Օրվա լրահոսը

ՄԵՐԿ ՌԻ ՎԱՍՆ ՈՒ «ՄԱՔՍԻՄԸ»

Երգչուհի Եվա Ռիվասը մասնակցել է «Մաքսիմ» ամսագրի բաց ֆոտոսեսիային։ Հետաքրքրվողները երգչուհու բարեմասնություններով կարող են հիանալ ամսագրի հունվարյան համարում։ «Մաքսիմի» կազմած «Ռուսաստանի ամենասեքսուալ 100 կանայք» վարկանիշային աղյուսակում Ռիվասը զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։

ԿՌՎԱՐԱ՞Ր ԵՔ, ԹԵ՞ ՀԻՇԱՉԱՐ

Զայրացած մարդիկ հաճախ դառնում են անկառավարելի: Եվ «տաքացած» վիճակում երբեմն ասում բառեր, որոնց համար հանդարտվելուց հետո փոշմանում են, դիմում տարբեր մեթոդների՝ պահի ազդեցության տակ գործած արարքներն արդարացնելու համար: Կան մարդիկ, որոնք հիշաչար են ու ինչքան ժամանակ էլ անցնի տվյալ վեճից՝ չեն մոռանում, անգամ երեսով են տալիս. կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես խուսափում են լեզվակռիվներից, վեճերից,

Գոռ Հարությունյան. «Բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայրենիքիս»

Զրուցակիցս 21-ամյա ֆրանսահայ Գոռ Հարությունյանն է, ով օրերս Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում անցկացված ընդհանուր մենամարտերի շրջանակներում միավորների 30:27 առավելությամբ 70 կգ քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Միխայիլ Մալյուտինին՝ նվաճելով ProFC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին: Ծնվել է Վանաձորում՝ խոհարարի եւ ինժեների ընտանիքում, այժմ ծնողների եւ եղբոր հետ ապրում է Ֆրանսիայի Բանզեն քաղաքում: Ավարտել է Ֆրանսիայի ֆիզիկական կուլտուրայի

Հաղթական մեկնարկ

Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկել է այդ երկրի շախմատի 77-րդ ազգային առաջնությունը, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկում են 12 շախմատիստներ: Մրցաշարի առաջին տուրում հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (լուսանկարում) պարտության է մատնել Մլոս Ջիլբերտոյին ու եւս չորս գրոսմայստերի հետ ստանձնել է առաջատարի դերը:

Երկրորդ տեղում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ համալրված հիմնականում երիտասարդներով, Ֆրանսիայում անցկացված օլիմպիական չեմպիոն Անրի Դեգլանի 36-րդ ավանդական հուշամրցաշարում գրավեց երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն Ռուսաստանի թիմին: Անհատական պայքարում մեր վեց ըմբիշներից հինգն արժանացան մեդալի: Մրցաշարի հաղթող ճանաչվեցին Հովհաննես Վարդերեսյանը եւ Արթուր Ալեքսանյանը, երկրորդ մրցանակակիր դարձան Վարշամ Բորանյանն ու Արտակ Հարությունյանը, իսկ Արման Պապյանը բավարարվեց երրորդ տեղով: Մեր

«Ձնծաղիկները» հաղթեցին «Ծերունիներին»

Մարիանսկե Լազնեում ավարտվեց վետերան եւ երիտասարդ կին շախմատիստների յուրօրինակ մրցաշարը, որում կողմերը միավորվել էին եւ կազմել «Ձնծաղիկներ» եւ «Ծերունիներ» թիմերը: Մրցապայքարն ավարտվեց «Ձնծաղիկների» համոզիչ հաղթանակով՝ 17:11, որի կազմում հանդես էին գալիս գրոսմայստեր Համփի Կոներուն (Հնդկաստան), կանանց միջազգային վարպետներ Արիանե Կաոիլին (Ֆիլիպիններ, Ավստրալիա), Թերեզա Օլշարովան (Չեխիա) եւ գրոսմայստեր Վիկտորյա Չմիլիտեն (Լիտվա): Իսկ «Ծերուկները» ներկայացված էին անցած

