Օրվա լրահոսը
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈՂ ԵՆ ՏԱՐԱԶՆԵՐԸ»
Կամ նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում Վերջերս ինտերնետ կայքերում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Հայաստանում Բրիտանական խորհուրդը սկսում է պրոպագանդա՝ հայկական տարազը Եվրոպայում ներկայացնելու նպատակով: Այս մասին «Առավոտին» մանրամասներ ներկայացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Նրա փոխանցմամբ, առաջիկայում կմեկնարկի երկամյա ծրագիր՝ «Fashion road» կամ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» խորագրով, ինչն էլ հայկական
ՀԱՄՈԶԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի երրորդ փուլում, որում կիսաեզրափակչի ուղեգրից բացի խաղարկվում էր նաեւ WBC-ի չեմպիոնական թափուր գոտին, IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը միավորների համոզիչ տարբերությամբ՝ 108:120, 108:120, 109:119, պարտվեց բրիտանացի Կարլ Ֆրոչին: Վերջինը, շնորհիվ այս հաղթանակի, վերադարձրեց WBC-ի՝ այս տարվա գարնանը կորցրած գոտին: Մարտից առաջ Աբրահամը հավաստիացնում էր, որ այս
Ռուբեն Հայրապետյանին միտումնավոր վարկաբեկել են
Ռուբեն Հայրապետյանը կրկին վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: Սա, թերեւս, նոյեմբերի 27-ին կայացած ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) 8-րդ հերթական ժողովի առանցքային կետն էր: Գործող նախագահը միաձայն վերընտրվեց՝ այլ թեկնածուների բացակայության պարագայում եւ ոչ թե 4, այլ՝ 4,5 տարի ժամանակով, ինչը, սակայն, վերաբերում է ընտրությունների բացառապես այս ցիկլին, քանի որ մինչ այդ հաշվետու ընտրական համաժողովին ներկա
ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ
Կիպրոսում ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունները Վերջին օրը Հայաստանը փայլուն վերջակետ դրեց Լիմասոլի մրցահարթակում ծավալված պայքարին՝ նվաճելով երրորդ չեմպիոնական տիտղոսը, այն էլ ամենահեղինակավոր՝ տղաների գերծանր (+105 կգ) քաշային կարգում: 20 տարեկանների մրցավեճում հանդես եկող Հայկ Հակոբյանը (նկարում) բացահայտ առավելություն դրսեւորեց մրցակիցների նկատմամբ եւ երկամարտի 390 կիլոգրամով հռչակվեց Եվրոպայի այս
Մշակույթի կենտրոնը բացվեց
Սիսիանի մշակույթի կենտրոնի շենքը, որը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ամբողջովին հիմնանորոգված է: Օրերս տեղի ունեցավ նոր մշակույթի կենտրոնի բացումը, որը սպասարկելու է ոչ միայն սիսիանցիներին, այլեւ ամբողջ տարածաշրջանի բնակիչներին: 1954 թվականից գործող մշակույթի օջախը, որն այսուհետ կրելու է Համո Սահյանի անունը, վերանորոգվել է Սոցիալական ներդրումներ հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Սիսիանի քաղաքապետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով:
80-ամյա, բայց պատանի
Երեկ Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը նշեց իր հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչեց Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնը՝ գրված կոմպոզիտոր Ստեփան Բաբա-Թորոսյանի կողմից: Թատրոնը հիմնադրվել է 1929թ. նոյեմբերի 29-ին՝ նախկին Սպայի տանը: Տարբեր տարիների թատրոնը ղեկավարել են բեմի այնպիսի երախտավորներ, ինչպիսիք են Հրաչյա Ղափլանյանը, Զավեն Տատինցյանը, Երվանդ Ղազանչյանը, Մարատ Մարինոսյանը: Թատրոնի բեմում խաղացել են Պարույր
Իսկ քաղբանտարկյալնե՞րը
Հայաստանյան որոշ շրջանակներ ավելի արժեւորում են կենդանու, քան մարդու եւ խոսքի ազատությունը Վերջին շրջանում կրքերը գնալով ավելի են բորբոքվում Երեւանի Կոմիտասի անվան այգում դելֆինարիումի շարունակվող շինարարական աշխատանքների պատճառով: Անգամ գրող-հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը հացադուլ հայտարարեց ու դադարեցրեց, ասում են պատճառն էլ այն էր, որ խոստացան տպագրել նրա քառահատոր գիրքը: 50 բնապահպանական կազմակերպություններ էլ օրերս նամակ
«ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ ՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎԵՍ»
