Օրվա լրահոսը
Վարչապետի հանձնարարականները
Եկող տարվա հունվարի 1-ից Հայաստանը կկիրառի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Որ պեսզի կարողանանք ամեն ինչ ժամանակին հասցնել, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստը սկսեց մի քանի հանձնարարականներով: Առաջինը բաժին ընկավ Պետեկամուտների կոմիտեին.«Որ օրենսդրության տարընթերցումներ չլինեն, ՊԵԿ-ին հանձնարարվում է, ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
Երկաթուղում երթեւեկության անվտանգության ապահովումը ոչ միայն երկաթուղայինների հարցն է Հարցազրույց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության վերահսկողության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Հակոբյանի հետ: – Պարոն Հակոբյան, բոլորս հաճախ ենք լսում երկաթուղում տեղի ունեցած այս կամ այն պատահարի մասին: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում «գնացքների երթեւեկության անվտանգություն» եզրը: – «Գնացքների երթեւեկության անվտանգությունը» իրենից ներկայացնում է միջոցառումների լայն համալիր՝
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՄԵՂՄ ՎԱՐՎԵՑ
Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հայտարարությունը հնչեցվել է Բրյուսելում ծավալված երկկողմ քննարկումների ավարտին, որոնք ընթանում էին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համագործակցության եւ գործընկերության համաձայնագրի շրջանակներում վերջին երկու օրերին: Հայկական կողմից այս քննարկումներին մասնակցում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը եւ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման
Մի քիչ լավ, մի քիչ վատ
Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի, այսպիսին է Հայաստանի տնտեսական վիճակը: Երեկ «Դյուպլեքս» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած գնաճին՝ նշեց, որ գնաճը ցանկացած հասարակության համար վատ երեւույթ է: Ըստ պատգամավորի, գնաճի զսպման կամ մեղմման համար լավագույն գործիքները չեն կիրառվում, ինչի արդյունքում գնաճը գերազանցում է 9 տոկոսը:
«ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ»
«Առավոտի» բացառիկ հարցազրույցը պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի հետ Սկիզբը՝ – Կիրթ, դաստիարակված մարդը գնում է բանակ եւ ընկնում է կրիմինալիզացված միջավայր… – Բանակում կրիմինալիզացված միջավայր չկա: Դուք ի՞նչը նկատի ունեք: – Բարքերը, մտածելակերպը, բառապաշարը: – Բանակում զինծառայողները խոսում են այն լեզվով, որը դուք եք նրանց սովորեցրել, դավանում են այն արժեքները, որոնք դուք եք նրանց
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԻՅԱՏՈՎԻՉԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Կողմերն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն աջակցությանը ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարեւորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն
ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԻ ԳԼԽԻ՞Ն Է ԿՈՏՐՎԵԼ
Բոլորովին վերջերս աշխատանքից ազատված գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Պարոն Գյուլզադյանը օրերս հաստատել է այն տեղեկությունը, որ իրեն աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով, այն բանից հետո, երբ վերջինիս ներկրած ապրանքների համար տեսչության տեսուչներից մեկը՝ չիմանալով, որ նա Դ. Հարությունյանի
ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագիրը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը՝ մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:
Դասալիք, գյադա
ՀՀԿ խմբակցության պատգամավորի որակումներն Ադրբեջանի նախագահի հասցեին Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին «Ժառանգություն» խմբակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Վերջինս անդրադառնալով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին՝ ասել է. «Այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք մենք ունեինք՝ մեծամասամբ իրականություն են դարձել»: Ըստ նրա՝ միակ հանդիպումը,
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱ՛Մ ՃԻՇՏ ԷՐ, ՀԱ՛Մ ՍԽԱԼ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթում ե՛ւ տեղին, ե՛ւ սխալ արված դիտարկումներ կային: Երեկ Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովն ավարտեց իր աշխատանքները: Գագաթաժողովն այս անգամ մի տեսակ դժգույն ստացվեց. նախ՝ ակնկալվածին հակառակ՝ չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից հրաժարվեց, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հետո գագաթաժողովը
«ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»
