Օրվա լրահոսը
ԲԱՆԱՎԵՃԸ ՍԽԱԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ թույլ տալ ձեր օրաթերթի միջոցով վրդովմունքս արտահայտել ս.թ. մայիսի 18-ին «Հայելի» ակումբում իմ եւ սոցիոլոգ Ադիբեկ Ահարոնյանի՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ բանավեճի, առավելապես, հեռուստալուսաբանումների առնչությամբ: Ցավով ուզում եմ ասել, որ ավելի քան 10 հեռուստաընկերություններից միայն մի մասն էր անդրադարձել մեր բանավեճին, այն էլ՝ բուն հարցադրումներից շեղված եւ լսարանը ապակողմնորոշող
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը
Վիճակագրական տվյալներով, Տավուշի մարզում կրճատվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղատնտեսական մարզի համար սա էական կորուստ է: Այս տարեսկզբին մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 33 361 էր: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 4433-ով: Մեծ է կովերի գլխաքանակի նվազումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանի տեղեկացմամբ, 2009
Պետք է հիմնել Սփյուռքի համալսարան
Հայրենիք-Սփիւռք լեզուական մերձեցման գործելակերպը Սկիզբը՝ նախորդ համարներում Մերձեցումը փոխադարձ է: Հայաստանաբնակ հայի համար հարկ կը լինի ուսումնական ծրագրերում մտցնել դասական ուղղագրութեան եւ արեւմտահայերէնի հիմունքների ուսուցման դասաժամեր, որը խոստացուած էր դեռեւս Ծաղկաձորեան համահայկական խորհրդաժողովում եւ դեռ մնում է որպէս խոստում. Ի լրումն դրա, արեւմտահայ գրականութեան նոր վերահրատարակման առիթներ լինելիս, դրանք հրատարակել բնագրով: Իր հերթին սփիւռքահային արեւելահայերէնի
ՆԱ ԲԱՑԱՌԻԿ ԷՐ ԱՊՐԵԼ
«…Ինքը զինվոր էր, ինքն արթուն էր, զենքն իր ձեռքին էր ու ինքը դրոշմ էր դնում…» «…Այս հողագնդի վրա անցկացնելու յուրաքանչյուրիս հատկացված ժամերը նաեւ անանձնական հոգսով պետք է ապրել՝ ԱԶԳԻ, ԺՈՂՈՎՐԴԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ համար…». այսպես էր ինքն իրեն ու մեզ պատվիրում Այդինը «Հայաստանի Հանրապետության» առաջին խմբագրականում: Այդինն ապրել էր առանց ՆԱԵՎ-ի: Այնպե՜ս գեղեցիկ էր ապրել միայն անանձնական
ԱՄՆ-ը՝ Սյունիքին
ԱՄՆ չափանիշներով, Հայաստանում չկա արդարացի կառավարում Մայիսի 18-20-ը Սյունիքում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Դեսպանը եղել է Կապանում, Գորիսում, Սիսիանում եւ հանդիպել ինչպես քաղաքապետերին, այնպես էլ հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Մարի Յովանովիչը Մեղրիում չի եղել, բայց խոստացել է հաջորդ այցի ժամանակ անպայման լինել նաեւ այդ քաղաքում: Դեսպանի այցի հիմնական նպատակը Սյունիքի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալն է
ԾՂՈՒԿՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՎԱՂՈՒՑ ԿԱՐ
Անասնաբույժը մեղադրում է լրագրողներին եւ գյուղացիներին, գյուղացիները՝ պատկան մարմիններին Արդեն մի քանի ամիս է՝ ինչ հանրապետության Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզերում բրուցելոզի դեպքեր են գրանցվում: Սյունիքում հիվանդությունը բռնկվել էր Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղում, որտեղ այս տարվա ընթացքում արդեն սպանդի է ենթարկվել 154 գլուխ կենդանի: Ծղուկում տարվա այս հատվածին ոչ բնորոշ տեսարան է՝ խոտի դեզերի առատություն:
Վարսավիրանոցը սնանկ է ճանաչվել
Սեփականատերը, անկախ իր կամքից, զրկվել է սեփականությունից «Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Թորոսյանը 2003թ. վաճառել է ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող Երեւանի Կոմիտասի 1 հասցեում գտնվող տարածքը (վարսավիրանոց) եւ յուրացրել վարսավիր Մարգարիտա Խաչատրյանի 3,11% բաժնեմասը: Վերջինս այդ մասին տեղեկացել է՝ վերադառնալով ֆիզարձակուրդից: Դեպքի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում 2004թ. մարտի 17-ին հարուցվել էր քրգործ: 2004թ. օգոստոսի 6-ին
ԿԱՄԱԶՐԿՈ՞Ղ ԷԻՆ ՆԵՐԱՐԿԵԼ
