ ավելի բարդ խնդիր է լինելու, քանզի բանակ են զորակոչվում սոցիալական ծանր պայմաններում, պատերազմական

«ՊԱՊԱ ՌՈԶԱՆԵՐԸ»

Նոյեմբերի 28-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել 2 երիտասարդի: «Առավոտի» տեղեկություններով, երիտասարդները՝ 38-ամյա Համլետ Հայկի Դավթյանը եւ 29-ամյա Արման Համբարձումի Միքայելյանը, բնակվում են Էջմիածին քաղաքում: Նրանք կասկածվում են մարդկանց առեւտրի կամ սեռական շահագործման ենթարկելու մեջ: Նոյեմբերի 28-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հայտարարություն է տվել 23-ամյա Ի. Խ.-ն

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ

«Առավոտը» այս տարվա հոկտեմբերի 15-ի «Փոշմանել է, որ եկել է» հրապարակմամբ անդրադարձել էր Ուկրաինայում երկար տարիներ ապրած եւ բարձր պաշտոններ զբաղեցրած 70-ամյա Սերյոժա Պողոսյանին: Նա, դրսում թողնելով ապահով կյանքը, վերադարձել էր հայրենիք: Օրերս նա մեզ փոխանցեց, որ հրապարակումից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից նրա որդու՝ Տիգրանի ծննդյան տարեդարձի առթիվ, 20 հազար դրամ են տրամադրել՝ ձմեռվա փայտ

«ԱԲՍԱԼՅՈՒՏՆՈ ՏԵՆՑ ԲԱՆ ՉԿԱ»

Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Մաքս գրուպի» նախկին նախագահ Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է Սեւանա լճի մերձակայքում փայտամշակման ֆաբրիկա կառուցել: Երեկ «Առավոտը» պարոն Մանուկյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները: ԱԺ պատգամավորն այդ լուրերը համարեց «ապուշություն»: Խաչիկ Մանուկյանի խոսքերով. «Այ ցավդ տանեմ, էդ լրիվ, ինչ գրած ա՝ հիմարութուն ա: Տենց բան

ԿՓԼՎԻ՝ ԵԹԵ ՈՒՇԱՑՆԵՆ

Երեկ նախագահական նստավայրի դիմաց Նոր Արեշ 35 փողոցի 127/1 շենքի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց շենքը 4-րդ կարգի վթարային է եւ, ըստ բնակիչների, ամեն րոպե փլվելու վտանգի առաջ է կանգնած: Շենքը նախկինում եղել է հանրակացարան: Տարիներ առաջ բնակիչների մի մասին հատկացվել են բնակարաններ, սակայն ծրագիրը կիսատ է մնացել: News.am-ի փոխանցմամբ, բնակիչները դժգոհել են, որ

Նոր համակարգ՝ www.mediagid.am

Երեկ Երեւանում կայացել է ինտերնետային նոր նախագծի, հայկական առաջին ազգային տեղեկատվական համակարգի՝ www.mediagid.am ագրեգատորի գործարկման շնորհանդեսը, որն ավտոմատ կերպով համակարգում եւ մշակում է նորությունները: «Արմինֆոյի» փոխանցմամբ, MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։

ԱՆՄԵՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐ

Խոպանչի հայրիկների պատահական սեռական կապերի պատճառով շատ հայ երեխաներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեղերով են ապրում: Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Արդեն քանի տարի է՝ այս օրը Հայաստանում էլ միջոցառումներ են կազմակերպվում, արկղերով պահպանակներ են բաժանում երիտասարդությանը, մոմավառությամբ հարգում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը, զգուշացնում, որ պատահական սեռական կապեր չունենան, թմրամիջոցներից հեռու մնան եւ այլն: Թե այդ

Շաքարի գործարանը դեռ չբացված՝ փակվո՞ւմ է

Աշխատակիցները դժգոհում են, որ իրենք դեկտեմբերի 1-ից անհայտ ժամանակով հարկադիր արձակուրդի են գնում Ախուրյանի շաքարի գործարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ընդամենը մի ամիս առաջ՝ Գյումրի քաղաքին նվիրված տոնին, որին մասնակցեց նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը՝ կարեւորելով հատկապես այն փաստը, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գործազուրկ մարզում նախատեսել է 1000 աշխատատեղ ստեղծել, իսկ 700-ն արդեն իսկ

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐ

Ո՞վ է շահագրգռված մեր երկրից խոշոր ներդրողների հեռանալու մեջ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ երկու խոշոր ընկերությունների՝ GeoProMining Gold-ի եւ «Հարավկովկասյան երկաթուղիի» շուրջ: Ռուսաստանյան GeoProMining ընկերությունների խումբը 2007 թվականին ձեռք էր բերել Vedanta ընկերությունից Արարատի ոսկու կորզման գործարանը եւ ոսկու հանքերի՝ Սոթքի եւ Մեղրաձորի շահագործման իրավունքը: Մոտ երկու տարի ընկերությունը տարված