Վստահ մրցելույթներ

Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթանում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային պատանեկան օլիմպիադան, որին մասնակցող 22 թիմերի մեջ է նաեւ այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականը: Մեր երկիրը Թուրքիայում ներկայացնում են Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը: Հայ պատանի շախմատիստները գերազանց են մեկնարկել: Առաջին հինգ տուրերից հետո Հայաստանի ընտրանին միակն էր,

Հազվագյուտ մենագրության շնորհանդես

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հետ համագործակցությունը գտնվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Քսաներորդ դարասկզբի ոճրագործությունը ճանաչելու եւ դատապարտելու գործընթացում ՀՑԹԻ-ի գրադարանը վերջին մեկ տարում հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականությամբ է համալրվել նաեւ Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ջանքերով: Եզակի սկզբնաղբյուր հանդիսացող այդ գրականությունը բերվել է տարբեր երկրներից եւ ներկայացնում է ոչ միայն համայն

Արվեստի բանականություն՝ ըստ Յարալյանի

Կամ՝ կյանքը հակադրությունների մի ամբողջ աշխարհ Վերջերս լրացավ անվանի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի ծննդյան 83-ամյակը: Ծաղրանկարը նրա համար արվեստի բանականությունն է, այն արթուն ձայնը, որը միշտ աղաղակում է ճշմարտությունը, խարազանում է կեղծիքը, սուտը եւ բարյացակամ ժպիտի կամ գեղեցիկ արտաքինի տակ թաքնված կեղծ բարեպաշտությունն անմիջապես հօդս է ցնդում նրա ձեռքի մի քանի արագ շարժումների արդյունքում ծնված գծերի

ԹՈՂ ԿԱՌՈՒՑԵՆ ՈՒՐԻՇ ՀԱՐԹԱԿՆԵՐ

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը վստահ է, որ Սունդուկյան թատրոնի բեմը հանաք-մասխարություն անելու համար չէ: «Իմ կյանքում երբեք պարապուրդ չեմ ունեցել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանն ու հավելեց, որ պատահել է երկու տարի նոր դեր չի ունեցել: «Երբեք չեմ ընկել քանակի ետեւից, ինչ է

ՔԼԻՆԹՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Թուրքիային վերաբերող գաղտնի դիվանագիտական տեղեկությունների արտահոսքի համար: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Վաշինգտոնում հանդիպել է Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, թուրք նախարարը նշել է, որ Wikileaks-ի թղթապանակը հարվածում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի շահերին, նաեւ այլ երկրների

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երեքշաբթի օրը Եգիպտոսում հրապարակվելու էին դեռ անցած կիրակի այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եգիպտոսի մի քանի քաղաքներում, սակայն, ընդդիմությունը, որը հայտարարել է ընտրությունների կեղծված լինելու եւ քվեարկության ժամանակ միջազգային դիտորդների՝ տեղամասեր մուտք գործելն արգելելու մասին, շարունակում է բողոքի ակցիաներ անել, որոնք ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ հավելելով, թե անկարգությունների

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Վերջին տվյալներով 8 մարդ զոհվել եւ 12-ը վիրավորվել են երեկ Աֆղանստանի հետ սահմանակից պակիստանյան Բաննու քաղաքում, ոստիկանության բաժնի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Զոհերի թվում կա երկու ոստիկան, մյուսները՝ խաղաղ բնակիչներ են: Մտահոգություն կա, որ ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը կարող է աճել, որովհետեւ վիրավորներից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է: ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, վկայակոչելով պակիստանյան իրավապահներին, փոխանցում է,

Ղրղըզստանում պայթյուն է եղել

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում պայթյուն է տեղի ունեցել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, պայթյունն իրականացվել է Սպորտային պալատի մոտ, այդ շենքում այս օրերին ընթացող եւ ապրիլյան իրադարձությունների մեջ մեղադրվող Ղրղըզստանի վտարված իշխանությունների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության մեկնարկից շուրջ մեկուկես ժամ առաջ: Newsru-ի մատուցմամբ, պայթյունի արդյունքում չորս ոստիկան է վիրավորվել: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ղրղըզստան է այցելելու ԱՄՆ