Մեծ Բրիտանիայում ապրող իրանցի պոետ Ալի Աբդոլրեզայը՝ պոեզիայի եւ կյանքի մասին «Վերջապես գտա իմ հայրենիքը»,- Հայաստան այցելելուց հետո ասում է իրանցի պոետ Ալի Աբդոլրեզայը: Նա այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայում, քանի որ ինը տարի առաջ գրական հայացքների համար ստիպված է եղել լքել հայրենիքը՝ Հյուսիսային Իրանը: Ալի Աբդոլրեզայը մինչ Հայաստանից հեռանալը հյուրընկալվեց «Առավոտի» խմբագրությունում: Մեզ հետ
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԵՐԿՐԻՑ ԿՎՏԱՐՎԵՆ
Շվեյցարիայում երեկ տեղի ունեցած համընդհանուր հանրաքվեի նախնական տվյալներով, շվեյցարացիները հավանություն են տվել երկրի Ժողովրդական կուսակցության՝ Դաշնության տարածքում ծանր հանցանք գործած օտարերկրացիներին երկրից վտարելու առաջարկին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ծայրահեղ աջերի այս առաջարկին «կողմ» է արտահատվել քվեարկությանը մասնակցածների 53 տոկոսը: Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության առաջարկի համաձայն, այն օտարերկրացիները, որոնք մեղավոր կճանաչվեն երկրի տարածքում իրականացրած սպանության, բռնաբարության, թմրանյութերի վաճառքի կամ
ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԸՆՏՐԵՑ
BBC-ի փոխանցմամբ, Իսպանիայի հյուսիս-արեւելյան շրջանում՝ Կատալոնիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել: Վերլուծաբանները քվեարկության արդյունքները դիտարկում են որպես՝ երկրի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կողմից իրականացվող տնտեսական կոշտ քաղաքականության պատասխան: Ընտրություններում հաղթանակ է տարել «Կոնվերգենցիա եւ Կատալոնիայի միություն» ազգայնական կուսակցությունը, որը Կատալոնիայի համար Մադրիդից ավելի մեծ անկախություն է պահանջում: Կատալոնիայի
ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ
Կոմունիստները, որոնք անցած կիրակի Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում 41,2 տոկոս քվե են ստացել, այդուհանդերձ, չեն կարողանա երկրի խորհրդարանում մեծամասնություն կազմել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, իր ստացած ձայներով կոմկուսը կարող է հավակնել խորհրդարանի 101 մանդատից միայն 44-ին: Մոլդովայի իշխող կոալիցիան («Հանուն եվրոպական ինտեգրացիայի»)՝ ի դեմս Ազատական-ժողովրդավարական, Ժողովրդավարական եւ Ազատական կուսակցությունների, նախնական տվյալներով, նոր խորհրդարանում 57
ՀԱՅԻԹԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵԼ
Կիրակի օրը Հայիթիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն՝ դրանց ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների պատճառով: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի դիտորդական առաքելության խումբը: Հիշեցնենք, որ նախագահի առաջադրված 18 թեկնածուներից 12-ը կիրակի օրը պահանջել էին հետաձգել ընտրությունները՝ երկրի իշխանություններին մեղադրելով կեղծիքներ կատարելու եւ սադրանքներ հրահրելու մեջ: Ընդդիմադիր թեկնածուներից մեկը՝ Միրլանդե Մանիգատը,
Թեհրանում երկու ատոմային ֆիզիկոս է սպանվել
Թեհրանում տեղի ունեցած երկու պայթյունի արդյունքում այդ երկրի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող իրանցի երկու գիտնականներ՝ ատոմային ֆիզիկոսներ են զոհվել: Reuters-ի մատուցմամբ, տեղի ունեցած պայթյունների մեջ Իրանը մեղադրում է «թշնամական» Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործակալներին: Ստացված տեղեկությունների համաձայն, գիտնականները՝ պրոֆեսորներ Մաջիդ Շահրիարին եւ Ֆերեյդուն Աբբասին, զոհվել են իրենց իսկ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում, երբ առավոտյան աշխատանքի
WIKILEAKS-Ն ԷԼԻ «ՓՈԹՈՐԻԿ» ԱՐԵՑ
Wikileaks կայքը կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթուղթ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խնդրել էր չտարածել գաղտնի փաստաթղթերը՝ զգուշացնելով, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել հազարավոր կյանքեր, փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների միջեւ, դիվանագիտական սկանդալների եւ դեսպանների արտաքսման պատճառ հանդիսանալ: Այդուհանդերձ, երկուշաբթի օրը, տեղեկատվական արտահոսքերի հրապարակման ուղղությամբ մասնագիտացած