Հակամարտության լուծումը՝ նպատակ, ոչ թե միջոց

Ցանկացած մենաշնորհ, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման հարցում, տանում է փակուղի: Մեր տարածաշրջանում, ուր բախվում են մեծ տերությունների շահերը, կարեւոր է շահերի հատումն օգտագործել մենաշնորհը բացառելու, ոչ թե կողմերից մեկին սպասարկելու համար: Պատահական չէ, որ մեր տարածաշրջանն ստացել է «խաչմերուկ» որակումը: Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով այն միշտ գրավիչ է եղել ազդեցիկ տարբեր ուժերի համար: Ելնելով

ԿԿԱՏԱՐԵ՞Ն ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Մեկ տարի առաջ ՀՌԱՀ անդամ ընտրվելիս նրանք խոստանում էին, թե նպաստելու են բազմակարծությանը եւ առաջնորդվելու միայն օրենքով:   Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը եւ Հայկ Քոթանյանը մեկ տարի առաջ՝ ԱԺ քննարկումների ընթացքում: Դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ընտրելու են թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող արտոնագրատերերին: Այդ օրը պարզ կդառնա՝ «Ա1+»-ը կվերադառնա՞ հեռուստաեթեր,

ՈՍՏԻԿԱՆԸ ՏՈՒՅԺ ԿՍՏԱՆԱ

Երեկ «Առավոտում» հրապարակված «Ոստիկանին գայթակղել են «Գոլդ» համարները» հոդվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն: Այն կատարում են Ոստիկանության շտաբն ու ներքին անվտանգության վարչությունը: Մինչ այս կառույցները ոստիկանապետին կներկայացնեն ծառայողական քննության վերջնական արդյունքները, մեզ հայտնի դարձավ, որ Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Վալենտին Պապյանը երեկ արդեն ԳԱԶ-21 մակնիշի ավտոմեքենայի

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԼԻՆԵԼ

Երեկ «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ու Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մտահոգություն հայտնելով Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների առնչությամբ՝ նրանք հայտարարել են.

ՄԵԴՎԵԴԵ՞ՎՆ Է ՄՇԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցությամբ, ինչպես նաեւ իր ազգային հատկանիշով՝ հաշվի առնելով մեր բարի հատուկ հարաբերությունները ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անձամբ է զբաղվում այդ հարցով։ Նրա նպատակն է մշակել ղարաբաղյան հակամարտության «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով

«Աստանան կփորձի վերադարձնել բանակցային հուն»

Աստանայում կայանալիք հանդիպումներից  այս ակնկալիքը կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն խոսում են Աստանայի մասին, հայտարարում են, թե այստեղ հնարավոր են կարեւոր հանդիպումներ, անգամ ձեւաչափի մասին են խոսում, նաեւ հույս են հայտնում, թե Աստանայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը հնարավոր է կարեւոր լինի ղարաբաղյան հարցի գործընթացում: Մինչդեռ հայաստանյան քաղաքական ուժերը, ընդ որում, նաեւ՝ ընդդիմադիր, միաբերան

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻՆ»

Կարծում է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով բաժնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: – Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում կարելի՞ է ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կարեւոր փաստաթղթի ստորագրում։ – Ես մի փոքր կասկածամտորեն եմ վերաբերվում նման փաստաթղթի երեւան գալուն՝ չնայած Մոսկվան բազմիցս խոսում է նման հնարավորության մասին:

«ՈՒՏԵՉԿԱՆ» «ԱՐՏՈՆՎԱԾ» ԷՐ

Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի ասելով, Wikileaks֊ում հրապարակված, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթերի գաղտնազերծումը ԱՄՆ վարչակազմի կողմից թույլատրված է եղել: Wikileaks սկանդալային կայքում հրապարակված մի քանի հարյուր հազար փաստաթղթերում, որոնք վերաբերում էին Վաշինգտոնի հետ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների՝ «գաղտնի» կամ «կոնֆիդենցիալ» գրիֆով նամակագրություններին, կային նյութեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում էին Հայաստանին: Հրապարակված փաստաթղթերից մեկն ուղղակիորեն

ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Դեռ 2002թ. մայիսին, ի կատարումն 2000թ.-ին ընդունված՝ Իրանում զենքերի չտարածման ակտի, Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներ էին սահմանվել «Սեւ ցուցակում» հայտնված չինական ու մոլդովական մի քանի եւ հայաստանյան մեկ՝ «Լիզին», ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ պետդեպի, կասկածվում էին Իրանին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ծրագրերի իրականացմանը նպաստող սարքավորումներ, տեխնոլոգիաներ եւ երկակի նշանակության նյութեր փոխանցելու մեջ: Հայաստանյան ընկերության

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԿԱՏԱԿԵՐԳՈՒՆ

ԱՄՆ-ում մահացել է երգիծական ժանրի հայտնի դերասան Լեսլի Նիլսենը, որի մահվան պատճառ դարձել է թոքաբորբը: Նշենք, որ դերասանը հայտնի է «Մերկ ատրճանակ», «Դրակուլան մահացած է, բայց գոհ», «Սանտա-Կլաուսի արձակուրդները» ֆիլմերից: Նիլսենը 85 տարեկան էր: Ծնվել է Կանադայում, սակայն ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Էդմոնտոն: Նա ծառայել է Կանադայի ռազմաօդային թագավորական ուժերում, երբ երկրորդ համաշխարհայինն