Գագիկ Ջհանգիրյանը կանխատեսում էր դատարանի կայացնելիք որոշումը Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր վճիռը՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 23-ին կայացրել էր դատավճիռ, ըստ որի՝ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝
Խոստացան ուսումնասիրել
Արարատյան դաշտավայրի շուրջ 36 հազար հեկտար հողատարածքի մշակման համար պահանջվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվարկած՝ ոռոգման ջրի օգտագործման միջին նորմայից բարձր ծավալներ, եւ արդյունքում՝ դժվարանում է օգտագործված ոռոգման ջրի դիմաց հասույթների հավաքագրումը, ինչպես նաեւ թանկանում է այդ հողատարածքի վրա մշակված գյուղմթերքի ինքնարժեքը: Հայաստանի կառավարությունը փորձում է հարցը կարգավորելու համար միջոցներ գտնել եւ այդ նպատակով ՀՀ
«ՖՏԱ-Տելեկոմը»՝ ORANGE ARMENIA
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բավարարել է ընկերությունը Orange Armenia անվանափոխելու մասին «ՖՏԱ-Տելեկոմի» հայտը: Ինչպես այսօր հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, «ՖՏԱ-Տելեկոմ» անվանումը տեխնիկական բնույթ էր կրում եւ ընտրվել էր բջջային կապի 3-րդ օպերատորի արտոնագրի մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»: Բրունո Դյութուան տեղեկացրել է նաեւ, որ Orange Armenia բջջային
Ընտանիքներ՝ անտեսված պետության կողմից
55-ամյա տիկին Անուշն ունի 5 երեխա: Նրա ամուսինը մի քանի տարի առաջ մահացել է: 6 հոգանոց ընտանիքը մի կերպ է յոլա գնում: Ինչպես ինքն է նշում, չի կարողանում ոչ 2 ուսանող երեխայի ուսման վարձը վճարել, ոչ էլ սննդի ու առօրյա հոգսերը հոգալ: «Ես բազմազավակ մայր եմ համարվում: Կոմունիստների ժամանակ էլի որոշ չափով հարգում էին իմ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԾԱՂԿՈՒՄ Է
Բնակիչների հոսքը հակակոռուպցիոն կենտրոններ՝ չեն դադարում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու կոռուպցիայի դրսեւորման մի քանի աղաղակող փաստեր ներկայացրեց, որոնք առնչվում էին Շիրակի մարզի վարչական դատարանին, Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքին, Սպիտակի հարկային տեսչությանը, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության
13 կիլոմետրի համար՝ 3000 դրամ
Թեեւ տաքսի ծառայությունները հավաստիացնում են, որ 1 կմ-ի արժեքը 100 դրամ է, սակայն նրանցից ոմանք գանձում են կրկնակի: Որպեսզի տաքսու վարորդները ուղեւորներին չխաբեն, ավելի գումար չվերցնեն ու հարկային դաշտ մտնեն, կառավարությունը որոշում կայացրեց եւ պարտադրեց տաքսի ծառայություններին սակաչափիչներ տեղադրել մեքենաների մեջ: Սակայն հնարամիտ վարորդները, այնուամենայնիվ, միջոցներ գտան անգամ սակաչափիչի պարագայում ուղեւորներից ավելի գումար գանձել: «Առավոտը»
ՈՍԿԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՐՄԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ
Տարեսկզբից Հայաստանում 1 գրամ ոսկին թանկացել է 29%-ով, սակայն «Արդշինինվեստբանկում» հավաստիացնում են, որ իրենք «ոսկու գնի բարձրացում չեն նկատել»: Տնտեսական ճգնաժամի պարագայում, Հայաստանում գործող շատ առեւտրային բանկերի համար վարկավորումը դարձավ խիստ ռիսկային, ինչի հետեւանքով էլ նրանք բարձրացրին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Տոկոսադրույքների բարձրացման վրա ազդեց նախ դոլարի լողացող փոխարժեքին անցնելը, եւ ապա այն, որ բնակչության մեծամասնությունը
Դատավարությունները շարունակվում են
Վկա Հմայակ Գալստյանը շարունակում է պնդել, որ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչությունում: Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվում էին «7-ի գործով» քննվող Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունները: Մյասնիկ Մալխասյանի դատավարությունը դռնփակ էր, արգելվեց նույնիսկ լրատվամիջոցների ներկայությունը, ինչն առաջացրեց ներկաների խիստ դժգոհությունը: Կարգադրիչ Արթուր Փիլոյանի հրահանգներին ի պատասխան՝