«Ջեննա» ցիկլոնը Եվրոպան կաթվածահար է արել

Երեքշաբթի օրը Եվրոպայի մեծ մասը հայտնվել է Բալկաններից եկող «Ջեննա» ցիկլոնի՝ ցուրտ եղանակի եւ ձյան ուժեղ տեղումների, տիրապետության ներքո: Արդյունքում մի շարք երկրներում էլեկտրամատակարարման ընդհատումներ են եղել, նաեւ ճանապարհային երթեւեկությունն է զգալիորեն դժվարացել: Եվրոպական երկրներից ամենաշատը տուժել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չեխիան: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, մասնավորապես Գրեմանիայում տեղացող ձյան պատճառով Մյունխենի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններում

Սառեցված հակամարտությունները կքննարկվեն նաեւ ԵԱՀԿ ԽՎ նիստում

Երեքշաբթի օրը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում ծրագրվում էր սառեցված հակամարտությունների վերաբերյալ մի նախագիծ ընդունել: Այդ մասին երեկ հաղորդել է 1news.az-ը՝ վկայակոչելով այդ կազմակերպությունում թուրք ներկայացուցիչ Քանան Քալսինին: «Քննարկվելու են ձգձգվող հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, հարցը: Քննարկումների արդյունքում ծրագրում ենք ԵԱՀԿ անդամ պետությունների տարածքում սառեցված հակամարտությունների վերաբերյալ փաստաթուղթ ընդունել»,- երեքշաբթի օրը լրագրողների

ՍԵՄԻՆԱՐ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հանրապետության 95 դպրոցների 7-րդ եւ 8-րդ դասարանների շրջանում անցկացրեց արտաքին գնահատում բնագիտական առարկաներից (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն): Այս արտաքին ընթացիկ գնահատումների նպատակն է՝ ստուգել բնագիտական առարկաների նախնական դրվածքը 6700 աշակերտների շրջանում: Իսկ այսօր կմեկնարկի ԳԹԿ եւ ԿԳՆ համատեղ սեմինար խորհրդակցություն:

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի առիթով դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամերգության ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի Մայր տաճար կբերվեն Մայր աթոռի գանձատանը պահվող սբ Թադեոս եւ սբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Դեկտեմբերի 4-ին էլ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում,

ՆԱԽԱԳԱՀ ՉԷ

«Առավոտի» երեկվա համարում Գարեգին Ղազարյանը ներկայացվել էր որպես «Մաշտոց» միավորման նախագահ, մինչդեռ նա միավորման անդամ է:

Ծեծող դասախոսից ազատվում են

«Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում տպագրված «Տնտեսագիտականի դասախոսը ծեծել է ուսանողին» հոդվածում տեղեկացրել էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին՝ մաթեմատիկայի քննության ժամանակ արժեթղթերի շուկայի ամբիոնի դասախոս Սերգեյ Հովասափյանը ծեծել էր միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: Պատճառն այն էր եղել, որ քննության ժամանակ ուսանողը փորձել էր օգտվել

Աշակերտները՝ թրաֆիքինգի մասին

Դեկտեմբերի 2-ը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է Եղիշե Չարենցի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Ավետիսյանը մեկն է այն աշակերտներից, որ արդեն գիտի, թե ինչ է թրաֆիքինգը եւ ինչպես պետք է պաշտպանվել այդ երեւույթից: Նա գիտելիքները ստացել է դպրոցում՝ այս ուսումնական տարվանից անցկացված դասընթացի միջոցով: «Հայաստանում եւս կա թրաֆիքինգ: Գոյություն ունեն թրաֆիքինգի մի քանի

«ԹՈՂ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՈՒ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԴԻՏՎԻ»

ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը՝ հայագիտության բնագավառում ազգային ստուգատեսի մասին Երեկ ՀՀ մարզերի 76 եւ Երեւանի 19 դպրոցներում մեկնարկեց հայագիտության բնագավառում ազգային ստուգատեսը, որն իրականացվում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից: «Առավոտը» ստուգատեսի էության եւ նպատակների մասին պարզաբանումներ ստացավ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանից: «Ազգային ստուգատեսն իրականացնում ենք առաջին անգամ՝ հայոց լեզու,