ԼԱՎԱՏԵ՞Ս ԵՔ, ԱՐԴՅՈՔ

Առաջարկված հարցերին պատասխանելու դեպքում կկարողանաք պարզել, հոռետե՞ս եք դուք, թե՝ ոչ 1. Քո երազները. ա. սարսափելի են, դրամատիկ, բ. անորոշ են, մշուշոտ, գ. հաճելի են, դ. հուզական են: 2. Ի՞նչ ես մտածում առավոտյան արթնանալիս. ա. մտածում ես, թե ինչպիսին կլինի եղանակը, բ. աշխատանքի մասին, որը սիրում ես, գ. քո չսիրած աշխատանքի մասին, դ. քո սիրելիի

ՔԱՀԱՆԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բոլոր ամուսնացած մարդիկ պետք է փակեն իրենց էջերը Facebook-ում, որպեսզի պահպանեն իրենց ամուսնությունը. այս կարծիքին է Նյու Ջերսիի քահանա Սեդրիկ Միլլերը: Քահանայի խոսքերով` վերջին վեց ամիսների ընթացքում նրան են դիմել 20 ամուսնական զույգեր, որոնք եղել են ամուսնալուծության եզրին՝ միայն այն բանի համար, որ նրանցից մեկը Facebook-ում ընկերացել է իր նախկին ընկերոջ հետ: Թեմի առաջնորդն այնքան

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ՆԵԱՊՈԼՅԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»

Օրերս  Շվեյցարիայի Ֆրիբուր կանտոնի Գրյուեր դղյակի թանգարանում բացվել է «Նեապոլյան Սուրբ Ծնունդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են XVIII-XX դարերում իտալացի վարպետների պատրաստած՝ Սուրբ Ծնունդը պատկերող տեսարաններ: Դղյակը կառուցվել է 1270-1282 թվականներին, իսկ 1938թ. կանտոնը գնել է դղյակը տերերից եւ դարձրել թանգարան: Ցուցադրված նմուշները պատկերում են Քրիստոսի Սբ Ծննդյան օրվա տոնական մթնոլորտը: Նեապոլցի վարպետներին հաջողվել է հմտորեն

«Անմահ» կրիաները

Կրիաները առաջացել են հնագույն վերերկրյա սողուններից՝ կոոտիլոզավրերից: Էվոլյուցիայի ընթացքում նրանցից շատերը կարողացան հարմարվել ծովերում եւ քաղցրահամ ջրերում ապրելուն: Կրիաների բոլոր տեսակները անսովոր կենսունակ եւ դիմացկուն են: Նրանք ծայրահեղորեն կայուն են ամեն տեսակ ինֆեկցիաների հանդեպ, շատ արագ ապաքինվում են վնասվածքներ ստանալուց ու երկար ժամանակ կարող են առանց սննդի մնալ: Գիտնականների պնդմամբ, կրիաները ապրում են 200-300 տարի,

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ՝ Facebook-Ի ԵՎ Twitter-Ի ԷՋԵՐԻՑ

Հայտնի երգիչներ Ալիշա Քիսը, Lady Gaga-ն, Ջասթին Թիմբերլեյքը, Աշերը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը կհրաժարվեն իրենց անձնական էջերից՝ Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում: «Digital Life Sacrifice» բարեգործական ակցիայի ժամանակ երաժիշտները որոշել են հրաժարվել այդ էջերից այնքան ժամանակով, քանի դեռ Ալիշա Քիսի «Keep a Child Alive» բարեգործական կազմակերպությունը չի հանգանակի 1 մլն ԱՄՆ դոլար: Դա տեղի

Ընդամենը մեկ սենյակում

Գեղարվեստի դպրոցը հնարավորություն չունի Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում կա մի լուսավոր սենյակ՝ լի նկարչական պիտույքներով, որտեղ թե՛ երիտասարդները եւ թե՛ տարեցները գալիս են հոգեւոր սնունդ ստանալու: Փոքրիկ սրահը, որտեղ աշխատում են իրենց գործին նվիրյալ բարեգործ արվեստագետներ, նման է թանգարանի: Գեղարվեստի այս դպրոցը հիմնադրվել է ինը տարի առաջ՝ նկարիչ Կարո Ղուլիջանյանի կողմից եւ մինչ

2010-ի հոբելյանները

Մեծանուն արվեստագետների հոբելյաններով հարուստ էր 2010 թվականը: Այս առիթով մշակութային տարբեր օջախներում վերջին ակորդներն են հնչում, այսպիսով երախտիք մատուցելով ազգային այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Խորեն Աբրահամյանը (80), Հրանտ Մաթեւոսյանը (75), Կիմ Երիցյանը (80), Ղազարոս Սարյանը (90), Ռազմիկ Դավոյանը (70), Վլադիլեն Բալյանը (85): Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա թատերագետ Լեւոն Մութաֆյանի «Խորեն Աբրահամյանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031