Ի՞ՆՉ Է ԳՐՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԱՎՈՐ
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է. «Երեւանցին պետք է համոզված լինի, որ քաղաքը տեր ունի, եւ այդ տերը հենց ինքն է», եւ բոլոր հանդիպումներում խոստանում է այն, ինչ գրված է իր ծրագրում: Մենք միտումնավոր կերպով որոշ կուսակցությունների նախընտրական ծրագրերի վերլուծությունը չիրականացրինք նախապես, մինչ քարոզարշավը, սպասելով, թե քարոզարշավի ընթացքում հատկապես ինչի վրա են պատրաստվում շեշտը դնել տվյալ կուսակցությունները
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է
«Վերջին շաբաթների ընթացքում սկզբում՝ Ստամբուլում, հետո՝ Բաքվում, հետո՝ Լեհաստանում Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի անգամ շատ կոշտ կերպով շեշտեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները լինելու են նախապայմաններով: Մի քանի անգամ ինքը ու նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նշեցին, թե որոնք են այդ նախապայմանները՝ հենց այն 3-ը, որ գիտենք. Կարսի պայմանագիրը ճանաչելը, Ցեղասպանության ճանաչման հետապնդումից հրաժարվելը (ինչը կարծես
Ո՞րն է Երեւանում տեղացող սեւ անձրեւների պատճառը
Երեկ կառավարության հետ ԱԺ հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր «Նաիրիտի» եւ ատոմակայանի նոր էներգաբլոկի վերաբերյալ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ խորհրդարանում կառավարությանը հարց ուղղեց մայիսի 14-ին «Նաիրիտ»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, թե ե՞րբ է վերջին անգամ ուսումնասիրվել գործարանի տեխնիկական անվտանգության վիճակը. «Եվ այդ պայթյունի իրական պատճառների ուսումնասիրության հետ կապված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել»: Վիկտոր Դալլաքյանը նաեւ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ
Այսպիսի կարծիքի է թե ընդդիմության եւ թե հ/կ-ի ներկայացուցիչը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի արդեն անցած 19 օրերը բավականին հագեցած էին եթե ոչ ակտիվ կամ ծախսատար քարոզչությամբ, ապա հաստատ տեղի ունեցած տհաճ միջադեպերով՝ Քանաքեռ-Զեյթունում եւ Աջափնյակում կոալիցիոն ուժերի միջեւ բախումներով եւ ընդդիմադիր թեկնածուի ակտիվիստների դեմ Ավանում տեղի ունեցած կրկնակի հարձակումներով, նաեւ՝ Վարչական եւ Սահմանադրական դատարաններում ընտրական
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ քարտուղարի կարծիքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները շատ մեծ միջոցառում չեն, իսկ ընդհարումներն էլ անխուսափելի են: «Այն, որ Երեւանը համայնք է, ամրագրված է Սահմանադրությամբ, Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունները սահմանված են «Երեւանի մասին» օրենքում, որի համաձայն էլ իրականացվում է Երեւան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորում»,- երեկ, արձագանքելով նախորդ օրը մեր թերթում Արման Մելիքյանի բարձրաձայնած մտահոգություններին, որ
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՍՏՈՒԳՎԵԼ
Կառավարության առաջարկած օրինագիծը, ըստ որի՝ հարկային տեսուչները առանց զգուշացման ցանկացած պահի կարող են ստուգել խոշոր տնտեսվարողներին, բուռն դժգոհություն է առաջացրել ԱԺ գործարար պատգամավորների շրջանում, քանի որ վերջիններս հենց այդ նույն խոշոր տնտեսվարողներն են: Մասնավորապես, կոնյակի բիզնեսով զբաղվող պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Ա1+»-ին ասաց. «Ուրեմն մենք պետք է ճանաչվենք որպես ավազակ, մի հատ էլ կանտրոլ են դնում
ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննության դրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արամ Մելիքյանի վերաքննիչ բողոքը: Նա դատի էր տվել Կոտայքի մարզի ոստիկանությանը, քանի որ քրեական գործ չէր հարուցել անցյալ տարվա մարտին «Ռիպա» հանգստյան տանը կատարվածի կապակցությամբ: Տուժող ճանաչված Արամ Մելիքյանը ցուցմունք տվեց: Նա դատարանում հայտնեց, որ փորձել է չարաբաստիկ այդ օրը