«Տեմպուսն» ու հայկական բուհերը

Արդեն 15 տարի է, ինչ «Տեմպուս» միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի մի շարք բուհերում բարեփոխումներ են իրականացվում: Երեկ՝ «Տեմպուսի տեղեկատվական օրվա» առիթով, Երեւանի պետական համալսարանում հավաքված կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչները, ուսանողները գնահատում էին ծրագրի արդյունքները: «Տեմպուս» ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լանա Կառլովայի խոսքով, «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» միջազգային համագործակցության շրջանակներում «Տեմպուսի» համագործակից պետություններում ծրագրերի հաջող իրականացման

Մեծ կուրծք ու Լոպեսի հետույքից են ուզում

Ըստ մասնագետների՝ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության դիմողների թիվը տարեցտարի աճում է Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը օրեցօր զարգանում է: Եվ կրկին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ էսթետիկ վիրաբուժության դիմում են հիմնականում կանայք, բայց քիչ չեն նաեւ ուժեղ սեռի այն նեկայացուցիչները, ովքեր պլաստիկ վիրաբույժներին դիմում են քթի, փորի, նաեւ ճաղատության խնդիրները շտկելու

ԿՅԱՆՔԸ ԿՅԱՆՔ ՉԻ

Բողոքելու համար օրական ունեք 8 րոպե 45 վայրկյան Շատերը համոզված են, որ քաղաքակիրթ ազգ դառնալու համար մենք պետք է թափանցիկ ընտրություններ անցկացնենք եւ հրաժարվենք խաշից՝ երկուսն էլ չի ստացվում։ Իրականում մենք պետք է ընդամենը չափավորենք հայոց համազգային բողոքը։ «Դեյլի մեյլ» թերթի վկայությամբ՝ քաղաքակիրթ անգլիացիները, օրինակ, պարտաճանաչ կերպով բողոքում են օրական 4 անգամ։ Երեւի նախաճաշից, լանչից,

«Որսորդ ենք, մենք որսագող չենք»

Պատերազմով անցած որսորդ Մխիթ ար Քոչարյանը վստահ է, որ որսորդությունը կոփում է մարմինը, իսկ ձկնորսությունը՝ մտորելու եւ վերլուծություններ անելու հնարավորություն տալիս: Որսորդությունը բնության հետ անմիջական շփման մեջ լինելու եւ լիցքաթափվելու լավագույն ձեւն է՝ համոզված են որսի հայ սիրահարները: Նրանք կտրականապես մերժում են տարածված տեսակետը, թե՝ կենդանի սիրողը կենդանու վրա ձեռք չի բարձրացնի: «Այդպես մտածողները շփոթում

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ

Հայաստանի առիթմիլոգիայի սրտաբանական կենտրոնում միայն փողի մասի՞ն են մտածում Ես չէի ուզում գրիչ վերցնել, սակայն ընթերցելով «Առավոտ» թերթի 13.11.2010թ. «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել 7 տարվա» հոդվածը, ինչպես նաեւ վարչապետի՝ վերջերս արած որակումները առողջապահության նախարարության մասին, որոշեցի գրել: Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 21.02.2006թ. հետազոտվել եմ եւ ախտորոշվել (դիլատացիոն կարդիոմիոպաթիա, սրտային անբավարարություն IIIֆդ): Նույն ախտորոշումը

ՄԱՀ՝ ՎՐԱԵՐԹԻՑ

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարեն Ս.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Վանատուր թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա Վաղարշակ Ռաֆայելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ հաջորդ օրը մահացել:

ՀՐԴԵՀՎԵԼ ԷԻՆ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 15 շենքին հարակից ավտոտնակում: Յ. Մելիքսեթյանին պատկանող ավտոտնակում այրվել է «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 19 ՍՍ 461 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի տեղամասը: Մեկ այլ հրդեհ էլ բոնկվել է Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանի տանիքում: Այրվել է ճաշարանի տանիքը:

ԵՐԿՐԱՇԱՐԺ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

Նոյեմբերի 29-ին հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով 19.51-ին ՀՀ տարածքում՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել 1,8 մագնիտուդով երկրաշարժ: Տեղական ժամանակով 19.52-ին, 19.58-ին, 20.12-ին, 20.22-ին, 20.45-ին նույն տարածքում գրանցվել են նաեւ համապատասխանաբար 2. 3, 1.4, 2.0, 2.4, եւ 1.4 մագնիտուդով երկրաշարժեր: Ժամը 20.22-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031