Վստահ է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը – Աստանան ի վերջո կայացավ, հնչեցին ելույթներ, ընդունվեց հայտարարություն, որը, ըստ որոշ կարծիքների, ամբողջովին հայանպաստ էր, եւ որի արդյունքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը որոշակի առաջխաղացում կունենա: Դուք, իհարկե, համամիտ եք այս տեսակետին կամ գուցե ունեք Ձեր հատո՞ւկ կարծիքը: – Գագաթաժողովը հատուկ մեզ համար ուշագրավ էր մի շարք
«McKinsey»-Ը ԳՈՀ Է ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Նոյեմբերի 29-ին «McKinsey&Company» հեղինակավոր խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: «McKinsey&Company»-ի գնահատմամբ՝ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին: Մեր
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ԳՈՒՅՆՆ ՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոգեբանները վկայում են, որ սենյակի պատերի գույնն ազդում է սեռական կյանքի վրա: Նրանց խոսքով` եթե զույգերի սեռական կյանքում ի հայտ են գալիս տարաձայնություններ, սենյակը հարկավոր է ներկել սպիտակ կամ բաց կանաչ գույնով: Եթե զույգը զգում է, որ սեքսը «սառել» է, սենյակը պետք է դարձնել ոսկեգույն, խորհուրդ են տալիս հոգեբանները: Իսկ ահա սեռական կյանքում նորություններ մտցնելու
Sex.com-Ը՝ 13 ՄԼՆ
Վերջերս վաճառվել է աշխարհի ամենաթանկ Sex.com դոմեյնը: Sex.com -ը 13 միլիոն դոլարով գնել է Clover Holdings ընկերությունը, որը գրանցված է Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում: Իսկ Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը այդ դոմեյնը ստիպված է եղել վաճառել՝ կուտակված պարտքերի պատճառով: Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006-ին՝ 12-14 միլիոն դոլարով, ինչից
ՎԱԽԿՈ՞Տ ԵՔ, ԹԵ՞ ՀԱՄԱՐՁԱԿ
Յուրաքանչյուր ոք պետք է լինի ինքնավստահ, չվախենա սխալվելուց, եւ կայացրած որոշումների համար չզղջա: Իսկ ամենակարեւորը՝ մի վախեցեք փոփոխություններից: Ինչպես Կարլ Մեննինգերն է ասել՝ «վախերին սովորում են, իսկ եթե կարելի է սովորել, կարելի է նաեւ հետ սովորել ու մոռանալ»: Իսկ եթե վստահ չեք, թե ինչն է ձեզ ավելի հարազատ՝ մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, ապա
Տիգրան Մեծը՝ հզոր հայրենիքի խորհրդանիշ
Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հերթականը երեկ էր՝ Ազգային պատկերասրահում, որտեղ բացվեց արքայից արքային նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Կազմակերպիչներն էին Արարատյան հայրապետական թեմը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը եւ այլն: Այս շարքում չկար ՀՀ մշակույթի նախարարության անունը: Կառավարական մակարդակով անցկացված միջոցառումը վատ էր
«Նուռը»՝ մեկ տարեկան
Այսօր «Նուռ» պարային ստուդիան դառնում է մեկ տարեկան: Ստուդիայի հիմնադիրը եւ ղեկավարը Արշակ Գասպարյանն է, պարուսույցները՝ Լուսինե Բաբայանն ու Մարինե Գրիգորյանը: Ընդամենը մեկ տարի, բայց «Նուռը» արդեն հասցրել է հյուրախաղերով հանդես գալ Վրաստանում, Թուրքիայում, մասնակցել համահայկական «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին, հայկական ազգային պարը ներկայացրել Հայաստանի տարբեր բեմերից: Վրացական Քոբուլեթիում անցկացված «Բարեկամության կամուրջ» փառատոնին «Նուռ»
22:00-ԻՑ ՀԵՏՈ՝ ՄԻԱՅՆ ՍՏՐԻՊՏԻԶ
Կարաոկեների չգրված օրենքները Կարաոկեները միշտ էլ համարվել են սիրված եւ պահանջված ժամանցի վայրեր, որտեղ հատկապես վերջին տարիներին շատերը գնում են ոչ միայն պարզապես ուրախանալու, այլեւ ծննդյան եւ այլ տոներ նշելու: Թե ինչ պայմաններ եւ մթնոլորտ են ապահովում երեւանյան կարաոկեները, «Առավոտը» հետաքրքրվեց դրանցից մի քանիսից: Պարզվում է՝ երեկոյան ժամը 10-ից հետո երիտասարդության կողմից շատ սիրված կարաոկեները
U19-Ի ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ. մինչեւ 19 եւ 17 տարեկանների առաջնությունների վիճակահանությունը: U19 առաջնությանը մասնակցած 48 թիմերը բաժանվել են 12 խմբի: Հայաստանն ընդգրկվել է 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Սլովակիան, Հունաստանն ու Անդորրան: Մրցաշարը կայանալու է եկող տարվա հոկտեմբերի 21-26-ը՝ Հայաստանում, իսկ եզրափակիչը հաջորդ
ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը շարունակում է գերազանց հանդես գալ: Վեցերորդ տուրում մարզիչ Արսեն Եղիազարյանի սաները տարան թիմային վեցերորդ անընդմեջ համոզիչ հաղթանակը՝ 3,5:0,5 հաշվով առավելության հասնելով մինչ այդ երկրորդ տեղում ընթացող «Թուրքիա-Կարմիր» քառյակի նկատմամբ, եւ հարյուր տոկոսանոց արդյունքով ամրապնդեցին դիրքերը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերում: Մեր հավաքականի հիմնական
ՀԱՋՈՂՎԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆ, ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԵԴԱԼՆԵՐ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2010 թվականի մրցաշրջանն ավարտեց մարզաձեւի եւ, ընդհանրապես, հայկական սպորտի պատմության մեջ նախադեպը չունեցող նվաճումներով: Հռիփսիմե Խուրշուդյան Արայիկ Միրզոյան Հայաստանի հավաքականներն անցնող տարում մասնակցեցին միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների հովանու ներքո անցկացված աշխարհի, Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններին, ուսանողական համաշխարհային առաջնությանը, պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերին ու բոլորում էլ մեդալներից անմասն չմնացին: Երեկ ծանրամարտի Հայաստանի