Հայկական հուշարձանների հանդեպ հետաքրքրություն կա
Օրերս ցավով հայտնաբերեցի, որ հոկտեմբերի 21-ին «Առավոտ» օրաթերթում լույս տեսած «Կազնատին՝ հուշարձանների մասին» լուրում առկա են անճշտություններ (իմ խոսքի սխալ վերծանում եւ մեկնաբանություն): Ամենից առաջ կցանկանայի ընդգծել, որ բոլոր հուշարձանները կարող են եւ պետք է վերանորոգվեն կամ պահպանվեն, ամրացվեն եւ արժեւորվեն, անխաթար թողնելով դրանց ինքնեությունն ու պատմագեղագիտական արժեքը: Հայաստանը ունի համաշխարհային ճանաչման մշակութային եւ ճարտարապետական
Երախտավորների գիտաժողով
2010 թվականը հոբելյանական է հայ գրականության եւ լեզվաբանության մի շարք երախտավորների համար՝ Վարագ Առաքելյան, Գեւորգ Ջահուկյան, Սերգեյ Աբրահամյան, Հովհաննես Մուրադյան, Նվարդ Պառնասյան, Հովհաննես Բարսեղյան, Հրանտ Մաթեւոսյան: Այս աստղաբույլից այսօր մեզ հետ է միայն Հովհաննես Բարսեղյանը: Նոյեմբերի 19-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) հայոց լեզվի եւ գրականության ամբիոնների հրավիրած հանրապետական գիտաժողովները նվիրված էին նրանց, ում դերն
Գերիշխողը կեղծ գողականությունն է
Կամ ովքեր են հավաքված բուհերի առաջ ու ներսում Երթուղայինների վարորդները հաճախ են ինձ հարցնում. «Հը, ո՞նց են ուսանողները, սովորո՞ւմ են, թե՞…»: Հայ հասարակ մարդու մտահոգիչ հարցի պատասխանը, ասեմ անկեղծ, ինձ էլ, ի վերջո, հայտնի չէ: «Դե ոչինչ, էլի»,- հնչում է իմ պատասխանը: Ես մի բան գիտեմ: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ եւ երեկ, եւ այսօր հանդիպել
ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆ ԷԼ ԿԴԻՄԵՆ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամներն անկոտրում են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի համախոհները նահանջելու միտք չունեն: Խմբի անդամ, «Մաշտոց» միավորման նախագահ Գարեգին Ղազարյանը հարցն արդեն տեղափոխել է իրավական համակարգ: Հոկտեմբերի 22-ին, ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ-ի, նա դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝
Հուշամեդալ՝ Չեքիջյանին
«Մեկ հային դժվար է ղեկավարել, իսկ երկուսին՝ անտանելի: Այսօր յուրաքանչյուրն իրեն Նապոլեոն է զգում, ինչպե՞ս է 100 մարդու կարողանում ղեկավարել Հովհաննես Չեքիջյանը»,- երեկ Ազգային գրադարանում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հարցնում էր Սուսաննա Դավթյանը: Նա «Հովհաննես Չեքիջյան» գրքի հեղինակն է, մաեստրոյի բարեկամն ու լավ ընկերը, ով յուրովի է բացահայտել չեքիջյանական գաղտնիքները:
Իսկ Քոչարյանը Ղարաբաղի փողը տվե՞լ է
Լավ-վատ՝ շրջեցինք համահայկական դրամահավաքի տարեգրության եւս մեկ էջը, կարելի է ասել՝ ամենափառավորը, որովհետեւ առաջին անգամ «Հեռուստամարաթոնի» շրջանակում հանգանակված գումարը հատեց-անցավ 20 միլիոնի սահմանագիծը: Փառք ու պատիվ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչու չէ՝ նաեւ կարեւոր այդ ձեռնարկից անմասն չմնացած հայաստանցիներին, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում փորձեցին օգտակար լինել՝ թեկուզ «մի կաթիլ» ջրով: Ամբողջ 12 ժամ հեռուստացույցի «վազող» տողերով
ARRIVEDERCI, ITALIA
«Time» ամերիկյան հանդեսը վերլուծում է, թե ինչու են երիտասարդները հեռանում հայրենիքից «Այս երկիրը՝ քո երկիրը, այլեւս այն տեղը չէ, որտեղ դու կարող ես մնալ, պահպանելով արժանապատվությունդ…… Ահա թե ինչու սրտի խոր կսկիծով ես քեզ խորհուրդ եմ տալիս՝ ուսումդ ավարտելուց հետո ուղեւորվիր արտասահման: Գնա այնտեղ, որտեղ դեռ գնահատվում է հավատարմությունը, հարգանքը, ճանաչվում են արժանիքներն ու արդյունքը»,-
Ներկայացնում են ֆրանսիացի տարեցները
Ալավերդիում իրականացվում է «Թոշակառուներ առանց սահմանի» կրթական ծրագիրը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունը դեռեւս 1880 թվականին է ձեւավորվել, երբ ֆրանսիական կապիտալի շնորհիվ Ալավերդու պղնձարդյունաբերությունը զարգացավ, հույն հանքագործների բաժնետիրական ընկերությունը 1897 թվականին վերակազմավորվեց կովկասյան արդյունաբերական մետաղագործական ընկերության, կառուցվեցին հիդրոէլեկտրակայան, նոր գործարան, քարաշեն բանվորական կացարաններ եւ վարչական աշխատողների համար առանձնատներ, ինչպես նաեւ օժանդակ հասարակական