«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԸՍՏ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ
«Եվրատեսիլը» քաղաքականություն է, ստիպված էինք ենթարկվել այդ կանոններին»,- tert.am-ի հետ զրույցում ասել է «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան ժյուրիի նախագահ Նունե Եսայանը՝ բացատրելով, թե ինչու Ռուսաստանին շնորհեցինք 12 միավոր, որն այս տարի միակ բարձրագույնն էր նրանց համար: Քվեարկության ու մրցույթի ավարտից հետո Նունե Եսայանը կարծում է, որ սխալվել են Ռուսաստանի հարցում: Հայաստանյան ժյուրիի կազմում էին նաեւ Ազգային
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
«Այբ» կրթական հիմնադրամից երեկ տեղեկացանք, որ ամփոփված են «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքները: Մրցույթն այս տարի առաջին անգամ մարտի 19-ին անցկացվեց ՀՀ ամբողջ տարածքով, որին մասնակցեցին բոլոր մարզերից 570 դպրոց եւ 30000-ից ավելի աշակերտ: Երեկ «Կենգուրուին» մասնակցած բոլոր դպրոցներին փոստով ուղարկվեցին իրենց աշակերտների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ, որտեղ մանրամասն ներկայացված են յուրաքանչյուր երեխայի արդյունքները,
Մայիսի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:
ՄԻ ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»
Խորհուրդ է տալիս հայտնի ջազմեն Չիկոն Այս օրերին բոլորիս ուշադրությունը Մոսկվայում կայացած «Եվրատեսիլն» էր, որի մասին դեռ շատ կխոսեն: Նույն օրերին Բուխարեստում էլ տեղի է ունեցել «Եվրոֆեստ» մրցույթը, որին մասնակցում էին 20-ից ավելի եվրոպական երկրներ: Այնտեղից Հայաստանը ներկայացնող «Արտ վոյսիս» խումբը վերադարձել է Գրան պրի մրցանակով: Այս մասին «Հայելի» ակումբում «Եվրատեսիլի հետքերով» թեմայով ասուլիսում հայտնեց
Աղոթքը՝ ինքնակարգավորման գործողությո՞ւն
Այն կրոնների մեծամասնության պարտադիր բաղադրատարրն է «Ես պատվիրել եմ քեզ թողություն տալ եւ ներել, իսկ դու պաղատում ես, որ դառնամ քո գործակիցը». համաձայն Աստվածաշնչի, սա է Տիրոջ պատասխանը՝ ուղղված իրենց թշնամիների դեմ աղոթողներին: Քրիստոնեությունը հանցանք է համարում թշնամիներ ունենալը. պատկերացրեք, թե ինչ հանցանք է աղոթելը՝ ի վնաս նրանց: Հովհան Ոսկեբերանն իր «Աղոթքի մասին» ճառում ասում
XXL ՉԱՓՍԻ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ ՍՊԱՌՎՈՒՄ
Պահպանակի պահանջարկը մեծանում է հատկապես տոն օրերին Պարզվում է, տոն օրերին՝ ծաղիկներից, քաղցրավենիքից ու շամպայնից բացի, լավ վաճառվում են նաեւ պահպանակները: Ասենք՝ Ամանորին, փետրվարի 14-ին, մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին, նույնիսկ մայիսի 9-ին պահպանակները մեծ պահանջարկ ունեն: Սակայն մայիսի 9-ին դեղատներից պահպանակներ գնում են ոչ թե հայրենական պատերազմի վետերանները, այլ՝ երիտասարդները: Դեղատան աշխատակիցների վստահեցմամբ՝ պարզապես
Մեկ մրցանակակիր
Անթալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի վեց մարզիկներից միայն 50 կգ քաշային Մաթեւոս Դավթյանն է մրցանակակիր դարձել՝ արժանանալով «բրոնզե» պարգեւի: Մեր ազգային հավաքականը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մախաչկալայում, որից հետո Դաղստանի մայրաքաղաքում մասնակցելու է միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի
Առաջնայինը թիմային հաջողությունն է
Այսօր Չանգ Մայում (Թաիլանդ) մեկնարկում է ծանրամարտի աշխարհի պատանեկան անդրանիկ առաջնությունը, որի հիմնադրման նախապայմանը 2010 թվականին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրերի ձեռքբերումն է: Յուրաքանչյուր մարզաձեւ օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճելու իր պահանջներն ունի: Ծանրամարտում դա կայանում է հետեւյալում: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա թիմային պայքարում կարող է ունենալ առավելագույնը երկու ուղեգիր: Դրա համար անհրաժեշտ