«Դուրս գալ հայկական v նեղ միջավայրից»
Ըստ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանի, այս սկզբունքն է որդեգրել իրենց կոլեկտիվը: «Հայկական սփյուռքը հյուրախաղերի մեկնող արվեստագետներին, արվեստի խմբերին թեւ ու թիկունք է, դրանով է պայմանավորված, որ Հայաստանից մեկնողներն առաջին հերթին հետաքրքրվում են՝ տվյալ երկրում հայ համայնքը մե՞ծ է, թե՞ փոքր: Ժամանակն է, որ մեր վրայից թոթափենք միայն հայկական նեղ շրջանակներին ներկայանալու բարդույթը:
Ֆիլմ եւ գիրք՝ Մհերի 80-ամյակին
Երեկ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կայացավ Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի «Լույս…Մհեր Մկրտչյան» գրքի շնորհանդեսը եւ «Լուսեղեն մի կյանք» տեսաֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակին: Եվ ֆիլմը, եւ գիրքը ստեղծվել են հեղինակների անձնական միջոցներով: «Լուսեղեն մի կյանքը» արդեն ցուցադրվել է արվեստագետի ծննդավայր Գյումրիում: Մհեր Մկրտչյանին շատերը հիմնականում ճանաչում են թատրոնում եւ
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՑ՝ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼ
Կամ Գուլակյանի սան Վրեժ Հակոբյանն ու «Դիմակահանդեսը» Մեր հասարակության մեջ չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր քննադատում են սերիալները, հատկապես շեշտելով այն հանգամանքը, որ դրանք աղավաղում են մեր մայրենին: Խոսքի կուլտուրայով առանձնանում են այն սերիալները, որոնցում ընդգրկված են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դպրոցն անցած դերասանները, այդ թվում՝ Գրետա Մեջլումյանը, Նելլի Խերանյանը, Ալլա Վարդանյանը,
«ՎԵՑՅԱԿ»-ԻՐԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ղեկավար Քեթրին Էշթոնը հաստատել է, որ «վեցյակը» (ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա) կշարունակի Իրանի հետ բանակցել վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Դրան համաձայնել է նաեւ Իրանը: Բանակցությունները տեղի կունենան Ժնեւում, դեկտեմբերի 6-7-ը:
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԿԼԻՆԻ
BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսում ամփոփվել են այդ երկրում անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, հաղթել է իշխող եւ երկրի գործող նախագահ Հոսնի Մուբարաքի գլխավորած ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանի 221 մանդատից 209-ը: Երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածուներին չի հաջողվել խորհրդարանում գեթ մեկ մանդատ ստանալ, թեեւ նախորդ խորհրդարանում այդ կուսակցությունը 20 մանդատ ուներ: «Մահմեդական
ՊՈՒՏԻՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԻՐԵՆ «ԲԵԹՄԵՆԻ» ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ամերիկյան CNN հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Լարրի Քինգին տված հարցազրույցում սպառնացել է, որ եթե ԱՄՆ-ն չվավերացնի հարձակողական ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագիրը, սպառազինությունների նոր մրցավազք կլինի: Newsru-ի փոխանցմամբ, Պուտինն ասել է, թե դրանով Վաշինգտոնը Մոսկվային կստիպի ավելացնել իր միջուկային ներուժը. «Դա մեր ընտրությունը չէ: Մենք դա չենք ուզում, բայց դա մեզնից կախված չէ:
ՊԱԿԻՍՏԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԱՄՆ-ԻՑ, ՌԴ-ԻՑ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ
Պակիստանի իշխանությունները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի՝ պակիստանյան միջուկային նյութերի պահպանության առնչությամբ հայտնած մտահոգությունն անտեղի եւ նվաստացուցիչ են անվանել: BBC-ի մատուցմամբ, այդ մտահոգության մասին, թե Պակիստանում միջուկային նյութերը կարող են հայտնվել գրոհայինների ձեռքում, հրապարակվել էր Wikileaks-ում գաղտնազերծված դիավանգիտական փաստաթղթերում: Դրանցից մեկի համաձայն, Իսլամաբադում ԱՄՆ դեսպան Էնն Պատտերսոնն անհանգստություն էր հայտնել միջուկային նյութերի անբավարար չափով պահպանվելու
Թուրքիայի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Wikileaks-ի՝ շվեյցարական բանկերում, իբր, իր ունեցած հաշիվների մասին պնդումները ապացուցվելու դեպքում, ինքը պատրաստ է հրաժարական տալ։ Այդ մասին փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Zaman-ը: Աղբյուրի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետը քննադատել է ընդդիմությանը՝ Wikileaks-ի հրապարակումներն իր դեմ որպես քաղաքական զենք օգտագործելու համար։ «Ես շվեյցարական բանկերում ոչ մի գրոշ չունեմ։


















