Կապանում ջրծաղիկը նահանջում է
Նոյեմբերին Սյունիքի մարզկենտրոն Կապանի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում մեծ տարածում է գտել ջրծաղիկ հիվանդությունը: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վարակաբան Աիդա Բադալյանի, ընթացիկ ամսվա ընթացքում գրանցվել է ջրծաղիկով վարակման ավելի քան 130 դեպք: Բարեբախտաբար, արձանագրված դեպքերը հիմնականում ուղեկցվում են առանց բարդությունների: «Վերջին օրերին բավականին նվազել են դեպքերը: Ուրբաթ օրվանից մինչեւ այսօր ջրծաղիկի ընդամենը 9 նոր
«Բարդակ» մաքսակետում
Անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, մեծ հերթեր են գոյացել Բագրատաշենի մաքսակետում: Ժամը 15-ից մոտ մեկ ժամ անջատված է եղել մաքսակետի էլեկտրական հոսանքի մատակարարումը, եւ ստիպված գործի են դրել դիզելային շարժիչ: Մաքսակետով Հայաստան ելումուտ անող վրացական համարանիշներով մեքենաներին առանձին են գրանցում: Ինտերնետ կապի վատ որակի պատճառով մաքսակետի համակարգիչը դժվարությամբ է գրանցել այդ մեքենաները: Այդ օրը Վրաստանի
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ՞
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համակիրները վստահ են, որ իշխանությունները շատ շուտով ստիպված կլինեն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել: Շիրակի մարզի ամենաըմբոստ ու ընդդիմադիր գյուղում՝ Ձորակապում, պայմանական վաղաժամկետ ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի հայրական տանը հանգստյան օրերին հյուրընկալվել էր Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով էլ մասնավորապես ասաց, որ
Աճպարարություն
ԱԺ իշխանությունը յուրացվել է «Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 2-ի համարում հրապարակվեց «Իրավական պետությո՞ւն, թե՞ ջեբկիրություն» խորագրով նյութը, կապված ԱԺ-ի կողմից ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի հետ: Թեեւ Սահմանադրության 35 հոդվածում խոսք է գնում այն մասին, որ. «յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի… իրավունք», որը չի կարող պակաս լինել աշխատող կնոջ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐ Է ՄԱՇԿԻ ԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ – Պարոն Մանուկյան, Հայաստանի դատական համակարգում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորները «հատուկ կարծիք» հայտնելու իրավունք ունեն, սակայն հայտնի է, որ այն ենթակա չէ հրապարակման, ուստի դատավարության կողմերի համար այդպես էլ պարզ չի լինում, թե գործը քննող դատավորներից ո՞վ է ունեցել այլ համոզմունք: Ինչպես եք վերաբերվում այս
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ 2-Ն ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑԻՆ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանությունում անհասկանալի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով երեկ հրապարակեց 4 ամբաստանյալ-ոստիկանների դատավճիռը: Ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման: Օպեր-լիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ ճանաչվեցին: Դատավճռի հրապարակմանը ներկա չէին մեղադրողներ
ԱՌՅՈՒԾԸ՝ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ
Հրազդան քաղաքի հիվանդանոցում նոյեմբերի 28-ին մահացել է 21-ամյա Նվեր Սարգսյանը: Առյուծին կերակրելիս գազանը հոշոտել էր նրա ոտքը, ինչի համար էլ Նվերին տեղափոխել էին հիվանդանոց: Մասնավոր գազանանոցի տերը Արմեն Ավետիսյանն է: Գազանանոցը գտնվում է Հրազդան միկրոթաղամասում՝ դատարանի հարեւանությամբ:
Նորածին է մահացել
Ինչպես միշտ, բժիշկները երեխայի մահվան մեջ իրենց մեղքի բաժինը չեն տեսնում Շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտին կից ծննդատանը (Հանրապետական հիվանդանոց) նորածին է մահացել: 4 կիլոգրամ քաշով եւ 54 սմ հասակով ծնված փոքրիկը, 4 օր շարունակ պայքարելով կյանքի համար եւ այդպես էլ չկարողանալով հաղթահարել թթվածնային քաղցը՝ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Քանի որ մեր


















































